ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Դեկտեմբերի 23-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 914 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Դեկտեմբերի 23-ը կիսում են լուսնային 26-րդ ու 27-րդ օրերը: Լուսինը Կարիճի նշանի տակ է, իսկ 19:33-ից՝ Աղեղնավորի:

Լուսնային 26-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 05:23-ը, վտանգավոր օր է: Մարդիկ վիճում են, ձանձրանում, էներգիա են վատնում դատարկ զրույցների վրա: Հենց այսօր մարդը կարող է վատնել իր ուժերը: Եթե այսօր տանից դուրս գալիս լիքը տոպրակներով կամ դույլերով մարդ տեսնեք, համարեք, որ կյանքում ճիշտ ուղի եք ընտրել: Բարենպաստ է կյանքի ճանաչողությանը ձգտելը, իրականությունը սթափ գնահատելը: Անբարենպաստ է գերլարվելը, չստուգված նյութի հետ աշխատելը, հանդիպումներ նշանակելը, առանց հանգստի շատ աշխատելը:

Լուսնային 27-րդ օրը, որը սկսվում է 05:23-ից, կապված է ջրի ու ծովային ճամփորդությունների հետ: Սա գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու օր է: Բարենպաստ է հանգստանալը, բնության մեջ լինելը, ծովային ճամփորդությունների մեկնելը: Անբարենպաստ է բիզնեսով զբաղվելն ու նոր գործեր սկսելը: Բարենպաստ կլինեն նյարդային լարվածությունը թոթափող պրոցեդուրաները:


Այսօր արևային 8-րդ օրն է: Արեգակը Այծեղջյուրի նշանի տակ է: Սա հնից, անպիտանից ազատվելու, նոր որակի բարձրանալու, հրաշքների, կերպափոխության օր է: Խորհուրդ է տրվում հյուրասեր լինել, նոր ծանոթություններ հաստատել, բանավոր պայմանավորվածություններ ձեռք բերել, վիրահատություններ անել: Օրը լավն է կարճատև ուղևորությունների, ակածախնդրությունների համար: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան ծրագրել: Լավ նշանները կապված կլինեն էլեկտրականության, կայծակների հետ: Վատ նշան կլինի կախվածության, անազատության զգացումը: Նախապատվությունը տվեք հյութեղ գույներին: Օրվա թվերն են 8, 64, 75: Սննդի հարցում նախապատվությունը տվեք բազմազան կերակուրներին, կարող եք նոր բան փորձել: Երազները կշիռ կունենան, եթե դրանք վառ լինեն ու տեսնեք առավոտյան մոտ:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 914 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/7