Աստղագուշակ․ մարտի 30
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2885 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Վատ օր չէ, սակայն այն զգուշություն է պահանջում: Շանս կա՝ հաջողության հասնեք, բայց սխալներն էլ չեն բացառվում: Դրանցից խուսափելու համար որոշումներն ինքնուրույն ընդունեք, ուշադրություն դարձրեք մանրուքներին, աշխատեք խուսափել անպիտան ռիսկից: Առավոտյան ձեր մտքերը զբաղված կլինեն աշխատանքով, իսկ ավելի ուշ առաջին պլանում կհայտնվեն անձնական կյանքն ու շրջապատողների հետ հարաբերությունները: Վստահեք նրանց, ում սիրում եք, մի վախեցեք պատմել, թե ինչ կա ձեր հոգում: Օրվա երկրորդ կեսը հարմար է ֆինանսական հարցերը լուծելու համար: Կարող եք որոշել ապագա գնումները, մի քանի տարբերակների միջից լավագույնն ընտրել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Արդյունավետ կանցնեն գործնական բանակցությունները, կարող եք վերջնականապես լուծել աշխատանքը փոխելու և երկարաժամկետ համագործակցություն սկսելու հետ կապված հարցերը: Դուք հնարավորություն կունենաք ծանոթանալ ազդեցիկ մարդկանց հետ ու ձեր մասին հիշեցնել նրանց, ում հետ ժամանակին գործ եք ունեցել: Շատերին կկարողանաք մոտեցում գտնել, շրջապատողները կնկատեն ձեր ուժեղ կողմերը: Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր ու շահավետ գործարքներ է խոստանում: Գնումների հարցում լավ է չշտապեք, հատկապես եթե խոսք գնա խոշոր ձեռքբերումների մասին: Երեկոն հեռվից լավ լուրեր կբերի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Հաջող օր է: Աստղերը ձեր կողմից կլինեն, հավանական են հաջող զուգադիպություններ: Հրաշալի գաղափարներ կունենաք, որոնց իրագործմանը կարող եք միանգամից անցնել: Դուք ձեզ կդրսևորեք որպես լավ առաջնորդ, կկարողանաք համախոհների թիմ ձևավորել, մարդիկ կգան ձեր հետևից, նույնիսկ եթե դրա համար ոչ մի պարգև չխոստանաք: Համատեղ աշխատանքը ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբ կդնի: Ինտուիցիան անսխալ կհուշի, թե ում հետ հեշտությամբ լեզու կգտնեք, իսկ ում հազիվ թե կարողանաք վստահել: Երեկոն հին նախասիրության մասին հիշելու ժամանակ է: Այն կրկին վառ հույզեր կպարգևի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրն ավելի հարմար է մտորումների, քան վճռական գործողությունների համար: Հետևեք շրջապատողներին, աշխատեք գլուխ հանել սեփական զգացմունքներից, և դա կօգնի խուսափել շատ խնդիրներից ու ապագայի սխալներից: Արժե մասնագիտական ծրագրեր կազմել. դուք կհասկանաք, թե որ ոլորտում կարող եք հաջողության հասնել: Հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր: Նույնիսկ չծրագրված գնումները հաջող կլինեն: Լավ է զբաղվեք տնային գործերով: Դրանք հոգնեցնող կամ ձանձրալի չեն թվա, հաճախ կօգնեն մի կողմ վանել տհաճ մտքերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Բարեհաջող կերպով կլուծվեն վերջին շրջանում ձեզ լրջորեն անհանգստացնող հարցերը: Հիմա դուք կկարողանաք ճիշտ գնահատել ստեղծված իրավիճակը, որքան էլ խճճված ու ոչ միանշանակ այն լինի: Կհաջողվի հեշտ ու անցավ հրաժեշտ տալ պատրանքներին, որոնք խանգարում էին առաջ շարժվել: Բաց մի թողեք պիտանի տեղեկատվություն ստանալու և այնպիսի բան սովորելու շանսը, որը շուտով կարող է պետք գալ: Փորձարկումներին պատրաստ լինելը, իմպրովիզներ անելու ցանկությունը կօգնեն օրը ավելի հագեցած ու հիշարժան դարձնել: Շրջապատողներին շատ դուր կգա գործերին ձեր մոտեցումը: Շատերը կուզենան ձեզ հետ ավելի մոտիկից ծանոթանալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրը կարող է բավական անհաջող սկսվել, բայց վշտանալու կարիք չկա: Դրական միտումների ազդեցությունը ժամ առ ժամ կուժեղանա, դրական փոփոխություններն էլ իրենց սպասեցնել չեն տա: Կարող եք ստանձնել մասշտաբային ու բարդ նախագծերը, կարևոր գործերը: Դուք հաջողության կհասնեք, չնայած՝ ոչ միանգամից: Զարկ տվեք երևակայությանը, մի վախեցեք, որ ձեր արարքներն ու խոսքերը շրջապատողներին տարօրինակ կթվան. աստղերը կհովանավորեն նրանց, ովքեր չեն վախենա անկեղծ լինել: Օրվա երկրորդ կեսը բացառապես բարենպաստ է ստեղծագործելու համար: Երեկոյան նոր գաղափարներ կհայտնվեն, որոնք շուտով կկարողանաք ընկերների հետ միասին իրագործել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Առավոտյան դժվարություններ կարող են ծագել, բայց դուք դրանցից արագ գլուխ կհանեք: Ինչքան օրն առաջ գնա, այնքան լավ կընթանան գործերը, այնքան բարյացակամ կլինեն ձեր հանդեպ աստղերը: Եթե ինչ-ինչ դժվարություններ առաջանան, դուք խուճապի չեք մատնվի, չեք նահանջի, կշարունակեք առաջ գնալ ձեր ճանապարհով: Հարմար օր է պոտենցիալ գործընկերների հետ հանդիպելու համար: Կոնկրետ որոշումներ ընդունելը դեռ վաղ է: Իրավիճակից գլուխ հանելու համար ժամանակ է պետք: Երեկոն հաջող զուգադիպություններ, հաճելի անակնկալներ ու լավ նորություններ է խոստանում: Հարմար ժամանակ է սիրային ժամադրության, սիրելի մարդու հետ շփվելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրն արդյունավետ կանցնի, եթե հույս դնեք սեփական ուժերի վրա, կողքից օգնություն չակնկալեք: Աշխատեք ձեր առավելությունը չցուցադրել, բարձրից չնայել նրանց, ում հաջողություններն այնքան նշանակալի չեն, որքան ձերը: Բարեհամբույր ու բաց լինելը ձեզ ավելի գրավիչ կդարձնեն, կօգնեն լավ հարաբերություններ պահպանել գործընկերների, ծանոթների ու մտերիմների հետ: Մարդիկ, որնք ձեզ նախկինում թերագնահատում էին, կփոխեն իրենց կարծիքը, կհասկանան, որ դուք հարգանքի ու համակրանքի եք արժանի: Հնարավոր է հաշտվեք երկար տևած վեճից հետո: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրվա առաջին կեսը հաճելի կանցնի: Բարենպաստ ժամանակ է շփումների համար: Դուք կհետաքրքրվեք այլ մարդկանցով, նրանք էլ կփորձեն ձեզ նույն ձևով պատասխանել: Չի բացառվում ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբը, որոնք ձեզ դրական հույզեր կպարգևեն: Օրվա երկրորդ կեսը ավելի բարդ կլինի: Կարող են խնդիրներ ծագել, որոնք անհապաղ լուծում կպահանջեն: Երբեմն ստիպված եք լինելու փոխել ծրագրերը, և դա ձեզ ընդհանրապես դուր չի գա: Բայց ապրումների լուրջ պատճառներ չեն լինի: Դուք հրաշալի գլուխ կհանեք դժվարություններից, անպայման կհասնեք դրված նպատակներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Եթե նույնիսկ խնդիրներ ծագեն, ապա ոչ ձեր մեղքով. շրջապատողները սխալներ կանեն, իսկ դուք ստիպված եք լինելու ուղղել ուրիշների սխալները: Այդ հոգնեցնող գործունեությունը կարող է անօգուտ թվալ, բայց այն ձեզ շատ բան կսովորեցնի, դուք արժեքավոր փորձ ձեռք կբերեք: Չեն բացառվում դրամական մուտքերը: Հնարավոր են տարաձայնություններ սիրելիի հետ: Օրվա վերջին կհաջողվի վերականգնել հարաբերություններում ներդաշնակությունը: Բայց դա ինքն իրեն տեղի չի ունենա, դուք պիտի ջանքեր գործադրեք: Շատ Այծեղջյուրներ կհասկանան, թե ինչ սխալներ են արել ու կաշխատեն չկրկնել դրանք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Բարդ օր է: Անսպասելի խնդիրներ կառաջանան, ընդ որում՝ դրանցից պիտի ինքնուրույն գլուխ հանեք: Հնարավոր է՝ բոլոր պատասխանները միանգամից գտնել չստացվի: Համբերությամբ զինվեք և իրադարձությունները մի շտապեցրեք: Գործնական բանակցություններում զգուշություն է պետք: Ցանկացած լուրջ հարց քննարկելուց առաջ աշխատեք առավելագույն ինֆորմացիա հավաքել, որպեսզի ձեզ չշեղեն: Հուզական դաշտն անկայուն է, բայց մտերիմները ձեզ ամեն հարցում կաջակցեն, և դա շատ կուրախացնի: Դուք կկարողանաք բաց տեքստով խոսել ձեր զգացմունքների մասին և չեք կասկածի, որ հասկացողության կհանդիպեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Հաճելի օր է: Ինչ նպատակ էլ դնեք ձեր առաջ, դրան հասնելը հեշտ կլինի: Նշանի ներկայացուցիչները հրաշալի գաղափարներ ու համարձակ ստեղծագործ ծրագրեր կունենան: Սկզբում դրանք ստիպված եք լինելու ինքնուրույն կյանքի կոչել, բայց շուտով կգտնվեն մարդիկ, որոնք կօգնեն ձեզ, ընդ որում՝ դա լրիվ անշահախնդիր կանեն: Չի բացառվում ընկերական հարաբերությունների կամ սիրային պատմության սկիզբը: Այստեղ իրադարձություններն արագ կզարգանան: Հնարավոր է սեր առաջին հայացքից: Դուք կարող եք վստահել ձեր սրտին, որը չի սխալվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|