ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ մարտի 4
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3695 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Առավոտյան զգույշ եղեք: Դա շփումների համար բարդ շրջան է լինելու: Մտերիմների հետ փոխհասկացողության հասնել չի հաջողվի, հնարավոր են վեճեր: Ավելի ուշ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, բոլոր առումներով ավելի թեթև ու բարենպաստ շրջան կգա: Երեկոյան կարող եք հանդիպումներ ծրագրել. դրանք հաճելի կանցնեն, վառ տպավորություններ կպարգևեն ու նոր գաղափարներ կտան:

Ողջ օրվա ընթացքում շատ լավ գաղափարներ կունենաք: Սակայն դրանք միանգամից կյանքի կոչել հազիվ թե ստացվի: Մի ծուլացեք գրի առնել ձեր մտքերը. շուտով կկարողանաք վերադառնալ դրանց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Մի շտապեք: Օրը կշռադատված որոշումներ ու մտածված արարքներ է պահանջում: Ձեր մտքում ծնված գաղափարները բազմաթիվ ու բազմազան կլինեն, բայց միշտ չէ, որ լավը կլինեն: Վտանգ կա՝ շատ ուժեր ու միջոցներ ծախսեք լրիվ անհույս նախագծի վրա: Լսեք խորհուրդները. դրանք կօգնեն ընտրել, թե ինչի վրա արժե հենց հիմա կենտրոնանալ:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է ստեղծագործելու, ինչպես նաև երևակայություն ու ոչ ստանդարտ մոտեցում պահանջող ցանկացած զբաղմունքի համար: Օգտակար կլինի հին նախասիրությունների մասին հիշելը. դուք կհասկանաք, թե ինչով կարող են դրանք հիմա ձեզ օգտակար լինել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Աշխատեք անկախ ամեն ինչից հանգստություն պահպանել: Օրը բավական լարված կլինի, բայց անլուծելի խնդիրներ չեն առաջանա: Օգտակար կլինի այն, ինչ հասցրել եք ավելի վաղ սովորել: Ձեր փորձի շնորհիվ սխալներ չեք անի ու կօգնեք, որպեսզի մյուսներն էլ չսխալվեն:

Հնարավոր են անսովոր ծանոթություններ, ինչպես նաև հանդիպումներ, որոնք երկար կհիշվեն ու հետաքրքիր մտքեր կտան: Դուք ամենատարբեր մարդկանցից շատ բաներ կսովորեք, կնկատեք ու կվերլուծեք ուրիշների սխալները: Դա կօգնի խուսափել սեփական սխալներից, ճիշտ գնահատել ուժերը, ինչպես նաև կանխատեսել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բարենպաստ օր է նոր գործեր սկսելու համար, նաև այն գործերը, որոնք նախկինում չէիք համարձակվում ստանձնել: Դուք արագ կհասնեք առաջին հաջողություններին, դրանք կոգեշնչեն ու վստահություն կհաղորդեն, ինչի շնորհիվ էլ առաջ շարժվելը կհեշտանա: Կգտնվեն մարդիկ, ովքեր կուզենան աջակցել ձեզ, կօգնեն կյանքի կոչել մտահղացումները: Հին ընկերները անսպասելի հետաքրքիր գործնական առաջարկներ կանեն:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի ընտանիքում հաճելի իրադարձություններով: Դեպի լավը կփոխվեն մտերիմների հետ հարաբերությունները, հին վիրավորանքներից ու փոխադարձ դժգոհություններից հետք անգամ չի մնա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հրաշալի, արդյունավետ օր է: Դուք վճռական ու լուրջ կլինեք, ամեն ինչի պատրաստ կլինեք հաջողության հասնելու համար: Բացի այդ, քիչ կլինեն մարդիկ, ովքեր կկարողանան դիմակայել ձեր հմայքին: Համախոհներ ու օգնականներ գտնելը շատ հեշտ կլինի: Չի բացառվում ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբը:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է ուղևորությունների համար: Հետաքրքիր վայրերում լինելու հնարավորություն կունենաք, որոնք էլ ձեզ շատ դուր կգան: Օրվա այս հատվածը հարմար է նաև ուսման համար: Դուք ուրախ կլինեք ինչ-որ նոր բան իմանալ, ընդլայնել աշխարհայացքը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բավական բարդ օր է, բայց այն հաճելի պահերից զուրկ չի լինի: Հնարավոր են անսպասելի նվերներ, հաջող զուգադիպություններ, որոնցից կօգտվեք ձեր նպատակներին հասնելու համար: Պատրաստ եղեք գործերում ձգձգումների, մի զարմացեք, եթե մարդիկ, որոնց հետ պայմանավորվել էիք հանդիպել, ուզենան հետաձգել հանդիպումները:

Հավանական են չծրագրված ծախսեր, անհաջող գնումներ: Դուք գումարին թեթևամիտ կմոտենաք, երբեմն առանց մտածելու կծախսեք այն: Ավելի ուշ վատնող լինելու համար զղջալու եք. գումարը կարող է ինչ-որ կարևոր բանի համար պետք գալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ֆինանսական հարցերը լուծելիս զգույշ եղեք: Նույնիսկ եթե խոսքն աննշան գումարի մասին լինի, մտածեք՝ արդյոք արժե այն ծախսել: Դա հատկապես կարևոր կլինի այնտեղ, որտեղ խոսք գնա գնումների ու բիզնեսում ներդրումների մասին: Վտանգ կա, որ ձեզ կասկածելի պատմության մեջ ներքաշեն: Մնացած հարցերում օրը բարենպաստ է:

Սիրահարված Կշեռքներին հաջողությունը կժպտա, իսկ արդեն ձևավորված զույգերի հարաբերությունները ոչինչ չի փչացնի: Երեկոն հարմար է անկեղծ զրույցների համար: Կարող եք քննարկել ամենակարևոր հարցերը՝ առանց վախենալու տարաձայնություններից ու կոնֆլիկտներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկզբին խուսափեք շտապողական որոշումներից: Այդ հատվածում բարդ և մանրուքներին ուշադրություն պահանջող գործեր էլ մի ստանձնեք: Դուք հաճախ կհոգնեք, սխալներ կանեք, երբեմն կվստահեք նրանց, ովքեր դրան արժանի չեն:

Օրվա երկրորդ կեսն ավելի բարենպաստ կլինի: Այն հնարավորություն կտա իրագործել հին ծրագրերը, ինչպես նաև ուղղել ավելի վաղ գործած սխալները: Դուք ոտքի վրա կյուրացնեք ուրիշների լավ գաղափարները, հաճույքով կմիանաք մարդկանց, ովքեր ինչ-որ հետաքրքիր բանով են զբաղված: Հնարավոր են հաճելի ծանոթություններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Դուք էներգիայով լի, համառ ու վճռական կլինեք, ունակ կլինեք հասնել նրան, ինչը նախկինում համարյա անհնար էր թվում: Շատ Աղեղնավորների կհաջողվի դեպի լավը փոխել գործնական հարաբերությունները, որոնք վերջին շրջանում լարվել էին: Չի բացառվում համագործակցության սկիզբը, որի շնորհիվ ձեր ֆինանսական վիճակը կլավանա:

Օրվա երկրորդ կեսը հարմար է սիրային ու ընկերական հանդիպումների համար: Դուք հրաշալի լեզու կգտնեք մարդկանց հետ ու հեշտությամբ նոր ծանոթություններ կհաստատեք: Իրենց մասին կարող են հիշեցնել մարդիկ, որոնց հետ նախկինում շատ մտերիմ էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ձեզ հաջող ու ներդաշնակ օր է սպասվում: Ինչ-որ տեղ շտապելու ու անհանգստանալու կարիք չկա: Դուք կարող եք ձեզ թույլ տալ լողալ հոսանքով: Բայց եթե ուզենաք նախաձեռնող լինել, ձեզ մի զրկեք այդ հաճույքից: Բարենպաստ օր է նոր նախաձեռնությունների, գործնական ու անձնական ոլորտում ինչ-որ փոփոխությունների համար: Ինտուիցիան միշտ կհուշի՝ ինչպես է պետք գործել, այնպես որ՝ պարզապես լսեք նրան:

Դեպի լավը կփոխվեն շրջապատողների հետ հարաբերությունները: Մարդիկ, ովքեր նախկինում թերագնահատում էին ձեզ, կասկածում էին ձեր տաղանդներին, կփոխեն իրենց կարծիքը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Կարևոր կլինի չհուզվել ու պրովոկացիաներին չտրվել: Օրը վատը չէ, բայց վտանգ կա՝ ամեն ինչ փչացնեք, եթե սուր արձագանքեք աննշան պատահարներին, մանրուքների համար անհանգստանաք: Մտածեք ձեր կարևոր նպատակների մասին. այսօր կկարողանաք մոտենալ դրանց:

Հնարավորություն կունենաք հանդիպել մարդկանց, որոնց վերջին շրջանում շատ կարոտում էիք, կվերականգնեք հին կապերը: Նրանք, ովքեր ձեզանից նեղացած էին, հաշտվելու առաջին քայլը կանեն: Օրվա երկրորդ կեսը անսպասելի, բայց հստակ պատասխաններ կբերի այն հարցերին, որոնք վերջին շրջանում անհանգստացնում էին ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարենպաստ օր է շփումների համար: Հնարավոր են նոր ծանոթություններ, հանդիպումներ, որոնք երկար կհիշվեն: Չի բացառվում՝ ձեզ առաջարկեն մասնակցել հետաքրքիր գործին: Պատասխանի հարցում շտապեք, քանի որ այս նախագծին միանալու ցանկացողներ էլի կլինեն:

Արժեքավոր փորձ ձեռք բերելու շանս կունենաք, կսովորեք այն, ինչն անպայման շուտով պետք կգա: Դուք ուշադիր կլինեք, ոչինչ չեք մոռանա ու աչքաթող չեք անի, իսկ դա կօգնի խուսափել սխալներից ու անհաջող որոշումներից: Շրջապատողները հաճախ կդիմեն ձեզ խորհուրդների խնդրանքով ու անկեղծորեն շնորհակալ կլինեն դրանց համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3695 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/4