Աստղագուշակ․ մարտի 3
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3971 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Գործնական տեսանկյունից հրաշալի օր է: Չի բացառվում՝ ձեզ անսովոր ինչ-որ բան առաջարկեն կամ օգնեն կյանքի կոչել այն, ինչ վաղուց էիք մտածել: Հնարավորություն կունենաք ամրապնդել հին գործնական կապերն ու նոր համախոհներ գտնել: Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք շրջապատողների հետ, ձեզ հաճույքով կօգնեն և՛ հին, և՛ նոր ծանոթները: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը, որը կարևոր դեր կխաղա ձեր կյանքում: Անձնական հարաբերություններին վերաբերող ամեն հարցում արժե հույս դնել ինտուիցիայի վրա: Այն անպայման կհուշի՝ երբ է պետք նախաձեռնող լինել ու կարևոր քայլ անել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Մի շտապեք ու մի տաքացեք: Սա այն օրերից մեկն է, երբ կարևոր կլինի ինքնատիրապետումը պահպանելը: Աշխատեք ավելորդ բաներ չխոսել, պրովոկացիաներին էլ չտրվել: Մարդիկ, ովքեր այսօր կփորձեն ձեզ հանել հավասարակշռությունից, դա հենց այնպես չեն անի. ամենայն հավանականությամբ, նրանք կոնկրետ նպատակներ կունենան: Զգուշություն անհրաժեշտ է և՛ գործնական, և՛ անձնական կապերում: Ձեզ դուր գալ փորձող բոլոր մարդկանց չէ, որ արժե վստահել: Ինչ-որ մեկը կփորձի օգտվել ձեր բարությունից, ձեզ ներքաշել կասկածելի պատմությունների մեջ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օգտակար խորհուրդների օր է: Երբեմն դրանք կտան նույնիսկ այն մարդիկ, ովքեր միայն մոտավոր պատկերացում ունեն, թե ինչով եք զբաղված և ինչի եք ձգտում: Հավանական է անսպասելի աղբյուրից կարևոր ինֆորմացիա ստանաք: Չեն բացառվում նաև գործնական առաջարկները, որոնք մերժելու ցանկություն չի լինի: Դուք ուշադրություն կդարձնեք մանրուքներին և ճիշտ կվարվեք, քանի որ հենց դա կօգնի խուսափել սխալներից, ճիշտ որոշումներ ընդունել այնտեղ, որտեղ մյուսները սխալվել են: Չեն բացառվում հաջող ուղևորությունները: Դրանք կարող են կապված լինել ինչպես աշխատանքի, այնպես էլ անձնական գործերի հետ. բոլոր դեպքերում դուք գոհ կմնաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա սկիզբը բարենպաստ է: Հենց այդ հատվածն է հարմար կարևոր հարցերը լուծելու ու լուրջ գործերով զբաղվելու համար: Շատ հարցերում կօգնեն հին ծանոթները: Մարդկանց վրա, որոնց հետ նախկինում արդյունավետ համագործակցել եք, կարող եք ամեն հարցում հույս դնել: Նրանք բարդ պահերին հուսախաբ չեն անի, պիտանի խորհուրդներ կտան: Օրվա երկրորդ կեսը կառանձնանա լարված հուզական դաշտով: Դուք հաճախ կհուզվեք առանց դրա համար պատճառ ունենալու: Աշխատեք ավելի լավատեսորեն տրամադրվել: Երբ դա ձեզ հաջողվի, կյանքն էլ կսկսի դեպի լավը փոխվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Ոչ միանշանակ, հագեցած ու հակասական օր է: Ամեն ինչ չէ, որ ծրագրի համաձայն կընթանա, բայց ձեր ուժերի սահմաններում կլինի իրավիճակը վերահսկելը, հին խնդիրները լուծելն ու նորերի հայտնվելը թույլ չտալը: Դուք վճռական ու լուրջ կլինեք, կաշխատեք անթերի կատարել ստանձնածը, և դա ձեզ մոտ կստացվի: Բայց երբեմն կկասկածեք սեփական ուժերին, կկորցնեք ինքնավստահությունը, որը հիմա անհրաժեշտություն է: Լավ է, եթե կողքին լինի մեկը, ով պատրաստ կլինի աջակցել ձեզ: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է ստեղծագործելու ու երևակայություն, հնարամտություն, իրերի հանդեպ ոչ ստանդարտ մոտեցում պահանջող գործերի համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա սկզբին հնարավոր են տհաճ պահեր, ցավալի պատահարներ: Բայց դրանք ձեր տրամադրությունը չեն փչացնի, չեն ստիպի հետաձգել գործերը կամ հրաժարվել ծրագրերից: Հնարավոր են անսովոր առաջարկներ, որոնք ձեզ կհետաքրքրեն: Եթե դրանք հին ծանոթներից ստանաք, կարող եք առանց երկար մտածելու համաձայնությամբ պատասխանել: Մնացած դեպքերում արժե ավելի շատ ինֆորմացիա հավաքել: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է շփումների, ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումների համար: Չեն բացառվում հաճելի հանդիպումները: Հնարավորություն կունենաք հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Բարենպաստ ու հագեցած կլինի օրվա սկիզբը: Դա հարմար ժամանակ է կարևոր գործերի համար: Ցանկացած աշխատանք հեշտությամբ կտրվի: Հնարավոր են անսովոր հանդիպումներ, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն, կստիպեն այլ կերպ նայել շատ բաների: Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կլինի: Այն հարմար է հանգստի, ինչպես նաև չհոգնեցնող տնային գործերի համար: Լավ է հետաձգեք հոգնեցուցիչ սպորտային մարզումները, չզբաղվեք ծանր ֆիզիկական աշխատանքով: Ծանրաբեռնվածությունն այսօր վատ կանդրադառնա ինքնազգացողության վրա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրվա առաջին կեսը բարենպաստ է: Հենց այդ հատվածն արժե օգտագործել ամենակարևոր գործերի համար: Դուք ամենայն հավանականությամբ լավ գլուխ կհանեք դրանցից: Նեդրված ջանքերը կօգնեն հասնել անհրաժեշտ արդյունքներին, իսկ երբեմն պարզապես հաջողակ կլինեք, և ամեն ինչ կդասավորվի հենց այնպես, ինչպես պետք է: Օրվա երկրորդ կեսը լավ է նվիրեք հանգստին կամ չհոգնեցնող զբաղմունքներին: Կարող եք հյուրեր ընդունել, բայց լավ է աղմկոտ երեկույթներ չկազմակերպել: Չեն բացառվում հեռու հարազատների կամ այլ քաղաքներում ապրող ծանոթների այցելությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրվա սկզբին հնարավոր են տհաճ պահեր: Սովորականից հաճախ վեճեր կբռնկվեն, շատ սուր կարձագանքեք ձեր հասցեին հնչող քննադատություններին, երբեմն մտերիմներին այնպիսի բաներ կասեք, որոնք վիրավորական կթվան: Լուրջ կոնֆլիկտներից կհաջողվի խուսափել, բայց դա ձեր արժանիքը չի լինի, պարզապես շրջապատողները կփորձեն հարթել սուր անկյունները, քանի որ գիտեն՝ ձեզ հետ վիճելը վտանգավոր է: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կաճի: Տրամադրությունը կլավանա, ուրախանալու նոր առիթներ կունենաք: Չեն բացառվում նորությունները՝ կապված մտերիմներից մեկի հետ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Բարենպաստ օր է: Հատկապես լավը կլինի նրա առաջին կեսը, որը հարմար է և՛ նոր գործեր սկսելու, և՛ հներն ավարտին հասցնելու համար: Հնարավոր են անսովոր հանդիպումներ, որոշ Այծեղջյուրներ կծանոթանան մարդկանց հետ, ովքեր շուտով կսկսեն կարևոր դեր խաղալ նրանց կյանքում: Երեկոն կուրախացնի հաճելի անակնկալներով, հաջող զուգադիպություններով: Չեն բացառվում դրամական մուտքերը: Դուք չեք շտապի ծախսել ստացածը, և ճիշտ կվարվեք: Շուտով գումարը կարևոր ու օգտակար գործի համար է պետք գալու: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Ինչ-ինչ դժվարություններ կարող են ծագել, բայց դրանք ձեր տրամադրությունը չեն փչացնի ու չեն ստիպի հրաժարվել մտածածից: Ծրագրերն ամենայն հավանականությամբ ստիպված եք լինելու փոխել, սակայն դրա համար չեք զղջա ու նույնիսկ առավելություններ կտեսնեք այն բանում, որ ամեն ինչ հենց այդպես է դասավորվել: Հնարավոր են դրական փոփոխություններ ֆինանսական ոլորտում, հաջող գնումներ ու շահավետ գործարքներ: Չեն բացառվում թանկարժեք նվերները: Օրվա երկրորդ կեսը հին սխալներն ուղղելու հնարավորություն կտա, կկարողանաք հարթել հարաբերություններն այն մարդկանց հետ, ովքեր վերջին շրջանում հաճախ էին քննադատում ձեզ, դժգոհ էին ձեր արարքներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Հնարավոր են փոքրիկ տհաճություններ, բայց օրն ընդհանուր առմամբ վատը չի լինի: Աշխատեք չշտապել ու մի փորձեք անկախ ամեն ինչից անհապաղ հասնել ձեր ուզածին: Համբերատարությունն ու սպասել կարողանալու ունակությունը թույլ կտան խուսափել տհաճություններից: Եվ թող գործերում ձգձգումները ձեզ չանհանգստացնեն: Դրանք ձեզ չեն խանգարի հասնել անհրաժեշտ արդյունքին: Օրվա երկրորդ կեսը հնարավորություն կտա լուծել ֆինանսական հարցերը: Հենց այդ հատվածում պարզ կդառնա, թե ինչի վրա արժե գումար ծախսել, իսկ որտեղ կարելի է խնայել: Որոշ Ձկների կվերադարձնեն արդեն համարյա մոռացության մատնված պարտքերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|