Աստղագուշակ․ մարտի 9
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 4043 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Բարենպաստ կլինի օրվա սկիզբը: Այդ հատվածը հնարավորություն կտա շատ գործերում հաջողությունների հասնել, այնպես որ՝ աշխատեք այն զուր չվատնել: Հնարավոր են զարմանալի զուգադիպություններ, իրադարձություններ, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան: Որոշ Խոյեր կհասկանան, թե ինչ պետք է սովորեն՝ իրենց նպատակներին ավելի արագ հասնելու համար: Օրվա երկրորդ կեսը հարմար է հին ծանոթների հետ շփվելու համար: Կարևոր տեղեկատվություն ստանալու, բոլորին անհանգստացնող հարցերին պատասխաններ ստանալու հնարավորություն կունենաք: Չի բացառվում՝ ձեզ հրավիրեն անսովոր միջոցառման: Մի հրաժարվեք. ձեզ հետաքրքիր փորձ է սպասվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Առավոտյան հնարավոր են տհաճ պահեր, բայց դրական միտումների ազդեցությունը ժամ առ ժամ կուժեղանա, օրն էլ ընդհանուր առմամբ լավ կդասավորվի: Հնարավոր են անսպասելի բացահայտումներ: Որոշ Ցուլեր կստանան հենց այն ինֆորմացիան, որի կարիքն ունեին ճիշտ որոշում ընդունելու համար: Նշանի մյուս ներկայացուցիչներին էլ կաջակցեն ազդեցիկ անձինք: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաճելի հանդիպումներով: Կարող եք այցելել ընկերներին կամ հրավիրել նրանց ձեր տուն. երկու դեպքում էլ հրաշալի ժամանակ կանցկացնեք: Չեն բացառվում անակնկալները, ոչ մեծ, բայց հաճելի նվերները հին ու նոր ծանոթներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվա առաջին կեսը կարող է տհաճ պահեր բերել: Այդ հատվածում չեն բացառվում վեճերը, որոնք երբեմն ինքներդ կհրահրեք, երբ տաքանաք դատարկ բաների պատճառով, սուր արձագանքեք ձեր հասցեին հնչող նկատողություններին: Երբեմն դժվար կլինի հետ կանգնել կտրուկ խոսքերից: Ժամանակի ընթացքում իրավիճակը դեպի լավը կփոխվի: Օրվա երկրորդ կեսը հարմար է ուսման ու նոր գործեր սկսելու համար: Չեն բացառվում օգտակար ծանոթությունները, արդյունավետ համագործակցության սկիզբը: Դուք բաց չեք թողնի ձեզ հետաքրքրող մարդկանց վրա լավ տպավորություն թողնելու հնարավորությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա առաջին կեսին դժվարություններից խուսափել հազիվ թե ստացվի: Այդ հատվածում շատ բան ծրագրի համաձայն չի ընթանա, իսկ նման բաներին դուք սուր կարձագանքեք: Որոշ Խեցգետիններ ռիսկի են դիմում վիճել այն մարդկանց հետ, որոնց հետ նախկինում հրաշալի լեզու էին գտնում: Անտեղի կհիշվեն հին վիրավորանքներն ու տարաձայնությունները, դուք պարզապես չեք ուզենա հարթել սուր անկյունները: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք ձեզ ավելի հանգիստ ու ինքնավստահ կզգաք: Հնարավորություն կունենաք լուծել ձեր ու ձեր մտերիմների համար կարևոր հարցերը: Ընտանիքի աջակցությունը շատ կարևոր կլինի ձեզ համար ու դուք անպայման կստանաք այն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրվա սկզբին զգույշ եղեք. այդ հատվածում հնարավոր են անհաջող որոշումներ, սխալներ հաշվարկների մեջ, որոնք կորուստների պատճառ կդառնան: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, գործերից գլուխ հանելը կհեշտանա, բացի այդ, լավ գաղափարներ կունենաք: Դուք կզգաք, որ ունակ եք մեծ հաջողությունների հասնել ու կփորձեք ժամանակը զուր չվատնել: Չեն բացառվում հաճելի ծանոթությունները: Ձեզ համար դժվար չի լինի լավ տպավորություն թողնելը, ձեզ լավագույն կողմերից դրսևորելը: Շատ Առյուծներ կկարողանան դուր գալ նույնիսկ այն մարդկանց, ովքեր սովորաբար միայն շրջապատողների թերություններն են նկատում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Աշխատեք ոչ ոքի հետ չվիճել: Այսօր դա այնքան էլ հեշտ չի լինի, բայց բոլոր դեպքերում ձեր ուժերի սահմաններում կլինի: Շրջապատողները միշտ չէ, որ կես խոսքից կհասկանան ձեզ: Դա վերաբերում է նույնիսկ հին ծանոթներին ու փորձված համախոհներին: Բայց եթե բավականաչափ համբերատար լինեք, կհաջողվի ամեն ինչի մասին պայմանավորվել ու բոլորին գոհացնող որոշում գտնել: Ապագայի ընդհանուր ծրագրեր կունենաք, շուտով պարզ կդառնա՝ ինչպես կյանքի կոչել դրանք: Օրվա երկրորդ կեսը հարմար է նոր նախաձեռնությունների, ինչպես նաև ցանկացած գործի համար, որին կարելի է ստեղծագործաբար, երևակայությամբ մոտենալ: Միապաղաղությունը ձեզ կհոգնեցնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Ֆինանսական հարցերը լուծելիս զգույշ եղեք, հատկապես՝ օրվա առաջին կեսին: Հիմա դուք հակված կլինեք որոշակի թեթևամտության, և դրանում ոչ մի լավ բան չի լինի: Մի քանի անգամ մտածեք՝ արժե արդյոք գնումներ անել, գումար ծախսել այնպիսի բաների վրա, որոնց կարիքը չկա: Օրվա երկրորդ կեսը նոր հնարավորությունների մասով առատաձեռն կլինի: Չի բացառվում՝ ձեր կյանքում ինչ-որ բան արմատապես դեպի լավը փոխելու հնարավորություն ունենաք. բաց մի թողեք այն: Արժե վերադառնալ հին գաղափարներին, որոնք նախկինում չի հաջողվել կյանքի կոչել: Ամենայն հավանականությամբ հիմա հաջողակ կլինեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Շատ կարևոր կլինի օրվա առաջին կեսին ինքնատիրապետումը պահպանելն ու պրովոկացիաներին չտրվելը: Դա ամենահեշտ ու հաճելի ժամանակը չի լինելու, բայց անհույս էլ չի լինի: Եթե ուշադիր ու զգույշ լինեք, կկարողանաք խուսափել տհաճություններից, իսկ ավելի ուշ կգտնեք նպատակին հասնելու ձևը: Չի բացառվում՝ այդ հարցում օգնեն նոր ծանոթները: Օրվա երկրորդ կեսին չեն բացառվում դրամական մուտքերը, ինչպես նաև թանկարժեք նվերները: Այդ հատվածը հարմար է ֆինանսական հարցերը լուծելու համար: Այստեղ ամեն հարցում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա. այն հուսախաբ չի անի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Անհանգիստ ու բավական հոգնեցուցիչ օր է, որը կարող է շատ հաջող լինել, եթե ձեզ ճիշտ պահեք: Կարևոր կլինի բոլոր որոշումներն ինքնուրույն ընդունելը: Դուք կարող եք լսել այն խորհուրդները, որոնք կտան շրջապատողները, բայց պետք չէ ամեն հարցում հույս դնել ուրիշի փորձի վրա: Ուրիշների ասածներին վստահել էլ ամեն անգամ պետք չէ: Վտանգ կա, որ ինչ-որ մեկը կփորձի ձեզ մոլորության մեջ գցել: Օրվա երկրորդ կեսին հավանական են անսպասելի ուղևորություններ ու հանդիպումներ: Չի բացառվում՝ դրանց համար ստիպված լինեք փոխել ծրագրերը, և դրա համար ամենայն հավանականությամբ չեք զղջա: Իրենց մասին կարող են հիշեցնել հին ծանոթները, որոնց կարոտել էիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Բարենպաստ օր է: Աստղերը ձեր կողմից կլինեն, նրանց աջակցությունը կզգաք կյանքի բոլոր ոլորտներում: Օրը հրաշալի է լրիվ նոր բան ստանձնելու համար: Դուք արագ կհասնեք առաջին հաջողություններին, կհասկանաք՝ ուր է պետք շարժվել հետո: Պայմանները ձեզ համար հաջող կդասավորվեն, դուք դա կզգաք ու կաշխատեք ժամանակը զուր չվատնել: Մտերիմները պատրաստ կլինեն աջակցել ձեր նախաձեռնություններին, սակայն որոշակի ժամանակ է պետք նրանց բացատրելու համար, թե ինչ է պետք անել: Ձեզ միանգամից ճիշտ չեն հասկանա, բայց լուրջ տարաձայնություններ չեն ծագի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Փիլիսոփայորեն տրամադրվեք ու ներողամիտ եղեք նրանց հանդեպ, ովքեր հիմարություններ են անում: Նույնիսկ այն մարդիկ, որոնց մասին ամենաբարձր կարծիքին էիք, այսօր կարող են իրենց հիմարի նման ու մի քիչ էլ տարօրինակ պահել: Պետք է հույս դնեք միայն ինքներդ ձեզ վրա, քանի որ հասկանալի չի լինի՝ ինչ սպասել շրջապատողներից: Տարաձայնություններից ու վեճերից ամբողջությամբ խուսափել չի ստացվի, բայց դուք ամեն հնարավոր բան կանեք, որպեսզի գործը լուրջ կոնֆլիկտների չհասնի: Հաճախ օգնության կհասնի հումորի զգացումը. ձեզ կհաջողվի արագ լիցքաթափել մթնոլորտը, ուրախացնել հուսահատվածներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Լավ է ոչ մի տեղ չշտապեք, խուսափեք խառնաշփոթից ու գործեք ծրագրի համաձայն, որքան որ դա թույլ կտան պայմանները: Դուք նոր գաղափարներ կունենաք, բայց դրանք միշտ չէ, որ հաջող կլինեն: Մտածածն իրագործելուն անցնելուց առաջ խորհրդակցեք այն մարդկանց հետ, որոնց վստահում եք: Չափազանց մեծ ինքնավստահությունն ու լավատեսությունը կարող են վտանգավոր լինել: Օրվա երկրորդ կեսին հավանական են դրամական մուտքեր, ինչպես նաև գործնական առաջարկներ, որոնք եկամուտների աճ կխոստանան: Կարող են սեփական բիզնեսի զարգացմանը վերաբերող գաղափարներ հայտնվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|