ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ փետրվարի 24
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 4247 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Չնայած դժվարություններին, որոնք կարող են ծագել օրվա սկզբին, դուք չեք վշտանա ու չեք հրաժարվի մտածածից: Օրը հնարավորություն կտա հասնել վաղուց դրված ու լրիվ նոր նպատակներին: Կարևոր է լսել ինտուիցիայի հուշումները, ոչ ոքի թույլ չտալ շեղել ձեզ:

Օգտակար կլինի աշխարհիկ կամ գործնական միջոցառումներին մասնակցությունը: Կարող եք հանդիպել մարդկանց հետ, որոնց մասին շատ բան եք լսել կամ չպարտադրող միջավայրում զրուցել նրանց հետ, ում աջակցության կարիքն ունեք: Դուք նոր ծանոթներին գնահատելիս չեք սխալվի, միանգամից կհասկանաք՝ ում արժե վստահել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Առօրյա գործերը ձանձրալի ու հոգնեցնող կթվան, կուզենաք լրիվ նոր բան ստանձնել: Վատ օր չէ ուսում սկսելու համար, բայց շատ կարևոր կլինի ուսուցչի ընտրությունը: Մի վստահեք նրանց, ովքեր մեծ-մեծ խոստումներ են տալիս:

Օրը հարմար է հանդիպումների համար: Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, ում հետ նախկինում անընդհատ վիճում էիք: Հիմա սկսվող գործնական հարաբերություններն ավելի ուշ ընկերական կամ սիրային բնույթ կստանան: Այստեղ շատ բան կախված կլինի նրանից՝ արդյոք դուք նախաձեռնող կլինեք: Սիրահարները հեշտությամբ իրար կհասկանան, կհասնեն փոխհամաձայնության, կպայմանավորվեն ընդհանուր ծրագրերի շուրջ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը հետաքրքիր կսկսվի: Նոր ծրագրեր հենց առավոտվանից կունենաք: Դրանք միանգամից կյանքի կոչել չի ստացվի, բայց դուք կվերադառնաք մտածածին, երբ գա հարմար պահը: Կարևոր կլինի խուճապի չմատնվելը, ցանկացած հնարավորություն օգտագործելը: Շատ Երկվորյակների այդ հարցում կօգնեն հնարամտությունն ու կյանքին ստեղծարար հայացքով նայելու ունակությունը:

Հնարավորություն կունենաք կյանքի կոչել վաղուց մտածածը: Այդ հարցում անսպասելի կօգնեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Ցանկացած հանդիպում հաջող կանցնի, ինչի մեջ վերջին դերը չի խաղա ձեր հմայքը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հիանալի, արդյունավետ օր է: Դուք արագ կսովորեք, հեշտությամբ կմտապահեք կարևոր տեղեկատվությունը, կիրառում կգտնեք ձեր գիտելիքներին ու տաղանդներին: Սկզբում շրջապատողներին ձեր հաջողությունները կզարմացնեն, բայց նրանք ժամանակի հետ կհասկանան, որ բանը ձեր հաջողակ լինելու մեջ չէ, այլ նրա, որ միշտ նպատակին տանող ճիշտ ճամփա եք ընտրում:

Մի գերագնահատեք ձեր ուժերը. հանգիստ նաև ձեզ է պետք: Այնպես որ՝ օրվա երկրորդ կեսի համար բարդ ու հոգնեցուցիչ բաներ մի ծրագրեք: Ցանկալի է խուսափել սթրեսային իրավիճակներից, այն մարդկանց հետ շփումներից, ովքեր վշտացնում են ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը գործեր ու հոգսեր կբերի, ինչպես նաև նոր խնդիրներ, որոնց վրա պետք է գլուխ կոտրեք: Սովորական մեթոդներն անարդյունավետ կլինեն, այնպես որ՝ պատրաստ եղեք փորձարկումներ անել ու նպատակին տանող սեփական ուղիները փնտրել: Շրջապատողների խորհուրդները հաճախ անօգուտ կլինեն, իսկ ահա ինտուիցիան հիանալի հուշումներ կանի:

Օրվա երկրորդ կեսին կուրախացնեն մտերիմների կամ ընտանիքի անդամների հետ կապված նորությունները: Չեն բացառվում ուղևորությունները, որոնք ավելի հոգնեցուցիչ ու քիչ հաճելի կլինեն, քան կուզենայիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը մեծ հաջողությունների հասնելու շանս կտա: Նախապատվությունը տվեք ձեզ իսկապես հետաքրքրող գործերին: Ձեր անկեղծ ոգևորվածությունը շրջապատողներին անտարբեր չի թողնի, նրանք կուզենան միանալ, իրենց օգնությունը կառաջարկեն: Հնարավոր են օգտակար ծանոթություններ, ազդեցիկ համախոհներ գտնելու շանս կա:

Օրվա երկրորդ կեսին կհաջողվի լուծել տնային խնդիրները: Այդ հատվածը հարմար է օգտակար իրեր գնելու համար: Երեկոյան լավ է խուսափեք ծանրաբեռնվածությունից. հոգնածության պատճառով դուք նյարդային կդառնաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարենպաստ օր է շատ խնդիրների լուծման համար: Նույնիսկ անզիջում մարդիկ ավելի հաճույքով փոխզիջման կգնան, կհամաձայնեն ձեզ հետ: Դուք շատերին կհետաքրքրեք ձեր գաղափարներով ու ծրագրերով: Հաջող կլինեն փորձարկումները, իսկ համարձակ ու անսովոր լուծումները կօգնեն արագ հաջողության հասնել:

Դուք արագ գլուխ կհանեք տնային գործերից, ժամանակ կմնա նաև մտերիմների հետ շփվելու համար: Հնարավորություն կունենաք հարթել ընտանեկան հարաբերությունները, հանգիստ քննարկել այն հարցերը, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ են ծագել: Հավանական են անսովոր առաջարկներ, որոնք մերժելու ցանկություն չեք ունենա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը վատը չէ, բայց ապրումներով լի կլինի: Հուզական դաշտն անկայուն է, հակված կլինեք անհանգստանալ դատարկ բաների պատճառով: Այնպես որ՝ աննշան պատահարն էլ կարող է երկար ժամանակով հուսահատեցնել: Աշխատեք ավելի շատ մտածել լավի մասին: Կարևոր կլինի լավատեսորեն տրամադրվելը, դա կօգնի ձեզ դրական փոփոխությունների հասնել:

Հնարավոր են անսովոր գործնական առաջարկներ: Սկզբում դրանք չեն հետաքրքրի ձեզ, բայց ավելի ուշ, ամեն ինչ կշռադատելուց հետո կփոխեք ձեր կարծիքն ու չեք զղջա դրա համար: Հավանական են դրամական մուտքեր: Որոշ Կարիճների կվերադարձնեն հին պարտքերը կամ կվճարեն ավելի վաղ կատարած աշխատանքի դիմաց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Չնայած անբարենպաստ միտումների ազդեցությանը՝ դուք հաջողության կհասնեք: Շատ հարցերում կօգնեն ընկերները, դուք կարող եք հույս դնել նրանց աջակցության ու լավ խորհուրդների վրա: Հնարավորություն կունենաք վերականգնել անհաջող իրադարձությունների պատճառով վերջ տրված հարաբերությունները:

Օրվա երկրորդ կեսին հնարավորություն կունենաք այցելել անսովոր, բայց շատ հետաքրքիր միջոցառումների, ծանոթանալ մարդկանց հետ, որոնք բարձր կգնահատեն ձեր տաղանդները: Դուք շատերի վրա լավ տպավորություն կթողնեք, իսկ նրանք, ովքեր նախկինում թերագնահատում էին ձեզ, կփոխեն իրենց կարծիքը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրն ավելի հարմար է հանգստի, քան ակտիվ գործունեության ու լարված աշխատանքի համար: Եթե կարևոր գործերը հետաձգել չի կարելի, զգույշ եղեք ու աշխատեք ամեն քայլը մտածել: Սխալ կլինի հաջողության վրա հույս դնելը: Բայց եթե կենտրոնանաք, կգտնեք բացասական միտումները հաղթահարելու ձևը:

Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց հետ, տարաձայնություններ ու վեճեր չեն լինի: Օրվա երկրորդ կեսը հարմար է ընկերներին այցելելու կամ նրանց հյուր կանչելու համար: Ձեզ հոգեհարազատ մարդկանց հետ շփումները կբարձրացնեն ձեր տրամադրությունն ու կոգեշնչեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Գործերի վրա կենտրոնանալը հեշտ չի լինի, ձեզ անընդհատ ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան կշեղի: Սովորական խնդիրները լուծելու համար օգնության կարիք կզգաք, լավ է եթե կողքին հուսալի մարդիկ ունենաք: Կարևոր է չգերագնահատել ձեր հնարավորությունները, ժամանակ ու ուժեր չծախսել անհաջող նախագծերի վրա:

Ոչ միանշանակ կդասավորվեն շրջապատողների հետ հարաբերությունները: Վեճերը չեն բացառվում, բայց ձեզ կհաջողվի հարթել սուր անկյուններն ու խուսափել կոնֆլիկտից: Զգույշ եղեք գումարի հետ, դուք հակված կլինեք թեթևամտության, շատ կծախսեք դատարկ բաների վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Խնդիրներից ամբողջությամբ խուսափել չի ստացվի: Բայց դուք բոլոր դժվարությունները կհաղթահարեք, լավ տրամադրություն ու լավատեսություն կպահպանեք, չեք վշտանա, եթե ինչ-որ բան չստացվի: Համառությունը կօգնի ամեն ինչում հաջողությունների հասնել: Բացի այդ, այն շատ դուր կգա շրջապատողներին ու կօգնի համախոհներ գտնել:

Օրվա երկրորդ կեսին հնարավորություն կունենաք լուծել ձեր մտերիմների համար կարևոր խնդիրները: Անցյալում կմնան փոքրիկ տարաձայնությունները, որոնք վերջին շրջանում փչացնում էին ձեր տրամադրությունը: Լուրջ տրամադրվածությունն ու կարգապահությունը կօգնեն ուսման մեջ հաջողությունների հասնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 4247 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/3