Աստղագուշակ․ մարտի 6, 2024 թ.
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2217 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Հարմար օր է բարդ ու կարևոր հարցերը լուծելու համար: Դուք այսօր ստանձնած ամեն ինչին լուրջ կվերաբերվեք, և դա կօգնի հաջողության հասնել: Այսօր ձեր մեջ առաջ եկած գաղափարները միանգամից շատերին դուր կգան: Չի բացառվում դրանց իրագործման հարցում օգնել ուզենան մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Հավանական են հաջողություններ աշխատանքի մեջ: Հիշեք, որ այսօր պարտադիր չէ ամեն ինչից ինքնուրույն գլուխ հանեք, քանի որ ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն օգնել: Հնարավոր են լավ փոփոխություներ անձնական հարաբերություններում, բայց այստեղ ամեն ինչ կախված կլինի ձեր նախաձեռնող լինելուց: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Հարմար օր է գործերում նախաձեռնող լինելու, նոր բան ստանձնելու համար: Ինտուիցիան կհուշի ձեզ, թե ինչի վրա է պետք կենտրոնանալ հիմա, իսկ ինչը կարելի է հետաձգել: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն պիտանի խորհուրդներ տալ կամ օգնել ընթացիկ առաջադրանքների լուծման մեջ: Հավանական են հաճելի հանդիպումներ: Դուք միանգամից լավ տպավորություն կթողնեք նոր ծանոթների վրա, ձեզ լավագույն կողմերով ցույց կտաք: Զարմանալի չէ, որ շատերը կուզենան ձեզ հետ ընկերանալ, իսկ ինչ-որ մեկը կարող է նույնիսկ առաջին հայացքից սիրահարվել: Երեկոն ռոմանտիկ անակնկալներով լի կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվա սկիզբը բարենպաստ կլինի գործնական շփումների, որոշ մասնագիտական հարցեր քննարկելու համար: Կարող են հաջողությամբ ավարտվել անհաջող պայմանների կամ թյուրըմբռնման պատճառով ձգձգվող բանակցությունները: Հավանական են դրամական մուտքեր: Որոշ Երկվորյակներ շահավետ գործարքներ կնքելու շանս կունենան: Ավելի ուշ բարդ ժամանակահատված կգա, որը գործերում զգուշություն կպահանջի: Աշխատեք լուրջ որոշումների հարցում չշտապել, ինչպես նաև ձեր ծրագրերով չկիսվել այն մարդկանց հետ, որոնց մասին ձեզ դեռ քիչ բան է հայտնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Շատ արդյունավետ կանցնի օրվա սկիզբը: Ձեզանից շատ ժամանակ չի պահանջվի գլուխ հանելու համար մի բանից, ինչն առաջ չի ստացվել: Հավանական են հաջողություններ ստեղծագործ մոտեցում, ոչ ստանդարտ լուծումներ պահանջող գործերում: Այս շրջանը հարմար կլինի նաև անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելու համար: Օրվա երկրորդ կեսին շատ Խեցգետիններ ուզենալու են հանգստանալ, շեղվել առօրյա հոգսերից, իսկ նման հնարավորություն անպայման կընձեռվի: Հավանական են անսպասելի նվերներ, ինչպես նաև դրամական մուտքեր, որոնք շատ տեղին կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հրաշալի գաղափարներ կունենաք, որոնք շատ շուտով կհաջողվի կյանքի կոչել: Բայց նախ պետք է գլուխ հանել առօրյա առաջադրանքներից, լուծել փաստաթղթերի հետ կապված հարցերը: Օրվա սկիզբը կարող է բավական ձանձրալի թվալ, բայց շուտով ինչ-որ ավելի հետաքրքիր բանի անցնելու հնարավորություն կունենաք: Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը: Նոր ծանոթները կարող են փորձել ձեզ մոլորության մեջ գցել կամ չարաշահել ձեր բարությունը: Իսկ մտերիմներին ամեն անգամ հասկանալի չեն լինի ձեր արարքների պատճառները, այնպես որ պատրաստ եղեք երկար բացատրությունների: Լուրջ կոնֆլիկտներից կհաջողվի խուսափել, օրվա երկրորդ կեսին հարաբերություններում ներդաշնակությունը կվերականգնվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Կգերակշռի դրական միտումների ազդեցությունը, այնպես որ լուրջ դժվարություններ չեն առաջանա: Հակառակը, շատ Կույսեր հնարավորություն կունենան հասնել վաղուց դրված նպատակներին կամ կյանքի կոչել նոր ու համարձակ ծրագիրը: Մարդիկ, որոնց կդիմեք օգնության խնդրանքով, մերժումով չեն պատասխանի: Շատերը ձեզ համար նույնիսկ սպասվածից ավելին կանեն: Աշխատեք չհոգնել. այսօր արժե խուսափեք լուրջ ծանրաբեռնվածությունից, հոգ տանեք ձեր մասին: Ժամանակ գտեք հաճելի զբոսանքի կամ հետաքրքիր ուղևորության համար. դրանց շնորհիվ դուք ձեզ միանգամից ավելի լավ կզգաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրվա սկիզբը հարմար կլինի կարևոր հանդիպումների և գործնական բանակցությունների, այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց կուզենայիք ձեր համախոհների շարքում տեսնել: Որոշ Կշեռքներ համագործակցության շատ գրավիչ առաջարկներ կստանան: Ինտուիցիան կհուշի՝ արդյոք արժե դրանց համաձայնությամբ պատասխանել: Օրվա երկրորդ կեսն արժե նվիրել կարգապահություն, կենտրոնացվածություն, մանրուքներին ուշադրություն պահանջող գործերին: Դուք ոչինչ աչքաթող չեք անի, սխալներ չեք գործի: Այս հատվածը բարենպաստ կլինի նաև անձնական հարաբերությունների տեսանկյունից: Մտերիմների հետ շփումները բազում դրական հույզեր կպարգևեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրվա սկիզբը կարող է բարդ թվալ: Այդ հատվածում հուզական դաշտը լարված կլինի, հանգստություն պահպանել հազիվ թե հաջողվի: Սակայն ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք ձեզ կաջակցեն, կօգնեն դրական տրամադրվել: Շուտով՝ կեսօրից հետո, դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք կյանքի բոլոր ոլորտներում լավ փոփոխություններ կնկատեք: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի կարևոր զրույցների, լուրջ հարցերը քննարկելու համար: Մինչև վերջերս լարված հարաբերությունները կարող են ավելի ներդաշնակ ու լուրջ դառնալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրը հագեցած, գործերով լի կլինի: Դուք պիտի լուծեք ոչ միայն ձեր, այլև ուրիշների խնդիրները, շատ օգնեք մյուսներին: Որոշ Աղեղնավորներ կհետաձգեն սեփական ծրագրերը բարդ իրավիճակում հայտնվածներին օգնելու համար: Շատերը ձեզ շնորհակալ կլինեն: Նախկինում ձեզ թերագնահատող մարդիկ կփոխեն իրենց կարծիքը: Չի բացառվում պետք լինի ուղևորությունների մեկնել: Դրանք հաջող կդասավորվեն, եթե ձեզ ճանապարհի ընկեր դառնան հարազատները կամ հին ընկերները: Երեկոն լավ նորություններ ու հաճելի անակնկալներ է խոստանում սիրահարվածներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Բարդ գործերը մի հետաձգեք. եթե դրանք ստանձնեք օրվա առաջին կեսին, ապա արագ գլուխ կհանեք: Կօգնեն մտերիմները կամ պարզապես հին ծանոթները, որոնց արժե դիմել խորհուրդների խնդրանքով: Իսկ ահա նոր ծանոթների հետ արժե զգոն լինել: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի հարազատների հետ շփվելու, ընտանեկան միջոցառումների համար: Չի բացառվում անսպասելի հյուր գան հին ընկերները, և դուք դրա համար շատ ուրախ կլինեք: Երեկոյան հնարավոր են դրամական մուտքեր, ոչ մեծ նվերներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրը շատ բարենպաստ կլինի շփումների համար: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք նոր ծանոթների հետ, մտերիմներին էլ կես խոսքից կհասկանաք: Անցյալում կմնան ընտանեկան տարաձայնությունները, հարազատները հաճույքով կհամաձայնեն ձեր առաջարկներին: Հին ընկերներին հանդիպելու հնարավորություն կունենաք: Դրական միտումների ազդեցությունը կգերակշռի գործնական ոլորտում: Սակայն այստեղ իրադարձությունները ուզածի նման արագ չեն զարգանա: Չեն բացառվում անսպասելի ձգձգումները, բայց դրանք լուրջ խնդիրների չեն հանգեցնի: Երեկոն հարմար կլինի ուսման ու ստեղծագործ զբաղմունքների համար. ձեզ համար իսկապես հետաքրքիր կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրվա սկզբին աշխատեք ոչ մի մանրուք աչքաթող չանել: Եթե ուշադիր լինեք, ապա կկարողանաք կարևոր հարցերին պատասխաններ գտնել: Այս հատվածը հարմար կլինի ծրագրեր կառուցելու, լուրջ որոշումներ ընդունելու համար: Դուք ամպերում չեք սավառնի, ճիշտ կգնահատեք ստեղծված իրավիճակն ու ոչ ոքի թույլ չեք տա ձեզ մոլորության մեջ գցել կամ շեղել: Օրվա երկրորդ կեսին առօրյա հոգսերից շեղվելու, գրավիչ ու նոր բանով զբաղվելու հնարավորություն կունենաք: Որոշ Ձկների այս հատվածում հաճելի ծանոթություններ են սպասվելու: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|