Աստղագուշակ․ մարտի 25
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 4143 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Ձեզ հագեցած օր է սպասվում: Աստղերը հաճելի անակնկալներ կմատուցեն, դրական փոփոխությունների հավանականությունը մեծ է: Վճռական գործեք, մի վախեցեք նախաձեռնող լինելուց. դա տեղին կլինի կյանքի բոլոր ոլորտներում: Կարող եք շատ բաների մասին զուցել մտերիմների հետ, կիսվել ապագայի ծրագրերով, քննարկել վերջին շրջանում առաջ եկած գաղափարները: Չեն բացառվում համագործակցության հետաքրքիր առաջարկները: Որոշ Խոյեր հնարավորություն կունենան անսպասելի կիրառում գտնել իրենց տաղանդներին, գումար աշխատել հին նախասիրության օգնությամբ: Վատ մի զգացեք պատմել ձեր հաջողությունների ու ձեռքբերումների մասին. հիմա դա որպես գլուխգովանություն չի դիտվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Գործերում զգույշ եղեք, աշխատեք շտապողական որոշումներ չընդունել ու ռիսկի չդիմել: Լսեք հին ծանոթների խորհուրդները, օգտվեք ուրիշների փորձից. այդպես ինքներդ էլ սխալներ չեք անի ու արագ կհասնեք ձեր նպատակին: Հնարավոր են լավ նորություններ՝ կապված աշխատանքի կամ ուսման հետ: Օրվա երկրորդ կեսը հարմար է ոչ վաղ անցյալի իրադարձությունների մասին խորհելու, դրանք վերլուծելու ու եզրակացություններ անելու համար: Չի բացառվում՝ հենց այդ հատվածում ձեզ համար պարզ դառնա, թե ինչ նախագծերի վրա արժե կենտրոնանալ հենց հիմա, իսկ որոնք է խելամիտ հետաձգելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Բարդ օր է: Հաջողությունների հասնելու համար ստիպված եք լինելու ջանքեր գործադրել: Հնարավոր են աշխատանքային կոնֆլիկտներ, տարաձայնություններ համախոհների հետ: Վեճերը ժամանակ կխլեն, կխանգարեն կենտրոնանալ գործերի վրա, բայց դուք բոլոր դեպքերում չեք մոռանա այն, ինչ իսկապես կարևոր է: Օրվա վերջին իրավիճակը կփոխվի, տրամադրությունն էլ կլավանա: Այդ հատվածում շատ Երկվորյակների կուրախացնեն հաջող զուգադիպությունները, ինչպես նաև հեռվից ստացած նորությունները: Ապագայի նոր ծրագրեր կհայտնվեն, իսկ ապագային հիմա կսկսեք ավելի լավատեսությամբ նայել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Բարենպաստ օր է, որը հարմար է աշխատանքի ու ուսման, ինչպես նաև գործնական շփումների համար: Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնց վերջին շրջանում կարոտում էիք, կվերականգնեք հին կապերը: Ուրիշների գաղափարները շատ օգտակար կլինեն նրանց համար, ովքեր վերջին շրջանում այնպես էին իրար խառնվել, որ չգիտեին՝ ուր շարժվել: Չեն բացառվում առաջարկները, որոնք մերժելու ցանկություն չեք ունենա: Նշանի որոշ ներկայացուցիչներ կկարողանան բարձրանալ մասնագիտական սանդուղքով կամ կգտնեն եկամուտները մեծացնելու ձևը: Կհաջողվի արագ լուծել կենցաղային խնդիրները, տնային գործերն էլ ձանձրալի ու հոգնեցուցիչ չեն թվա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրը հաճելի անակնկալներ է խոստանում: Եթե հաստատակամ լինեք, մի քանի կարևոր խնդիր կլուծեք, կգտնեք ձեր ու ձեր մտերիմների կյանքը թեթևացնելու եղանակը: Հավանական է հետաքրքիր ու օգտակար շփումներ ունենաք հեռվից եկած մարդկանց հետ: Նույնիսկ պատահական ծանոթությունները շատ հաճելի շարունակություն կունենան: Շրջապատողների նկատմամբ ձեր անկեղծ հետաքրքրությունը օգուտ կտա հարաբերություններին: Նոր խնդիրներ կհայտնվեն: Դրանք լուծելը հետաքրքիր կլինի. դուք շատ բան կիմանաք, կսովորեք այն, ինչ անպայման պետք է գալու: Որոշ Առյուծների այսօր առաջ եկած գաղափարները կօգնեն մոտ ժամանակներս բարձրանալ մասնագիտական սանդուղքով: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրը հարմար է այն գործերը ստանձնելու համար, որոնց նախկինում չէիք համարձակվում անցնել: Դրանք ավելի հեշտ կլինեն, քան սպասում էիք: Պետք կգա ավելի վաղ ստացած փորձը, և խոսքը միայն սեփական փորձի մասին չէ: Վատ մի զգացեք տարբեր մարդկանց դիմել խորհուրդների հարցով, վերլուծել նրանց խորհուրդներն ու ընտրել լավագույնը: Կարող եք զբաղվել փաստաթղթերի ձևակերպմամբ, լուծել իրավաբանական հարցերը: Օրվա երկրորդ կեսին չեն բացառվում տարաձայնությունները մտերիմների հետ, բայց ձեզ կհաջողվի պաշտպանել սեփական տեսակետը ու ոչ ոքի չվիրավորել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Լավ գաղափարներ կունենաք, բայց հազիվ թե կարողանաք միանգամից կյանքի կոչել դրանք: Արժե համբերությամբ զինվել, հատկապես եթե խոսքը ֆինանսական ու ունեցվածքի հետ կապված հարցերի մասին է: Մի վախեցեք խախտել կյանքի սովորական ռիթմը. դա շատ օգտակար կլինի: Երբեմն ստիպված եք լինելու փոխել ծրագրերը: Սկզբում դա չի ուրախացնի, բայց հետո պարզ կդառնա, որ ամեն ինչ այնքան էլ վատ չի դասավորվել: Որոշ Կշեռքներ կարևոր տեղեկատվություն կստանան, որին մի փոքր մտածելուց հետո կիրառում կգտնեն: Օրվա երկրորդ կեսին հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր, ինչպես նաև նվերներ, որոնց համար շատ ուրախ կլինեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Ինչ էլ պատահի, հանգստություն պահպանեք: Դա թույլ կտա լուծել սեփական խնդիրներն ու օգնել նրանց, ովքեր բարդ իրավիճակում են հայտնվել ու խուճապի մատնվել: Կարող եք զբաղվել կարգապահություն, կենտրոնացվածություն, մանրուքներին ուշադրություն պահանջող գործերով: Դուք դատարկ բաների վրա չեք շեղվի, համարյա չեք սխալվի, բայց նույնիսկ եթե թերացումներ ունենաք, ժամանակին կուղղեք դրանք: Հավանական են դրական փոփոխություններ անձնական կյանքում: Չի բացառվում սիրային հարաբերությունների սկիզբը, որոնք շատ արագ կզարգանան, դրական հույզեր կպարգևեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Հետաքրքիր ծանոթություններ հաստատելու շանս կա, սակայն պետք է ընտրողաբար մոտենաք դրանց: Այսօր ձեզանով կհետաքրքրվեն ոչ միայն արժանի մարդիկ, այլև կասկածելի անձնավորություններ: Մի շտապեք բացել ձեր գաղտնիքները: Ամենայն հավանականությամբ՝ ինտուիցիան կհուշի, թե ում արժե վստահել, իսկ ահա խորհուրդներն անօգուտ կլինեն: Վատ օր չէ աշխատանքի ու բիզնեսի տեսանկյուններից: Որոշ Աղեղնավորներ եկամուտների նոր աղբյուր կգտնեն, կհասկանան՝ ինչպես տնօրինել եղած գումարը ֆինանսական դիրքերն ամրապնդելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Հրաշալի օր է կարևոր գործերի համար: Հնարավորություն կունենաք ցույց տալ մարդկանց, թե ինչի եք ունակ: Ձեր հաջողություններով շատերը կհետաքրքրվեն, չի բացառվում՝ նոր համախոհներ ձեռք բերեք, որոնց շարքերում կլինեն ազդեցիկ անձինք: Սակայն կարևոր կլինի եզրակացությունների հարցում չշտապելը: Ուշադիր եղեք նրանց հանդեպ, ովքեր ձեզ օգնություն են խոստանում: Կարող է պարզվել, որ դեռևս լավ է ինքնուրույն գործեք: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են տարաձայնություններ ավագ հարազատների հետ, հատկապես դժվար կլինի ապագայի ընդհանուր ծրագրերի շուրջ պայմանավորվելը: Այդ հատվածում լավ է կարևոր հարցեր չքննարկեք, այլ հաճելի թեմաներով թեթև զրույցներ վարեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրը ցանկացած գործի հանդեպ լուրջ ու պատասխանատու մոտեցում է պահանջում: Հույզերին մի տրվեք, պահի ազդեցության տակ կարևոր որոշումներ մի ընդունեք: Լսեք ավագ ծանոթների, հուսալի համախոհների խորհուրդները. նրանք գիտեն այն, ինչը ձեզ դեռ հայտնի չէ: Նույնիսկ մանր-մունր գործերին թեթևամիտ մի վերաբերվեք, և օրն այդ դեպքում տհաճություններ չի բերի: Եթե օրվա առաջին կեսը բավական հանգիստ է անցնելու, ապա երկրորդը հագեցած կլինի: Ձեզ ապրումներ են սպասվում, բայց կլինեն նաև հաջողություններ ու հաղթանակներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Հարմար օր է ամենատարբեր հարցեր քննարկելու համար: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք մարդկանց հետ, հաճախ կես խոսքից կհասկանաք նրանց, որոնց առաջին անգամ եք տեսնում: Որոշ Ձկներ իրենց հմայքը կօգտագործեն պրակտիկ նպատակների հասնելու համար. այն արդյունավետ գործիք կլինի: Նույնիսկ ոչ վաղ անցյալի մրցակիցները կարող են ձեր կողմն անցնել, եթե ուզենաք: Օրվա վերջին հնարավոր են հաճելի անակնկալներ, ինչպես նաև նվերներ, որոնց համար շատ ուրախ կլինեք: Այս ժամանակահատվածը հարմար է գնումներ անելու համար: Դուք գումարը կծախսեք միայն նրա վրա, ինչն իսկապես կուրախացնի ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|