Աստղագուշակ․ օգոստոսի 4
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Օրվա սկիզբը հաջող ու արդյունավետ կլինի: Կարևոր գործերն արժե հենց առավոտվանից ստանձնել, երբ կկարողանաք պլանավորածից ավելին անել: Երբեմն ստիպված եք լինելու վերամշակել ծրագրերը, բայց հաճախ կարող եք գործել այնպես, ինչպես ավելի վաղ եք որոշել՝ առանց շեղվելու: Հնարավորություն կունենաք ամրապնդել ձեզ համար կարևոր գործնական հարաբերություններն ու նույնիսկ նոր համախոհներ գտնել:
Օրվա երկրորդ կեսին առաջին պլանում կհայտնվեն մտերիմների հետ հարաբերությունները: Այստեղ հնարավոր են լարված պահեր, տարաձայնություններ ու վեճեր: Հույզերին մի տրվեք. կարևոր կլինի ինքնատիրապետումը պահպանելը, և այդժամ շատ հարցերին արագ պատասխաններ կգտնվեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Օրվա սկզբին հնարավոր են փոքրիկ տհաճություններ ու թյուրիմացություններ: Առավոտվա համար ծրագրած որոշ գործեր ստիպված եք լինելու հետաձգել: Աշխատեք դրա պատճառով չանհանգստանալ: Բացասական միտումների ազդեցությունը երկար չի տևի, շուտով իրավիճակը դեպի լավը կփոխվի, դուք ձեզ ավելի ինքնավստահ ու ազատ կզգաք:
Օրվա երկրորդ կեսը նոր բացահայտումներ, հաճելի անակնկալներ, ինչպես նաև հանդիպումներ է խոստանում մարդկանց հետ, որոնց մասին նախկինում շատ լավ բաներ եք լսել: Չի բացառվում ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբը, որոնք ձեզ դրական հույզեր կպարգևեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Օրն ամենայն հավանականությամբ հաճելի իրադարձություններ, ուրախության առիթներ կբերի: Բազում նոր ծրագրեր ու գաղափարներ կունենաք, որոնց իրագործմանը կուզենաք անհապաղ անցնել: Լավ է չշտապեք, սկզբում ամեն ինչ մտածեք և հետո նոր միայն գործեք: Չի բացառվում՝ ձեզ հին ծանոթներից մեկի խորհուրդը պետք գա:
Հավանական են հաճելի հանդիպումներ, ծանոթություններ, որոնցից ընկերական կամ սիրային հարաբերություններ կսկսվեն: Դուք լավ կհասկանաք շրջապատողներին, հաճախ կկռահեք նրանց գաղտնի ցանկությունները, կասկածներն ու ապրումները: Բնատուր նրբանկատությունը կօգնի ձեզ չնեղացնել նույնիսկ ամենազգայուն մարդկանց:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Օրվա սկզբին հնարավոր են դժվարություններ: Երբեմն դրանք կագեն ձեր չմտածված խոսքերի կամ արարքների հետևանքով: Որոշումների հարցում մի շտապեք: Հաճախ լավ է չկիսվել գաղափարներով, այլ սպասել իրադարձությունների զարգացմանը: Հիշեք, որ վերջին շրջանում կուտակված խնդիրները հազիվ թե կարելի լինի միանգամից լուծել: Լավ է հետևողական գործեք ու կշռադատված որոշումներ ընդունեք:
Օրվա երկրորդ կեսը ավելի հաճելի կանցնի, հետաքրքիր գործեր ու հանդիպումներ կբերի, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Հարմար ժամանակ է մտերիմների հետ ապագայի ծրագրերի մասին զրուցելու, նաև մտածածն իրագործելուն անցնելու համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Անհանգիստ օր է: Ստիպված եք լինելու մի քանի գործով միաժամանակ զբաղվել, և սխալներից խուսափել ամեն անգամ չի ստացվի: Սակայն դուք ժամանակին կնկատեք ամեն ինչ ու կուղղեք, այդ իսկ պատճառով լուրջ խնդիրներ չեն ծագի: Ձեզ հաճույքով կօգնեն ծանոթները: Բայց ամենին, ինչ նրանք կանեն, արժե ուշադիր հետևել, հակառակ դեպքում դժվարություններ կարող են ծագել:
Մի մոռացեք հանգստի մասին: Օրվա երկրորդ կեսը հարմար է ընկերների հետ զբոսնելու համար: Կարող եք վերադառնալ հին նախասիրությանը: Այն կրկին դրական հույզեր կպարգևի ու կոգեշնչի ձեզ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Շրջապատողների հետ լեզու գտնելը երբեմն բարդ կլինի: Մարդիկ, որոնց սովոր եք խելամիտ ու շրջահայաց համարել, այսօր տարօրինակ բաներ կանեն, երբեմն նաև՝ բացահայտ հիմարություններ: Ոչ ոք ձեր խորհուրդները չի լսի, նույնիսկ եթե դրանք բացահայտ լավը լինեն: Աշխատեք դրան հանգիստ վերաբերվել. կոնֆլիկտներ հիմա ձեզ պետք չեն:
