ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ մարտի 31
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 6571 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը կարևոր տեղեկատվություն ու լավ նորություններ կբերի, որոնք ձեզ վճռական գործողությունների կմղեն, կյանքում դրական փոփոխությունների սկիզբ կդնեն: Այն հարմար է աշխատանքը կամ գործունեության ոլորտը փոխելու համար: Կարող եք նոր նախագծերին անցնել. դրանցից հրաշալի գլուխ կհանեք:

Հավանական են հաճելի ծանոթություններ: Չեն բացառվում հանդիպումները մարդկանց հետ, որոնց վերջին շրջանում կարոտում էիք: Զրույցի բազում հետաքրքիր թեմաներ կգտնեք: Օգտակար կլինի ապագայի ընդհանուր ծրագրերը քննարկելը, դուք ամենայն հավանականությամբ կգտնեք դրանք կյանքի կոչելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հեշտ չի լինելու, բայց հետաքրքիր կլինի: Շատ բան կփոխվի, և հաճախ դա տեղի կունենա լրիվ անսպասելի: Սակայն դուք արագ կկողմնորոշվեք նոր իրավիճակում, ճիշտ որոշումներ կընդունեք, բարդ իրավիճակից հաջող ու սրամիտ ելք կգտնեք: Հավանական են հաջողություններ գործերում, շատ հաղթանակներ նախկինում գործադրած ջանքերի արդյունքը կլինեն:

Օրվա երկրորդ կեսը նոր ծանոթություններ է խոստանում: Լավ ժամանակ է այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց հետ նախկինում միայն հաղորդագրություններով եք շփվել կամ հեռախոսով խոսել: Շփումները հաճելի ու անբռնազբոս կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարենպաստ օր է գործնական տեսանկյունից: Այն հաճելի շփումներ ու հարմարավետ համագործակցություն է խոստանում: Հնարավոր է նոր նախագծերի վրա աշխատանք սկսեք: Դուք արագ կսովորեք այն ամենն, ինչ կարող է պետք գալ, շատ բան ոտքի վրա կյուրացնեք:

Աշխատեք ավելի շատ ուշադրություն հատկացնել մտերիմներին և առաջին հերթին՝ սիրելիին. դա կարևոր կլինի առաջին հերթին ձեր հոգեկան հավասարակշռության համար: Ձեր ջանքերի շնորհիվ կլուծվեն ընտանեկան խնդիրները, կհաջողվի պատասխաններ գտնել այն հարցերին, որոնց շուրջ վերջերս շատ էիք մտորում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հեշտ օր չէ: Դրված նպատակներին հասնելու համար պիտի ջանքեր գործադրեք: Բայց դուք չեք բողոքի, քանի որ ուշադրություն պահանջող գործերը հետաքրքիր կլինեն, ձանձրանալու ժամանակ էլ չի լինի: Կարող եք նոր բան սովորել և օգտակար փորձ ձեռք բերել: Սխալներից խուսափելուն դա հազիվ թե օգնի, փոխարենը թույլ կտա ժամանակին ուղղել դրանք:

Անսովոր և շփման մեջ հաճելի մարդկանց հետ ծանոթանալու շանս կլինի: Դուք արագ կընկերանաք նրանց հետ: Ընդհանուր հետաքրքրություններ կհայտնվեն, գործեր, որոնք կատարելիս միասին հրաշալի ժամանակ կանցկացնեք: Հավանական է երկարատև ընկերության կամ գեղեցիկ սիրային պատմության սկիզբ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Տեղի ունեցողին չափազանց լուրջ մի վերաբերվեք: Ձեզ կհաջողվի լուծել խնդիրներն ու հաղթահարել դժվարությունները, եթե պահպանեք ինքնավստահությունը և ուժերի հանդեպ հավատը, լավատեսությունն ու հումորի զգացումը: Ամեն անգամ հեշտ չի լինի մտերիմների հետ ընդհանուր լեզու գտնելը, դուք կաշխատեք բոլոր սուր անկյունները հարթել, իսկ լուրջ կոնֆլիկտներ էլ չեն առաջանա:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի դրամական մուտքերով և շահավետ գործարքներ կնքելու շանս կտա: Լավ ժամանակ է խոշոր գնումների համար, դուք անսխալ կընտրեք իրեր, որոնք երկար ժամանակ կուրախացնեն և օգուտ կտան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հանգիստ օր է: Կարգապահություն և մանրուքներին ուշադրություն պահանջող գործերից լավ գլուխ կհանեք, բայց այնտեղ, որտեղ ստեղծագործ մոտեցման կարիք կլինի, դժվարություններ կծագեն: Օգնության հարցով կարող եք դիմել ընկերներին ու լավ ծանոթներին: Նրանք հաճույքով կկիսվեն իրենց գաղափարներով: Հավանական է արդյունավետ համագործակցություն, դուք հեշտությամբ կաշխատեք նոր գործընկերների հետ, նրանց հետ ընդհանուր լեզու կգտնեք:

