Աստղագուշակ․ փետրվարի 27
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 4993 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Ոչ միանշանակ օր է: Բոլոր գործերը զգուշություն կպահանջեն: Կարող եք հրաշալի արդյունքների հասնել, եթե չշտապեք ու ռիսկի չդիմեք: Չմտածված արարքներն ու տաք գլխով ընդունած որոշումները կարող են տհաճ հետևանքներ ունենալ: Գործնական ու անձնական հարաբերություններին ընտրողաբար մոտեցեք: Նոր ծանոթների մասին առաջին տպավորությունը կարող է սխալ լինել: Եթե վաղուց էիք մտածել ձեր կյանքում ինչ-որ բան փոխելու մասին, հիմա կարող եք գործել, բայց առանց շտապելու, հույզերին չտրվելով ու ամեն քայլը լավ կշռադատելով: Հնարավոր են դրամական մուտքեր, նվերներ: Գնումների հարցում էլ մի շտապեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Շփումների համար հարմար օր է, ցանկացած հանդիպում լավ կանցնի: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, բոլորի վրա լավ տպավորություն կթողնեք: Չեն բացառվում հետաքրքիր առաջարկները: Դուք չեք զղջա, եթե դրանց համաձայնությամբ պատասխանեք: Օրվա երկրորդ կեսը առաջինից բարդ կլինի: Իրենց մասին կարող են հիշեցնել հին խնդիրները, չի բացառվում՝ դրանց լուծման համար ստիպված լինեք հետաձգել ավելի հաճելի ծրագրերը: Բայց դուք շատ օգտակար բաներ կանեք, այնպես որ՝ լրիվ գոհ կլինեք և՛ ձեզանից, և՛ նրանից, թե ինչպես է դասավորվել օրը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Շատ բան կարող եք հասցնել: Դուք արագ գլուխ կհանեք մասնագիտական խնդիրներից, պատասխաններ կգտնեք բարդ հարցերին: Օրվա առաջին կեսին ցանկալի է ինքնուրույն գործել, ավելի ուշ օգնության խնդրանքով կարող եք դիմել փորձված համախոհներին: Չի բացառվում՝ ձեզ աջակցեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Հաջող կանցնեն ուղևորությունները: Որոշ Երկվորյակների դրանք հետաքրքիր մարդկանց հետ ծանոթանալու, մյուսներին էլ՝ շահավետ գործարքներ կնքելու հնարավորություն կտան: Եթե տանը մնաք, աշխատեք նոր գործ գտնել, որը ձեզ իսկապես կգրավի: Կարող եք ուսում սկսել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Բարենպաստ օր է: Դուք կլուծեք երկար ժամանակ հանգիստ չտվող խնդիրները, ելք կգտնեք բարդ իրավիճակից: Հավանական են նոր ծանոթություններ: Դրանք գործնական կամ ընկերական բնույթ կկրեն, բայց բոլոր դեպքերում հաճելի կլինեն: Դուք հրաշալի լեզու կգտնեք շրջապատողների հետ, հաճախ կես խոսքից կհասկանաք նրանց, ում մասին համարյա ոչինչ չգիտեք: Օրվա երկրորդ կեսին պետք է ուշադրություն դարձնեք ընտանիքին: Այդ հատվածը հարմար է ընտանեկան գործերով զբաղվելու, կարգուկանոն հաստատելու ու անպիտան իրերից ազատվելու համար: Նման գործերը կօգնեն հրաժեշտ տալ տհաճ մտքերին, շատ իրադարձությունների էլ նորովի նայել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Գործերը մի հետաձգեք: Օրվա առաջին կեսը հարմար է բարդ առաջադրանքները լուծելու համար ու մեծ հաջողությունների հասնելու շանս կտա: Ինչքան օրն առաջ գնա, այնքան դժվար կլինի կենտրոնանալը, այնքան հաճախ ձեզ կշեղեն ու պարզապես կխանգարեն: Դուք կփորձեք պահպանել ինքնատիրապետումն ու չվիճել շրջապատողների հետ, բայց դա միշտ չի ստացվի: Կարևոր կլինի հնարավորինս արագ հաշտվելը. եթե կոնֆլիկտը երկար ձգվի, դրան վերջ տալը դժվար կլինի: Պետք չէ շտապել ֆինանսական հարցերը լուծելիս, շտապելով գնումներ անել կամ ձեզ վրա գումարի, ունեցվածքի հետ կապված պարտավորություններ վերցնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Դուք վճռական, ուժերով լի կլինեք, ունակ կլինեք շատ բաների հասնել ու ոգեշնչել շրջապատողներին: Հնարավորություն կունենաք կյանքի կոչել վաղեմի մտահղացումը: Նախանձելի նպատակասլացություն դրսևորելով՝ դուք կհաղթահարեք ցանկացած խոչընդոտ, կարող եք տարահամոզել նրանց, ովքեր քննադատորեն են վերաբերվում ձեր գաղափարներին: Գործեր շատ կլինեն, բայց դրանք ձեզ շատ հոգնեցնող ու բարդ չեն թվա: Օրվա երկրորդ կեսը հարմար է նոր ծրագրեր կառուցելու ու դրանք համախոհների հետ քննարկելու համար: Դուք