Աստղակերպի նշաններն ու նրանց թույլ կողմերը
| |
Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 4508 | 15:00 | |
Խոյեր Խոյերն իրենց գնահատականների ու դատողությունների մեջ չափից դուրս ուղղամիտ են ու կտրուկ։ Եվ նույնիսկ նշանի ամենաինտելեկտուալ ներկայացուցիչներն են անում այդ սխալը։ Նրանց մոտ ամեն ինչ դասակարգված է «սպիտակի» ու «սևի»։ Խոյերի համար դժվար է իրենց ուրիշների տեղը դնելն ու նրանց արարքների մոտիվները հասկանալը, նույնիսկ շատ մտերիմներին նրանք հաճախ ի վիճակի չեն հասկանալ։ Ողջ կյանքում կարող են ապրել մեկի հետ ու այդպես էլ չտեսնել, թե ում հետ էին ապրում և ինչ մարդ էր կողքինը։ Իսկ այս ամենը էգոիզմի ու սեփական հետաքրքրությունների վրա կենտրոնացվածության պատճառով։ Կողակցին սիրելը Խոյի համար բարդ բան է, քանի որ նրա սերը պահանջների մի երկար ցուցակ է, որին պետք է համապատասխանի տվյալ մարդը նրա կողքին գտնվելու հնարավորությունը ստանալու համար։ Սիրո նման մի բան կարող են տածել միայն երեխաների ու թոռների և բնականաբար իրենք իրենց հանդեպ։ Խիստ կենտրոնացած են սեփական անձի վրա։ Իրենց կարճատեսության ու սեփական կտրուկ արտահայտությունների հետևանքները չհաշվարկելու պատճառով հաճախ հիմար իրավիճակներում են հայտնվում։ Ընդ որում՝ այդ արտահայտությունները հաճախ անում են խիստ կոպիտ տոնով, որն էլ ծածկում է նկատողության բոլոր բանական հատիկները, ու ասվածը վիրավորանքի տեսք է ստանում։ Եվ չնայած սրան՝ ոչ մի Խոյ չի կասկածում իր դատողությունների ճշմարտացիության վրա, նրանց տարահամոզելը ժամանակի զուր վատնում է։ Ոչ մի քննադատություն, ոչ մի կարծիք լսել անգամ չեն ուզում։ Հոգեբանի համար ամենաբարդ տիպն է, չնայած երևի թե ոչ մի Խոյ երբեք հոգեբանի մոտ չի գնա։ Նրա մտքով անգամ չի անցնի, որ ինքն ինչ-որ բան չի հասկանում։ Այդպես էլ ողջ կյանքում կոտոշներով կհարվածի կուտակված խնդիրներին։ Այսպիսիների համար ասում են՝ «կյանքը նրանց ոչինչ չի սովորեցնում»։ Եվ ինչն է ամենատարօրինակը։ Շատ ու շատ Խոյեր կարող են իրենց ողջ կյանքն ապրել այն զգացումով, որ կյանքն ու մարդիկ իրենց հանդեպ անարդար են վարվել։ Նույնիսկ երջանիկ ամուսնությամբ ապրող ու ոչ մի բանի կարիք չունեցող Խոյերն են հակված անդադար բողոքել իրենց կյանքից։ Եվ ընդհանրապես՝ արդարությունը նրանց «կետիկն» է։ Ողջ կյանքում կպայքարեն արդարության համար, քանի դեռ բոլորին բոլորի հետ վերջնականապես չեն կռվեցրել։ Ցուլ Ցուլերի պահպանողական լինելու մասին շատ է գրվել ու խոսվել։ Դա նրանց ամենամեծ արժանիքն ու ամենամեծ թերությունն է։ Ցուլերի նշանաբանն է՝ «Նորությունների բացակայությունը լավ նորություն է»։ Կտրականապես չեն հանդուրժում փոփոխությունները։ Հարաբերությունների հարցում էլ Ցուլերը պահպանողական են։ Դժվարությամբ են հարմարվում մարդկանց, հարաբերություններում փոփոխություններն էլ մեծ դժվարությամբ են տանում։ Ցուլերի հետ հարաբերությունները մի հարթությունից մյուսը տեղափոխելը բարդագույն խնդիր է։ Այն տեղը, որը Ցուլը քեզ համար նախատեսել է հենց հարաբերությունների սկզբից՝ ցմահ է, իսկ դրանում ճշտումներ մտցնելը, ինչ-որ բան բացատրելը անիմաստ է։ Ցուլը մինչև վերջ կհամառի ու իրենը կպնդի։ «Ձեռքս բռնել ես՝ ամուսնացիր»․ սա հենց Ցուլերի համար է ասված։ Այնպես որ՝ տղամարդիկ պետք է զգույշ շփվեն Ցուլ-կանանց հետ։ Հնարավոր է՝ լավ տրամադրությունից ելնելով հաճոյախոսեք կամ քաղաքակիրթ լինեք, իսկ ձեզանից արդեն ծաղիկներ, կոնֆետներ ու սիրային խոստովանություններ կսպասեն։ Կարող եք նույնիսկ չնկատել, թե ինչպես եք հայտնվել փեսացուների ցուցակում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Իսկ Ցուլերից բաժանվելը նույնիսկ ավելի անհնարին է, եթե իրենք դա չցանկանան։ Իսկ նրանք հազիվ թե դա ցանկանան, քանի որ արդեն սովորել են ձեզ հետ կյանքին, իսկ կյանքում փոփոխություններ մտցնելը նրանց համար չէ։ Այսպիսին է Ցուլերի վերաբերմունքը նաև կյանքում ծագած խնդիրներին։ Նրանք ոչ մի ցանկություն չունեն դրանք լուծել։ Կսպասեն մինչև վերջին պահը, քանի դեռ ամեն ինչ ինքն իրեն չի լուծվել։ Դա է պատճառը, որ Ցուլերի խնդիրները հաճախ լուծում են նրանց կողքին գտնվող մարդիկ։ Երկվորյակներ Երկվորյակ-կանայք շատ անփույթ են իրենց կանացիության հանդեպ։ Նրանք ավելի շատ տղա ընկերներ, քան ընկերուհիներ ունեն ու շատ հպարտանում են դրանով։ Տղաներին հավասարազոր սպորտով են զբաղվում, մասնակցում են խաղերին, ընդգրկվում են նրանց խմբերում։ Հնարավոր է՝ դա թերարժեքության զգացումից է գալիս կամ էլ սեռերի միջև հարաբերությունների նրբությունները չհասկանալուց։ Չէ՞ որ նման պահվածքի դեպքում, տղաները արդեն նրանց դադարում են ընկալել որպես աղջիկներ, որոնց պետք է սիրատածել։ Եթե նրանք ճիշտ ժամանակին չվերանայեն իրենց վարքը, վտանգ կա, որ երկար ժամանակ կմնան միայնության մեջ։ Ավելին, նույնիսկ ընկերուհիների հետ շփվելիս նման վարքը լավ պտուղներ չի տա։ Բոլորին պատմելով ձեր արկածների ու ապրումների մասին՝ կարող եք թեթևամիտ ու ոչ այնքան հուսալի մարդու տպավորություն թողնել, որին ընկերության մեջ շատ բան վստահել չարժե։ Երկվորյակների մյուս մեծ թերությունն էլ նրանց շատախոսությունն է։ Բացի այդ, նրանք հաճախ իրենց դատողությունների մեջ շատ մակերեսային են։ Նրանք հակված են առանց իրավիճակից գլուխ հանելու կատեգորիկ գնահատականներ տալ։ Առանց ինչ-որ գործի կամ հարցի մանրուքների մեջ խորանալու, միշտ ցանկացած հարցի շուրջ իրենց կարծիքն ունեն։ Եվ դա այդքան սարսափելի չէր լինի, եթե այդ կարծիքն իրենց մեջ պահեին, այլ ոչ թե կոպիտ անտակտությամբ փաթաթեին դա շրջապատին։ Մի խոսքով՝ բոլոր Երկվորյակները պետք է սովորեն գոնե ժամանակ առ ժամանակ լռել կամ գոնե դա անել ղեկավարության կամ այն մարդկանց մասին խոսելիս, որոնցից կախվածության մեջ են գտնվում։ Խեցգետին Խեցգետինների ամենագլխավոր թերությունը նրանց նեղացկոտությունն է, որն էլ գալիս է նրանց խոցելի լինելուց։ Եթե ինչ-որ մեկը Խեցգետիններին վիրավորի, նրանք երկար կհիշեն այդ մասին, եթե ոչ միշտ։ Եվ հարաբերություններն էլ կկառուցեն՝ հենվելով այդ վիրավորանքի վրա։ Խեցգետինները հազիվ թե շփվեն մեկի հետ, ով նենգություն կունենա կատակներ անել նրա հետ կամ հարգալից չվերաբերվել։ Եվս մեկ սխալ, որոնք հաճախ անում են Խեցգետինները՝ նրանք չափից դուրս շատ են կապված իրենց սեփականությանը, պարանոյայի հասնելու աստիճանի վախենում են կորցնել այն, ինչ իրենց է պատկանում, և եթե հանկարծ ուրիշների կողմից հետաքրքրություն նկատեն այն բանի հանդեպ, ինչ իրենցն են համարում, տվյալ մարդու հանդեպ ատելությամբ ու կասկածամտությամբ կլցվեն։ Իսկ ատել Խեցգետինների մոտ շատ լավ է ստացվում, կարող եք վստահ լինել։ Եվ այդ զգացումը նրանք երկար ու ձիգ տարիներ կտանեն։ Պարտք էլ չեն տա, նույնիսկ շատ մտերիմ ընկերոջը։ Պարզապես դա նրանց ուժերից վեր է, ի վիճակի չեն բաժանվել իրենց գումարի նույնիսկ ամենափոքր մասից։ Շատ խնայող են։ Երկար ու ձիգ կսակարկեն գնումներ անելիս ու չեն մտահոգվի, որ դա ծիծաղելի է։ Եվ նույնիսկ սիրելի աղջկա ներկայությունը նրանց հետ չի կանգնեցնի երկար ու բարակ սակարկելուց։ Այդ իսկ պատճառով չկա Խեցգետնի համար ավել իսարսափելի պատիժ, քան շռայլ ամուսինը կամ կինը։ Առյուծ Առյուծների թերությունների մեջ համարձակ կերպով կարելի է նշել ցուցամոլությունն ու հասարակության ուշադրությունը սեփական անձին հրավիրելու բուռն ցանկությունն ու հակվածությունը։ Դա վերաբերում է և՛ կանանց, և՛ տղամարդկանց։ Որտեղ էլ որ լինեն, ձգտում են խմբի «աստղը» դառնալ ու ոչ մի վայրկյան չզիջել դիրքերը, ինչը, համաձայնվեք, հիմար վիճակի մեջ կարող է գցել, եթե տվյալ Առյուծը իր ենթակաների շրջանում սուպեր-ղեկավար չէ, ինչը նրան թույլ կտա նման կերպ դրսևորել իրեն։ Իսկ ավելի սերտ շրջանակներում ոչ ոքի դուր չի գա մշտապես երկրորդ-երրորդ դերերում լինել՝ ոչ ընկերներին, որ սիրելիներին, ոչ էլ նույնիսկ աշխատողներին, որոնք կփորձեն հնարավորինս արագ գլուխներն ազատել երեկույթից ու նրա «տիրակալից»։ Առյուծներին փոխելն ահնարին է, «ազնվականությունը» նրանց արյան մեջ է ու ընկերներին էլ նրանք ընդունում են ոչ թե որպես իրենց հավասարի, այլ որպես հովանավորյալի, ինչը, իհարկե, վերջիններիս սրտով չի կարող լինել։ Դա է պատճառոը, որ Առյուծները համարյա միշտ մնում են առանց ընկերների, իսկ մարդիկ, որոնք նրանց շուրջն են, ավելի շատ շահադիտական նպատակներ են հետևում ու Առյուծների բարեհոգությունը ծառայեցնում են իրենց կեղտոտ նպատակներին։ Պետք չէ այդքան միամտորեն հավատալ շողոքորթներին, ինչպես դա անում են այս նշանի շատ ներկայացուցիչներ։ Հիմարություն է նաև անդադար սեփական անձին ուշադրություն հրավիրելը, քանի որ ցանկացած հասարակության մեջ էլ ամեն մեկն ուզում է իր մասին խոսել, և եթե մարդկանց նման հնարավորություն չտաք, նրանք