ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ նոյեմբերի 7
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2016 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկիզբը կարող է բարդ լինել: Կարևոր կլինի շփումներին ընտրողաբար մոտենալը. քիչ շփվեք այն մարդկանց հետ, ովքեր խուճապի են մատնվում կամ ամեն առիթով բարկանում են, կյանքին էլ մռայլ են նայում: Հիմա դուք հեշտությամբ կտրվեք կողքից ազդեցությանը, և դա դժվարություններ կստեղծի:

Ավելի հաջող կդասավորվի օրվա երկրորդ կեսը: Այն ուրախության առիթներ կբերի ու հաճելի հանդիպումներ է խոստանում, թույլ կտա ուղղել ավելի վաղ գործած սխալները: Դուք կաշխատեք ժամանակը զուր չվատնել, այդ իսկ պատճառով շատ բան կհասցնեք: Օգտակար կլինի անծանոթ երթուղով զբոսնելը կամ ոչ մեծ ուղևորության մեկնելը. պայմանների փոփոխությունը կոգեշնչի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը լավ նորություններ կբերի նույնիսկ նրանց, ովքեր դրանք ընդհանրապես չէին սպասում: Գործերը, որոնց նախկինում մեծ ուժեր եք նվիրել, կհաջողվի բարեհաջող ավարտին հասցնել: Հնարավորություն կունենաք զբաղվել նրանով, ինչը ձեզ վաղուց է հետաքրքրում: Հավանական են հաջողություններ ուսման մեջ, դուք արագ կմտապահեք այն ամենն, ինչ կարող է պետք գալ:

Բարենպաստ օր է շփումների, կարևոր հարցերը քննարկելու համար: Դուք հաճախ կկռահեք, թե ինչ կա ուրիշների մտքում, կես խոսքից կհասկանաք նույնիսկ նրանց, ում հետ համարյա ծանոթ չեք: Չի բացառվում ընկերական հարաբերությունների կամ սիրային պատմության սկիզբը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ժամանակը զուր մի վատնեք: Օրվա առաջին կեսը շատ հաջող կլինի: Աստղերը ձեր կողմից կլինեն, կարող եք գլուխ հանել նրանից, ինչը վաղուց եք մտածել կամ հաջողությամբ ավարտել ավելի վաղ սկսածը: Չի բացառվում՝ ձեզ ուզենան օգնել մարդիկ, որոնցից առաջ նման բան չէիք սպասի:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ, բայց ոչ այնքան արդյունավետ կլինի: Այն հարմար կլինի հանգստի և չհոգնեցնող, բայց հաճելի զբաղմունքների համար: Աշխատեք խուսափել սթրեսային իրավիճակներից: Ավելորդ ծանրաբեռնվածություն, դատարկ բաների պատճառով հուզումներ հիմա ձեզ պետք չեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հարմար օր է օգտակար գործերի, ինչպես նաև ֆինանսական հարցերը լուծելու համար: Գումարին վերաբերող հարցերում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա: Նրա հուշումները կօգնեն շահավետ գործարքներ կնքել: Չի բացառվում՝ ձեզ վերադարձնեն հին պարտքերը կամ վճարեն մի աշխատանքի դիմաց, որը շատ վաղուց եք կատարել:

Կարևոր հարցերը հանգիստ քննարկելու, իսկ հետո ձեր կյանքը թեթևացնող որոշում ընդունելու հնարավորություն կունենաք: Ինչ-որ բաների այլ կերպ նայելով՝ դուք կհասկանաք, որ ինքներդ եք ամեն ինչ բարդացրել, իսկ հարցերին ճիշտ պատասխանները մակերեսին են դրված եղել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Մի տաքացեք: Հիմա լավագույն որոշումները մտքում առաջինը չեն ծնվի և ինչ-որ բան նախաձեռնելուց առաջ պիտի գործողությունների ծրագիր կազմեք: Մտածած ամեն ինչ բարձրաձայնելը պարտադիր չէ: Ինքներդ ձեզ ժամանակ տվեք ամեն ինչ մտածելու համար և անհրաժեշտ բառերն անպայման կգտնվեն: Ինչքան դիվանագիտորեն ու բարեհամբույր ձեզ պահեք, այնքան քիչ առիթներ կլինեն տարաձայնությունների համար:

Օրը հարմար է ստեղծագործելու համար: Հնարավոր է՝ ձեզ մոտ տաղանդներ հայտնաբերեք, որոնց մասին նախկինում չէիք էլ կռահում: Որոշ Առյուծներ կգտնեն հին նախասիրությունը բիզնեսի վերածելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հանգստացեք: Գործերում փոքրիկ դադարը շատ օգտակար կլինի ձեզ, թույլ կտա վերականգնել ուժերը և կօգնի ավելի առույգ զգալ: Ինչ-որ մի նոր զբաղմունք հնարավորություն կտա շեղվել տհաճ մտքերից: Հնարավորություն կունենաք սովորել այն, ինչ շուտով անպայման պետք կգա:

Արժե զգույշ լինել գումարի հետ: Օրը հարմար չէ մեծ գումար ծախսելու համար այն իրերի վրա, որոնց կարիքն առանձնապես չունեք: Իսկ ահա ռոմանտիկ հարաբերություններում կգերակշռեն դրական միտումները, սիրո մեջ անպայման հաջողակ կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Վեճերից խուսափելը դժվար կլինի: Դուք կձգտեք ապացուցել ձեր ճշմարտացիությունը, նույնիսկ եթե ինքներդ երբեմն կասկածեք դրանում: Ամեն անգամ չի հաջողվի լսել ընդդիմախոսների խելամիտ փաստարկները: Հնարավոր է՝ հետո զղջաք, որ ավելի ուշադիր չեք եղել:

Դուք նկատելի հաջողությունների կհասնեք՝ ինքնուրույն գործելով: Երբ ոչ ոք ձեզ չխանգարի, խորհուրդներով չշեղի ու պարզապես չխառնվի ձեր գործերին, շատ բան ենթադրվածից հեշտությամբ կտրվի: Ինտուիցիայի հուշումները հստակ կլինեն այնտեղ, որտեղ խոսք կգնա գումարի մասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հրաշալի օր է մտորումների համար: Դուք անսպասելի, պարադոքսալ, բայց լրիվ ճիշտ եզրահանգումների կգաք: Շրջապատողները կնկատեն դա ու կդիմեն ձեզ խորհուրդների խնդրանքով՝ վստահ լինելով, որ դուք ունակ եք գլուխ հանել ցանկացած բարդ ու խճճված իրավիճակից: Եվ դա ճշմարտությունից այնքան էլ հեռու չի լինի:

Օրը հարմար է հին ընկերների հետ շփվելու համար: Նրանք ձեզ հետ կկիսվեն ոգեշնչող նորություններով կամ կանեն հենց այն առաջարկները, որոնց մասին գաղտնի երազում էիք: Հնարավոր են անսպասելի նվերներ, հաճելի անակնկալներ և ուշադրության նշաններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Կուզենաք երազել ու գլխապտույտ ծրագրեր կազմել՝ չմտածելով, թե արդյոք կարողանալու եք դրանք կյանքի կոչել: Դրանում ոչ մի վատ բան չէր լինի, եթե չփորձեիք ցանկալին իրականության տեղ ընդունել: Պատրանքները կարող են թակարդ լինել, որից հետո դուրս գալը դժվար կլինի:

Լսեք այն մարդկանց խորհուրդները, որոնք ձեզ լավ գիտեն: Նրանք հաճախ կնկատեն այն, ինչին դուք ուշադրություն չեք դարձրել, կարող են հուշել՝ ինչպես է լավ գործել: Օրվա երկրորդ կեսը լավ նորություններ, ինչպես նաև անսպասելի հանդիպումներ է խոստանում: Դուք դրանց համար շատ ուրախ կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շփումներին ընտրողաբար մոտեցեք: Այսօր դուք շատերին միամիտ մարդ կթվաք: Վտանգ կա, որ ինչ-որ մեկը կփորձի օգտվել ձեր վստահող լինելուց: Գաղափարներ շատ կունենաք, բայց դրանց իրագործմանն անցնելուց առաջ պիտի ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք: Ոչ բոլոր ծրագրերը հնարավոր կլինի միանգամից կյանքի կոչել:

Լավ է խուսափեք գերհոգնածությունից: Այսօր ձեզ համար օգտակար կլինի պասիվ հանգիստը: Հետաձգեք գործերը, փոքրիկ դադար վերցրեք, զբոսնեք գեղատեսիլ երթուղով: Այդ ամենը արագ կբարձրացնի ձեր տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Չարժե ռիսկի դիմել: Սա ամենահարմար օրը չէ համարձակ փորձարկումներ անելու, ինչպես նաև վտանգավոր մեթոդներից օգտվելով՝ գլխապտույտ հաջողությունների հասնել փորձելու համար: Լսեք նրանց, ովքեր խորհուրդ են տալիս զգույշ լինել ու մի փոքր սպասել: Շատ բան ավելի հեշտ կտրվի, եթե ոչ մի տեղ չշտապեք:

Կուրախացնեն սովորական դարձած բաները, տեղերն ու գործերը: Այդ իսկ պատճառով մի շտապեք ինչ-որ բան արմատապես փոխել, հրաժարվել նրանից, ինչը ձեր կյանքի մի մասն է դարձել: Լավ է ժամանակ անցկացնեք նրանց հետ, ովքեր ձեզ լավ գիտեն ու լավ են հասկանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հարմար օր է կարևոր որոշումների համար: Կհաջողվի գլուխ հանել սեփական զգացմունքներից ու ցանկություններից, որոշակիություն մտցնել նպատակների մեջ ու դնել առաջնահերթությունները: Դուք ժամանակը դատարկ բաների վրա չեք վատնի, մանրուքների պատճառով չեք վշտանա, ոչ մի բան բաց չեք թողնի: Նման մոտեցումը թույլ կտա խուսափել սխալներից, անկախ նրանից, թե ինչով կզբաղվեք:

Հավանական են անսովոր ծանոթություններ: Նկատի ունեցեք, որ այսօր մարդու մասին առաջին տպավորությունը կարող է սխալ լինել: Այնպես որ՝ մի շտապեք գաղտնիքներով կիսվել այն մարդու հետ, որի մասին քիչ բան է հայտնի: Իսկ ահա մտերիմների վրա ամեն հարցում կարող եք հույս դնել: Նրանք ձեր կողմից կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2016 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0