ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ մայիսի 3
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3079 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Մի շտապեք: Ամենաթեթև օրը չի լինելու, հատկապես նրանց համար, ովքեր սովոր են արագ հասնել իրենց ուզածին: Աշխատեք համբերատար լինել մտերիմների հետ: Նրանք ձեզ ամեն անգամ ճիշտ չեն հասկանա, կասեն կամ կանեն այն, ինչը ձեր սրտով չէ: Բայց դա վիճելու պատճառ չպետք է դառնա: Գտեք կոնֆլիկտներից խուսափելու ձևը. դա ձեզ մոտ կստացվի:

Ռիսկի մի ենթարկեք գումարը, նույնիսկ եթե խոսքն աննշան թվի մասին է: Ֆինանսական տեսանկյունից ամենաբարենպաստ օրը չէ: Սպոնտան գնումները կարող են անհաջող լինել, իսկ գործարքները չբերեն սպասված շահույթը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարենպաստ օր է: Այն հաջող է ամենատարբեր տեսանկյուններից. հարմար է և՛ նոր գործեր սկսելու, և՛ հներն ավարտին հասցնելու համար, ու կյանքում ինչ-որ բան դեպի լավը փոխելու, մտերիմներին ուրախացնելու հնարավորություն կտա: Դուք լավ կհասկանաք մարդկանց. դա կօգնի և՛ գործերում, և՛ անձնական հարաբերություններում:

Շատ Ցուլերի այսօր պետք կգա այն, ինչ հասցրել են ավելի վաղ սովորել: Սեփական փորձը հաճախ ավելի օգտակար կլինի, քան ուրիշների խորհուրդները: Օրվա երկրորդ կեսին նոր գաղափարներ կունենաք: Ոչ ոքի մի պատմեք, քանի դեռ ինքներդ ինչպես հարկն է չեք մտածել դրանց շուրջ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հիանալի օր է անձնական հարաբերությունների տեսանկյունից: Եթե նախաձեռնող լինեք, դրանք դեպի լավը կփոխվեն: Հիմա դուք չեք խաբի ձեզ ու պատրանքներ չեք կառուցի, իսկ դա շատ բան կհեշտացնի: Մտերիմների հետ կկարողանաք պայմանավորվել համատեղ գործողությունների մասին, ծրագրեր կազմել, որոնք բոլորին դուր կգան:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են տհաճ պատահարներ, բայց դրանք ձեր տրամադրությունը չեն փչացնի: Դուք դատարկ բաների պատճառով չեք անհանգստանա ու միշտ կգտնեք իրավիճակը դեպի լավը փոխելու ձևը, եթե ինչ-որ բան այնպես չընթանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բարենպաստ օր է: Եթե համառ լինեք, կկարողանաք անել այն, ինչ մտածել եք: Ճանապարհին առաջ եկած խոչընդոտները ձեզ չեն վախեցնի, իսկ փոքրիկ անհաջողությունները չեն փչացնի ձեր տրամադրությունը: Շատ Խեցգետիններ հաջողության կհասնեն այն գործերում, որոնք շրջապատողները համարյա անհույս են համարում: Հավանական են անսովոր առաջարկներ՝ կապված աշխատանքի ու ապագա համագործակցության հետ:

Երեկոն հաճելի շփումներ է խոստանում ձեզ հոգեհարազատ մարդկանց հետ: Դուք կարող եք շատ բաների մասին զրուցել: Նման զրույցների արդյունքը նոր գաղափարներն ու ծրագրերը կլինեն, որոնց իրագործմանն էլ շուտով կանցնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Պահպանեք ինքնատիրապետումը. այսօր դա անհրաժեշտ է հաջողության հասնելու համար: Կշռադատված որոշումները համարյա միշտ հաջող կլինեն, իսկ ահա հույզերի ազդեցության տակ գործած արարքների համար ստիպված եք լինելու զղջալ: Բարեբախտաբար, դուք բավականաչափ փորձ ու խելամտություն կունենաք հիմարություններ չանելու համար:

Օրվա առաջին կեսը բարենպաստ է ամենատարբեր մարդկանց հետ շփվելու համար: Ընդհանուր լեզու գտնելը դժվար չի լինի, շատերին դուր կգան ձեր գաղափարներն ու հայացքները: Ավելի ուշ կգա կարգապահություն, կենտրոնացվածություն ու մանրուքներին ուշադրություն պահանջող գործերի ժամանակը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հաճելի օր է: Այն ոգեշնչող իրադարձություններ ու նորություններ կբերի, որոնք կօգնեն շատ բաների նորովի նայել, սովորական իրավիճակը այլ կերպ տեսնել: Հետաքրքիր գաղափարներ կունենաք: Հազիվ թե հաջողվի դրանք անհապաղ կյանքի կոչել, բայց ավելի ուշ կվերադառնաք դրանց:

Զգույշ է պետք լինել ֆինանսական գործերում, քանի որ այստեղ հակված կլինեք թեթևամտության ու հաճախ առանց երկար-բարակ կշռադատելու որոշումներ կընդունեք: Մի շտապեք գնումների հարցում, ստացված գումարը զվարճանքների վրա ծախսելուց առաջ մի քանի անգամ մտածեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հանգիստ, բարենպաստ օր է: Դուք դատարկ բաների պատճառով չեք հուզվի, պրովոկացիաներին չեք տրվի, կպահպանեք ինքնատիրապետումն անկախ նրանից, թե ինչ կանեն շրջապատողները: Շատ Կշեռքների պետք կգա ավելի վաղ ստացած փորձը: Դրա շնորհիվ նշանի ներկայացուցիչները արագ կգտնեն բարդ խնդիրները լուծելու ձևը, որոնք մեկ ուրիշին փակուղու առաջ կկանգնեցնեին:

Չեն բացառվում դրամական մուտքերը, որոնց շնորհիվ կկարողանաք չծրագրված գնումներ անել: Հնարավորություն կունենաք հաջող գործարքներ կնքել: Եթե կասկածներ առաջանան, հուշման հարցով դիմեք մարդկանց, որոնց վստահում եք: Խորհուրդները տեղին կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարենպաստ օր է ցանկացած զբաղմունքի համար, որը մի կողմից ստեղծագործ մոտեցում ու երևակայություն է պահանջում, իսկ մյուս կողմից հնարավորություն է տալիս հեռանալ միապաղաղությունից, կյանքում նոր բան մտցնել: Դուք արագ կսովորեք ամենն, ինչ կարող է պետք գալ, ոչինչ չեք մոռանա, ուշադրություն կդարձնեք մանրուքներին, որոնք կարող են կարևոր լինել:

Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր է խոստանում. ստացված գումարը կարող է սպասվածից շատ լինել: Մի շտապեք ծախսել այն: Շուտով պարզ կդառնա՝ ինչպես պետք է տնօրինեք գումարը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Պայմանները լավագույն ձևով չեն դասավորվի, բայց դուք գլուխ կհանեք բացասական միտումներից ու հաջողության կհասնեք: Որոշ Աղեղնավորներ հաջողակ կլինեն գործերում, որոնք նախկինում չափազանց բարդ էին թվում: Նշանի մյուս ներկայացուցիչները հրաշալի գլուխ կհանեն նրանից, ինչը նրանց ուժերի սահմաններում չի եղել:

Ինչով էլ զբաղվեք, աշխատեք չշտապել: Շտապողականությունը սխալների կհանգեցնի: Երբեմն ճիշտ որոշումներ ընդունելու համար սեփական փորձը քիչ կլինի: Փոխարենը կողքին կլինեն մարդիկ, որոնց կարող եք դիմել խորհրդի հարցով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Կնյարդայնացնեն խառնաշփոթը, քաոսն ու անկարգապահությունը: Այսօր դրանցից խուսափել չի ստացվի: Բայց ձեր ուժերի սահմաններում կլինի սեփական հույզերին հետևելը, հոգ տանելը, որ դրանց պատճառով մտերիմները չտուժեն: Չարժե խորհուրդ տալ նրանց, ովքեր դրա մասին չեն խնդրել: Քննադատելուց էլ արժե խուսափել:

Նոր խնդիրներ կհայտնվեն, որոնք լուծելու համար պետք է այլ կերպ նայեք սովորական բաներին, ժամանակավորապես հրաժարվեք հին սովորույթներից: Դա հեշտ չի լինի, փոխարենը արդյունավետ կլինի: Օրվա երկրորդ կեսին հրաշալի գաղափարներ կունենաք, որոնց իրագործման վրա էլ մոտ ժամանակներս կկենտրոնանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա սկզբին խուսափեք չմտածված խոսքերից ու արարքներից: Այս հատվածում պահի հույզերին տրվելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Հույզերի ազդեցությամբ հիմարություններ կանեք: Ինքնատիրապետումն ու խելամտությունը կօգնեն խուսափել սխալներից, չընկնել թշնամիների լարած թակարդները:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, ձեզ կվերադառնան հանգստությունն ու ինքնատիրապետումը, իսկ դրանց հետ նաև նոր գաղափարներ կայցելեն, որոնք կուզենաք անհապաղ կյանքի կոչել: Օրվա երկրորդ կեսը հարմար է շփումների համար: Դուք շատերի հետ կկարողանաք ընդհանուր լեզու գտնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հրաշալի օր է զվարճանքների ու հանգստի համար: Գործերում մեծ հաջողությունների հասնել չի ստացվի, երբեմն նույնիսկ սովորական խնդիրները ձեզ փակուղու առաջ կկանգնեցնեն: Փոխարենը դրական հույզերի պակաս չեք ունենա, ուրախանալու, ծիծաղելու առիթներ շատ կլինեն: Մտերիմները ձեզ հետ շփումներից հաճույք կստանան. դուք կկարողանաք և՛ աջակցել նրանց, և՛ ոգեշնչել, և՛ ուրախացնել:

Հնարավոր են դրամական մուտքեր, նվերներ: Չի բացառվում վերադարձնեն հին պարտքերը: Շահավետ գնումներ անելու շանս կա: Դուք անսովոր, նույնիսկ էքստրավագանտ իրեր կընտրեք, որոնք երկար ժամանակ կուրախացնեն ձեզ ու շրջապատողներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3079 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/4