Աստղագուշակ․ սեպտեմբերի 13
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Օրը հրաշալի կսկսվի: Օգտվեք աստղերի աջակցությունից մտածածն անելու համար: Հիմա կարող եք ամենաբարդ գործերում հաջողությունների հասնել, լավ գլուխ հանել դժվար առաջադրանքներից: Պետք կգա հին փորձը. դուք նախկին սխալները չեք անի, նպատակին տանող ճիշտ ուղի կընտրեք:
Աստիճանաբար իրավիճակն ավելի կլարվի, կսկսեք հուզվել, երբեմն կասեք ու կանեք այն, ինչը չարժեր: Լսեք հին ընկերների խորհուրդները. նրանք ձեզ կարող են հետ պահել հակասական արարքներից: Լավ է չհիշել հին խնդիրների մասին, քանի որ դրանց մասին մտորումները երկար ժամանակով կարող են փչացնել ձեր տրամադրությունը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Համբերությամբ զինվեք: Անհրաժեշտ արդյունքներին արագ հասնել հազիվ թե ստացվի: Բայց շատ բան լավ կստացվի, եթե սկսեք գործել բարենպաստ պահին: Ինտուիցիան անպայման կհուշի, թե երբ է պետք վճռական քայլ անել: Այստեղ կարևոր է չդանդաղել ու ոչնչից չվախենալ: Ձեզ մոտ ամեն ինչ կստացվի:
Շատ բան սովորելու, օգտակար ինֆորմացիա ստանալու հնարավորություն կունենաք. հիմա դա տեղին կլինի: Շփումների տեսանկյունից ամենաբարենպաստ օրը չէ. ձեզ միշտ չէ, որ ճիշտ կհասկանան: Չի բացառվում՝ ստիպված լինեք երկար բացատրել այն, ինչը ձեզ ակներև է թվում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Բավականին լարված օր է, բայց նրա բերած բոլոր խնդիրները կարող եք լուծել: Անհրաժեշտ արդյունքին արագ հասնել ամեն անգամ չի հաջողվի և սխալներից խուսափել էլ չի ստացվի, բայց դուք չեք նահանջի ու չեք հրաժարվի ձեր մտադրություններից:
Ինքնավստահությունը հրաշքներ կգործի. հենց նրա շնորհիվ բարդ պահերին խուճապի չեք մատնվի ու ճիշտ որոշումներ կընդունեք:
Երեկոն հարմար է սիրելիի հետ հանդիպելու համար: Հրաշալի ժամանակ կանցկացնեք: Հավանական են ռոմանտիկ անակնկալներ, հիշարժան ժամադրությունները: Օրվա վերջին որոշ Երկվորյակներ հրաշալի նորություններ կստանան:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Բազմաթիվ հաջող զուգադիպություններ, անսովոր պատահարներ կլինեն, որոնցից կարող եք օգուտ քաղել: Դուք պետք է շատ ուշադիր լինեք, քանի որ տեղի ունեցողին անհրաժեշտ է արագ արձագանքել: Ցավալի կլինի բարենպաստ պահը բաց թողնելը: Օրվա սկզբին ինչ-որ մեկի աջակցությունը հազիվ թե ստանաք, բայց ավելի ուշ օգնության կհասնեն ազդեցիկ անձինք:
Չի բացառվում լուծվի երկար ժամանակ ձեզ հանգիստ չտվող հարցը: Մասնագիտական աճի ձգտող Խեցգետինների առաջ նոր դռներ կբացվեն: Պատրաստ եղեք նոր բան սովորել. առանց դրա անհրաժեշտ արդյունքին հասնել չի ստացվի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Այսօր շատ բան պետք է անեք: Օրը լարված կդասավորվի, երբեմն նույնիսկ շնչելու ժամանակ չեք ունենա. անընդհատ պետք է բարդ խնդիրներ լուծեք: Ձեզ կօգնեն հին համախոհներն ու ընկերները: Նրանք լավ կհասկանան ձեզ, հաճախ նույնիսկ բացատրելու կարիք չի լինի, թե ինչ դժվարությունների եք բախվել. ամեն ինչ առանց այդ էլ պարզ կլինի:
Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր, բայց առանց ծախսերի էլ չի լինի: Խոշոր գնումների հարցում լավ է չշտապեք. ճիշտ ընտրություն կատարելը դժվար կլինի, վտանգ կա՝ մեծ գումար ծախսեք նրա վրա, ինչը ձեզ պետք չէ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Օրվա սկիզբը բարենպաստ է: Օգտվեք դրանից հին պլանները կյանքի կոչելու ու մի քանի ամիս առաջ մտածածն անելու համար: Հնարավոր են հաջող գործնական բանակցություններ, որոնց արդյունքը ձեզ շատ կուրախացնի: Չեն բացառվում շահավետ գործարքները. այստեղ կարող եք ամբողջությամբ հույս դնել ինտուիցիայի վրա:
Օրվա երկրորդ կեսը նույնքան հագեցած չի լինի: Այն հարմար է մանր խնդիրները լուծելու համար. այնպես որ՝ ավելի լուրջ բան մի ձեռնարկեք: Գումարի հետ զգույշ եղեք: Վտանգ կա, որ այն լրիվ անպիտան բանի վրա կվատնեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Օրվա սկիզբը վառ ու հիշարժան կլինի: Դա անսովոր ծանոթությունների ու հիշվող հանդիպումների ժամանակ է: Դուք կփորձեք լավ տպավորություն թողնել, բայց դա ամեն անգամ չի հաջողվի: Շրջապատողներին ձեր արարքները տարօրինակ, չմտածված ու նույնիսկ հիմար կթվան: Սակայն ժամանակ կանցնի ու կպարզվի, որ ճիշտ եք գործել:
Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Հին գործերին վերադառնալու, դրանք ավարտին հասցնելու հնարավորություն կունենաք: Աշխատեք չգերհոգնել. կենսական պոտենցիալը ցածր է, պետք է հոգ տանեք ձեր մասին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Ամեն ինչ լավ կընթանա, ապրումների ու տագնապի համար առիթներ չեն լինի: Դուք կիմանաք՝ ինչպես հասնել դրված նպատակներին, բայց չեք շտապի ու ճիշտ կվարվեք: Շտապողականությունը հիմա անցանկալի է. այն խառնաշփոթի կհանգեցնի: Նպատակներին հասնելն ավելի հեշտ կլինի ձեզ համար հարմար ռիթմով գործելու ու բոլոր մանրուքներին ուշադրություն դարձնելու դեպքում:
Օրվա երկրորդ կեսին հավանական են հաջող զուգադիպություններ, ինչպես նաև անսպասելի բացահայտումներ, որոնց շնորհիվ ձեր կյանքն ավելի կհեշտանա: Չեն բացառվում նաև ծանոթությունները, որոնք ձեզ համար շատ կարևոր կդառնան:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Խնդիրներից ամբողջությամբ խուսափել չի ստացվի, բայց կասկած չկա, որ բոլոր դժվարություններից գլուխ կհանեք: Հաճախ անհրաժեշտ արդյունքին հասնելու համար ստիպված եք լինելու դիմել անսովոր, տարօրինակ մեթոդների: Պատրաստ եղեք փորձարկումներ անել: Ձեր գաղափարները սկզբում չեն հասկացվի շրջապատողների կողմից, բայց հետո հասկացողություն կգտնեն:
Չեն բացառվում տարաձայնությունները մտերիմների հետ: Դրանք հաճախ կապված կլինեն անցյալի իրադարձությունների ու խնդիրների հետ, որոնք արդեն վաղուց ժամանակն է մոռացության մատնել: Երեկոյան մոտ ամեն ինչ կհարթվի, եթե շատ նեղացկոտ ու կասկածամիտ չլինեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Վատ օր չէ: Շատ գործերից կարող եք գլուխ հանել, բայց դրա համար պետք է սովորականից մեծ ջանքեր գործադրեք: Հաճախ դժվարություններ կծագեն այնտեղ, որտեղ ուրիշ մարդկանց օգնության կարիքը զգացվի. զրույցները ժամանակատար կլինեն, հաճախ ձեզ սխալ կհասկանան, իսկ այս ամենը կստիպի հուզվել: Ավելի հեշտ կլինի ինքնուրույն գործելը: Դուք բավականաչափ ուժ ու փորձ կունենաք բոլոր խոչընդոտները հաղթահարելու համար:
Չի բացառվում՝ ստիպված լինեք խառնվել մտերիմների գործերին, հետևել, որպեսզի նրանք սխալներ չանեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Օրը վատը չի լինի: Բայց նկատի ունեցեք, որ աջակցության ու հասկացողության կարիք եք ունենալու: Իսկ ահա նույնիսկ ամենանրբանկատ քննադատությունը ցավագին կընդունեք: Կապերին ընտրողաբար մոտեցեք: Հեռու մնացեք նրանցից, ովքեր սիրում են նկատողություններ ու երկիմաստ կատակներ անել: Նման մարդիկ կհանեն ձեզ հավասարակշռությունից:
Օրվա երկրորդ կեսին շատ գործեր սովորականից հեշտությամբ կտրվեն: Օգտվեք դրանից հին պլաններին վերադառնալու համար: Կարող են լուծվել վերջին շրջանում հանգիստ չտվող խնդիրները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Շատ բան դժվարությամբ կտրվի: Դուք պատրաստ կլինեք ջանքեր գործադրել, բայց երբեմն ժամանակը զուր կվատնեք այն ժամանակ, երբ արժեր արագ գործել: Լավ է, եթե կողքին լինի մեկը, ով ունակ է աջակցել ու ոգևորել ձեզ: Մի քանի բարի խոսքն էլ բավական կլինի, որ ձեր տրամադրությունը լավանա:
Դժվարություններ կծագեն գումարի հետ կապված հարցերում: Դուք թեթևամիտ ու անուշադիր կլինեք, իսկ դա կորուստների կհանգեցնի: Լավ է հրաժարվել չպլանավորված գնումներից: Հաջող կանցնեն ուղևորությունները. տանից հեռու հնարավոր են հաճելի ծանոթություններ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: