ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ նոյեմբերի 13
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2917 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարենպաստ օր է: Այն հրաշալի է նոր գործեր ստանձնելու համար. հիմա դուք ինքնավստահ կլինեք, ոգևորությամբ լի ու հստակ կիմանաք, որ խոչընդոտների առաջ ընկրկել պետք չէ: Բացի այդ, դուք արագ կսովորեք այն, ինչ կարող է պետք գալ, հեշտությամբ կմտապահեք պիտանի տեղեկատվությունը: Հնարավոր են հաջող գնումներ ու գործարքներ: Ֆինանսների հետ կապված ամեն հարցում կօգնի ինտուիցիան:

Հնարավոր են հաճելի անակնկալներ մտերիմներից, ինչպես նաև լավ նորություններ՝ կապված այն մարդու հետ, որի ճակատագրով վերջին շրջանում մտահոգ էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Նկատի ունեցեք, որ այսօր ցանկացած գործ սովորականից մեծ ջանքեր է պահանջելու: Չեն բացառվում ցավալի սխալները, թյուրիմացությունները, որոնց պատճառով նախկին մի քանի օրերի աշխատանքը ջուրը կլցվի: Դրան հանգիստ վերաբերվել չի ստացվի, բայց եթե տրվեք հույզերին, իրավիճակը միայն կբարդանա:

Որոշումների հարցում լավ է չշտապեք: Ինքներդ ձեզ ժամանակ տվեք մտորելու համար ու անպայման ելք կգտնեք իրավիճակից: Որոշ Ցուլերի հրաշալի խորհուրդներ կտան հին ընկերները: Նրանք էլ կարող են կիսվել օգտակար տեղեկատվությամբ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ինքնուրույն գործելով՝ դժվարությամբ հաջողության կհասնեք: Մտածեք, թե ով կարող է ձեզ աջակցել. օգնականներ, ամենայն հավանականությամբ, կգտնվեն: Չի բացառվում՝ կարողանաք միավորվել մարդկանց հետ, որոնց հետ նախկինում արդյունավետ համագործակցել եք: Օրվա կեսին հավանական են չպլանավորված, բայց շատ հաճելի հանդիպումներ:

Հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր: Դրանք շատ տեղին կլինեն: Դուք կարող եք իրեր գնել, որոնցով վաղուց հետաքրքրվում էիք: Բայց մի շտապեք վերջնական ընտրության հարցում: Լավ է մի քանի տարբերակ ուսումնասիրեք ու համեմատեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Աշխատեք ոչ մի բանի համար չանհանգստանալ: Գոնե արտաքուստ հանգստություն պահպանելու կարողությունն այսօր ձեզ շատ պետք կգա: Հաջողության հասնելու համար պետք է վերահսկեք հույզերն ու պրովոկացիաներին չտրվեք: Հազիվ թե կարողանաք ինչ-որ մեկի հետ խորհրդակցել. ոչ միանշանակ իրավիճակներում լավ է հույս դնել առողջ բանականության ու փորձի վրա, որը հուսախաբ չի անի:

Հնարավոր են զարմանալի հանդիպումներ, անսովոր ծանոթություններ, հետաքրքիր զրույցներ: Այսօր շատ Խեցգետիններ կարևոր բան իմանալու, անսովոր փորձ ձեռք բերելու հնարավորություն կունենան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հետաքրքիր ու արդյունավետ օր է: Դուք շատ բանի կարող եք հասնել, հատկապես, եթե նախընտրեք ձեր ձևով գործել, այլ ոչ թե հետևել ուրիշների խորհուրդներին: Համառությունը հրաշալի պտուղներ կտա. հենց նրա շնորհիվ մրցակիցներին կթողնեք հետևում:

Հնարավոր են օգտակար ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց շնորհիվ կարող եք կյանքի կոչել ամենահամարձակ պլանները: Սակայն շփումներին ընտրողաբար մոտեցեք, բոլորի հետ չէ, որ արժե անկեղծանալ: Լսեք ներքին ձայնին, որը կհուշի, թե ում հետ է պետք զգոն լինել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


 

 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շատ կարևոր կլինի հանգստություն պահպանելը: Օրն անսպասելի իրադարձություններով, անակնկալներով, նորություններով լի կլինի, որոնցից յուրաքանչյուրը կստիպի ձեզ փոխել պլանները: Շրջապատողները երբեմն կկորցնեն գլուխներն ու հիմար սխալներ կանեն: Ձեզ համար կարևոր է խուճապի չմատնվել, ճիշտ գնահատել իրավիճակը, կշռադատված որոշումներ ընդունել ու անել այն, ինչ օգուտ կտա բոլորին: Սխալները չեն բացառվում, բայց դուք կփորձեք դրանք հնարավորինս արագ ուղղել, այնպես որ՝ լուրջ տհաճություններից կհաջողվի խուսափել:

Երեկոն կուրախացնի հաճելի անակնկալներով ու լավ նորություններով: Դա լավ ժամանակ է մտերիմների շրջանում հանգստի համար: Կարող եք իմպրովիզացված ընտանեկան տոն կազմակերպել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հիանալի օր է նոր նախաձեռնությունների համար: Կարևորն այն է՝ գործը, որը կստանձնեք, ձեզ իսկապես հետաքրքրի: Ինտուիցիան կհուշի, թե որ հարցերում կարող եք հաջողության հասնել, իսկ ինչի վրա չարժե ժամանակ վատնել: Մի վախեցեք նախաձեռնող լինել, ձեր գաղափարները հաճախ աջակցություն կստանան: Չի բացառվում՝ նոր համախոհների շրջանում շփման մեջ հետաքրքիր ու հաճելի մարդիկ գտնվեն:

Ֆինանսական հարցերը լուծելիս զգուշություն է անհրաժեշտ: Հիմա դուք հակված կլինեք թեթևամտության, նշանակալի գումարներ կծախսեք դատարկ բաների վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Լսեք ինտուիցիայի ձայնին. այսօր այն հստակ հուշումներ կանի: Հենց այդ հուշումների օգնությամբ էլ հաջողության տանող կարճ ու հասարակ ուղի կգտնեք, կիրագործեք հին պլանները: Այսօր ձեզ շատ պետք կգա մարդկանց հետ լեզու գտնելու, նույնիսկ ոչ վաղ անցյալի մրցակիցներին ձեր կողմը գրավելու ունակությունը:

Հնարավոր է անսովոր ռոմանտիկ պատմության սկիզբը, որը շուտով շատ կարևոր կդառնա ձեզ համար: Դուք հեշտությամբ մոտեցում կգտնեք ամենատարբեր մարդկանց, կարող եք հաշտվել նրանց հետ, ում հետ երկար ժամանակ վեճի մեջ էիք: Ե՛վ գործնական, և՛ անձնական հարաբերություններում օգտակար կլինի նախաձեռնող լինելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Դրված նպատակներին հասնելու համար օգնության կարիք կունենաք: Այսօր այն կառաջարկեն նույնիսկ նրանք, ովքեր նախկինում ձեզ երբեք չեն աջակցել: Ոչ վաղ անցյալի մրցակիցները ամենաօգտակար համախոհները կդառնան: Որոշ Աղեղնավորներ ազդեցիկ հովանավորներ կգտնեն: Մտածեք, թե ինչպես եք շնորհակալություն հայտնելու նրանց:

Կուրախացնեն ընկերների հետ շփումները. հիմա նրանք ձեզ կես խոսքից կհասկանան: Իսկ ահա սիրելի մարդու հետ ընդհանուր լեզու գտնելն ավելի բարդ կլինի: Շատ անտեղի կհիշվեն հին վիրավորանքները, չեն բացառվում վեճերը դատարկ բաների պատճառով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը տարաձայնություններ ու վեճեր կբերի: Հաճախ դրանց նախաձեռնողը դուք կլինեք, ընդ որում՝ ոչ միայն չեք ուզենա համաձայնել նրա հետ, որ ուրիշներն էլ կարող են ճիշտ լինել, այլ նաև ամենաանշան զիջումների չեք գնա: Գործերի վրա կենտրոնանալը դժվար կլինի, բայց օրվա երկրորդ կեսին դա պարզապես անհրաժեշտություն կլինի: Աշխատեք նշված շրջանն արդյունավետ անցկացնել. մեծ հաջողությունների հասնելու շանս կա:

Պետք կգան ավելի վաղ ստացած գիտելիքներն ու փորձը: Իսկ ահա շրջապատողների խորհուրդները հազիվ թե օգտակար լինեն: Չափազանց հաճախ դրանք կտան մարդիկ, որոնք բացարձակ գլուխ չեն հանում իրավիճակից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ամենաբարենպաստ շրջանը չէ բարդ ու կարևոր գործերի համար: Այն, ինչով զբաղվում եք, ձանձրալի ու հոգնեցուցիչ կթվա, բացի այդ, ձեզ հաճախ կշեղեն, կխանգարեն կենտրոնանալ: Շրջապատողների հետ համատեղ գործողությունների մասին պայմանավորվելը հեշտ չի լինի, քանի որ յուրաքանչյուրը առաջին տեղում կդնի սեփական հետաքրքրությունները: Կհաջողվի խուսափել բաց կոնֆլիկտներից ու վեճերից, բայց փոխադարձ դժգոհությունը կարող է երկար պահպանվել:

Կարող եք ավարտել այն, ինչ ավելի վաղ եք սկսել, պատասխաններ ստանալ հարցերին, որոնք նախկինում հանգիստ չէին տալիս: Չեն բացառվում հաջող զուգադիպությունները, որոնց շնորհիվ կուղղեք հին սխալները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարենպաստ օր է այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց հետ ձեզ գործնական հետաքրքրություններ են կապում: Հիմա կարող եք հանգիստ ամեն ինչի մասին զրուցել, պարզել ոչ միանշանակ իրավիճակները, պայմանավորվել հետագա գործողությունների մասին: Չեն բացառվում անսովոր առաջարկները, որոնք ընդունելով՝ շատ բան կսովորեք, նոր ընկերներ կգտնեք: Հնարավոր են ծանոթություններ, որոնք սիրային շարունակություն կստանան:

Առօրյա, լավ ծանոթ գործերի վրա կենտրոնանալը սովորականից դժվար կլինի: Դուք իրական խնդիրները լուծելու փոխարեն կշեղվեք հաճելի մտքերի վրա, հաճախ կտրվեք երևակայությանը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2917 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/5