ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Դեկտեմբերի 13-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 664 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Դեկտեմբերի 13-ը կիսում են լուսնային 27-րդ ու 28-րդ օրերը: Լուսինը Կարիճի նշանի տակ է, իսկ 05:39-ից՝ Աղեղնավորի:

Լուսնային 27-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 07:04-ը,, կապված է ջրի ու ծովային ճամփորդությունների հետ: Սա գիտելիքներ ու կարողություններ ձեռք բերելու օր է: Բարենպաստ է հանգստանալը, բնության գրկում լինելը, ծովային ճամփորդությունների մեկնելը: Անբարենպաստ է բիզնեսով զբաղվելն ու նոր գործեր սկսելը: Բարենպաստ կլինեն նյարդային լարվածությունը թոթափող պրոցեդուրաները:

Լուսնային 28-րդ օրը, որը սկսվում է 07:04-ից, բարձրագույն ճշմարտությանը հասնելու, նվերների, գտածոների, երկրային գործերի օր է: Բարենպաստ է զբաղվել խոշոր գործերով, իրեր գնել, օգտակար բույսեր տնկել ու բարի մտքեր տարածել: Այսօր անհրաժեշտ է բարձր տրամադրության մեջ լինել, դիտել ձեր ներսը, վերահսկել հույզերը: Անբարենպաստ է ծառեր կտրելը, ծաղիկներ քաղելն ու նվիրելը: Հետևեք զարկերակային ճնշմանը, քիչ կարդացեք, մի նայեք վառ լույսին:


Այսօր արևային 28-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում հետևել ձեզ ու չտրվել գայթակղություններին: Ծանրության զգացումն այսօր նորմալ երևույթ կլինի: Մաքրեք ձեր շուրջն ու ձեր ներսը: Խորհուրդ չի տրվում նոր բան սկսել, պղծել հողը: Սեռական կապերն էլ անբարենպաստ են: Լավ նշաններ կլինեն մետաղադրամներ գտնելն ու սեփական անունը լսելը: Վատ նշաններ կլինեն կոտրված աստիճաններն ու հատակը: Օրվա գույներն են մուգ շագականակագույնը, սևը, հողագույնը: Բացասական կլինեն դեղինն ու կարմիրը: Օրվա թվերն են՝ 28, 82, 93: Հնարավոր են ծանր, սարսափներով լի երազներ:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 664 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/4