հազիվ թե ձեզ ինչ-որ տեղ հրավիրեն կամ արձագանքեն ձեր հրավերին։ Դեռ ավելին, կարող են միավորվել ու ծաղրել ձեզ, ինչը համաձայնվեք, լրիվ անհարմար իրավիճակ կառաջացնի։ Կույս Նշանի թերությունների մեջ կարելի է նշել Կույսի կոպիտ գործնականությունը։ Ինչ-որ մեկին ու հատկապես մտերիմներին կոպտելը նրա համար շատ հեշտ է, ընդ որում՝ դա կարող է անել ոչ թե վիավորանքից ելնելով, այլ որ պարզապես այնքան էլ ուշադիր չեք եղել նրա հանդեպ։ Եվ ինչքան ավելի թանկ է տվյալ մարդը Կույսի համար, այնքան կոպիտ կվիրավորի նրան նա։ Եվ դրանից հետո խոսք խոսքի հետևից ու վերջում՝ սկանդալ։ Եվ արդյունքում նույնիսկ դժվար կլինի երևակայելը, որ Կույսի նյարդայնության պատճառը նրա անձի հանդեպ ոչ այնքան ուշադիր վերաբերմունքն է եղել։ Այդ գործնական կոպտությունն էլ խանգարում է սիրային տրամադրությանը։ Ցանկացած միջոցառում կամ սիրային բնույթի գաղափար արմատախիլ լինելու խիստ վտանգի տակ է, եթե կողքին Կույս կա։ Ոչ մի ռոմանտիկա ոչ ոք այնքան հեշտությամբ չի փչացնի, ինչպես Կույսը։ Մի քանի արտահայտություն, ու ռոմանտիկ տրամադրությունն իսպառ անհետանում է։ Այդ իսկ պատճառով Կույսին սիրահետելիս ծաղիկներ մի նվիրեք․ նրանք դա չեն գնահատի։ Ավելի լավ է ինչ-որ պրակտիկ բան գնեք։ Եվ ընդհանրապես՝ ամենայն հավանականությամբ ոչ մի նվերով չեք գոհացնի նրան, միայն նրանով, ինչ ինքը կընտրի իր համար։ Կույսերի կռվարարությունն էլ նրանց թույլ կողմերի շարքում է։ Նրանց ոչ մի բանով չեք գոհացնի, միշտ ինչ-որ բանից դժգոհ են ու ինչ ուզես ծաղրի կենթարկեն։ Ինչ էլ որ անեք նրանց գոհացնելու համար, հազիվ թե շնորհակալության արժանանաք։ Բայց նրանց համար ամենադժվարը թունավոր նկատողություն անելուց հրաժարվելն է։ Եվ ըստ որում՝ այնպիսի անվրեպ հարված կստանաք, որ դրանից ավելի վիրավորական կլինի։ Իրենց այս սովորույթով նյարդային պոռթկման կհասցնեն նույնիսկ մարդկային մարմին առած հրեշտակին։ Կշեռք Կշեռքների ցավագին ինքնասիրությունը շատ բարդացնում է նրա մտերիմների ու շրջապատողների կյանքը։ Նույնիսկ եթե Կշեռքը չի փայլում ճարտար խոսքով ու խելքով, շրջապատողները պետք է քարանան ու հարգալից լսեն նրան, օդի մեջ բռնեն ասված ամեն խոսքը, հայացքն ու ժեստը, հակառակ դեպքում նա խիստ կնեղանա։ Նրանք չգիտես ինչու շատ են վախենում, որ իրենց թերագնահատում կամ չեն հարգում, նրանց մեջ շատ են, այսպես ասած, «չճանաչված հանճարները», ովքեր վիրավորված են ողջ աշխարհից իրենց բազմաթիվ տաղանդները չգնահատելու համար։ Իսկ տաղանդների ու արժանիքների չգնահատված լինելը Կշեռքների համար ամենասարսափելին է։ Եթե Կշեռքը հանդիսավոր կերպով սեղանի վրա ստանձնի խոսքն ու ինչ-որ մեկը համարձակվի սեփական թեման առաջ քաշել, Կշեռքը կարող է նույնիսկ լացել վիրավորանքից։ Խոսքն այս դեպքում, իհարկե, աղջիկների մասին է։ Նման մանկական ու հիմարիկ պահվածքը Կշեռքների ամենաթույլ կողմերից մեկն է։ Բոլորը պետք է շտապեն հանգստացնել վիրավորված Կշեռքին, հակառակ դեպքում հարաբերությունները վերջնականորեն կփչանան։ Իսկ ահա շրջապատի մոտ դիսկոմֆորտի ու անհարմար վիճակի տհաճ նստվածք կմնա։ Դրա հետ մեկտեղ՝ նա դեռ երկար ժամանակ վիրավորված դեմքով կնստի ու վերջում, երևի թե, ներողության կարժանացնի մեղավորներին։ Կշեռքների մյուս դասական դարձած թերությունը ընտրություն կատարելու, որոշում ընդունելու և վերջապես ինչ-որ արարք գործելու անկարողությունն է։ Անդադար տատանումները, բոլոր տարբերակների առավելություններն ու թերությունները ժամերով կշռադատելը հունից կարող է հանդել շրջապատին։ Եվ որ ամենացավալին է, իրենց դատողություններով բոլորին հոգնեցնելուց հետո նրանք այդպես էլ որոշում չեն ընդունում։ Այդ իսկ պատճառով, եթե ձեր կողքին Կշեռք տղամարդ է, ապա որոշում ընդունելու և դրա համար ողջ պատասխանատվությունը կրելու բեռը ձեզ վրա է ընկնելու։ Ընդ որում՝ լավ կանեք խելացի որոշում ընդունեք, հակառակ դեպքում ձեր Կշեռք բարեկամը կհարձակվի ձեզ վրա՝ «Ես քեզ ասում էի, չէ՞» բառերով, և քանի որ նա իրադարձությունների զարգացման բոլոր տարբերակների մասին էլ խոսում էր, ապա նույնիսկ եթե ճիշտ դուրս գաք, նա միևնույն է ասելու է՝ «Ես քեզ ասում էի, չէ՞»։ Այսկերպ՝ անհաջողության դեպքում մեղավոր լինելու եք, իհարկե, դուք, իսկ հաջողության դեպքում, իհարկե՝ նա։ Չէ՞ որ նա ձեզ ասում էր։ Կարիճ Չնայած Կարիճների մասին տարածված վատ կարծիքին, պետք է նշել, որ նրանց մեջ շատ են խելացի, բարի ու ուրախ անձնավորությունները։ Կարելի է շատ հանգիստ ու հաճելի շփվել նրանց հետ, աշխատանքի ընդունել։ Ոչ մի աղետալի դեպք չի պատահի ոչ ֆիրմային, ոչ գործատուին, ոչ էլ աշխատակիցներին։ Բայց թերություններ Կարիճները, իհարկե, ունեն։ Ավելորդ տագնապայնությունը բերում է ամեն ինչ վերահսկելու ու ամեն ինչից տեղյակ լինելու հիվանդագին ու անտեղի ցանկության։ Նույնիսկ հանգստանալիս նրանք անընդհատ հետևում են իրավիճակին, ոչ մի վայրկյան թուլանալ չեն կարողանում։ Այս հատկանիշը օգտակար է միայն արտակարգ իրավիճակների ժամանակ։ Երբ ինչ-որ բան է պատահել, բոլորը խուճապի մեջ են, միայն Կարիճը կարող է խելամիտ դատել, կենտրոնանալ ու գործել անհրաժեշտ ուղղությամբ, շտապ բժշկական օգնություն ցուցաբերել։ Եվ քանի որ նման իրավիճակներն այնքան էլ հաճախ տեղի չեն ունենում, ապա Կարիճի այս հատկանիշն ավելի շատ վնասակար է։ Մարդկանց անընդհատ կարող է թվալ, որ իրենց հետևում են, իսկ եթե նրանց հետևում են հանգստանալուց, դա առավել ևս ոչ ոքի չի կարող դուր գալ։ Հետևողներին նվազագույնը կասկածանքով են վերաբերվում, իսկ առավելագույնը՝ նրանք ահավոր նյարդայնացնում են մարդկանց։ Կարիճի մյուս բացասական հատկանիշը նրա նյարդային լինելն ու ագրեսիվությունն է։ Եթե նրան խոսքով կամ գործով վիրավորեք, սկանդալից ու կահույքը կոտրելով ծեծկռտուքից խուսափել չի ստացվի։ Իսկ ո՞ւմ են պետք խենթերը։ Ոչ մեկին։ Եվ ամենատհաճն