Աստղագուշակ․ սեպտեմբերի 19
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2266 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Շփումների տեսանկյունից բարդ օր է: Կոնֆլիկտներից ու վեճերից խուսափելը դժվար կլինի: Դուք սովորականից ավելի բռնկուն կլինեք, երբեմն շրջապատողներին սուր նկատողություններ կանեք, կասեք այն, ինչի մասին ավելի ուշ կզղջաք: Ձեր կատակները ինչ-որ մեկին վիրավորական կթվան: Առավոտը յուրահատուկ լարված կլինի. ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, ինքնատիրապետում պահպանելն էլ կհեշտանա: Աշխատանքի կամ բիզնեսի զարգացման հետ կապված լավ գաղափարներ կունենաք: Նոր հեռանկարներ կբացվեն, սակայն կարևոր կլինի չշտապելն ու սեփական հնարավորությունները ճիշտ գնահատելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Բարենպաստ, արդյունավետ օր է: Ամեն ինչ չէ, որ միանգամից լավ կստացվի, բայց դուք ձեր ծրագրերից չեք հրաժարվի ու կհասնեք նպատակին, անկախ նրանից, թե ինչ պայմաններ կստեղծվեն: Նշանի շատ ներկայացուցիչների կօգնեն հին ծանոթները: Ընդհանուր գործերից երկար ու արդյունավետ համագործակցություն կսկսվի, հետո ընկերությունն էլ չի բացառվում: Օրվա երկրորդ կեսը հարմար է ուղևորությունների համար: Պայմանների փոփոխությունը կոգեշնչի և կուրախացնի, կօգնի շատ բաների նորովի նայել: Հավանական են անսպսելի այցեր, որոնց համար ուրախ կլինեք: Լավ ժամանակ է ամենամտերիմների հետ շփվելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Լավ է ոչ մի բան երկար ժամանակով չհետաձգեք. օրվա առաջին կեսը երկրորդից բարենպաստ կլինի, ավելի շատ հնարավորություններ կբացի: Լավ կանցնեն գործնական հանդիպումները, կարող եք նոր համախոհներ գտնել: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կնվազի, բացի այդ՝ հոգնածություն կզգաք: Սկսածը կիսատ թողնելու գայթակղություն կլինի, նշանի որոշ ներկայացուցիչներ կհրաժարվեն իրենց ծրագրերից պարզապես նրա համար, որ չեն կարողացել միանգամից իրագործել դրանք: Իրավիճակը դեպի լավը կփոխվի, եթե կողքին լինի մի մարդ, որն ունակ կլինի աջակցել ձեր գաղափարներն ու ոգեշնչել ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Դուք հաճախ կհուզվեք դատարկ բաների պատճառով, սրտին մոտ կընդունեք այն, ինչին մեկ ուրիշ ժամանակ հազիվ թե ուշադրություն դարձնեիք: Հաճախ տարաձայնություններ կառաջանան շրջապատողների հետ, երբեմն պարզապես չեք կարողանա հարթել սուր անկյուններն ու փոխզիջման տարբերակներ գտնել: Նշանի որոշ ներկայացուցիչներ հոգնածության պատճառով նյարդային կդառնան, վեճեր կհրահրեն: Ապրումներից շեղվելուն կօգնեն գործերը: Կարող եք վերադառնալ հին նախասիրությանը կամ լրիվ նոր բանով զբաղվել: Փնտրեք այն, ինչը ձեզ իսկապես կգրավի: Հենց ձեզ հաջողվի անել դա, կսկսվեն դրական փոփոխությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Կգերակշռեն դրական միտումները: Օրը խոստանում է շատ հետաքրքիր անցնել: Նշանի շատ ներկայացուցիչների հաճելի անակնկալներ են սպասվում: Կարող եք լրիվ նոր գործեր ստանձնել. հաջողության հասնելը դժվար չի լինի: Ձեզ հաճախ կօգնեն փորձված համախոհները: Օրը հարմար է ուսման, մասնագիտական միջոցառումների մասնակցելու և այն մարդկանց հետ շփվելու համար, որոնք կիսում են ձեր հետաքրքրություններն ու նախասիրությունները: Նույնիսկ նոր ծանոթների հետ զրուցելու բան կունենաք: Իսկ հին ընկերները կկիսվեն կարևոր տեղեկատվությամբ կամ լուրով, որը կազդի ձեր ծրագրերի վրա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Արդյունավետ օր է: Հատկապես լավ կդասավորվի նրա առաջին կեսը. այն հարմար է ամենատարբեր գործերի համար, հնարավորություն կտա հաջողության հասնել այնտեղ, որտեղ ուրիշները պարտություն են կրել: Նշանի շատ ներկայացուցիչների այսօր պետք կգա այն, ինչ հասցրել են ավելի վաղ սովորել: Դա վերաբերում է ոչ միայն աշխատանքին, այլև անձնական հարաբերություններին: Այստեղ ձեր փորձը կարող է իսկապես անգին լինել: Օրվա երկրորդ կեսին հավանական են ծախսեր: Դրանք զուր չեն լինի, ծախսած գումարի համար զղջալու կարիք էլ չի լինի: Այդ հատվածը հարմար է խոշոր գնումների համար: Օրինակ՝ կարող եք մեքենա կամ կենցաղային տեխնիկա գնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրը հաջող կսկսվի: Նրա առաջին կեսին անհանգստանալու բան չի լինի, աստղերը կաջակցեն ձեզ, շատ գործերում կկարողանաք հաջողությունների հասնել: Լավ է ոչ մի բան երկար ժամանակով չհետաձգեք, քանի որ ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կնվազի: Օրվա երկրորդ կեսին օգտակար կլինի տնային գործերին ուշադրություն դարձնելը, կենցաղային խնդիրների լուծման վրա կենտրոնանալը: Այդ հատվածը կարող է բավական հոգնեցնող լինել, բայց դուք գոհ կմնաք ձեր աշխատանքի արդյունքներից: Չեն բացառվում չծրագրված ծախսերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Դժվարությամբ կկենտրոնանաք գործերի վրա: Նույնիսկ հասկանալով, որ չարժե դատարկ բաների վրա շեղվել՝ դուք անընդհատ կանցնեք մանր-մունր խնդիրներին, փոխարենը գլխովին ավելի լուրջ բանի մեջ խորանալու: Ամեն անգամ չի հաջողվի լեզու գտնել շրջապատողների հետ: Նրանց հաճախ անհասկանալի կլինեն ձեր պոռթկումները, իսկ դուք չեք ուզենա երկար բացատրություններ տալ: Հավանական են դրական փոփոխություններ ֆինանսների ոլորտում: Նշանի որոշ ներկայացուցիչների մեծ դրամական մուտքեր են սպասվում: Հիշեք, որ այս օրը հարմար չէ ապագա ծախսերը քննարկելու և գնումներ ծրագրելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Ամեն ինչ չէ, որ ուզածի նման հեշտությամբ կտրվի, բայց դուք չեք հանձնվի, քանի դեռ չեք հասել ձեր նպատակին: Նշանի շատ ներկայացուցիչներ ստիպված են լինելու ոտքի վրա կարևոր որոշումներ ընդունել: Այստեղ կարևոր կլինի ինտուիցիային լսելը. այն ձեզ ճիշտ ուղու վրա կդնի: Հնարավոր են անսպասելի դրամական մուտքեր, ինչպես նաև գործարքներ, որոնք նշանակալի եկամուտ կխոստանան: Երեկոյի համար կարևոր զրույցներ մի ծրագրեք. դժվար կլինի նույնիսկ մտերիմների հետ ընդհանուր լեզու գտնելը: Համբերատարություն է պետք հանգիստ բացատրելու համար, թե ինչու եք գործում այս և ոչ թե այլ կերպ, պատասխանելու բազմաթիվ հարցերին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Դուք շատ հաճախ աչք կփակեք ակնհայտի վրա, պատրանքներ կկառուցեք իրավիճակն իրատեսորեն գնահատելու, նրա դրական ու բացասական կողմերը տեսնելու փոխարեն: Շրջապատողները լավ խորհուրդներ կտան, բայց դուք ամեն անգամ դրանք չեք լսի: Հիշեք, որ կողքից հայացքը կարող է շատ օգտակար լինել: Զգուշություն է պետք գործնական հարաբերություններում: Մի շտապեք վստահել նրանց, որոնք չափազանց շատ բան են խոստանում: Վտանգ կա, որ նման մարդիկ կփորձեն օգտագործել ձեզ ի շահ սեփական հետաքրքրությունների: Օրը հարմար է ոչ մեծ ուղևորությունների համար: Պայմանների փոփոխությունն օգտակար կլինի. տրամադրությունը կլավանա, դուք ավելի առույգ և էներգիայով լի կդառնաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Անհանգստանալու կարիք չկա. աստղերը ձեր կողմից կլինեն, դուք շատ գործերում կկարողանաք հաջողության հասնել: Հավանական են հաջող զուգադիպություններ, որոնց շնորհիվ կլուծվեն վերջին շրջանում անհանգստացնող հարցերը: Նշանի շատ ներկայացուցիչներ անսպասելի աջակցություն կստանան, որի շնորհիվ կկարողանան կյանքի կոչել հին գաղափարները: Ամենահաջողակների հին երազանքները կիրականանան: Անձնական հարաբերություններում կգերակշռեն դրական միտումները, օրը խոստանում է ուրախացնել սիրահարներին: Չեն բացառվում ծանոթությունները, որոնք սիրային շարունակություն կստանան: Մի վախեցեք նախաձեռնող լինելուց: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը շատ արդյունավետ կանցնի: Դուք համառ կլինեք ու չեք հրաժարվի ձեր ծրագրերից, կգտնեք մտածածը կյանքի կոչելու ձևը, անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմանները: Կարող են հաջողությամբ լուծվել հարցերը, որոնց շուրջ վերջերս շատ էիք մտորում: Չեն բացառվում համագործակցության անսպասելի առաջարկները, նաև հրավերները, որոնք առանց երկար մտածելու կընդունեք: Հավանական են լարված պահեր մտերիմների հետ հարաբերություններում: Դուք տհաճությամբ զիջումների կգնաք, նույնիսկ եթե խոսքը մանրուքների մասին լինի, և դա երբեմն շատ կվշտացնի նրանց, որոնք թանկ են ձեզ համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|