Աստղագուշակ․ մարտի 1, 2024 թ.
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2868 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրվա սկիզբը հանգիստ կլինի, հազիվ թե նշանավորվի խոշոր իրադարձություններով: Այս հատվածի համար լավ է լուրջ գործեր ու կարևոր հանդիպումներ չծրագրեք, քանի որ դժվար կլինի տրամադրվելը: Մի փոքր սպասեք: Շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, իսկ ինտուիցիան կհուշի, որ գործելու ժամանակն է: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Շատ Խոյերի անսովոր հանդիպումներ ու հետաքրքիր ծանոթություններ են սպասվելու: Չի բացառվում ռոմանտիկ տարվածությունը: Մարդը, որի մասին նախկինում համարյա ոչինչ չգիտեիք, կարող է գերել ձեր սիրտը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Հագեցած օր է սպասվում: Այն հազիվ թե առանց անակնկալների անցնի: Որոշ Ցուլեր նոր գործեր ու հոգսեր կունենան: Չի բացառվում պետք լինի ուղղել ուրիշների սխալները, լուծել մյուսների մոտ առաջ եկած խնդիրները: Դա հեշտ չի տրվելու, բայց դուք հրաշալի գլուխ կհանեք: Առաջատարի ձեր որակներն այսօր շատ վառ կարտահայտվեն: Եթե համախոհների կարիք ունենաք, նրանց գտնելը հեշտ կլինի: Դուք կարող եք ձեր գաղափարներով հետաքրքրել նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար քննադատում են ուրիշների ծրագրերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվա սկիզբը հասարակ չի լինի: Այդ հատվածում հուզական դաշտը լարված կլինի, շատ Երկվորյակների համար դժվար կլինի դրական տրամադրվածությունը պահպանելը: Ամենատպավորվողները կարող են դատարկ բաների պատճառով վշտանալ, վիրավորվել շրջապատողների նույնիսկ անմեղ նկատողություններից: Սակայն դրական միտումների ազդեցությունն արագ կուժեղանա, և դուք շուտով ձեզ ավելի լավ կզգաք: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի լավ նորություններով, չեն բացառվում հետաքրքիր գործնական առաջարկները: Հնարավոր են դրամական մուտքեր անսպասելի աղբյուրներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Այն հատկապես լավը կլինի ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումների համար. այդպես ավելի հեշտ կգտնեք անհրաժեշտ բառերը, կհետաքրքրեք զրուցակիցներին, կշահեք նրանց համակրանքը: Հնարավոր է ընկերական հարաբերությունների սկիզբ, որոնք շուտով շատ կարևոր կդառնան ձեզ համար: Դրական միտումների ազդեցությունը զգալի կլինի նաև մասնագիտական ոլորտում: Որոշ Խեցգետիններ կկարողանան գործերում իրական բեկման հասնել, լուծել բոլորին փակուղու առաջ կանգնեցրած առաջադրանքները: Ձեր հաջողություններն աննկատ չեն մնա, դրանց ուշադրություն կդարձնեն մարդիկ, որոնցից շատ բան է կախված: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրվա սկիզբը անակնկալներ կբերի, և դրանցից ոչ բոլորը հաճելի կլինեն: Սակայն դրական միտումների ազդեցությունը, միևնույն է, կգերակշռի, ուստի շատ անհանգստանալու կարիք չկա: Որոշ Առյուծներ պիտի չծրագրված ուղևորությունների մեկնեն: Դրանք կարող են ժամանակատար լինել, բայց հաջող կավարտվեն: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի: Այդ հատվածը հատկապես լավը կլինի ուսման, ինչպես նաև ցանկացած գործի համար, որին կարելի է ստեղծագործաբար մոտենալ: Շփման մեջ խնդիրներ չեն առաջանա, հին կապերը վերականգնելու շանս կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Պատրաստ եղեք փոխել ծրագրերը: Նոր առաջադրանքներ կհայտնվեն, դրանց լուծման համար պիտի մնացած ամեն ինչ հետաձգեք: Սկզբում դա կստիպի հուզվել, բայց շատ շուտով դուք կհասկանաք, որ ամեն ինչ լավագույն ձևով է դասավորվել: Հավանական են դրամական մուտքեր: Հնարավոր են շահավետ գործարքներ, հաջող գնումներ: Հավանական են լավ փոփոխություններ գործնական հարաբերություններում: Համատեղ գործողությունների մասին կհաջողվի պայմանավորվել այն մարդկանց հետ, որոնք նախկինում ձեզ չեն աջակցել կամ պարզապես ձեզ հետ իրենց զգոն են պահել: Կարող եք ղեկավարության հետ քննարկել ձեր կարիերայի