Աստղագուշակ․ մայիսի 15
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3138 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Լավ է ոչինչ չհետաձգեք: Օրվա առաջին կեսը հաջող ու բարենպաստ կլինի: Արժե օգտվել դրանից կարևոր հարցերը լուծելու և այն գործերով զբաղվելու համար, որոնք ժամանակին ավարտին հասցնելուց շատ բան է կախված: Դուք կփորձեք շատ ուշադիր լինել, այնպես որ՝ ո՛չ փոքրիկ սխալներ կանեք, ո՛չ էլ ավելի լուրջերը: Ավելի ուշ կգա մի շրջան, որն ավելի հարմար կլինի հանգստի և ուժերը վերականգնելու, ինչպես նաև այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց վերջին շրջանում շատ կարոտում էիք: Հաճելի ու հետաքրքիր բանի մասին զրուցելու, ընդհանուր գաղափարներն ու ծրագրերը քննարկելու հնարավորություն կունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրվա սկզբին ստիպված եք լինելու հուզվել: Տագնապի համար լուրջ պատճառներ չեն լինի, խոսքը մանրուքների, թյուրիմացությունների, աննշան խնդիրների մասին կլինի, որոնք կհաջողվի արագ լուծել: Կօգնեն ընկերներն ու լավ ծանոթները: Դուք կգտնեք նրանց շնորհակալություն հայտնելու ձևը: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, ձեզ ավելի վստահ կզգաք: Կգա լրիվ նոր գործեր ստանձնելու համար հարմար ժամանակը: Կարող եք վերադառնալ այն խնդիրներին, որոնք նախկինում չէր հաջողվում լուծել: Այս անգամ դուք դրանց լրիվ անսպասելի կողմերից կմոտենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Ամենաարդյունավետ օրը չի լինելու, բայց այն հաճելի ու հետաքրքիր կանցնի: Կարող եք հանգստանալ, ժամանակ անցկացնել ձեզ համար թանկ մարդկանց հետ: Կարևոր հարցերի մասին զրուցելու ու բոլորին գոհացնող որոշում ընդունելու հնարավորություն կլինի: Որոշ Երկվորյակներ իրենց մեջ տաղանդներ կհայտնաբերեն, որոնց մասին նախկինում չէին էլ կռահում: Մյուսները շրջապատողներին կզարմացնեն իրենց գիտելիքներով ու կրթվածությամբ: Շատ նոր գաղափարներ կունենաք, բայց դրանց իրագործմանն անհապաղ անցնել չի ստացվի: Աշխատեք չմոռանալ այն, ինչ կծնվի մտքում, իսկ ավելի լավ է գրի առնեք դրանք: Ավելի ուշ կկարողանաք վերադառնալ մտածածին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Հագեցած ու շատ հետաքրքիր օր է: Դուք անգործ չեք նստի, անընդհատ ձեզ համար զբաղմունքներ կգտնեք, որոնք նաև շրջապատողներին շատ գրավիչ կթվան: Ինչ-որ մեկը ձեզ աջակցություն կառաջարկի, թեկուզ՝ վիրտուալ, իսկ ինչ-որ մեկն էլ կգտնի ձեզ իրապես օգնելու ձևը: Հնարավոր է կարևոր տեղեկատվություն կամ հեռվից լավ նորություններ ստանաք: Որոշ Խեցգետիններ որոշակիություն կմտցնեն մոտ ապագայի ծրագրերում, կհասկանան, թե ինչի վրա կուզենային կենտրոնանալ: Նշանի նման ներկայացուցիչների համար կարևոր կլինի չշտապելը, նախ առաջին քայլերը մտածելն ու հետո նոր միայն գործելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Բարենպաստ օր է, որը հարմար է կարևոր գործեր ստանձնելու համար: Ձեզ մոտ շատ բան հրաշալի կստացվի, հաճախ ինտուիցիան կօգնի արագ ճիշտ որոշումներ ընդունել, կհուշի՝ ինչպես հաջողության հասնել այնտեղ, որտեղ նախկինում դա անել չէր հաջողվում: Բացի այդ, պարզություն ու որոշակիություն կհայտնվի այնտեղ, որտեղ դրանց պակասը կար: Հնարավորություն կունենաք շփվել այն մարդկանց հետ, որոնց փորձը ձեզ կարող է պետք գալ: Չի բացառվում՝ համատեղ գործողությունների մասին պայմանավորվեք այն մարդկանց հետ, որոնց ուժերի սահմաններում շատ բան կլինի: Որոշ Առյուծներ հուսալի համախոհներ կգտնեն, որոնց հետ համագործակցությունը կզարդարի նրանց կյանքը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Հոգսեր սովորականից շատ կլինեն, բայց դուք ամեն ինչից հրաշալի գլուխ կհանեք: Կօգնեն կազմակերպվածությունն ու կարգապահությունը: Դուք ոչ մի րոպե զուր չեք վատնի, կարևոր գործերից չեք շեղվի, կփորձեք խուսափել այն մարդկանց հետ շփումներից, ովքեր սիրում են երկար ու անիմաստ զրույցներ վարել, նյարդայնացնել ու քննադատել շրջապատողներին: Անսպասելի գաղափարներ ու լրիվ նոր ծրագրեր կունենաք: Ձեր մտահղացումներով կիսվելուց առաջ դրանք ինչպես հարկն է մտածեք, որոշակիություն մտցրեք առաջնահերթությունների մեջ ու որոշեք, թե որոնք են լինելու ձեր առաջին քայլերը: Երեկոն կուրախացնի հին ծանոթներից ստացված հաճելի լուրերով: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Մի շտապեք նոր գործեր ստանձնել: Օրվա առաջին կեսն այնքան էլ հաջող չի դասավորվի, հատկապես նրանց համար, ովքեր սովոր են արագ հասնել իրենց ուզածին: Այդ հատվածը համբերատարություն ու զգուշություն է պահանջելու: Չի բացառվում՝ ստիպված լինեք վերադառնալ հին գործերին, զբաղվել այն հարցերի քննարկմամբ, որոնց մասին կնախընտրեիք մոռանալ: Հետո ավելի բարենպաստ ու խոստումնալից շրջան կգա: Կգտնեք նախկինում ձեզ ու ձեր մտերիմներին անհանգստացնող շատ խնդիրներ լուծելու ձևը: Երեկոն սիրային պահեր է խոստանում ու հարմար է սիրելիի հետ զրուցելու համար, թեկուզ՝ վիրտուալ դաշտում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրվա առաջին կեսին աշխատեք դատարկ բաների պատճառով չհուզվել: Այդ շրջանում ծագած խնդիրները այնքան լուրջ չեն լինի, որքան կարող են սկզբում թվալ: Որոշ Կարիճներ կշտապեն եզրակացությունների հարցում: Դա սխալների կհանգեցնի, եթե լավ խորհուրդները չլսեն: Հիշեք, որ ճիշտ պատասխանները միշտ չէ, որ մակերեսին են դրված: Երբեմն դրանց հասնելու համար ժամանակ է պետք: Օրվա երկրորդ կեսը ավելի հեշտ ու հաճելի կդասավորվի: Այն կուրախացնի հաջող զուգադիպություններով ու հրաշալի է նոր ու բարդ գործ ստանձնելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Ժամանակը դատարկ բաների վրա մի վատնեք: Այսօր դուք մեծ հաջողությունների հասնելու ու կարևոր հաղթանակներ տոնելու շանս կունենաք: Լուրջ գործերն արժե ստանձնել հենց առավոտվանից. այդժամ դրանցից արագ գլուխ կհանեք: Լավ է ինքնուրույն գործեք: Այդպես ձեզ ավելի ինքնավստահ ու հանգիստ կզգաք, կկարողանաք խուսափել անպիտան զրույցներից ու դատարկ վեճերից: Օրվա երկրորդ կեսը նոր, անսովոր ու ոգեշնչող գաղափարներ կբերի: Մի քիչ ժամանակ կանցնի և դուք դրանք կյանքի կկոչեք: Կարևոր կլինի ինտուիցիայի հուշումները լսելը: Դրանք համարյա միշտ ճիշտ կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Բարենպաստ օր է շփումների, գործերի ու ապագայի ծրագրերի մասին զրուցելու համար: Համախոհներ գտնելու, ամենատարբեր մարդկանց հետ համատեղ գործողությունների մասին պայմանավորվելու հնարավորություն կունենաք: Դուք պատրաստ կլինեք զիջումների գնալ այնտեղ, որտեղ դա հնարավոր է, բայց համառ կլինեք ձեզ համար սկզբունքորեն կարևոր հարցերում: Շրջապատողները կտեսնեն դա ու հարգանքով կլցվեն ձեր հանդեպ: Օրվա երկրորդ կեսն առաջինից հանգիստ կանցնի: Այն հարմար է ուսման, ստեղծագործելու համար: Խուսափեք գերհոգնածությունից. արժե վերականգնել ուժերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Հանգստություն պահպանելը հեշտ չի լինի հատկապես օրվա առաջին կեսին, երբ նույնիսկ ամենախելամիտ մարդիկ իրենց տարօրինակ կպահեն: Հենց դուք պետք է ուղղեք ուրիշների սխալները, հաշտեցնեք վիճողներին, ամենատարբեր մարդկանց օգնեք ընդհանուր լեզու գտնել իրար հետ: Երբեմն դա կհոգնեցնի ու կնյարդայնացնի: Բայց դուք բացասական հույզերին չեք տրվի, այդ իսկ պատճառով լավ հարաբերություններ կպահպանեք բոլորի հետ: Օրվա երկրորդ կեսը առաջինից հաջող կլինի: Կկարողանաք զբաղվել հետաքրքիր բանով, ավարտին հասցնել ավելի վաղ սկսած կարևոր գործերը: Որոշ Ջրհոսների հաճելի սիրային անակնկալներ են սպասվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Բարենպաստ օր է շփումների համար: Դուք հեշտությամբ մոտեցում կգտնեք մարդկանց, լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, որոնց հետ նախկինում չեք կարողացել պայմանավորվել: Ինտուիցիան անսխալ կհուշի, թե ինչ են ուզում և ինչ են ձեզանից սպասում շրջապատողները: Ձեր սկզբունքայնությունը շատերին կզարմացնի: Իրենց օգնությունը կարող են առաջարկել նրանք, որոնց ժամանակին կարևոր ծառայություններ եք մատուցել: Ջանքերի ժամանակավոր միավորումից մինչև երկարաժամկետ համագործակցություն կես քայլ կլինի: Չի բացառվում՝ իրենց մասին հիշեցնեն ծանոթները, որոնցից վաղուց լուր չունեիք: Օգտվեք շանսից՝ հին կապերը վերականգնելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|