ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ մարտի 6
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3757 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկիզբը հարմար է հանդիպումների ու բանակցությունների համար: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, շատերի վրա լավ տպավորություն կթողնեք: Կարող եք քննարկել աշխատանքային նախագծերը: Ինչ-որ մեկի հետ հնարավորություն կունենաք պայմանավորվել համատեղ գործունեության մասին կամ աջակցություն ստանալ, որի կարիքը վերջերս շատ էիք զգում:

Ավելի ուշ կհաջողվի կենտրոնանալ բարդ գործերի վրա: Հիմա ձեզ կհաջողվի դրանցից արագ գլուխ հանել: Կարևոր կլինի դատարկ բաների վրա չշեղվելն ու սեփական ուժերի հանդեպ վստահությունը չկորցնելը, եթե ամեն ինչ միանգամից չստացվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հաջող, բարենպաստ օր է: Շատ որոշումներ, որոնք այսօր կընդունեք, ճիշտ կլինեն: Ուշադիր լսեք ինտուիցիայի հուշումները, իսկ ահա խորհուրդներին պարտադիր չէ ուշադրություն դարձնել. երբեմն դրանք անպիտան կլինեն ու միայն կշեղեն: Հնարավոր են դրամական մուտքեր:

Օրը հարմար է ուսում սկսելու կամ տարաբնույթ տեղեկատվության վերլուծություն կամ ուսումնասիրություն պահանջող գործերին անցնելու համար: Դուք ուշադիր ու լուրջ կլինեք, ոչ մի մանրուք աչքաթող չեք անի, սխալներ չեք գործի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ոչ մի տեղ մի շտապեք: Սա բարդ օր է, և փորձություններից գլուխ հանելու համար պետք է պահպանեք ինքնատիրապետումն ու ամեն քայլը լավ մտածեք: Շատ Երկվորյակների պետք կգա ավելի վաղ ստացած փորձը: Չի բացառվում՝ մտերիմներից մեկը դիմի խորհուրդների խնդրանքով: Խորհուրդներ մի տվեք, քանի դեռ իրավիճակը մանրամասն չեք ուսումնասիրել:

Հավանական են տարաձայնություններ մտերիմների հետ: Նույնիսկ նրանք, ովքեր շատ թանկ են ձեզ համար, ամեն անգամ ձեզ չեն հասկանա, սխալ կգնահատեն ձեր խոսքերն ու արարքները: Հավասարակշռությունը մի կորցրեք: Եթե նրբանկատ ու համբերատար լինեք, կոնֆլիկտներ չեն առաջանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա առաջին կեսն առանձնանում է լարված հուզական դաշտով: Այն կարող է բարդ լինել զգայուն ու տպավորվող Խեցգետինների համար: Նրանք կկորցնեն ինքնավստահությունը, կկասկածեն սեփական ուժերին, կարող են անհաջող որոշումներ ընդունել: Չի խանգարի հասկացող մարդու աջակցությունը. մտածեք, թե ում կարող եք դիմել:

Օրվա երկրորդ կեսը նոր հնարավորություններ կբացի, շանս կընձեռի զբաղվել հետաքրքիր գործերով ու դրանցում հաջողությունների հասնել: Չի բացառվում՝ հասկանաք, թե ինչպես կարող եք բարելավել ձեր ֆինանսական վիճակը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկիզբն անհանգիստ կլինի: Շատ Առյուծներ այդ հատվածում հակված կլինեն դատարկ բաների պատճառով հուզվել: Նշանի որոշ ներկայացուցիչներ իրենց այնքան էլ լավ չեն զգա, հանգստի կարիք կունենան, բայց իրավիճակը թույլ կտա հետաձգել բոլոր գործերն ու դադար վերցնել: Կարող եք աջակցության հարցով դիմել փորձված համախոհներին, ովքեր հուսախաբ չեն անի:

Ժամանակի հետ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, աստղերի աջակցությունն առավել նկատելի կդառնա: Կգա շփումների ու նոր գործերի համար բարենպաստ շրջանը: Համարձակ գաղափարներ կունենաք, որոնք շուտով կկարողանաք կյանքի կոչել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ձեր տրամադրությունը սովորականից հաճախ կփոխվի, երբեմն հույզերը կխանգարեն ճիշտ որոշումներ ընդունելուն: Բայց եթե երբեմն սխալներ էլ անեք, հաջողության հասնելու շանս կմնա: Կարևորը տեղում չդոփելն ու սկսածը կիսատ չթողնելն է: Շատ Կույսերի պետք կգան ավելի վաղ ստացած գիտելիքները:

Օրվա առաջին կեսին հնարավոր են տարաձայնություններ մտերիմների հետ: Խուսափեք լուրջ կոնֆլիկտներից: Երբեմն դրա համար բավական կլինի ոչ մեծ զիջումների գնալ: Օրվա երկրորդ կեսը շատ արդյունավետ կլինի: Դուք ստանձնած ամեն ինչում հաջողությունների կհասնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա սկիզբը հեշտ չի լինի: Այդ հատվածում հակված կլինեք ցանկալին իրականության տեղ ընդունել, վստահել մարդկանց, ովքեր դրան արժանի չեն: Լավ է կարևոր որոշումներ չընդունեք, հատկապես եթե խոսքը ոչ միայն ձեր, այլ նաև ձեր մտերիմների մասին է: Դուք երբեմն սխալ կհասկանաք շրջապատողների խոսքերն ու արարքները:

Օրվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, կգա նոր գործերի համար բարենպաստ ժամանակը: Կկարողանաք լուծել այն հարցերը, որոնք նախկինում հանգիստ չէին տալիս: Որոշ Կշեռքներ կհասկանան, թե ինչ սխալներ են գործել ու կգտնեն դրանք ուղղելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Առավոտը կարող է լարված ու բավական անհաջող լինել: Այդ հատվածում լավ է նոր գործեր չսկսեք, քանի որ հազիվ թե կարողանաք գլուխ հանել դրանցից, արագ ստանալ անհրաժեշտ արդյունքը: Բայց ժամ առ ժամ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, օրվա երկրորդ կեսն էլ շատ հետաքրքիր ու արդյունավետ կանցնի:

Կարող եք ուսում սկսել: Դուք արագ կմտապահեք այն, ինչ պետք կգա, ոտքի վրա կյուրացնեք տեղեկատվությունը: Չեն բացառվում դրամական մուտքերը, որոնք ժամանակին կլինեն: Երեկոն հարմար է մտերիմների հետ ապագայի ծրագրերը քննարկելու, համատեղ գործողությունների մասին պայմանավորվելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Աշխատեք այս անհանգիստ օրվա բոլոր իրադարձություններին փիլիսոփայորեն վերաբերվել, և դա շատ բան կհեշտացնի: Հավանական են հաջողություններ սովորական, լավ ծանոթ գործերում: Այնտեղ, որտեղ խոսք գնա լրիվ նոր բանի մասին, խուճապի կմատնվեք ու կկասկածեք ձեր ուժերին: Ավելի փորձառու ծանոթների խորհուրդներն ավելորդ չեն լինի:

Որոշ Աղեղնավորներ սխալ որոշումներ կընդունեն՝ կապված գումարի հետ: Մտածեք, թե ով կարող է ձեզ ֆինանսների հետ կապված լավ խորհուրդ տալ: Խոշոր գնումների հարցում լավ է չշտապեք, իսկ ահա փոքրիկ գնումները հաջող կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ օր է: Դրական միտումների ազդեցությունն ուժեղ կլինի, շատ բան հաջող կդասավորվի ու անհանգստանալու կարիք չի լինի: Եթե դժվարություններ առաջանան, ձեզ հաճույքով կօգնեն հին ու նոր ծանոթները: Ոչ վաղ անցյալի համախոհները կհուշեն՝ ինչպես է պետք գործել նպատակին ավելի արագ հասնելու համար:

Ինտուիցիան շատ սուր կլինի: Դուք արագ կկողմնորոշվեք նոր իրավիճակում, հաճախ ճիշտ որոշումներ կընդունեք այնտեղ, որտեղ մյուսները խուճապի կմատնվեն: Հնարավոր են դրամական մուտքեր, ինչպես նաև գործարքներ, որոնք շուտով եկամուտ կբերեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Վատ օր չէ, չնայած՝ այն այնքան էլ արդյունավետ չի լինի: Հազիվ թե կարողանաք խոշոր հաղթանակներ տոնել, բայց լավ գլուխ կհանեք ընթացիկ գործերից, կլուծեք ուշադրություն պահանջող հարցերը: Հիշեք, որ հույս պետք է դնեք միայն ինքներդ ձեզ վրա. հազիվ թե ինչ-որ մեկը ժամանակին օգնության հասնի:

Օգտակար ինչ-որ բան սովորելու կամ պիտանի փորձ ձեռք բերելու հնարավորություն կունենաք: Ուշադիր հետևեք շրջապատողներին. կողքին կլինեն մարդիկ, որոնց մասին կուզենաք ավելի շատ բան իմանալ: Չի բացառվում՝ այսօր նոր ընկերներ հայտնվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Խուսափեք երկար զրույցներից, անիմաստ վեճերից: Կենտրոնացեք օգտակար գործերի վրա. այսօր ձեր ուժերի սահմաններում կլինի ձեր ու մյուսների համար լավ բաներ անելը: Հնարավոր են համագործակցության անսովոր առաջարկներ: Իրատեսորեն գնահատեք դրանք, ցանկալին իրականության տեղ մի ընդունեք, հակառակ դեպքում ուրիշների պատրանքների զոհը կդառնաք, ժամանակն ու ուժերը զուր կվատնեք:

Օրվա երկրորդ կեսը մտերիմների հետ կարևոր զրույցների ժամանակ է: Ցույց տվեք, որ լուրջ եք տրամադրված: Կատակների հետ էլ զգույշ եղեք. այսօր դրանք կարող են վիրավորական թվալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3757 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/9