Աստղագուշակ․ փետրվարի 13
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3367 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Շփումների տեսանկյունից բարդ օր է: Այսօր ձեզ դժվարությամբ կհասկանան նույնիսկ նրանք, որոնց հետ նախկինում հրաշալի լեզու էիք գտնում: Հնարավոր են թյուրիմացություններ տանն ու աշխատավայրում, տարաձայնություններ, որոնց պատճառով չի հաջողվի ժամանակին ավարտին հասցնել սկսած գործերը: Զգույշ եղեք գումարի հետ. դուք հաճախ կծախսեք այն դատարկ բաների վրա՝ առանց մտածելու հետևանքների մասին: Օգտակար կլինի այն մարդկանց խորհուրդները լսելը, ովքեր լավ գիտեն ձեզ: Երբեմն կարող է թվալ, որ շրջապատողները համառորեն խառնվում են ձեր գործերին, բայց դուք կգտնեք դա ձեր հետաքրքրություններին ծառայեցնելու ձևը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Շատ բարենպաստ օր է գործնական շփումների համար: Մարդիկ, որոնց հետ նախկինում միասին աշխատել եք, հմայված կլինեն, հին գործընկերներն էլ հերթական անգամ կհասկանան, որ բախտները բերել է գործ ունենալ ձեզ հետ: Հավանական է համագործակցության սկիզբ, որը օգտակար կլինի, թույլ կտա շատ բան սովորել ու ձեր առաջ նոր հեռանկարներ կբացի: Որոշ Ցուլեր հաջողությամբ կլուծեն ֆինանսական հարցերը: Շատ ավելի դժվար կլինի մտերիմների հետ լեզու գտնելը. կխանգարեն փոխադարձ դժգոհությունները, անտեղի կհիշվեն հին վիավորանքները: Լավ է հետաձգեք կարևոր հարցերի քննարկումը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Առավոտը կարող է բավական տհաճ լինել: Այդ հատվածում հավանական են թյուրիմացություններ, պատահարներ, որոնց պատճառով տրամադրությունը կփչանա: Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը սովորականից բարդ կլինի: Մի քիչ ժամանակ կանցնի, ու իրավիճակը դեպի լավը կփոխվի: Հետաքրքիր գաղափարներ կունենաք, ընկերներն ու մյուս մտերիմներն էլ կաջակցեն դրանց: Հավանական են լավ նորություններ՝ կապված աշխատանքի կամ ձեզ համար կարևոր նախագծերի հետ: Չեն բացառվում անսպասելի դրամական մուտքերը, շահավետ գործարքներն ու հաջող գնումները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Փոքրիկ թյուրիմացությունները հնարավոր են, բայց դրանք ձեր օրը շատ չեն փչացնի, քանի որ դրական միտումների ազդեցությունը բոլոր դեպքերում ուժեղ կլինի: Այնպես որ՝ մի վշտացեք, եթե ինչ-որ բան այնպես չընթանա ու մի կորցրեք հաջողության հանդեպ վստահությունը: Համառությունը թույլ կտա ցնցող հաջողությունների հասնել գործերում: Օրվա վերջին շրջապատողները կմտածեն, թե դուք համարյա ամենազոր եք: Անձնական հարաբերություններում խնդիրներ հազիվ թե ծագեն: Մտերիմները հաճախ ձեզ կես խոսքից կհասկանան, կկռահեն ձեր գաղտնի ցանկությունների մասին ու ամեն հնարավոր բան կանեն, որպեսզի դրանք հնարավորինս շուտ իրականանան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Ոչ միանշանակ օր է: Այն կարող է դժվարություններ բերել, ինչպես նաև իրադարձություններ, որոնք կստիպեն փոխել ծրագրերը: Բայց դուք խուճապի չեք մատնվի, արագ ճիշտ որոշումներ կընդունեք, ելք կգտնեք բարդ իրավիճակից: Տհաճ անակնկալներ կարող են մատուցել մարդիկ, որոնց մասին բարձր կարծիք ունեիք: Ավելի ուշ պարզ կդառնա, որ նրանք այնքան էլ մեղավոր չեն, մեղավոր են անբարենպաստ պայմանները: Հարմար օր է ավելի վաղ սկսած գործերն ավարտին հասցնելու համար: Կարող եք պատասխաններ ստանալ վերջին շրջանում անհանգստացնող հարցերին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Հաջող օր է: Ձեզանից պահանջվում է միայն սովորականի պես պահել ձեզ, հիմարություններ չանել ու չասել այն, ինչ չեք մտածում: Դուք այնքան էլ վստահող չեք լինի, և դա լավ է. այսօր դեպի ձեզ կարող են ձգտել մարդիկ, որոնց մտադրությունները կասկածելի են: Ինտուիցիան անսխալ կհուշի՝ ումից է պետք հեռու մնալ: Օրվա երկրորդ կեսը լավն է ֆինանսական տեսանկյունից: Այդ հատվածում հնարավոր են դրամական մուտքեր ու շահավետ գործարքներ: Որոշ Կույսերի կվերադարձնեն հին պարտքերը, և դա շատ տեղին կլինի: Նշանի ներկայացուցիչները կկարողանան որոշ չպլանավորված գնումներ անել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Բարենպաստ օր է՝ արդյունավետ, հագեցած ու հետաքրքիր: Դուք պատրաստ կլինեք շատ աշխատել, ուժերը չեք խնայի ձեր ուզածին հասնելու համար: Հիմա չի կարելի ժամանակը զուր վատնել, քանի որ կարևոր նպատակը շատ մոտ է: Չեն բացառվում գործնական առաջարկները, որոնք մասնագիտական աճ ու առատ դրամական հոսքեր կխոստանան: Օրը բարենպաստ է անձնական հարաբերությունների տեսանկյունից: Այստեղ հավանական են նշանակալի դրական փոփոխություններ: Որոշ Կշեռքներ կհասկանան, թե որ հարցերում էին սխալ ու ամեն հնարավոր բան կանեն իրենց սխալները չկրկնելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Ամեն ինչ լավ է: Հնարավոր է՝ գլխապտույտ հաջողությունների չհասնեք, բայց ընթացիկ խնդիրներից հրաշալի գլուխ կհանեք, կմոտենաք նպատակին ու սխալներ թույլ չեք տա: Հարմար օր է ձեր հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ շփվելու համար: Դուք շատ հետաքրքիր բաներ կիմանաք, անսպասելի, բայց ճիշտ եզրակացությունների կհանգեք: Չի բացառվում հաջողությունը մի գործում, որը նախկինում չափազանց բարդ էր թվում: Բաց մի թողեք կարևոր հարցը լուծելու, ձեր դիրքերն ամրապնդելու համար հարմար պահը: Մարդիկ, ովքեր նախկինում թերագնահատում էին ձեզ, կփոխեն իրենց կարծիքը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Լարված, բայց արդյունավետ օր է: Դուք կհասկանաք, որ պետք է արագ գործեք, կաշխատեք ոչինչ չհետաձգել: Հնարավորություն կունենաք ավարտին հասցնել ավելի վաղ սկսած գործերը, բայց դրա համար պետք է կենտոնանաք դրանց վրա ու նոր բանի վրա չշեղվեք: Մյուս կողմից էլ, կարող եք իրագործել հենց նոր ծնված գաղափարները: Դա նույնիսկ ավելի հեշտ կլինի: Չի բացառվում՝ ստիպված լինեք փոխել ձեր ծրագրերը, հետաձգել հանդիպումներն ու զվարճալի միջոցառումները: Մի վշտացեք. շուտով ձեզ կընձեռվի կորցրածը լրացնելու հնարավորությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Բարդ, հակասական, հոգնեցուցիչ օր է: Դուք ստիպված եք լինելու մաս առ մաս ի մի բերել առողջ բանականությունը, որպեսզի սխալներ չանեք ու չտրվեք պրովոկացիաներին: Կողքին շատ մարդիկ կլինեն, ովքեր խոստումներ կտան, բայց դուք կհասկանաք, որ նրանք չեն պատրաստվում պահել իրենց խոսքը: Շրջապատողները հաճախ իրենց այնպես չեն պահի, ինչպես սպասում եք, կզարմացնեն արարքներով ու խոսքերով, բայց, ցավոք, հաճախ՝ տհաճ կերպով: Բայց դուք հնարավորություն կունենաք ոչ միայն խուսափել լուրջ խնդիրներից, այլև հաջողության հասնել: Հույս դրեք ինքներդ ձեզ վրա ու մի մոռացեք խելամիտ զգուշության մասին, և ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրը հազիվ թե կարևոր իրադարձություններ ու արմատական դրական փոփոխություններ բերի, բայց ընդհանուր առմամբ վատ չի դասավորվի: Հնարավորություն կունենաք ավարտին հասցնել ավելի վաղ սկսած գործերը, լուծել կազմակերպչական հարցերը, ազատվել նրանից, ինչը խանգարում է առաջ շարժվել: Նոր գաղափարներ կհայտնվեն, բայց դրանց իրագործմանն անցնելը դեռ վաղ է: Դուք դա հրաշալի կհասկանաք, այնպես որ՝ չեք շտապի: Հնարավորություն կունենաք ժամանակ անցկացնել այն մարդկանց հետ, որոնց կարիքը վերջին օրերին շատ էիք զգում: Հիմա կարող եք ամեն ինչի մասին խոսել. ձեզ ճիշտ կհասկանան ու կաջակցեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Կգերակշռի դրական միտումների ազդեցությունը: Ինչ-ինչ դժվարություններ հնարավոր են, բայց դրանք չեն խանգարի առաջ շարժվել: Բարդ հարցերը, որոնք երկար ժամանակ հանգիստ չէին տալիս, բացառապես հաջող կլուծվեն: Հավանական են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց փորձն ամենայն հավանականությամբ պետք կգա: Հնարավորություն կունենաք խոսել նրա մասին, ինչն իսկապես հետաքրքրում է ձեզ: Օրվա երկրորդ կեսին կարող եք գնումներ անել: Դուք ընտրության հարցում չեք սխալվի: Այս ժամանակահատվածը հարմար է նաև անպիտան իրերից ազատվելու համար: Կարող է պարզվել, որ ինչ-որ մեկը հենց դրանց մասին է երազում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|