Աստղագուշակ․ մարտի 21
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 4306 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Փորձարկումներ արեք: Այսօր հազիվ թե կարողանաք հաջողության հասնել, եթե հետևեք ուրիշի օրինակին: Դուք ոգևորությամբ կստանձնեք բարդ գործերը, չեք նահանջի, եթե ճանապարհին խոչընդոտներ առաջանանան: Շատ Խոյերի պետք կգա այն, ինչ նրանք ավելի վաղ են սովորել: Նշանի ներկայացուցիչները, որոնք սեփական փորձի պակասը կունենան, արագ կսովորեն մյուսներից: Չեն բացառվում նշանակալի դրամական մուտքերը, որոնք շատ տեղին կլինեն. շահավետ գնումներ անելու հնարավորություն կընձեռեն: Երեկոն կուրախացնի հետաքրքիր առաջարկներով: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Հագեցած ու անհանգիստ օր է: Առաջնահերթությունները դժվարությամբ կդնեք, քանի որ մշտապես նոր գործեր ու խնդիրներ կհայտնվեն, բացի այդ, շրջապատողները հաճախ կդիմեն ձեզ օգնության խնդրանքով: Ինքնատիրապետումը պահպանելը հեշտ չի լինի, բայց դա ձեզ կհաջողվի անել, այնպես որ՝ լուրջ խնդիրներ չեն առաջանա: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի դրամական մուտքերով: Դրանք ավելին կլինեն, քան սպասում էիք: Մի շտապեք ծախսել ստացածը. ավելի ուշ գումարը կարևոր բանի համար է պետք գալու: Շատ Ցուլեր հրաշալի գաղափարներ կունենան՝ կապված ապագայի հետ: Կասկած չկա, որ կկարողանան իրագործել դրանք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Արդյունավետ օր է: Հիմա այնքան էլ կարևոր չէ՝ կնախընտրեք ինքնուրույն գործողությունները, թե համատեղ նախագծերը. բոլոր դեպքերում հաջողության հասնելու շանսերը մեծ են: Հավանական է առաջընթաց մի գործում, որին վերջին շրջանում մեծ ուժեր եք նվիրել: Դուք համառ կլինեք, չեք նահանջի, եթե ինչ-որ բան այնպես չընթանա: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է ոչ ֆորմալ շփումների համար: Հնարավորություն կունենաք կարևորի մասին զրուցել ընկերների ու համախոհների հետ: Չի բացառվում՝ միասին լուծում գտնեք այն խնդիրներին, որոնք երկար ժամանակ ձեզ հանգիստ չէին տալիս: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Հանգստություն պահպանեք: Այսօր դա շատ կարևոր կլինի, քանի որ չմտածված արարքները տհաճ հետևանքներ կունենան: Դուք սովորականից հաճախ կտրվեք կողքից ազդեցություններին, կհետևեք վատ օրինակին: Հիշեք, որ դուք ավելի շատ շանսեր ունեք գտնել նպատակին տանող սեփական ուղին, քան հասնել դրան՝ հետևելով մեկ ուրիշին: Ցանկալի չէ գումարի ու ունեցվածքի մասին որոշումներ ընդունելը: Այսօր դուք հակված կլինեք թեթևամտության ու շատ ծախսելու, հաճախ չեք մտածի ձեր արարքների հետևանքների մասին: Խոշոր գնումների համար հարմար ժամանակն ավելի ուշ կգա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրվա առաջին կեսն անակնկալներով լի կլինի: Այս հատվածի համար հատուկ բան մի ծրագրեք, քանի որ պայմաններն ամենայն հավանականությամբ ձեր մտածածի նման չեն դասավորվելու և բոլոր դեպքերում ստիպված եք լինելու իմպրովիզներ անել: Ժամանակի ընթացքում իրավիճակն առավել կանխատեսելի կդառնա: Բացի այդ, ավելի համառ կլինեք, քանի որ հաջողության հասնելու շանսերը կմեծանան: Օրվա երկրորդ կեսին կարող եք շեղվել նոր խնդիրներից ու վերադառնալ նրան, ինչն ավելի վաղ էիք մտածել: Այդ ժամանակահատվածը հարմար է նաև հին սխալներն ուղղելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա սկզբին տարաձայնություններից ու վեճերից խուսափելը դժվար կլինի: Շրջապատողները ձեզ հետ մեծ հույսեր կկապեն, դուք կփորձեք ոչ ոքի չհիասթափեցնել, նույնիսկ եթե դա դժվար լինի: Բայց երբեմն ուրիշների խոսքերը կամ արարքները ձեզ այնպես կբարկացնեն, որ չբռնկվելն ուղղակի անհնար կլինի: Դուք կուզենաք ասել այն ամենն, ինչ մտածում եք ու չեք անհանգստանա հետևանքների մասին: Օրվա երկրորդ կեսը հանգիստ ու արդյունավետ կանցնի, հարմար է տարբեր ու ձեզ համար նոր գործերի համար: Դուք արագ կսովորեք այն ամենը, ինչ կարող է պետք գալ: Նշանի որոշ ներկայացուցիչներ մեծ հաճույքով կհիշեն հին նախասիրությունների մասին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրը շատ հարմար է շփումների համար: Դուք լավ կհասկանաք շրջապատողներին, հաճախ կկռահեք, թե ինչի մասին են նրանք մտածում ու ինչ են ուզում իրականում: Երբեմն բավական կլինի նոր ծանոթների հետ մի քանի խոսք փոխանակելը, որպեսզի նրանց մասին ճիշտ տպավորություն կազմեք: Ինտուիցիան անսխալ կհուշի՝ ում արժե վստահել: Որոշ Կշեռքների կհաջողվի համարյա պատահաբար բացահայտել կարևոր գաղտնիքները: Չեն բացառվում դրամական մուտքերը: Դրանք մեծ չեն լինի, բայց շատ տեղին կլինեն, թույլ կտան շատ հաճելի գնումներ անել, ուրախացնել մտերիմներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Հանգստություն պահպանեք, նույնիսկ եթե դա դժվար լինի: Օրն այնքան վատը չէ, որքան կարող է թվալ, բայց հաջողության հասնելու համար համբերատարություն ու համառություն է պետք: Չեն բացառվում փոքրիկ թյուրիմացությունները, ցավալի կորուստները: Որոշ Կարիճներ ստիպված են լինելու գործ ունենալ այն մարդկանց հետ, որոնցից կուզենային հեռու մնալ: Երեկոյան հավանական են դրամական մուտքեր: Այդ հատվածում նորություններ կստանաք, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Իրենց մասին կհիշեցնեն մարդիկ, որոնց վերջին շրջանում կարոտում էիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրը հարմար է ամենատարբեր գործերի համար: Դուք ժամանակը զուր վատնել չեք ուզենա, ոգևորությամբ կստանձնեք նոր գործերը, կաշխատեք հնարավորինս արագ ավարտին հասցնել դրանք: Չեն բացառվում լավ գաղափարները, որոնք հաճախ լրիվ անսպասելի կծագեն ու կստիպեն փոխել ծրագրերը: Սկսեք ինքնուրույն գործել, համախոհներն ու օգնականներն ավելի ուշ կմիանան: Հավանական են ուղևորություններ: Դրանք վառ տպավորություններ կպարգևեն ու երկար ժամանակ կհիշվեն: Մյուսներից վաղ կարևոր տեղեկատվություն ստանալու շանս կա, որի շնորհիվ էլ ճիշտ որոշումներ կընդունեք ու սխալներ չեք անի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրը հարմար է աշխատանքի և ուսման համար: Դուք ուշադիր կլինեք, լուրջ տրամադրված կլինեք ու ոչինչ աչքաթող չեք անի, չեք շտապի եզրակացությունների հարցում: Ձեզ հետ շփվելը հետաքրքիր ու հաճելի կլինի, ուստի զարմանալի չէ, որ ձեզ ավելի լավ ճանաչել ցանկացողների պակաս չի լինի: Չի բացառվում ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբը: Երեկոն կուրախացնի հաճելի անակնկալներով: Այդ հատվածում հնարավոր են անսպասելի նորություններ կամ անսովոր առաջարկներ, որոնց շուրջ լուրջ կմտածեք: Նկատի ունեցեք, որ պատասխանի հարցում շտապելը պարտադիր չէ: Դուք կհասցնեք ամեն ինչի մասին խորհել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրվա առաջին կեսին չարժե կարևոր ու հոգնեցուցիչ բաներով զբաղվել: Այդ շրջանում նշանակված հանդիպումները հազիվ թե արդարացնեն ձեր ակնկալիքները, փոխարենը կհիասթափեցնեն: Ժամանակի հետ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Օրվա կեսը կուրախացնի հին ընկերների հետ շփումներով: Ավելի ուշ հնարավորություն կունենաք պատասխաններ ստանալ վերջին շրջանում անհանգստացնող հարցերին: Ծրագրի համաձայն գործեք կամ գոնե փորձեք այն արմատապես չփոխել: Դա թույլ կտա խուսափել զուր ապրումներից, անիմաստ խառնաշփոթից: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրվա սկզբին աշխատեք դատարկ բաների պատճառով չհուզվել: Այդ հատվածում հոգեկան հավասարակշռությունը պահպանելը դժվար կլինի, բայց եթե այն կորցնեք, վտանգ կա՝ ինքներդ ձեզ համար խնդիրներ ստեղծեք: Հնարավոր են անհաջող գնումներ, զուր ծախսեր: Երկար մտածեք՝ արդյոք ձեզ պետք են այն իրերը, որոնց վրա պատրաստվում եք գումար ծախսել: Օրվա երկրորդ կեսն ավելի բարենպաստ կլինի: Այն շատ Ձկների կուրախացնի հաճելի ծանոթություններով ու լավ նորություններով: Չեն բացառվում սիրային անակնկալները: Հնարավորություն կունենաք ուրախացնել մտերիմներին ու բաց չեք թողնի ձեր շանսը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|