օգտակար խորհուրդներ կստանաք, իսկ ավելի ուշ՝ նաև իրական օգնություն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրվա առաջին կեսը շատ հաջող է: Աշխատեք այն օգտավետ անցկացնել: Կարող եք ավարտին հասցնել ավելի վաղ սկսած գործերը, հաջող վերջացնել այն նախագծերը, որոնց վրա երկար աշխատել եք: Հնարավոր են լավ նորություններ՝ կապված աշխատանքի կամ ուսման հետ: Չեն բացառվում հաճելի ծանոթությունները: Օրվա երկրորդ կեսին դժվար կլինի գայթակղություններին դիմակայելը: Վառ տպավորությունների հետևից ընկնելով՝ կարող եք այնպիսի բան անել, որի համար ավելի ուշ կզղջաք: Նշանի շատ ներկայացուցիչներ այդ հատվածում հակված կլինեն շատ ծախսել, գումարը դատարկ բաների ու անպիտան իրերի վրա կվատնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Դատարկ բաների համար մի անհանգստացեք: Օրը հաջող կդասավորվի, եթե ձեր գործողությունները լավ մտածված լինեն: Կարող եք լսել խորհուրդները, բայց վերջնական որոշումներն անհրաժեշտ է ինքնուրույն ընդունել. ինտուիցիան ու տրամաբանությունը ձեզ հուսախաբ չեն անի: Դա հատկապես կարևոր կլինի այնտեղ, որտեղ խոսք գնա աշխատանքի ու դրա վարձատրության, ձեզ ու ձեր մտերիմների համար կարևոր ունեցվածքի հետ կապված հարցերի մասին: Ամենաբարենպաստ օրը չէ ուղևորությունների համար: Եթե ճամփա գնալն անհրաժեշտություն է, պատրաստ եղեք, որ ուղևորությունը շատ ժամանակ է խլելու, հոգնեցուցիչ է լինելու ու կապված է լինելու ծախսերի հետ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Զգույշ եղեք. օրը դժվարություններից զուրկ չի լինի: Դրանցից գլուխ հանելն ավելի հեշտ կլինի, եթե ռիսկի դիմելուց առաջ խորհրդակցեք այն մարդկանց հետ, որոնց վստահում եք: Ուրիշների գիտելիքներն ու փորձը այսօր ձեզ համար կարող են շատ օգտակար լինել: Խուսափեք կոնֆլիկտներից ու վեճերից: Հարթ հարաբերությունները պահպանելը միշտ չէ, որ հեշտ կլինի, բայց դուք չեք զղջա, որ ջանքեր եք գործադրել: Ինքնատիրապետում կպահանջեն ամենամտերիմ մարդկանց հետ շփումները: Երբեմն կթվա, թե նրանք հատուկ են ձեզ հանում հավասարակշռությունից: Հավանական են հաջող ուղևորություններ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Հոգսեր շատ կլինեն, ստիպված եք լինելու լուծել ուրիշների խնդիրները, ուղղել նրանց գործած սխալները: Դուք միանգամից չեք հասկանա, թե ինչպես է պետք ստանձնել դրանք: Չի բացառվում՝ առաջին փորձերն անհաջող լինեն: Արժե խորհուրդ հարցնել փորձառու ծանոթներից. նրանց խորհուրդներին հետևելով՝ կկարողանաք խուսափել սխալներից ու տհաճություններից: Օրվա երկրորդ կեսը անսպասելի գաղափարների, հետաքրքիր առաջարկների ու հիշարժան հանդիպումների ժամանակ է: Կյանքում նոր բան մտցնելու ցանկություն կունենաք ու ամեն հնարավոր բան կանեք, որ դա հնարավորինս արագ տեղի ունենա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Ուրիշների թուլությունների հանդեպ ներողամիտ եղեք, նրանցից մեծ սպասումներ մի ունեցեք: Ցավոք, այսօր շատերը սխալներ կանեն ու նույնիսկ ամենահուսալի գործընկերները կարող են ձեզ հուսախաբ անել՝ իրենք էլ դա չցանկանալով: Հնարավոր են վեճեր հայացքների տարբերության պատճառով: Ցանկալի չէ լուծել ֆինանսական հարցերը, նշանակալի գումար ծախսել, կապվել երկարաժամկետ պարտավորություններով: Գործերում զգուշությունը կօգնի խուսափել ապագայի տհաճություններից: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը կուրախացնի հաճելի անակնկալներով ու լավ նորություններով: Շատ գործեր կլինեն, որոնցից հիանալի գլուխ կհանեք հին ընկերների ու ծանոթների օգնությամբ: Հաճախ հենց դուք այնպիսի գաղափարներ կունենաք, որոնց իրագործումը թույլ կտա բոլորի կյանքը դեպի լավը փոխել: Կարող եք հաջող գնումներ անել կամ գումարը ներդնել խոստումնալից նախագծի մեջ: Այստեղ կարող եք վստահել ինտուիցիային, որը հուսախաբ չի անի: Հնարավոր են ընտանեկան տարաձայնություններ, մտերիմների հետ հարաբերություններն էլ լարված կլինեն: Բայց դուք ձեզ նրբանկատ կպահեք, այնպես որ՝ կոնֆլիկտներ չեն առաջանա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|