ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ սեպտեմբերի 22
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2571 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարենպաստ օր է, որը վերջին ժամանակներս ծագած շատ խնդիրների լուծում տալու շանս կընձեռի: Հավանական են հաջողություններ գիտելիքներ, փորձ ու երևակայություն պահանջող գործերում: Ձեզ դուր կգա իմպրովիզներ անելն ու փորձարկելը, նոր բան հորինելը:

Օրը հետաքրքիր հանդիպումներ է խոստանում: Դրանցից մեկը կարող է ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբ դնել: Շատերին կզարմացնեն ձեր արարքներն ու խոսքերը: Դրանց վրա ուշադրություն կդարձնեն նույնիսկ այն մարդիկ, որոնք նախկինում բացի իրենցից ոչ ոքի չէին նկատում: Չի բացառվում՝ նոր ընկերներ ձեռք բերեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Դրական տրամադրվեք, աշխատեք ոչ ոքի հետ չվիճել: Լավագույն օրը չէ հարաբերություններ պարզելու, վիճելու, իրենց ճշմարտացիության մեջ վստահ մարդկանց տարահամոզելու համար: Նույնիսկ մտերիմներն ամեն անգամ ձեզ չեն լսի:

Կարող եք հաջողության հասնել՝ ինքնուրույն գործելով: Դուք լավ գլուխ կհանեք կենտրոնացվածություն, մանրուքներին ուշադրություն ու համբերատարություն պահանջող գործերից: Այնտեղ, որտեղ մյուսները կհանձնվեն ու կիսատ կթողնեն սկսածը, դուք կշարունակեք գործել ու անհրաժեշտ արդյունքի կհասնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկիզբն անհանգիստ կլինի: Ձեզ համար բարդ կլինի ինչ-որ կոնկրետ բանի վրա կենտրոնանալը. բազում գործեր ուշադրության կարիք կզգան, շրջապատողները ձեր օգնության ու խորհուրդների կարիքը կունենան, իսկ անսպասելի իրադարձությունները կխանգարեն ծրագրի համաձայն գործել: Սկզբում դա կնյարդայնացնի, իսկ հետո կհասկանաք՝ ինչպես ստեղծված իրավիճակում հաջողության հասնել:

Օրվա երկրորդ կեսը բացառապես հաջող կդասավորվի նրանց համար, ովքեր կորոշեն այն մտերիմների հետ անցկացնել: Լավ ժամանակ է անկեղծ զրույցների, բոլորի համար կարևոր հարցերը քննարկելու համար: Չեն բացառվում սիրային խոստովանություններն ու ռոմանտիկ անակնկալները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը հասարակ չի լինի, փոխարենը հետաքրքիր բաներ կբերի: Ձեզ պետք կգա ավելի վաղ ստացած փորձը: Հենց նրա շնորհիվ սխալներ չեք անի, ձեզ համար նոր իրավիճակում ճիշտ որոշումներ կընդունեք: Կհաջողվի ընդհանուր լեզու գտնել մի մարդու հետ, որի հետ վերջին շրջանում հաշտ չէիք, բայց ստիպված էիք հաճախ դիմել նրան:

Երեկոն սիրային անակնկալներ է խոստանում: Այդ հատվածը հարմար է հանդիպելու մի մարդու հետ, որին կուզենայիք դուր գալ: Ձեր հմայքը կկարողանա հալեցնել նույնիսկ ամենասառը սիրտը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բարենպաստ օր է շփումների համար: Դուք շատերի վրա կկարողանաք անջնջելի տպավորություն թողնել, հաճախ դուր կգաք նույնիսկ այն մարդկանց, որոնք սովորաբար ոչ ոքի չեն համակրում: Լավ կանցնեն գործնական բանակցությունները հաճախ հմայքը կօգնի ձեզ տարահամոզել ընդդիմախոսներին, ձեր կողմը գրավել ոչ վաղ անցյալի մրցակիցներին:

Հնարավոր են հաճելի ռոմանտիկ անակնկալներ: Օրը հարմար է ժամադրությունների համար, սիրելի մարդու հետ սովորական շփումներն էլ հաճելի կլինեն: Զրույցի համար հետաքրքիր թեմաներ կգտնվեն, կլինեն նաև գործեր, որոնք երկուսիդ կգրավեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Դուք հրաշալի լեզու կգտնեք մարդկանց հետ, կկարողանաք դուր գալ նույնիսկ նրանց, որոնք բոլորի մեջ միայն թերություններ են նկատում: Հնարավոր են երկարաժամկետ համագործակցության անսովոր առաջարկներ: Նշանի որոշ ներկայացուցիչներ կկարողանան միանալ այն նախագծերի վրա տարվող աշխատանքին, որոնցով վաղուց էին հետաքրքրվում:

Հավանական են դրամական մուտքեր, որոնք ավելի մեծ կլինեն, քան սպասում էիք: Մի շտապեք ծախսել ստացած միջոցները. ավելի ուշ դրանք կարևոր բանի համար պետք կգան: Մտերիմների հետ արժե քննարկել ապագայի ծրագրերը: Հնարավոր է, միասին գտնեք ընդհանուր նպատակին ավելի արագ հասնելու եղանակը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարենպաստ օր է համախոհներ ու օգնականներ փնտրելու համար: Ձեզ կհաջողվի շրջապատողներին հետաքրքրել ձեր գաղափարներով ու ներգրավել մտածածն իրագործելու մեջ: Հաճախ իրենց աջակցությունը կառաջարկեն մարդիկ, որոնցից ոչ մի նման բան չէիք սպասում: Նոր համախոհները ժամանակի ընթացքում իսկական ընկերներ կդառնան:

Դժվարություններ կծագեն կենտրոնացվածություն, մանրուքներին ուշադրություն պահանջող գործերում: Դուք հաճախ կշեղվեք, արագ կհոգնեք, երբեմն սկսածը կիսատ կթողնեք, երբ նպատակից ընդամենը կես քայլ բաժանի: Փոխարենը այնտեղ, որտեղ ստեղծագործ մոտեցման կարիք լինի, ձեզ հավասարը չի լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հակասական օր է: Հուզական դաշտը բավական լարված կլինի, և դա կարող է խանգարել լուրջ գործերի վրա կենտրոնանալուն: Դուք հաճախ կանհանգստանաք դատարկ բաների պատճառով կամ կբարկանաք նրանց վրա, որոնք ոչ մի բանում մեղավոր չեն: Շրջապատողները երբեմն լավ խորհուրդներ կտան, բայց դուք ամեն անգամ պատրաստ չեք լինի դրանք լսել:

Մյուս կողմից էլ՝ օրը հետաքրքիր հնարավորություններով, հաջող զուգադիպություններով լի կլինի: Ձեր խնդիրն է օգտվել դրանցից, բաց չթողնել ձեր շանսը: Այստեղ պետք կգա հնարամտությունն ու համառությունը: Երեկոն նշանի շատ ներկայացուցիչների կուրախացնի լավ նորություններով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բազում լավ գաղափարներ կունենաք, այդ թվում՝ այնպիսիք, որոնք շրջապատողներին շատ դուր կգան: Հեշտությամբ օգնականներ ու համախոհներ կգտնեք, չի բացառվում ընկերական արաբերությունների սկիզբը կամ կծանոթանաք մի մարդու հետ, որի հետ շփումները երկար ժամանակ կուրախացնեն:

Առօրյա գործերը ավելի հոգնեցնող ու ձանձրալի կլինեն, քան սովորաբար, բայց ձեզ կհաջողվի դրանցից արագ ու լավ գլուխ հանել: Ժամանակ կմնա նաև հանգստանալու և մտերիմների հետ շփվելու համար: Չեն բացառվում անակնկալ այցերը. դուք ուրախ կլինեք հյուրերի համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը բավական բարդ կլինի, բայց այն այնպիսի խնդիրներ չի բերի, որոնք կարող են վախեցնել ձեզ, հուսահատեցնել կամ ստիպել հրաժարվել մտածածից: Դուք ոգևորությամբ կստանձնեք նոր գործերը, այդ թվում՝ նրանք, որոնք շրջապատողներին անհույս են թվում: Պետք կգա այն, ինչ հասցրել եք ավելի վաղ սովորել:

Ընկերների հետ լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք, կհանդիպեք մարդկանց, որոնց նախկինում կարոտում էիք: Նույնիսկ եթե տարաձայնություններ առաջ գան, դրանք վեճերի չեն հանգեցնի: Իսկ ահա հետաքրքիր ու օգտակար զրույցները լրիվ հավանական են:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա առաջին կեսը շատ հաջող կլինի: Դուք լավ գլուխ կհանեք ստանձնած ամեն ինչից, կկարողանաք հաջողության հասնել գործերում, որոնք ուրիշների ուժերի սահմաններում չեն եղել: Շրջապատողները անկեղծորեն կուրախանան ձեր հաղթանակներով: Նշանի որոշ ներկայացուցիչներ նոր ընկերներ ու համախոհներ կգտնեն:

Օրվա առաջին կեսը ավելի շատ հարմար է հանգստի ու զվարճանքների, չհոգնեցնող, բայց հաճելի գործերի համար: Կենտրոնանալը դժվար կլինի, երբեմն ինչ-որ մանրուքներ կվրիպեն աչքից, իսկ ստացված տեղեկատվությունն արագ կմոռացվի: Լավ է այդ հատվածի համար կարևոր բան չծրագրեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ձեզ արդյունավետ օր է սպասվում: Այն հարմար է բարդ գործերի համար, նաև այնպիսի գործերի, որոնցում ոչ ոք օգնել չի ուզենա: Կհաջողվի կենտրոնանալ, ոչինչ աչքաթող չանել, ամեն ինչ ճիշտ անել: Նույնիսկ լրիվ նոր խնդիրներից հրաշալի գլուխ կհանեք:

Աշխատեք իրատես լինել, պատրանքներ չկառուցել ու ամպերում չսավառնել: Դա հատկապես կարևոր կլինի օրվա երկրորդ կեսին, երբ գայթակղությունները կշատանան: Աշխատեք պահել խոստումները, չհիասթափեցնել մարդկանց, որոնք ձեզ վրա հույս են դրել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2571 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/2