Դեկտեմբերի 7-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 744 | 21:00 | |
Դեկտեմբերի 7-ը կիսում են լուսնային 22-րդ ու 23-րդ օրերը: Լուսինը Կույսի նշանի տակ է: Լուսնային 22-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 23:30-ը, տխրության, կյանքի ճանաչողության, կենսափորձ ձեռք բերելու օր է: Բարենպաստ է արհեստի հմտություններ ձեռք բերելը, կանխատեսումներ անելը, սովորելը, սեփական արմատներն ուսումնասիրելն ու հետազոտական գործունեությամբ, արխիվային աշխատանքներով զբաղվելը: Սովորեցրեք ուրիշներին, փորձ փոխանցեք, աշակերտներ պատրաստեք, առատաձեռն եղեք կամ պարզապես գիտելիքներ կուտակեք: Անբարենպաստ է ճամփորդելը, նոր գործեր սկսելը, բիզնեսով զբաղվելը, բանակցություններ վարելը: Կապերն էլ խորհուրդ չեն տրվում: Լուսնային 23-րդ օրը, որը սկսվում է 23:30-ից, արժե պայքարել վախի դեմ, չի կարելի անգործության մատնվել, չեն խրախուսվում սիրախաղերը: Այսօր մարդու մեջ կարթնանան վեճերի ու արկածախնդրությունների հակումները: Բարենպաստ է զբաղվել տնային գործերով, տան կահավորմամբ: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, միս ուտելը, պրովոկացիաներին, վրեժ լուծելու գայթակղությանը տրվելը: Այսօր կարող են սրվել սեռական բնույթի խնդիրները: Այսօր արևային 22-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է: Օրը կապված է ընտրության, տարածության ու ժամանակի մեջ շարժման հետ: Սկզբունքային փոփոխությունների և ազատության ժամանակն է: Խորհուրդ է տրվում ճանապարհի ընտրություն կատարել, հետևել ինտուիցիայի ձայնին, չխուսափել սիրո դրսևորումներից: Բարենպաստ են կապերը, ծանոթությունները, բանակցություններն ու ճամփորդությունները: Խորհուրդ չի տրվում դատարկ բաների պատճառով նեղանալ: Լավ նշաններ կլինեն փոփոխական եղանակը, մեջքին փչող քամին: Վատ նշաններ կլինեն ծուխը, վատ հոտերը, եթե քամին ձեռքից ինչ-որ բան քշի-տանի, անկումները: Նախապատվությունը տվեք ոչ վառ գույներին: Օրվա թվերն են՝ 39, 86, 22, 53: Սննդի հարցում նախապատվությունը տվեք թեթև, բուսական կերակուրներին: Երազները կշիռ կունենան և արագ կիրականանան: Լավ նշան կլինի շատ երազներ տեսնելը: |
|