Присоединяйтесь к захватывающим играм в 888starz casino и выигрывайте крупные призы.

ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ մայիսի 1
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2843 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը լավ կսկսվի: Միայն մի քանի ժամվա ընթացքում կհասցնեք անել այն, ինչը նախկինում անել չէր ստացվում: Դուք շատ ուշադիր կլինեք, միշտ կնկատեք այն, ինչ կարող է ուրիշների համար կարևոր լինել: Շրջապատողները դա կգնահատեն և կփորձեն աջակցել ձեզ, եթե դրա անհրաժեշտությունը լինի:

Օրվա երկրորդ կեսը հարմար է բարդ ու մասշտաբային բան ստանձնելու համար: Դուք դժվարություններից չեք վախենա ու շատ գործերում սպասվածից մեծ հաջողությունների կհասնեք: Սեփական ուժերի հանդեպ հավատը կօգնի հաղթահարել ճանապարհին առաջ եկած խոչընդոտները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ուշադիր եղեք ձեր հուզական վիճակին: Կարևոր կլինի չտխրելը, վատի մասին չմտածելն ու լավատեսություն պահպանելը: Աշխատեք քիչ շփվել նրանց հետ, ովքեր քննադատում են ձեզ, վիրավորական կատակներ են անում ու փչացնում ձեր տրամադրությունը: Հոգեհարազատ, մտերիմ, հասկացող մարդկանց աջակցությունն այսօր շատ տեղին կլինի:

Կարևոր կլինի ուժերը ճիշտ գնահատելը: Լավ է կենտրոնանաք այն գործերի վրա, որոնցից կարող եք ինքնուրույն գլուխ հանել: Համագործակցության մասին պայմանավորվել միշտ չի հաջողվի, և նույնիսկ մարդիկ, ովքեր բազմիցս օգնություն են խոստացել, չեն կարողանա դա ցուցաբերել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարենպաստ օր է: Կարող եք նոր գործեր ստանձնել, բայց կարևոր է, որ դրանցով հետաքրքրված լինեք ու հավատաք հաջողությանը: Մանրուքներում հաճախ հաջողակ կլինեք: Դա կոգեշնչի, վստահություն կտա, որպեսզի ավելի մեծ բան ստանձնեք: 

Օրը հարմար է ընտանեկան գործերի համար: Դուք հաճույքով կզբաղվեք դրանցով, կփորձեք հոգ տանել մտերիմների մասին: Չի բացառվում, այսօրվա խոսքերն ու արարքները թույլ տան դեպի լավը փոխել վերջին շրջանում լարված հարաբերությունները: Դուք կտեսնեք, թե ինչում եք սխալվել և կփորձեք ուղղել ձեր սխալները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Կարևոր է չհուզվել: Սա ամենահասարակ ու թեթև օրը չի լինելու, բայց եթե հանգստություն պահպանեք, անպայման կգտնեք ինչ-որ բան դեպի լավը փոխելու, դրված նպատակներին մոտենալու ձևը: Արժե վերադառնալ հին գործերին, որոնք նախկինում չի հաջողվել ավարտին հասցնել: Մեծ է հավանականությունը, որ հիմա ամեն ինչ կստացվի:

Օրվա երկրորդ կեսին ձեզ ուրախ պահեր են սպասվում: Մտերիմները կգտնեն ձեզ ուրախացնելու ձևը: Չեն բացառվում սիրային անակնկալները, որոնց համար շատ ուրախ կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Դուք ինչ-որ օգտակար բան կիմանաք: Կարևոր կլինի մանրուքներին ուշադրություն դարձնելը: Այն, ինչ հիմա աննշան է թվում, ավելի ուշ կարող է կարևոր դեր խաղալ: Նշանի շատ ներկայացուցիչների համար օգտակար կլինի հին ծանոթների ու փորձառու մարդկանց խորհուրդները լսելը:

Հարմար օր է մտքերը հավաքելու, մոտ ու հեռավոր ապագայի ծրագրերում որոշակիություն մտցնելու համար: Հիմա դուք պատրանքներ չեք կառուցի ու ճիշտ կգնահատեք ձեր ուժերը: Մտերիմները շատ հարցերում կաջակցեն ձեզ, իսկ դա կոգեշնչի: Երեկոն հարմար է սիրելի մարդու հետ շփվելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հագեցած, անհանգիստ օր է: Դուք ստիպված եք լինելու զբաղվել ուրիշի գործերով՝ դրա համար հետաձգելով սեփական ծրագրերի իրագործումը: Սկզբում դա կվշտացնի, իսկ հետո կհասկանաք՝ ինչպես օգուտ քաղել տեղի ունեցողից: Բացի այդ, փորձ ձեռք կբերեք, որն ավելի ուշ պետք կգա:

Օրվա երկրորդ կեսին ստիպված եք լինելու միաժամանակ մի քանի տարբեր խնդիրներ լուծել: Լսեք ինտուիցիայի հուշումներին և նրա շնորհիվ նպատակին տանող ամենակարճ ճանապարգը կգտնեք: Հնարավոր են ոչ մեծ հաջող գնումներ, այդ թվում՝ չծրագրված գնումներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարենպաստ օր է լուրջ աշխատանքի, կենտրոնացվածություն ու մանրուքներին ուշադրություն պահանջող գործերի համար: Դուք հաճախ կնկատեք այն, ինչ մյուսները չեն տեսել, այնպես որ՝ հրաշալի գլուխ կհանեք բարդ խնդիրներից: Պետք կգա ավելի վաղ ստացած փորձը: Դրա շնորհիվ սխալներ չեք անի:

Ամեն անգամ չի հաջողվի շեղվել հոգսերից, հանգստանալ, իսկ դա վատ կանդրադառնա ինքնազգացողության վրա: Աշխատեք դադարներ վերցնել ուժերը վերականգնելու համար ու քիչ շփվեք այն մարդկանց հետ, ովքեր ձեզ հոգնեցնում են: Արդյունավետ կլինեն բուժիչ ու պրոֆիլակտիկ պրոցեդուրաները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ամենահանգիստ օրը չէ: Հավանական են տհաճ պատահարներ, իրադարձություններ ու զրույցներ, որոնք կհանեն հավասարակշռությունից: Շատ Կարիճներ այնպես կվշտանան դատարկ բաների պատճառով, որ նույնիսկ չեն նկատի իրավիճակը փոխելու իրական հնարավորությունը:

Լուրջ խնդիրներ հազիվ թե ծագեն, իսկ փոքրիկ դժվարությունները հաղթահարելուն կօգնեն մտերիմները: Երեկոն հրաշալի է ոչ մեծ ընտանեկան տոն կազմակեպելու համար: Չի բացառվում՝ լավ նորություններ ստանաք՝ կապված ձեզ համար թանկ մարդկանց հետ: Հնարավոր են առաջարկներ, որոնք մերժելու ցանկություն չի լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Այսօր կարևոր է հետաքրքրվել ոչ միայն սեփական կարծիքով, այլ նաև շրջապատողների տեսակետներով: Չի բացառվում՝ դրանք ձեզ հետաքրքիր մտքեր տան: Որոշ Աղեղնավորներ հենց կողքից տրված խորհուրդների շնորհիվ կհասկանան՝ ինչպես գլուխ հանել մի խնդրից, որը վերջին շրջանում հանգիստ չէր տալիս:

Հնարավոր են անսովոր զուգադիպություններ, զարմանալի իրադարձություններ, որոնց շնորհիվ շատ բաների ուրիշ կերպ կնայեք: Դժվար չի լինի վատ սովորույթներից հրաժարվելը, կյանքի սովորական ռիթմը խախտելը, դրանում նոր բան մտցնելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Խոստումնալից օր է: Այն թույլ կտա ավարտին հասցնել ավելի վաղ սկսած գործերը, գլուխ հանել նրանից, ինչը երկար ժամանակ անել չէր ստացվում: Դուք դժվարություններից չեք վախենա, քանի որ վստահ կլինեք՝ ինչպես գլուխ հանել դրանցից: Ինտուիցիան հուսախաբ չի անի, դուք իսկապես կգտնեք բոլոր խոչընդոտները հաղթահարելու ձևը:

Հնարավորություն կունենաք վերականգնել հին գործնական ու ընկերական կապերը: Դուք թեթև ու անբռնազբոս զրույցներ կվարեք նրանց հետ, ում հետ նախկինում ընդհանուր լեզու չէիք գտնում: Հարմար օր է այն մարդուն գրելու կամ զանգելու համար, ում կարոտել էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա սկզբին խուսափեք վեճերից: Դա դժվար կլինի, քանի որ ոչ ոք չի ուզենա ձեզ հետ համաձայնել, նույնիսկ եթե լիակատար ճիշտ լինեք: Խոսքերն այստեղ անօգուտ կլինեն: Ձեր ճշմարտացիությունը գործերով ապացուցեք և շուտով պարզ կդառնա, թե ով էր մոլորվում և որ դա դուք չէիք:

Օրվա երկրորդ կեսը ամենատարբեր գործերում հաջողություններ է խոստանում՝ սկսած ամենահեշտ ու հասարակներից, վերջացրած նորերով ու բարդերով: Դուք շատ բան կնկատեք, արագ կվերլուծեք ինֆորմացիան, միշտ ճիշտ եզրակացություններ կանեք: Չեն բացառվում դրամական մուտքերը: Ոչ մեծ գնումները հաջող կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Աշխատեք ու զբաղվեք օգտակար բանով: Օրը հարմար է հենց դրա համար: Նույնիսկ այն Ձկները, ովքեր հակված են ծուլանալու ու ամեն ինչ հետաձգելու, հիմա էներգիայով լի ու վճռական տրամադրված կլինեն, կուզենան հնարավորինս արագ հասնել ուզածին ու ամեն հնարավոր բան կանեն դրա համար:

Հնարավոր են վեճեր նրանց հետ, որոնց հետ նախկինում պայմանավորվել էիք համատեղ գործողությունների մասին: Բայց ձեզ կհաջողվի խուսափել կոնֆլիկտներից: Ինտուիցիան կհուշի, թե երբ է պետք փոխզիջման գնալ, ինչ հարցերում կարելի է զիջել: Դուք հազիվ թե ինչ-որ կարևոր բան զոհեք, իսկ սկզբունքային պահերին անպայման կպաշտպանեք ձեր հետաքրքրությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2843 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/3