Ազատ ժամանակը հաճելիորեն անցկացնելու, հանգստանալու, հետաքրքիր վայրերում լինելու կամ անսովոր միջոցառումներին այցելելու հնարավորություն կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը թեթև ու հաճելի կանցնի, եթե ոչ մեկից օգնություն ու բարոյական աջակցություն չակնկալեք: Ավելի լավ է գործողությունների ծրագիր կազմեք, հույս դնեք միայն սեփական ուժերի վրա և ամեն հարցում հետևեք այդ ծրագրին: Օրվա վերջին կհաջողվի պարզել թյուրիմացությունները, որոնք նախկինում խանգարում էին մտերիմների հետ փոխհասկացողության հասնելուն:

Երեկոն հրաշալի է սիրելիին ռոմանտիկ անակնկալով ուրախացնելու համար: Օրվա այդ հատվածը հարմար է նաև ընտանեկան միջոցառում կամ անսովոր ընկերական երեկույթ կազմակերպելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Արդյունավետ օր է: Աշխատեք հնարավորինս շուտ որոշակիություն մտցնել ծրագրերի, նպատակների և առաջնահերթությունների մեջ, և այդ դեպքում ոչ ոք ձեզ չի շեղի: Արժե մտածել հեռու ապագայի մասին, շուտով մասշտաբային մտահղացումները կյանքի կոչելու շանս կլինի:

Մտերիմները ձեր գործողություններին ամեն անգամ հավանություն չեն տա: Վեճերը երբեմն ժամանակ կխլեն, բայց եթե պահպանեք ինքնատիրապետումը, ապա բոլորին կկարողանաք ապացուցել ձեր ճշմարտացիությունը: Երեկոյան հնարավոր են հաճելի լուրեր հին ծանոթներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ամեն ինչ կստացվի, եթե դուք դատարկ բաների պատճառով չհուզվեք: Պետք է խոստովանեք, որ ամեն անգամ չեք կարողանալու վերահսկել իրավիճակը և կանխատեսել իրադարձությունների զարգացումը: Բարեբախտաբար, իրավիճակը կհուշի, թե ինչպես պիտի պահեք ձեզ նոր իրավիճակում և նրա հուշումներին հետևելով՝ անպայման կհաղթեք:

Հաջողությունը կուղեկցի ֆինանսներին և ունեցվածքին վերաբերող հարցերում, հնարավոր են դրամական մուտքեր, շահավետ գործարքներ: Շատ Աղեղնավորներ կհասկանան, թե ինչի մեջ արժե ներդնել եղած միջոցները: Դուք կխուսափեք արկածախնդրություններից ու ճիշտ կվարվեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ օր է գործնական շփումների, համախոհներ ու նոր գործընկերներ փնտրելու համար: Դուք կկարողանաք ձեզ ամենալավ կողմերով դրսևորել, ցույց տալ ձեր տաղանդները, գիտելիքներն ու հմտությունները: Չի բացառվում՝ հենց այսօրվա իրադարձությունները ձեր արագ մասնագիտական աճի սկիզբը դնեն:

Լավ կդասավորվեն անձնական հարաբերությունները: Հեշտությամբ փոխհասկացողության կհասնեք ձեզ համար թանկ մարդկանց հետ: Անցյալում կմնան մտերիմների հետ տարաձայնությունները: Որոշ Այծեղջյուրներ կհասկանան, որ շատ են տաքացել, չնայած, որ դրա համար ոչ մի լուրջ պատճառ չի եղել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Արդյունավետ օ է: Դուք ժամանակը զուր չեք վատնի, շատ օգտակար բաներ կանեք և՛ ձեր, և՛ շրջապատողների համար: Բարեհամբույր լինելն ու բացսրտությունը կօգնեն լեզու գտնել մարդկանց հետ: Դուք ընդհանուր լեզու գտնեք նույնիսկ նրանց հետ, որոնք երբեք չեն առանձնացել շփման մեջ թեթևությամբ:

Հնարավոր են անսպասելի իրադարձություններ և անակնկալներ: Չեն բացառվում իրադարձությունները կամ լուրերը, որոնց պատճառով ստիպված կլինեք արմատապես փոխել ծրագրերը: Դուք արագ կկողմնորոշվեք նոր իրավիճակներում, կհասկանաք՝ ինչպես օգուտ քաղել դրանցից: Ձեր որոշումները հաճախ կզարմացնեն շրջապատողներին, բայց միշտ չէ, որ ճիշտ կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հնարավոր են փոքրիկ տհաճություններ: Աշխատեք դրանց շատ սուր չարձագանքել: Ամենայն հավանականությամբ կգտնեք իրավիճակը դեպի լավը փոխելու եղանակը, եթե հանգստություն պահպանեք: Հաճախ օգնության կհասնի ինտուիցիան, որի հուշումների շնորհիվ արագ ճիշտ որոշումներ կընդունեք, ոչ միանշանակ իրավիճակներից ելք կգտնեք:

Երեկոն կուրախացնի նշանի ներկայացուցիչներին: Այդ հատվածում աստղերը ձեր կողմից կլինեն: Շատ ցանկություններ կիրագործվեն: Հնարավորություն կունենաք հանդիպել մի մարդու, որին կարոտել էիք, վերականգնել կարևոր հարաբերությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 6571 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/1