ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ մայիսի 2
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2711 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկզբին ինքնատիրապետումը պահպանելը հեշտ չի լինի: Ձեզ դուր չի գա այն, ինչ տեղի է ունենում և այն, թե ինչպես են իրենց պահում շրջապատողները: Բայց հիմա դուք կարող եք միայն քիչ բան փոխել: Կենտրոնացեք դրա վրա ու աշխատեք մնացած բաների համար չանհանգստանալ: Ղեկավարվեք առողջ բանականությամբ, և շրջապատողները կհետևեն ձեր օրինակին:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է անձնական գործերի ու ընթացիկ խնդիրները լուծելու համար: Շատ բան հրաշալի կստացվի, նույնիսկ եթե առանձնակի ջանքեր չգործադրեք: Բավական կլինի միայն ամեն ինչ անեք այնպես, ինչպես անհրաժեշտ եք համարում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ամենաարդյունավետ օրը չէ, փոխարենը այն հանգիստ ու հաճելի կանցնի: Օրը հնարավորություն կտա հանգստանալ ու վերականգնել ուժերը, զբաղվել ուրախացնող, տրամադրություն բարձրացնող բաներով: Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք մտերիմների հետ: Ձեզ կհաջողվի զրուցել այն բաների մասին, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ էին առաջանում և լուծում գտնել, որը բոլորին դուր կգա:

Չի բացառվում՝ մարդիկ, որոնք նախկինում նեղացրել են ձեզ, հասկանան, թե ինչ սխալ են եղել ու փորձեն ուղղվել: Հնարավորություն կունենաք հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էիք: Հաճախ դրա համար նախաձեռնող լինելու կարիք էլ չի լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հաջող օր է, որը թույլ կտա լուծել այն խնդիրները, որոնց շուրջ վերջերս հաճախ մտորում էիք: Շատ բան պարզ կդառնա, այդ իսկ պատճառով ձեզ համար հեշտ կլինի ծրագրերի մեջ որոշակիություն մտցնելը, հասկանալը, թե ինչի վրա արժե ուժեր ծախսել, իսկ ինչն ուշադրության արժանի չէ: Նոր մասնագիտական ծրագրեր կունենաք, որոնք շուտով կկարողանաք քննարկել գործընկերների ու համախոհների հետ:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաջող զուգադիպություններով: Այդ հատվածում հնարավոր են դրամական մուտքեր: Դուք ճիշտ կտնօրինեք ստացած գումարը, այն դատարկ բաների վրա չեք վատնի: Մտերիմներին ուրախացնելու շանս կունենաք և բաց չեք թողնի այն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Աշխատեք չանհանգստանալ ու հենց առավոտվանից ոչ ոքի վրա չբարկանալ: Այդ հատվածը կարող է լարված լինել, բայց անլուծելի խնդիրներ հազիվ թե առաջանան: Շատ Խեցգետինների պետք կգա ավելի վաղ ստացած փորձը: Դրա շնորհիվ նշանի ներկայացուցիչները և՛ սեփական գործերից արագ գլուխ կհանեն, և՛ մյուսներին կօգնեն:

Օրվա երկրորդ կեսը առաջինից հեշտ ու հաճելի կանցնի: Դա հետաքրքիր զբաղմունքների ու հաճելի շփումների ժամանակ կլինի: Չեն բացառվում հեռվից լավ նորությունները: Հին ծանոթները կհիշեցնեն իրենց մասին, և դուք ուրախ կլինեք դրա համար: Զրույցների թեմաներ կգտնվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բարենպաստ օր է ձեր հաջողությունների մասին պատմելու կամ այն ինֆորմացիայով կիսվելու համար, որը հասցրել եք ստանալ վերջերս: Այստեղ կօգնեն կապի միջոցները, որոնց շնորհիվ ձեր մասին շատերը կիմանան: Օրը հարմար է նաև ստեղծագործելու համար: Ձեզ շատ բան կոգեշնչի, կգտնվեն գործեր, որոնց մեջ կուզենաք գլխովին սուզվել: Հավանական են հաջողություններ ուսման մեջ:

Հավանական են ոչ մեծ տարաձայնություններ մտերիմների հետ, տհաճ զրույցներ: Հազիվ թե լուրջ խնդիրներ ծագեն, բայց լարված պահեր հնարավոր են: Աշխատեք լիցքաթափել իրավիճակը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը բազում նորություններ կբերի: Նկատի ունեցեք, որ ստացվող տեղեկատվություն պետք է մանրամասն ստուգել: Դա հատկապես կարևոր կլինի օրվա սկզբին: Այդ հատվածում նույնիսկ այն մարդիկ, որոնց սովոր եք հուսալի համախոհ համարել, անկախ իրենցից ձեզ մոլորության մեջ կգցեն ու հենց դրանով կվնասեն: Ինքնուրույն գործելով՝ կարող եք հաջողության հասնել:

Օրվա երկրորդ կեսն ապրումների ժամանակ է, որոնք ամեն անգամ լուրջ պատճառներ չեն ունենա: Աշխատեք չհուսահատվել, եթե ինչ-որ բան ուզածի նման չընթանա: Ամենայն հավանականությամբ դժվարությունները ժամանակավոր բնույթ կկրեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը հարմար է շփումների համար, օգտակար կլինի ամենակարևոր հարցերը քննարկելը: Հեշտությամբ հետաքրքրված զրուցակիցների կգտնեք, մարդիկ հաճույքով կկիսվեն տեղեկատվությամբ, բայց խորհուրդներ չեն տա, քանի ինքներդ չեք խնդրել: Նույնիսկ նրանք, ովքեր նախկինում անտեղի խառնվում էին ձեր գործերին, այսօր իրենց նրբանկատ կպահեն:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են հաճելի անակնկալներ, անսպասելի նվերներ, ինչպես նաև գնումներ, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Շատ Կշեռքներ կգտնեն մտերիմներին ուրախացնելու ձևը: Նշանի որոշ ներկայացուցիչների ռոմանտիկ անակնկալներ են սպասվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հիանալի օր է նոր բան ստանձնելու համար: Առաջին հերթին՝ ձեզ մոտ շատ բան միանգամից լավ կստացվի, երկրորդ՝ սկսած գործերը հիանալի հնարավորություն կտան իմանալ հետաքրքիր մարդկանց մասին, իսկ ավելի ուշ նաև ծանոթանալ նրանց հետ: Չի բացառվում՝ հաջողվի շատ լավ տպավորություն թողնել:

Սովորական զբաղմունքները ավելի ձանձրալի կլինեն, քան սովորաբար, բայց դա ձեզ չի խանգարի դրանցից հրաշալի գլուխ հանել: Օրվա երկրորդ կեսը հաճելի ու ոգեշնչող հուշերի ժամանակ է: Կուզենաք վերադառնալ հին նախասիրությանը, որը նորից դրական հույզեր կպարգևի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկիզբը բարենպաստ է շփումների համար: Դուք կասեք այն, ինչ մտածում եք, և շրջապատողներին դա շատ դուր կգա: Չեն բացառվում անսովոր առաջարկները: Դրանք ընդունելուց հետո լրջորեն կմտածեք, թե ինչ եք իրականում ուզում և հանուն ինչի եք պատրաստ երկար աշխատել: Կարող են փոխվել ապագայի ծրագրերը: Դուք չեք շտապի ուրիշների հետ կիսվել ձեր գաղափարներով, քանի որ դեռ վստահ չեք, որ ձեզ ճիշտ կհասկանան:

Օրվա երկրորդ կեսին շատ Աղեղնավորներ կուզենան միայնակ մնալ, սահմանափակել շփումները: Դա հարմար ժամանակ է ուշադրության կենտրոնացում պահանջող գործերի համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Դուք արագ կքայլեք դեպի ձեր նպատակը, շատ գործերում հրաշալի արդյունքների կհասնեք, գլուխ կհանեք նրանից, ինչը նախկինում անել չէր ստացվում: Պետք կգան ավելի վաղ ստացած գիտելիքները: Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը: Երբեմն ձեզ սխալ կհասկանան, իսկ երբեմն էլ անհիմն կկասկածեն ինչ-որ բանում: Բայց լուրջ կոնֆլիկտներ չեն առաջանա, իսկ փոքրիկ տարաձայնությունները կհաջողվի արագ հաղթահարել:

Օրը հարմար է կենցաղային հարցերը լուծելու համար: Դուք հեշտությամբ կնորոգեք կոտրված կամ փչացած իրերը, կգտնեք վաղուց կորած իրերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Արդյունավետ օր է: Դուք դժվարություններից չեք վախենա, դժվարությունները կվախենան ձեզանից, խոչընդոտներն իրենք մի կողմ կքաշվեն ձեր ճանապարհից: Կարող եք անել այն, ինչ նախկինում անել չէր ստացվում, ավարտին կհասցնեք սկսածը: Հաճույքով կօգնեն հին ծանոթները, ովքեր երբեմն կկիսվեն արժեքավոր տեղեկատվությամբ կամ առաջարկներ կանեն, որոնք չեք ուզենա մերժել:

Հավանական են հաջողություններ կենտրոնացվածություն, համբերատարություն ու մանրուքներին ուշադրություն պահանջող գործերում: Որոշ դժվարություններ կարող են ծագել այնտեղ, որտեղ երևակայության ու հնարամտության կարիք կլինի: Լավ գաղափարները երբեմն ուշացած կգան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը վատ չի դասավորվի: Այն հարմար է հին ծանոթների հետ շփվելու համար: Հնարավորություն կունենաք քննարկել կարևոր հարցերը, և եթե նույնիսկ դրանց լուծում չգտնեք, ապա գոնե օգտակար հուշումներ կստանաք: Կարող եք նոր գործեր ստանձնել, եթե հստակ պատկերացում ունեք, թե ինչի եք ուզում հասնել: Ինչքան շատ որոշակիություն մտցնեք նպատակների մեջ, այնքան հեշտ կլինի հաջողության հասնելը:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաճելի անակնկալներով ու հաջող զուգադիպություններ է խոստանում: Որոշ Ձկներ ինֆորմացիա կստանան, որը կօգնի գլուխ հանել վերջին շրջանում անհանգստացնող խնդիրներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2711 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/5