Աստղագուշակ․ մարտի 27
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3930 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրն այնքան էլ հաջող չի սկսվի: Նրա առաջին կեսին խնդիրներ կարող են ծագել աշխատանքի մեջ, չեն բացառվում տարաձայնությունները գործընկերների ու ղեկավարության հետ: Օգնականներ գտնելը սովորականից դժվար կլինի: Դժվարությունները ստիպված եք լինելու միայնակ հաղթահարել, և դուք դրանից գլուխ կհանեք, եթե ջանքեր գործադրեք ու ճիշտ դնեք առաջնահերթությունները: Դուք շատ բան կսովորեք, արժեքավոր փորձ ձեռք կբերեք: Օրվա երկրորդ կեսը հնարավորություն կտա կյանքի կոչել համարձակ գաղափարները, անել այն, ինչ վաղուց եք մտածել, բայց չէիք համարձակվում իրագործել: Հավանական են դրամական մուտքեր: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Մի շտապեք, շտապողականությունն այսօր տեղին չէ: Գործերին խելամիտ մոտեցումը, սեփական հնարավորությունների ճիշտ գնահատականը կօգնեն խուսափել հիասթափություններից, հասնել անհրաժեշտ արդյունքների: Հնարավորություն կունենաք հաջողությամբ ավարտին հասցնել գործերը, որոնք երկար ժամանակ հետաձգում էիք: Շատ Ցուլեր հրաշալի գլուխ կհանեն նրանից, ինչին երկար ժամանակ չէին համարձակվում անցնել: Օրվա երկրորդ կեսը հարմար է կարգուկանոն հաստատելու, անպիտան բաներից ազատվելու, ինչպես նաև մոտ ապագայի նպատակների մեջ որոշակիություն մտցնելու համար: Հնարավոր են դրամական մուտքեր ու շահավետ գործարքներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվա առաջին կեսը հաջող է: Հենց այդ հատվածի համար է պետք ծրագրել կարևոր գործերն ու պատասխանատու հանդիպումները: Եթե վճռական գործեք, սպասվածից լավ արդյունքների կհասնեք: Հաջողակ կլինեն նրանք, ովքեր լրիվ նոր բան են ստանձնում, համարձակ փորձարկումներ են անում, իրենց ձևով են գործում, չեն նայում ուրիշներին: Ավելի ուշ դժվարություններ կծագեն: Ինչ-որ բան ծրագրի համաձայն չի ընթանա, չեն բացառվում տհաճ անակնկալները: Աշխատեք կիսատ չթողնել այն, ինչ սկսել եք, խուսափեք խառնաշփոթից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա սկզբին զգույշ եղեք: Այդ հատվածում հեշտությամբ սխալներ կանեք, անհաջող որոշումներ կընդունեք: Հնարավոր են փոքրիկ տհաճություններ, որոնց պատճառով կվշտանաք, կսկսեք կասկածել կարևոր գործերի հաջող ավարտի վրա: Բայց մի հուսահատվեք, քանի որ շուտով ամեն ինչ դեպի լավը կփոխվի: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, շատ բան կհարթվի: Հարցերը, որոնց վրա նախկինում ստիպված էիք գլուխ կոտրել, իրենք իրենց կլուծվեն: Չի բացառվում՝ ձեզ օգնություն առաջարկեն մարդիկ, որոնցից շատ բան է կախված: Հավանական է երկարատև ու արդյունավետ համագործակցության սկիզբ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրը դրական հույզեր կպարգևի: Դուք ուրախ կլինեք շփվել մանկության ընկերների, հին գործընկերների, նախկին աշխատավայրի կոլեգաների հետ: Նման զրույցների շնորհիվ ձեր առաջ նոր հեռանկարներ ու հնարավորություններ կբացվեն: Հնարավոր է համագործակցության սկիզբ, որը թույլ կտա ամրապնդել ձեր ֆինանսական դիրքերը: Շատ մի ծանրաբեռնվեք. կենսական պոտենցիալը ցածր է, օրվա երկրորդ կեսին չի բացառվում վատանա ինքնազգացողությունը: Երեկոն լավ է նվիրեք պասիվ հանգստին կամ չհոգնեցնող գործերին, որոնք ձեզ հաճույք կպատճառեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Համբերատարությունն ու ինքնատիրապետումն անհրաժեշտություն են հաջողության հասնելու համար: Շատ բան սովորականից դժվարությամբ կտրվի, բայց դուք չեք հանձնվի ու կգտնեք բոլոր խնդիրները լուծելու ձևը: Կարևոր է խուսափել կոնֆլիկտներից ու դատարկ վեճերից, անիմաստ մրցակցային պայքարից: Կապերի հարցում զգույշ եղեք, մի անկեղծացեք անծանոթների հետ, գաղտնիքները մի պատմեք այն մարդկանց, որոնք դեռ չեն արժանացել ձեր վստահությանը: Օրվա առաջին կեսին արժե զբաղվել ծանոթ գործերով, իսկ երկրորդին կարող եք նոր բանի անցնել: Հաճախ ինտուիցիան կհուշի, թե ինչի վրա է պետք կենտրոնանալ առաջին հերթին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Համբերությամբ զինվեք: Անհրաժեշտ արդյունքը ստանալու համար ստիպված եք լինելու ջանքեր գործադրել. ինչքան ավելի հաստատակամ լինեք, այնքան լավ: Կարևոր է չմոռանալ զգուշության մասին: Հետ կանգնեք կասկածելի նախաձեռնություններից, մի մասնակցեք արկածախնդրություններին, աշխատեք ռիսկի չդիմել: Լսեք փորձված համախոհների խորհուրդները: Իսկ այն ամենը, ինչ կասեն նոր ծանոթները, պետք է ստուգել: Եթե այսօր գործարքներ կնքեք, համոզվեք, որ դրանք իրավաբանական տեսանկյունից անթերի են: Ցանկացած փաստաթուղթ ստորագրելուց առաջ մանրամասն ուսումնասիրեք դրա բովանդակությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Ոչ մի տեղ մի շտապեք ու խելամիտ եղեք, ինչպես էլ դասավորվեն պայմանները: Մի փորձեք միանգամից շատ բան ստանալ, համբերությամբ զինվեք: Բարենպաստ պահին սպասելու և միայն դրանից հետո գործելու ունակությունը ձեզ դեռ շատ պետք կգան: Մարդիկ, ովքեր մեծ-մեծ խոստումներ են տալիս, կարող են հուսախաբ անել: Հաջողության հասնելը հեշտ կլինի նրանց համար, ովքեր միայն սեփական ուժերին են ապավինում: Հաճախ տարաձայնություններ կառաջանան համախոհների հետ: Խուսափեք կտրուկ արտահայտություններից ու քննադատությունից, աշխատեք խաղաղություն պահպանել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրվա սկիզբը կարող է բավական լարված լինել հատկապես նրանց համար, ովքեր այդ հատվածում զբաղվելու են աշխատանքային խնդիրների լուծմամբ: Հնարավոր են տարաձայնություններ գործընկերների ու ղեկավարության հետ: Սկսածը ժամանակին ավարտել չի ստացվի, բայց ձգձգումները կրիտիկական բնույթ չեն կրի: Այդ հատվածում բաց թողած սխալները կհաջողվի արագ ուղղել: Օրվա երկրորդ կեսը հարմար է ոչ ֆորմալ միջավայրում շփվելու, ընտանեկան կապերն ամրապնդելու, ռոմանտիկ ու ընկերական հարաբերությունների համար: Դուք ձեզ համար թանկ մարդկանց ուրախացնելու բազում ձևեր կգտնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Հեշտ օր չի լինելու: Հաճախ դժվարությամբ գլուխ կհանեք սեփական զգացմունքներից, չեք կարողանա հասկանալ, թե ինչու եք ուզում վարվել այս և ոչ թե այլ կերպ: Կոնֆլիկտային իրավիճակներ հաճախ կառաջանան, փոխզիջման հասնելն էլ հեշտ չի լինի: Դուք միշտ չեք հասկանա, թե երբ է պետք ամրություն ցուցաբերել, իսկ երբ է պետք զիջումների գնալ: Ինքնատիրապետումն ու ցանկացած գործի լուրջ վերաբերմունքը կօգնեն գլուխ հանել իրավիճակից, խուսափել մտերիմների հետ վեճերից: Երեկոն կուրախացնի անսպասելի լուրերով, որոնք շատ հաճելի կլինեն: Ստացված տեղեկատվությունը կփոխի ապագայի ձեր ծրագրերը և դուք ուրախ կլինեք դրա համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրը հարմար է աշխատանքի համար: Հաջողությունների հասնելը դժվար չի լինի: Կկարողանաք զբաղվել հետաքրքիր ու խոստումնալից գործով, արժանի կիրառում գտնել ձեր գիտելիքներին ու հմտություններին, տաղանդներին ու ունակություններին: Օրվա առաջին կեսը բարենպաստ է շփումների ու հանդիպումների համար: Իսկ երկրորդին լավ է հույս դնեք սեփական ուժերի վրա, քանի որ նույնիսկ փորձված համախոհները կարող են հուսախաբ անել ձեզ: Ժամանակ մի վատնեք վեճերի ու դատարկ զրույցների վրա: Լավ է խոստումներ չտաք, հատկապես եթե դրանք գումարի հետ են կապված: Այդ խոստումները պահելը դժվար է լինելու: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Կարևոր գործերը լավ է ծրագրեք օրվա առաջին կեսի համար: Այդ հատվածը արդյունավետ կլինի, ձեր ջանքերը զուր չեն անցնի: Դուք հնարամիտ կլինեք, հաճախ նպատակին տանող անսպասելի ուղիներ կգտնեք ու որոշումներ կընդունեք, որոնցով կզարմացնեք շրջապատողներին: Այսօր ստացած փորձը ձեզ դեռ շատ պետք կգա: Ավելի ուշ շփման մեջ դժվարություններ կծագեն, դժվար կլինի նույնիսկ այն մարդկանց հետ լեզու գտնելը, ովքեր նախկինում ձեզ կես խոսքից հասկանում էին: Համբերատար եղեք մտերիմների հետ, նրանք ձեր ուշադրության ու հոգատարության կարիքը կունենան: Լավ է հետաձգեք այն հարցերի քննարկումը, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ են ծագել ու զրուցեք հաճելի բանի մասին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|