ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղակերպի 6 ամենաժլատ նշանները
Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 1841 | 20:00 Ավելացրեց: Moder-003

Ո՞ր նշանների ներկայացուցիչներն են ամեն կոպեկը հաշվում ու ոչ մի պարագայում պարտքով գումար չեն տա: Ահա 6-յակը այն նշանների, որոնք շատ խնամքով են վերաբերվում իրենց գումարին:

6. Երկվորյակ

Երկվորյակները փորձում են ամեն հարցում տրամաբանությամբ ու հաշվարկով առաջնորդվել. նրանք նախապես որոշում են իրենց ծախսերը, բաշխում բյուջեն ու աշխատած միջոցների մեծ մասը թողնում նեղ օրվա համար: Այդ իսկ պատճառով, եթե, օրինակ, նոր վերարկու գնելը մտնում է Երկվորյակի բիզնես-ծրագրի մեջ, ապա նա առանց հարցերի դրա համար գումար կտրամադրի, հակառակ դեպքում՝ պետք է սպասել ավելի լավ ժամանակների: Ընկերների համար նվերներ գնելու հարցում Երկվորյակները նույնքան ժլատ են. նրանք հաճախ են վերանվիրում այն իրերը, որոնք իրենց պետք չեն, միայն թե ավել փող չծախսեն: Սակայն մի փոքրիկ գաղտնիք կա, որով կարող եք ստիպել Երկվորյակին առատաձեռնություն դրսևորել. նրան գումարի խնդրանքով դիմեք մեծաքանակ մարդկանց ներկայությամբ: Օդի նշանի ներկայացուցիչները սիրում են փայլել հասարակության առաջ, այնպես որ՝ եթե կողքին վկաների բանակ լինի, նրանք հաճույքով կկատարեն ձեր խնդրանքը: 

5. Ձկներ

Ձկները ամենաբարի ու առատաձեռն մարդիկ են, որոնք պատրաստ են նվերներ տալ նույնիսկ քիչ ծանոթ մարդկանց: Բայց միայն այն դեպքում, եթե իրենց սեփական ֆինանսական վիճակը կարգին է (ինչը այնքան էլ հաճախ չի լինում): Երբ Ձկները զգում են, որ իրենց ֆինանսական վիճակը թեկուզ մի փոքր անկայուն է դարձել, անմիջապես վերածվում են իսկական ժլատների՝ ամեն կոպեկի վրա դողում են ու սկսում են ամեն ինչի վրա խնայել, ընդհուպ՝ առողջ սննդի: Ամենատխուրն այն է, որ դրանից առաջին հերթին տուժում են հարազատները. նրանք ստիպված են լինում անցնել կտրուկ խնայողության ռեժիմի ու ծախսած ամեն կոպեկի համար հաշվետվություն ներկայացնել: Սակայն մի լավ նորություն կա. երբ Ձկների ֆինանսական վիճակը լավանա, նրանք կրկին պատրաստ են ձեզ թանկարժեք նվերներ անել:

4. Ցուլ

Ցուլը փողի նշան է համարվում. նրա հետ են ասոցացվում բարեկեցությունն ու ֆինանսական կայունությունը: Այնուամենայնիվ Ցուլերը գումարի հետ հակասական հարաբերություններ ունեն: Մի կողմից՝ նրանք դեմ չեն խնայելուն և ուրիշի հաշվին զվարճանալուն: Նշանի ներկայացուցիչները հակված չեն մասնակցելու բարեգործական գործունեությանը, տհաճությամբ են պարտքով գումար տալիս ու հազվադեպ են իրենց թույլ տալիս չմտածված գնումներ անել, ճոխ իրեր ձեռք բերել: Բայց մյուս կողմից էլ՝ հարազատների և ընկերների հետ Ցուլն իրեն լրիվ այլ կերպ է պահում. եթե դուք նրա համար թանկ եք, ապա նա անհավանական գումարներ կծախսի ձեզ ուրախացնելու համար: Իսկ եթե հանկած բարդ ֆինանսական վիճակում եք հայտնվել, Ցուլն ամեն ինչ կանի, որպեսզի օգնի ձեզ դուրս գալ այդ վիճակից, նույնիսկ՝ ի վնաս իրեն: Բայց միայն այնքան ժամանակ, քանի դեռ ձեզ իր ընկերն է համարում, քանի որ քիչ ծանոթ մարդկանց հետ Ցուլը այնքան էլ առատաձեռն չէ: 

3. Խեցգետին

Խեցգետինը տնակյաց նշան է, ուստի չարժե զարմանալ ողջ գումարը տուն բերելու նրա ցանկության վրա: Ջրի նշանի այս ներկայացուցիչները ընտանեկան բյուջեին գործնական են մոտենում, որպեսզի անվտանգության բարձիկ ստեղծեն իրենց համար: Գումարը նրանք ծախսում են տանը հարմարավետություն ստեղծելու վրա: Խեցգետինները տհաճությամբ են գումար հատկացնում կոլեգաների ծննդյան տոների համար, իսկ եթե խոսքը կորպորատիվների մասին է, ապա նշանի ներկայացուցիչներն ավելի շուտ կհրաժարվեն դրանց մասնակցությունից, քան հրաժեշտ կտան իրենց վերջին կոպեկին, առավել ևս, որ նրանք երեկույթների սիրահար չեն: Ինչ վերաբերում է մտերիմների համար նվերներ գնելուն, ապա Խեցգետիններից զարդեր կամ աքսեսուարներ մի սպասեք. ամենայն հավանականությամբ նրանք ձեզ կնվիրեն մի իր, որը տնտեսության մեջ է պետք գալու, օրինակ՝ թավա կամ արդուկ:

2. Կույս

Կարող է տարօրինակ թվալ, որ ժլատների շարքում հայտնվել են Կույսերը, որոնք իրենց ազատ ժամանակի մեծ մասն անցկացնում են խանութներում՝ գնելով ամեն փայլուն ու բրենդային բան: Միայն թե բոլոր գնումները Կույսերը մեկ նպատակով են անում՝ իրենք իրենց ուրախացնելու: Իսկ երբ բանը հասնում է մտերիմների ու նույնիսկ ընտանիքի անդամների համար նվերներ գնելուն, ապա վստահ եղեք, որ հողի տարերքի այս ներկայացուցիչներն անպայման կուսումնասիրեն խանութների գները, հաշվի կառնեն բոլոր զեղչերն ու ակցիաները, որպեսզի նվազեցնեն գնումի արժեքը: Նաև մի սպասեք, որ Կույսերը ուրախությամբ գումար կնվիրաբերեն բարեգործությանը. նրանք իրենց բնույթով կարիերիստ են ու աշխատասեր և վստահ են, որ յուրաքանչյուրն իր փողը իր քրտինքով պետք է աշխատի: 

1. Այծեղջուր

Ժլատների առաջին հորիզոնականում Այծեղջյուրներն են, և դա զարմանալի չէ. հողի նշանի այս ներկայացուցիչը մյուսներից շատ է անհանգստանում իր նյութական բարեկեցության ու կայունության հարցով: Այնպես որ՝ ժլատությունը Այծեղջյուրների համար ագահության կամ վատ բնավորության հարց չէ, դա նրանց սեփական անվտանգության երաշխիքն է: Այս նշանի ներկայացուցիչները մյուսներից լավ են կարողանում մանրուքների վրա խնայել ու գումար կուտակել, այնպես որ՝ կարելի է նրանց համարձակ վստահել ինչպես խոշոր ընկերությունների ֆինանսական գործեր վարելը, այնպես էլ՝ ընտանեկան բյուջեն: Այծեղջյուրները նաև հրաշալի կողմնորոշվում են ակցիաների ժամանակ, նրանց դրամապանակը լիքն է զեղչի քարտերով: Ինչ վերաբերում է նվերներին, ապա նրանք երբեմն սիրում են ուրախացնել ամենամտերիմ ու հարազատ մարդկանց: Բայց եթե Այծեղջյուրը ձեզ նվեր է տվել ու նույն արժեքի նվեր չի ստացել, վստահ եղեք, որ նրանից այլևս ոչինչ չեք ստանա:

Շնորհավորանքի Բացիկ 1
Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 1841 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: աստղակերպ | Վարկանիշ: 0.0/0