ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շիկակարմիր կատուների օրը
Բաժին: Անսովոր տոներ | Դիտումներ: 266 | 11:00 Ավելացրեց: armenlur

Մարտի 4-ին Ռուսաստանում նշում են Շիկակարմիր կատուների օրը

  • Մարտի 4-ը նշում է շատ անսովոր տոն` նարնջագույն կատուների օրo: Շիկահեր (կամ նարնջագույն) կատուները հաջողություն են բերում բոլոր հարցերում: Ասում են, որ Շիկակարմիր ձագուկները երջանկության և բախտավորության անձնավորում է:
  • Նարնջահեր կենդանիները, կարծես, մագնիսով փող են «կպցնում»: Ի դեպ, կա մի նախանշան՝ եթե շիկակարմիր կատուն անցավ տան կողքով, դա նշանակում է, որ տան բնակիչները մեծ դժվարությունների են բախվել, և այս կենդանին նրանցից տանում է դժբախտությունը:
  • Մարդիկ հավատում են, որ նարնջագույն այս կենդանին պաշտպանում է տիրոջը չարամիտներից և նախանձներից:
  • «Ռիժիկներն» ունեն արևային պայծառ էներգիա։ Այնպես որ, չար լեզուները ոչ մի կերպ չեն կարող փչացնել տիրոջ կյանքը կամ հեղինակությունը: Եթե շիկամորթե ընկերը տիրոջն անդադար ստիպում է խաղալ իր հետ, դա նշանակում է, որ նա վանում է տիրոջ կասկածներն ու տխուր մտքերը, որոնք փորձում են մտնել գերել նրա հոգին:
  • Հետաքրքիր է, որ մորթու կարմրավուն երանգի պատասխանատուն հատուկ մուտանտի գենն է, որը հայտնի է որպես orange: Բայց նա կատվին օժտում է ոչ միայն հատուկ գույնով, այլև ազդում է կենդանու բնավորության վրա։ Համենայն դեպս, տեսություն կա orange-ի և վարքային գեների սերտ տեղակայման մասին:
  • Եթե հավատում եք շիկակարմիր կատվին, ապա իմացեք՝ որքան բաց է նրա գույնը, այնքան դժվար է նրա հետ լեզու գտնելը: Նարնջագույն գեղեցկուհիները մեծ ուշադրություն, սեր և հատուկ խնամք են պահանջում։ Ավելի «գունատ» կամ ոսկեգույն կատուները պակաս քմահաճ են: Ի դեպ, կանաչ աչքերով շիկակարմիր կատուները հատկապես չարաճճի են համարվում:
  • Շնորհավորեք ձեր ծանոթներին Շիկակարմիր կատուների օրվա բացիկով (հղումը՝ամենաներքևում) կամ գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում։

Բոլոր տոների մասին տեղեկացեք՝ անցնելով հետևյալ  հղումով։

Շնորհավորանքի Բացիկ 1 · Բացիկ 2 · Բացիկ 3 · Բացիկ 4
Շիկակարմիր կատուների օրը
Բաժին: Անսովոր տոներ | Դիտումներ: 266 | Ավելացրեց: armenlur | Պիտակներ: Բոլոր տոները, 4 մարտ, Ռուսաստան | Վարկանիշ: 0.0/0