այն է, որ Կարիճի ոչ ադեկվատ ռեակցիան կարող է առաջանալ անմեղ կատակից, որին կարելի էր պարզապես ուշադրություն չդարձնել, ինչպես դա կանեին, օրինակ, Առյուծները կամ Աղեղնավորները։ Նրանք պետք է պարզապես ավելի բարի լինեն ու ներեն մարդկանց նրանց թերություններն ու հիմար արարքները։ Աղեղնավոր Այս նշանի ներկայացուցիչները համեստության ու զսպվածության պակաս ունեն։ Աղեղնավորներին հատուկ է փողերը շռայլելու, բարձրաձայն բոլորին հյուրասիրելու կոչերին հակվածությունը։ Այսպես օրինակ, նրանք կարող են բար կամ ռեստորան մտնել, մի քիչ խմել, ձայնը գլուխները գցել ու շուրջը բոլորին հյուրասիրել։ Եվ չեն էլ նկատի, որ դա տեղին չէ ու ծիծաղելի է թվում հատկապես այնպիսի վայրերում, որտեղ զսպվածությունն ու համեստությունը վարքի նորմա են։ Իսկ բարեսիրտ ու ոգևորված Աղեղնավորն այդ նույն ժամանակ անկեղծորեն կզարմանա, որ իրեն չեն գրկում ու շնորհակալություն չեն հայտնում, հակառակը՝ նայում են որպես անկիրթ մարդու ու անդաստիարակի։ Երեխայի նման անկեղծ ու շիտակ Աղեղնավորները սովորաբար նման տհաճ իրավիճակների զոհեր են դառնում։ Աղեղնավորի ևս մեկ տհաճ հատկանիշ է բոլորին խորհուրդներ տալու ու կյանք սովորեցնելու ցանկությունը։ Հնարավոր է, Աղեղնավորներն իրոք լավ գիտեն՝ ինչ և ինչպես պետք է անել, բայց դա դեռ պատճառ չէ սեփական կարծիքը ուրիշներին փաթաթելու համար, հատկապես, եթե այդ կարծիքը նրանցից չեն հարցրել և ուզում են սովորել սեփական սխալների վրա։ Այսպիսի պահվածքը միայն կվատացնի իրավիճակն ու հարաբերությունները։ Այծեղջյուր Շատ են սիրում Այծեղջյուրները հասարակության առջև փայլել ու ցուցադրվել։ Եվ եթե ինչ-որ բան կամ ինչ-որ մեկը խանգարի Այծեղջյուրին ցուցադրվել, նա դա, իհարկե, բացահայտ ցույց չի տա, բայց անձայն ու խորը կվիրավորվի ու նույնիսկ կարող է չներել վիրավորանքը հասցնողին։ Բայց դա, իհարկե, չի ստիպի նրան վերանայել իր վարքը, նա միևնույն է ցանկացած հարմար պահի կշարունակի նույնը անել։ Հաճախ Այծեղջյուրները տհաճ իրավիճակներում են հայտնվում միայն այն պատճառով, որ ունակ չեն ադեկվատ գնահատել սեփական վարքն ու արարքները և բացարձակապես ի վիճակի չեն սեփական սխալներին հումորով նայել։ Եսակենտրոնության հասնող փքված ու ինքնասիրահարված են։ Այծեղջյուրներին ընդհանրապես հատուկ չէ սեփական վարքը վերլուծելը։ Նրանք հակված են սեփական սխալների համար մեղադրել մյուսներին։ Իրենց խնդիրների համար միշտ ուրիշն է մեղավոր և ոչ երբեք նա՝ ինքը։ Նույնիսկ եթե Այծեղջյուրը շատ խելացի ու կրթված է, միևնույն է դա նրան չի փրկու իր անհաջողությունների համար ողջ աշխարհին մեղադրելու հատկանիշից։ Ամենաբարդ դեպքերը ավարտվում են նրանով, որ նման անձնավորությունները հպարտ միայնության մեջ են մնում։ Ո՞ւմ է հաճելի միշտ մեղավոր լինել ու մեղադրական ճառեր լսել։ Ոչ ոքի։ Այծեղջյուրի ևս մեկ տհաճ հատկանիշ է ավելի հաջողակ մարդկանց հանդեպ նախանձը։ Հատկապես ծանր է, երբ նման մարդիկ գտնվում են Այծեղջյուրի մոտ շրջապատում։ Այծեղջյուրները մշտապես նրանց մեջ թերություններ կգտնեն ու կհայտնեն նրանց իրենց դժգոհությունը՝ փորձելով ինքնահաստատվել նրանց հաշվին։ Ու չնայած ամենին՝ արժանի դիմադրության դեպքում, կորցնում են պայքարի ոգին։ Բոլոր դեպքերում Կարիճ չեն, ոչ էլ Խոյ։ Ջրհոս Շատ հաճախ Ջրհոսներին բնորոշ է չափազանցված բարձր ինքնագնահատականը։ Շատ Ջրհոսներ, չգիտես ինչու, իրենց չճանաչված հանճարներ են երևակայում, որոնց չեն գնահատել կամ չեն հասկացել, կամ էլ՝ երկուսը միասին։ Եվ այդ վիրավորանքի զգացումը շուրջը գտնվող բոլոր մարդկանցից ու հատկապես՝ մտերիմներից, որոշ Ջրհոսներ պահում են ողջ կյանքում։ Նրանք հարազատների հանդեպ կարող են իրենց անտանելի պահել, կպչել ամեն մանրուքի ու դատարկ տեղում սկանդալներ հասունացնել։ Իսկ նման վարքի պատճառը շատ հաճախ սեփական անձի չգնահատված կամ թերագնահատված լինելու զգացումն է։ Ջրհոսները հաճախ կարծում են, որ այլ պայմաններում իրենց կյանքն ավելի լավ ու հաջող կդասավորվեր, նրանք անկեղծորեն հավատում են, որ ամենալավին են արժանի։ Գնահատել այն, ինչ ունեն, ունակ են միայն ունեցածը կորցնելուց հետո։ Դա է պատճառը, որ Ջրհոսները հաճախ ոչ ադեկվատ մարդու տպավորություն են թողնում։ Եվս մի բան, որ կարող եք նկատել Ջրհոսների հետ շփման մեջ՝ նրանց տխրահռչակ պարզությունն ու բացսրտությունը։ Այն, ինչ նրանց մտքում է, դա էլ լեզվի վրա ու գործողությունների մեջ է։ Նրանք բացարձակ չեն կարողանում մտածել իրենց պարզությունը ոչ այնքան տեղին ու ոչ այնքան ժամանակին դրսևորելուց առաջ, իսկ հաճախ էլ առանց իրավիճակից գլուխ հանելու կքննադատեն ու դատավճիռ կարձակեն, դատավճիռն էլ գործի կդնեն։ Իսկ քննադատել շատ են սիրում։ «Պարզությունը գողությունից վատ է» առածը հենց նրանց համար է ասված։ Շփման մեջ պարզունակ ու պարզամիտ են, հաճախ ավելորդ անգամ ագրեսիվ են, հակված չեն ներելու ուրիշների սխալները, փոխարենը նույն սխալները իրենք իրենց մոտ ներում են ու չեն նկատում արարքների ու կարծիքների նույնը լինելը։ Ձկներ Չգիտես ինչու ընդունված է, որ Ձկները սիրում են ամենուր իրենց թուլությունն ու անօգնականությունը ցուցադրել։ Բայց նրանց մեջ հաճախ հանդիպում են նաև այնպիսիները, որոնք հակառակը, շատ ինքնուրույն են ու ուժեղ, ունակ են իրենք իրենց խնդիրները լուծել ու առանց օգնության գլուխ են հանում նույնիսկ ամենաբարդ խնդիրներից։ Իհարկե, խնդիրը լուծելուց հետո, անպայման ողջ աշխարհին կպատմեն, թե ինչ խելացի են, բայց դա արդեն լրիվ ուրիշ պատմություն է։ Ձկները շատ են սիրում խոսել իրենց մասին և երբեմն այնքան շատ են տարվում դրանով, որ հասարակության մեջ կարող են ոչ այնքան խելացի ու նույնիսկ անդաստիարակ, ցածր դասի մարդու տպավորություն թողնել։ Դա է պատճառը, որ շատերը Ձկներին պրիմիտիվ են համարում ու չեն շտապում նրանց կիրթ հանդիսությունների հրավիրել։ |
|