զարգացման հետ կապված հարցերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Մի շտապեք: Օրվա սկիզբը կարող է բարդ լինել հատկապես այն Կշեռքների համար, որոնք ինչ-որ նոր բան կստանձնեն: Որոշ ժամանակ է պետք գալու հասկանալու համար, թե ինչպես է պետք գործել: Հուսալի համախոհներ էլ միանգամից չեք գտնի: Աստիճանաբար դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը դրական փոփոխություններ կբերի կյանքի շատ ոլորտներում: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, ձեզ ու ձեր մտերիմներին վերաբերող լավ նորություններ: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության կամ սիրելիի հետ կարևոր զրույցի համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Հասարակ լուծումներ մի փնտրեք: Սա այն օրերից է, երբ լավ գաղափարները մակերեսին դրված չեն լինի, իսկ նպատակներին լավ կլինի գնալ զարտուղի ճանապարհներով: Կարևոր գործեր ծրագրած Կարիճները պիտի համախոհներին և օգնականներին ուշադիր ընտրեն: Չարժե վստահել նոր ծանոթների մասին առաջին տպավորությանը: Անձնական հարաբերություններում կգերակշռեն դրական միտումները: Մտերիմներին հաճախ կես խոսքից կհասկանաք, տարաձայնությունների առիթներ չեն լինի: Հավանական են հաճելի անակնկալներ, անսպասելի նվերներ, ինչպես նաև առաջարկներ, որոնց կուզենաք միանգամից համաձայնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրը հարմար կլինի կարևոր գործերի համար: Աստղերի աջակցությամբ դուք գլուխ կհանեք մի բանից, ինչը երկար ժամանակ չի ստացվել, հրաշալի արդյունքների կհասնեք այնտեղ, որտեղ մյուսները անհաջողության են հանդիպել: Շատ Աղեղնավորների պետք կգա վերջերս ստացած փորձը. նշանի ներկայացուցիչները արագ կկողմնորոշվեն իրավիճակի մեջ, սխալներ չեն անի: Հավանական են դրամական մուտքեր, ընդ որում՝ խոսքը նշանակալի գումարի մասին կարող է լինել: Օգտակար կլինի ֆինանսական հարցերի վրա կենտրոնանալը: Այստեղ լավ է ինտուիցիային ապավինեք, որի հուշումները ճշգրիտ ու ժամանակին կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Աշխատեք անկախ ամեն ինչից պահպանել ինքնատիրապետումը: Դա կարող է բավական բարդ լինել, հատկապես օրվա սկզբին, երբ ինչ-որ բան կարող է ծրագրի համաձայն չընթանալ: Չի բացառվում պետք լինի հետաձգել սեփական գործերը ուրիշների խնդիրները լուծելու և այն մարդկանց օգնելու համար, որոնք կախված են ձեզանից: Մի շտապեք աշխատանքի, բիզնեսի, ֆինանսների հետ կապված որոշումների հարցում: Ամենայն հավանականությամբ անհրաժեշտ ինֆորմացիան հավաքելու, գործողությունների ծրագիր կազմելու համար որոշ ժամանակ է պետք գալու: Իսկ ահա անձնական հարաբերություններին վերաբերող ամեն ինչում կարող եք ինտուիցիային ապավինել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Ձեզ հաջող օր է սպասվում: Այն հրաշալի կլինի լուրջ գործերի համար, թույլ կտա գլուխ հանել կարևոր ու բարդ հարցերից: Հաջող կանցնեն գործնական բանակցությունները, հավանական է ձեզ համար բարենպաստ ավարտ ունենան դատական վեճերը: Կարող եք նոր գործընկերներ փնտրել, նրանց հետ քննարկել համագործակցության պայմանները: Չեն բացառվում ոչ մեծ ընտանեկան տարաձայնությունները: Սակայն բոլորին դուրեկան լուծում բավական արագ կգտնվի: Դուք համբերատար ու նրբանկատ կլինեք ձեզ համար թանկ մարդկանց հետ, կհարթեք սուր անկյուններն ու ոչ ոքի չեք վիրավորի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրվա սկիզբը կուրախացնի: Շատ Ձկներ այդ հատվածում երկար սպասված լուրեր կստանան կամ առաջարկներ, որոնց կարելի է առանց երկար մտածելու համաձայնությամբ պատասխանել: Հեշտությամբ կտրվի ուսումը, կկարողանաք գլուխ հանել նախկինում չափազանց բարդ թվացող հարցերից: Չեն բացառվում պիտանի ծանոթությունները, հանդիպումները մարդկանց հետ, որոնց փորձը ձեզ պետք կգա: Օրվա երկրորդ կեսը ավելի հագիստ կանցնի, հարմար կլինի հանգստանալու համար: Լավ կանցնեն ոչ մեծ ուղևորությունները, հատկապես եթե սիրելիի հետ ճամփա գնաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|