ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ մայիսի 1
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2525 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրն սկզբում կարող է բարդ թվալ, բայց հետո կպարզվի, որ ամեն ինչ այնքան էլ վատ չէ: Կարևորը սրտին մոտ չընդունեք փոքրիկ անհաջողություններն ու չհուզվեք այնպիսի բաների պատճառով, որոնց վրա հիմա ազդեցություն ունենալ չեք կարող: Համբերությամբ զինվեք: Եթե վճռական գործողությունների համար հարմար պահ ընտրեք, արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքին:

Մի շտապեք լուծել ֆինանսական հարցերը. ցավոք, հնարավոր են սխալներ, որոնք լուրջ կորուստների կբերեն: Փոխարենը կուրախացնեն անձնական հարաբերություններում նկատվող դրական փոփոխությունները: Հնարավոր են ռոմանտիկ անակնկալներ, որոնց համար շատ ուրախ կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Աշխատեք ուշադիր դիտել շուրջը. ինչ-որ կարևոր ու հետաքրքիր բան նկատելու հնարավորություն կա: Օգտակար կլինեն ուրիշների գաղափարները: Չի բացառվում՝ նոր համախոհներ ձեռք բերեք: Արագ կհասկանաք, թե ով կարող է ձեզ օգնել կյանքի կոչել պլանները և ինչպես գրավել ու հետաքրքրել մարդկանց:

Աշխատեք չվիրավորվել քննադատություններից ու նկատողություններից, նույնիսկ եթե թվում է, որ դրանք լրիվ անհիմն են: Հնարավոր է, ավելի ուշ հասկանաք, որ դրանցում խելամտության առողջ հատիկ եղել է: Հավանական են հաճելի նորություններ: Իրենց մասին կհիշեցնեն հին ծանոթները, որոնց համար ուրախ կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարենպաստ օր է: Կզգաք, որ դրական միտումների ազդեցությունն ուժեղ է ու կօգտվեք հարմար պահից դրված նպատակներին հասնելու համար: Ինտուիցիան կհուշի, թե ինչպես է պետք գործել ոչ միանշանակ իրավիճակներում: Նրա շնորհիվ արագ կլուծեք բարդ խնդիրները, մրցակիցներին էլ կթողնեք հետևում:

Օրը հարմար է մասնագիտական գրականություն ընթերցելու, ուսման, աշխարհայացքն ընդլայնելու համար: Ձեզ կհաջողվի կիրառել ուրիշների փորձը, սովորել նրանց սխալների վրա: Հին ծանոթները հաճախ լավ խորհուրդներ կտան. լսեք նրանց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրն այնքան էլ վատը չէ, բայց ձեզ կթվա, որ ամեն ինչ ձեր դեմ է շրջվել: Թշնամիներ մի փնտրեք այնտեղ, որտեղ նրանք չկան: Լավ է կենտրոնանաք նրա վրա, որ չմտածված արարքներով ու սխալ որոշումներով չվատացնեք ստեղծված իրավիճակը: Օգտակար կլինի նախապես գործողությունների պլան մշակելն ու ամեն հարցում դրան հետևելը:

Հեռու մնացեք վատատեսներից ու քննադատելու սիրահարներից: Այսօր ձեզ կենսուրախ շրջապատ է անհրաժեշտ: Այնպես որ՝ ժամանակն անցկացրեք նրանց հետ, ովքեր կարող են ուրախացնել ձեզ, բարձրացնել ձեր տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շատ լավ գլուխ կհանեք նույնիսկ շատ բարդ աշխատանքից ու հաջողությունների կհասնեք այնտեղ, որտեղ մյուսները պարտություն են կրել: Մի վախեցեք ձեր առաջ շատ բարձր նպատակներ դնել: Առաջին հերթին՝ դրանց հասնելու շանս ունեք, և երկրորդ՝ դա ավելի հետաքրքիր կլինի, քան ընթացիկ գործերի լուծմամբ սահմանափակվելը: Հույս կդնեք միայն սեփական ուժերի վրա, իսկ իրադարձությունների զարգացումը ցույց կտա, որ ճիշտ մոտեցում եք ցուցաբերել:

Օրը բարենպաստ է անձնական հարաբերությունների տեսանկյունից: Հիմա շրջապատողները ուշադրություն կդարձնեն ձեր լավագույն կողմերին, իսկ թերությունները չեն նկատի: Դա կօգնի հաղթահարել թյուրիմացությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը վատ չի դասավորվի, բայց դուք դա միանգամից չեք հասկանա: Առավոտյան կթվա, թե շատ բան ուզածի նման չի ընթանում, ամեն ինչ ձեռքից գնում է, ոչ ոքի վրա հույս դնել չի կարելի: Ստիպված եք լինելու վերամշակել պլանները, իսկ դա կստիպի հուզվել: Կկասկածեք, որ դրված նպատակներին ընդհանրապես կարելի է հասնել, իսկ խորհրդակցելու համար հարմար մարդ չի գտնվի:

Բայց աստիճանաբար իրավիճակը դեպի լավը կփոխվի, լավատեսությունը կվերադառնա ու պարզ կդառնա՝ ինչպես է պետք գործել անհրաժեշտ արդյունքի հասնելու համար: Թույլ մի տվեք, որ շրջապատողները մանիպուլյացիայի ենթարկեն ձեզ, որոշումներն ինքնուրույն ընդունեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շատ հետաքրքիր գաղափարներ կունենաք, որոնք լրիվ անսպասելի կլինեն: Ձեր նկատողություններն ու եզրահանգումները կզարմացնեն շրջապատին, բայց անտարակույս ճիշտ կլինեն: Թշնամիները կնախընտրեն հեռու մնալ ձեզանից, որպեսզի չբացահայտեք նրանց գաղտնիքները: Ընդհանրապես այսօր հազիվ թե ինչ-որ մեկը փորձի վնասել ձեզ կամ կանգնել ձեր ճանապարհին:

Հավանական են չպլանավորված ուղևորություններ: Ամենայն հավանականությամբ դրանք կապված կլինեն ընտանեկան գործերի հետ: Հնարավոր են ոչ մեծ ֆինանսական կորուստներ, բայց ձեր բյուջեին սպառնացող լուրջ վտանգ չկա: Բացի այդ, լավ գումար աշխատելու հնարավորություն ունեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը հեշտ չի սկսվի: Նրա առաջին կեսին հնարավոր են ձգձգումներ գործերում, տարաձայնություններ ու վեճեր: Հաճախ բարդ իրավիճակներ կստեղծվեն, իսկ դուք խուճապի կմատնվեք, չեք իմանա՝ ինչ նախաձեռնել: Սակայն ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա ու պարզ կդառնա, որ խնդիրներն այնքան էլ լուրջ չեն, իսկ խոչընդոտները հաղթահարելի են: Պետք կգա հին փորձը, որի շնորհիվ կհասկանաք՝ ինչպես գործել:

Հնարավոր են հաճելի անակնկալներ ու անսպասելի նվերներ, մտերիմները կփորձեն ուրախացնել ձեզ, իսկ դուք նույնկերպ կպատասխանեք: Կարող եք հյուրեր ընդունել, ընտանեկան տոներ կազմակերպել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հիանալի օր է շփումների համար: Լավ կանցնեն ֆորմալ ու ոչ ֆորմալ հանդիպումները: Հեշտությամբ լեզու կգտնեք մարդկանց հետ, կկարողանաք պայմանավորվել նույնիսկ նրանց հետ, ովքեր հայտնի են իրենց զիջումների չգնալու բնավորությամբ: Չի բացառվում՝ նոր օգնականներ ու հովանավորներ գտնեք: Սակայն նկատի առեք, որ շուտով պետք է շնորհակալ լինեք նրանց աջակցության համար:

Կարող եք ուղևորություններ պլանավորել: Դրանք հաջող կդասավորվեն, թույլ կտան օգտակար ինֆորմացիա ձեռք բերել, իսկ ցանկության դեպքում՝ նաև ծանոթանալ հետաքրքիր մարդկանց հետ: Հնարավոր են թանկարժեք նվերներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Լավ օր է, որը թույլ կտա մեծ հաջողությունների հասնել: Մի վախեցեք մասշտաբային նախագծեր ու բարդ գործեր ստանձնել. դրանցից շատ լավ գլուխ կհանեք: Ճիշտ է, ճանապարհի սկզբին հնարավոր են փոքրիկ խնդիրներ, որոնք հաճախ կապված կլինեն նրա հետ, որ գիտելիքների ու փորձի պակաս կունենաք: Բայց ձեզ մոտ հիանալի կստացվի ինֆորմացիա հավաքելն ու վերլուծելը, այնպես որ՝ ամեն ինչից գլուխ կհանեք:

Հավանական են նոր ծանոթություններ, այդ թվում՝ նաև աշխատավայրում: Դրանք սիրային շարունակություն կստանան, եթե նման ցանկություն ունենաք: Դուք ոչ միայն շատ դուր կգաք մարդկանց, այլ նաև արագ կհասկանաք, թե ում հետ կարելի է գործ ունենալ, իսկ ումից է պետք հեռու մնալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարենպաստ օր է աշխատանքի համար: Դրված նպատակներին հասնելն ավելի հեշտ կլինի, քան կարծում էիք: Օրվա սկզբին ցանկալի է կենտրոնանալ երևակայություն ու ստեղծագործ մոտեցում պահանջող գործերի վրա. հենց դրանք թույլ կտան ձեզ լավագույն կողմերով դրսևորվել: Հնարավոր են դրամական մուտքեր: Որոշ Ջրհոսներ շահավետ գործարքներ կկնքեն:

Օրվա երկրորդ կեսը հարմար է ընտանեկան խնդիրները լուծելու համար: Մտերիմների հանդեպ ուշադիր կլինեք, լավ կհասկանաք, թե ինչպիսին են նրանց ցանկություններն ու պլանները: Կարող եք ցանկացած հարց քննարկել՝ առանց վախենալու, որ դրանք վիրավորանքների կհանգեցնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարդ օր է: Ամեն ինչ այնպես չի դասավորվի, ինչպես կուզենայիք: Նույնիսկ եթե ձեր առաջ շատ հասարակ նպատակներ դնեք, դրանց հասնելու համար պետք է շատ ջանաք: Կարևորը խուճապի չմատնվեք, եթե ինչ-որ բան ուզածի նման չընթանա: Քանի դեռ պահպանում եք սեփական ուժերի հանդեպ վստահությունը, հաջողության հասնելու շանսերը շարունակում են բարձր մնալ:

Հավանական են հետաքրքիր հանդիպումներ: Նոր ծանոթների գիտելիքներն ու  կարողությունները շուտով պետք կգան ձեզ: Վատ մի զգացեք հարցեր տալ, դիմել ուրիշների փորձին. այն օգտակար կլինի: Օրվա երկրորդ կեսը հին սխալներն ուղղելու հնարավորություն կտա. բաց մի թողեք այն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2525 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/5