ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ձվով ու ալյուրով ճակատամարտի փառատոն
Բաժին: Անսովոր տոներ | Դիտումներ: 294 | 10:00 Ավելացրեց: armenlur

Դեկտեմբերի 28-ին Իսպանիայում անցկացվում է Ձվով ու ալյուրով ճակատամարտի փառատոն (Els Enfarinats)

  • Այս զվարճալի տոնը Ծիծաղի օրվա նմանատիպն է, որը սովորաբար նշվում է ամբողջ Եվրոպայում ապրիլի 1-ին:
  • Իսպանիան, ընդհանուր առմամբ, հայտնի է անսովոր և երբեմն նույնիսկ վտանգավոր փառատոների առատությամբ: Բավական է հիշել Սան Ֆերմինի փառատոնը՝ Պամպլոնայի փողոցներով մոլեգնորեն վազող ցուլերով, Տոմատինայի լոլիկի մարտերը, որոնք ամեն տարի տեղի են ունենում օգոստոսի վերջին Բունյոլ քաղաքում կամ էլ Կոլաչոյի մաքրման շատ տարօրինակ ծեսը, որի առանձնահատկությունն նորածինների վրայով թռչելն է: Այսպիսով, Els Enfarinats փառատոնը ոչ պակաս տարօրինակ է, քան մնացածը:
  • Ամեն տարի դեկտեմբերի 28-ին Իբի քաղաքի կենտրոնական հրապարակում տեղի է ունենում ձվի ու ալյուրի վիթխարի ճակատամարտ։ Տոնի նախօրեին բնակիչները փնտրում են հնաոճի զինվորական համազգեստներ, հանպատրաստից «զինվում» են ՝ այս դեպքում՝ լիքը ալյուրով, տասնյակ ձվերով ու ճայթրուկներով, հրավիրում են փողոցային երաժիշտների և մանրազննին մշակում քաղաքը գրավելու ծրագիրը։ Ինչ խոսք, «ռազմական հեղաշրջումը» կատակ բան չէ։
  • Հարկ է նշել, որ ճակատամարտին մասնակցում են երկու խումբ՝ ամուսնացած տղամարդիկ ("Els Enfarinats"), որոնց հիմնական նպատակն է գրավել քաղաքի վերահսկողությունը և սահմանել զվարճալի կանոններ և օրենքներ, ինչպես նաև ընդդիմադիր ("la Opozizio") խումբ, որը պիտի ձգտի վերականգնել կարգ ու կանոնը:

Բոլոր տոների մասին տեղեկացեք՝ անցնելով հետևյալ  հղումով։

Բաժին: Անսովոր տոներ | Դիտումներ: 294 | Ավելացրեց: armenlur | Պիտակներ: 28 դեկտեմբեր, Իսպանիա, Բոլոր տոները | Վարկանիշ: 0.0/0