Հավանական են հաջողություններ ինքնուրույն աշխատանքի, ուսման մեջ, ստեղծագործ կյանքում: Դուք հրաշալի գլուխ կհանեք ամենից, ինչը հնարամտություն ու ոչ ստանդարտ մոտեցում է պահանջում: Ձեր հարուստ երևակայությունը կզարմացնի ու կոգեշնչի շրջապատողներին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Հեշտ չի լինի, բայց ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Այսօր կարևոր կլինի հույզերը վերահսկելը, պահի ազդեցության տակ չմտածված արարքներ չգործելը: Նշանի շատ ներկայացուցիչների պետք կգա ավելի վաղ ստացած փորձը: Դրա շնորհիվ դուք ճիշտ որոշումներ կընդունեք, թշնամիների լարած թակարդները չեք ընկնի:
Օրվա երկրորդ կեսը լավ նորություններ է խոստանում: Դրանք կարող են վերաբերել ոչ ձեզ անձնապես, այլ մտերիմներից մեկին, բայց բոլորի տրամադրությունը կբարձրանա: Միաժամանակ չեն բացառվում անսպասելի, բայց շատ հաճելի այցերը: Կարող են հյուր գալ մարդիկ, որոնց վաղուց չեք տեսել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Առավոտյան զգույշ եղեք. այդ հատվածում հավանական են տհաճ պատահարներ, անհաջող զուգադիպություններ: Ավելի ուշ իրավիճակը դեպի լավը կփոխվի: Դուք հնարավորություններ կտեսնեք, որոնք նախկինում չեք նկատել, կհասկանաք՝ ինչպես հասնել վաղուց դրված նպատակներին: Նոր և նույնիսկ շատ բարդ առաջադրանքները ձեզ չեն վախեցնի. դուք ոգևորությամբ կստանձնեք դրանց լուծումը:
Օրվա երկրորդ կեսն ամբողջությամբ բարենպաստ է շփումների համար: Ե՛վ գործնական, և՛ անձնական հանդիպումները լավ կանցնեն: Կհաջողվի հանգիստ ու կառուցողական քննարկել բարդ հարցերը: Նշանի որոշ ներկայացուցիչներ կհաշտվեն այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Եթե այսօրվա համար կարևոր գործեր եք ծրագրել, մտածեք, թե ով կարող է օգնել ձեզ գլուխ հանել դրանցից: Հաճախ ջանքերի միավորումը պետք է անհրաժեշտ արդյունքի հասնելու համար: Բայց ձեր համախոհները պետք է դրանում ձեզանից քիչ հետաքրքրված չլինեն:
Օրը հարմար է ծրագրերը քննարկելու համար: Կարող եք պայմանավորվել մասնագիտական համագործակցության մասին, համապատասխան փաստաթղթեր ստորագրել: Չեն բացառվում աշխատանքի առաջարկները, որոնց կուզենաք համաձայնվել: Անձնական հարաբերություններում նույնպես նկատելի կլինի դրական միտումների ազդեցությունը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Անհանգիստ օր է: Դուք բազում օգտակար բաներ կարող եք անել և՛ ձեր, և՛ մյուսների համար, բայց կարևոր կլինի ժամանակը զուր չվատնելը, հստակ հասկանալը, թե ինչ եք ուզում և ինչի կարող եք հասնել: Օգտակար կլինի հին գաղափարների ու ծրագրերի մասին հիշելը: Չի բացառվում՝ եկել է դրանց իրագործման համար հարմար պահը:
Հաճախ ստիպված եք լինելու գործել ավելի արագ, քան սովոր եք: Աշխատեք նման պահերին չհուզվել: Պահպանեք ինքնատիրապետումն ու սխալներ էլ չեք անի: Ոչ միանշանակ իրավիճակներում լսեք ինտուիցիայի հուշումները, որոնք ավելի օգտակար կլինեն, քան խորհուրդները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Օրվա սկզբին ինքնատիրապետումը պահպանելն ավելի բարդ կլինի, քան սովորաբար: Դուք հուզական կլինեք, հաճախ սուր կարձագանքեք դատարկ բաներին, կբարկանաք, եթե ինչ-որ բան ձեր ուզածի նման չընթանա: Ավելի վատ, դրա պատճառով կոնֆլիկտներ կառաջանան, որոնք երկար ժամանակով կփչացնեն ձեզ համար շատ թանկ մարդու հետ հարաբերությունները: Աշխատեք հետ կանգնել չմտածված արտահայտություններից:
Ավելի ուշ հանգիստ ու արդյունավետ շրջան կգա: Օրվա երկրորդ կեսը շատ գործերում հաջողություններ է խոստանում, նաև նրանցում, որոնցից հույս էլ չունեիք գլուխ հանել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Հագեցած օր է, որը դրական հույզեր կպարգևի: Ձեզ նոր ու բարդ, բայց շատ գրավիչ գործեր են սպասվում: Շրջապատողները կաջակցեն ձեր նախաձեռնություններին, բայց նախ դուք պետք է ամեն ինչի մասին մանրամասն պատմեք: Նշանի որոշ ներկայացուցիչներ շատ լավ խորհուրդներ կստանան ու անպայման կհետևեն դրանց:
Հավանական են դրամական մուտքեր, շահավետ գործարքներ: Նույնիսկ չծրագրված գնումները հաջող կլինեն: Գումարի հետ կապված ամեն հարցում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա: Իսկ ահա անձնական հարաբերություններին վերաբերող հարցերում նրա հուշումները միշտ չէ, որ հստակ կլինեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: