ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ մարտի 15
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3792 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարենպաստ օր է: Բարդ, խճճված գործերից գլուխ հանելը սովորականից ավելի հեշտ կլինի: Դուք ժամանակը զուր չեք վատնի, այդ իսկ պատճառով շատ բանի կհասնեք, ավելի շատ կհասցնեք, քան մյուս նշանների ներկայացուցիչները: Շատ Խոյերի համար օգտակար կլինի շրջապատողների փորձը: Նրանք կսովորեն ոչ միայն համախոհներից, այլ նաև մրցակիցներից:

Օրը մի լուրջ թերություն ունի. հուզական դաշտն անբարենպաստ է, հնարավոր են մռայլ մտքեր, անտարբերություն ու տխրություն: Մտածեք, թե ինչը կարող է բարձրացնել ձեր տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Մի շտապեք ու խելամիտ եղեք: Սա լավագույն օրը չէ ռիսկի դիմելու համար: Կարևոր գործերում անհրաժեշտ է հույս դնել սեփական ուժերի վրա, այլ ոչ թե ինչ-որ մեկի աջակցության կամ հաջողակ լինելու: Երբեմն շրջապատողները, փորձելով օգնել, միայն հոգսեր կբերեն:

Օրվա առաջին կեսին հավանական են տարաձայնություններ հին ծանոթների հետ, վեճեր: Օրվա երկրորդ կեսը, հակառակը, հարմար է ամենատարբեր մարդկանց հետ շփվելու համար: Ձեզ կհաջողվի լեզու գտնել նույնիսկ նրանց հետ, ովքեր սովորաբար բոլորի հետ վիճում են: Օրը հարմար է նախկինում լարված հարաբերությունները հարթելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ամեն ինչ կստացվի: Օրվա սկզբին պատճառներ կունենաք կասկածելու, բայց շուտով պարզ կդառնա, որ աստղերը ձեր կողմից են: Դրական միտումների ազդեցությունն աստիճանաբար կուժեղանա, դա առավել նկատելի կդառնա շրջապատողների հետ հարաբերություններում: Նրանց հետ հեշտ կլինի պայմանավորվելն ու ընդհանուր լեզու գտնելը:

Օրվա երկրորդ կեսը սիրային անակնկալներ, հաճելի ժամադրություններ ու սիրային խոստովանություններ է խոստանում: Չեն բացառվում ծանոթությունները, որոնք շուտով շարունակություն կստանան, որի համար էլ չեք զղջա: Ճիշտ է, դրա համար պետք է նախաձեռնող լինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հարմար օր է նորը հորինելու, փորձարկումներ անելու, նպատակին հասնելու նոր միջոցներ փնտրելու համար: Դուք կարող եք խախտել կանոնները կամ ավանդույթները. երկուսն էլ միայն լրացուցիչ հմայք կհաղորդեն ձեզ: Ձեր համարձակ գաղափարները բացառապես հաջող կլինեն: Հնարավոր է, հենց դրանց շնորհիվ ձեր առաջ նոր հեռանկարներ բացվեն:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է շփումների համար: Դուք ունակ կլինեք պայմանավորվել նրանց հետ, ովքեր նախկինում ձեզ չէին աջակցում կամ էլ խաղաղություն կնքել հին թշնամու հետ: Որոշ Խեցգետիններ շրջապատողների մասին կարևոր բան կիմանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Լավատեսությունը, կենսուրախությունն ու սեփական ուժերի հանդեպ վստահությունը կօգնեն ձեզ գլուխ հանել ցանկացած դժվարությունից, որը կարող է առաջ գալ այսօր: Կարևոր կլինի համախոհների ճիշտ ընտրությունը: Այստեղ պետք է վստահել ինտուիցիային. այն անպայման կհուշի՝ ում արժե վստահել, իսկ ումից է պետք հեռու մնալ:

Հաճելի կլինեն մտերիմների հետ շփումները: Ձեր ջանքերի շնորհիվ կլուծվեն ընտանեկան խնդիրները, անցյալում կմնան տարաձայնությունները, որոնք վերջին շրջանում բոլորի տրամադրությունը փչացնում էին: Որոշ Առյուծներ կկարողանան ուղղել հարազատներից մեկի գործած սխալները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հաջող օր է: Ինչ էլ ստանձնեք, ինչ էլ ձեզ առաջարկեն, կարող եք չկասկածել, որ համախոհներ կգտնեք ու աջակցություն կստանաք: Ե՛վ գործնական ոլորտում, և՛ անձնական հարաբերություններում կգերակշռի դրական միտումների ազդեցությունը: Դուք հրաշալի լեզու կգտնեք մտերիմների հետ, հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք ու շատերին դուր կգաք: Նշանի որոշ ներկայացուցիչներ սիրային խոստովանություններ կլսեն, որոնց համար շատ ուրախ կլինեն:

Օրը հարմար է ուսման համար, օգտակար բաներ իմանալու հնարավորություն կտա: Ուշադիր եղեք մանրուքներին: Աննշան պատահարները կարող են ձեզ հետաքրքիր մտքեր տալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Անհանգիստ օր է: Հնարավոր են տարաձայնություններ աշխատավայրում, կոնֆլիկտներ ղեկավարության ու գործընկերների հետ: Դուք մեծ ջանքեր կգործադրեք ձեր համոզմունքներն ու հետաքրքրությունները պաշտպանելու համար, բայց երբեմն շատ կտարվեք ու պարզապես չեք լսի դիմացինի հակադարձումները: Լսեք, թե ինչ են ձեզ ասում. օգտակար տեղեկատվություն ստանալու շանս կա:

Տնային գործեր սովորականից շատ կլինեն: Բարեբախտաբար, դրանցից ինքնուրույն գլուխ հանելը պարտադիր չէ, օգնել ցանկացողներ անպայման կգտնվեն: Կարող եք ոչ մեծ գնումներ անել, իսկ ահա խոշոր գնումներից լավ է հրաժարվեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Այսօր ձեր ուժերի սահմաններում կլինի ձեր ու մյուսների համար օգտակար բաներ անելը: Դուք անկեղծորեն հոգ կտանեք շրջապատողների բարեկեցության մասին, կհետևեք, որպեսզի նրանք, ում հետ գործ ունենաք, անհարմարություններ չունենան: Ձեզ հետ շփվելը դուր կգա նրանց, ովքեր սովորաբար ոչ ոքի հետ կապի դուրս չեն գալիս:

Չեն բացառվում սիարյին տարվածությունները, սակայն դուք գլուխներդ չեք կորցնի, խելամիտ կլինեք: Օրը հարմար է մտերիմների հետ շփվելու համար: Դուք հաճախ նրանց կես խոսքից կհասկանաք, կիմանաք՝ ինչի մասին պետք չէ հարցնել ու ինչի մասին պետք չէ հիշեցնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Մի փորձեք բոլոր խնդիրներն ինքնուրույն լուծել: Օրը ավելի հարմար է համագործակցության, խմբային աշխատանքի համար: Կարող եք և պետք է գործերին ընդգրկել հին ու նոր ծանոթներին, ընկերներին ու հարազատներին: Դուք ոչ միայն օգնություն, այլև հուզական աջակցություն կստանաք, որը կարևոր կլինի:

Այսօր սկսվող ցանկացած սիրային պատմություն այնքան կլրջանա, որքան դուք կուզենաք: Սակայն իրադարձությունները մի շտապեցրեք, թույլ տվեք, որպեսզի դրանք իրենց հունով զարգանան: Ձեր նախաձեռնողականությունը միշտ չէ, որ տեղին կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ օր է, երբ շատ բան հեշտությամբ կտրվի ու կարող եք չվախենալ անսպասելի խնդիրներից: Եթե ինչ-ինչ դժվարություններ առաջանան, դրանք ձեզ փակուղու առաջ չեն կանգնեցնի, դուք պատրաստ կլինեք դրանց: Նույնիսկ ամենաբարդ գործերում կօգնի լավատեսությունը. հենց դրա շնորհիվ շատ հարցերին պատասխաններն իրենք իրենց կգտնվեն:

Հեշտությամբ համախոհներ կգտնեք, ձեր գաղափարները համարյա բոլորին դուր կգան: Չի բացառվում՝ նոր ընկերներ ձեռք բերեք, որոնց հետ շփումները ձեզ երկար կուրախացնեն: Հնարավոր են անսպասելի նվերներ, ինչպես նաև հաճելի լուրեր հին ծանոթներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հաջող օր է: Շատ գործերում հաջողության հասնելու շանս կա, ընդ որում՝ նաև լրիվ նոր գործերում: Դուք արագ ամեն ինչից գլուխ կհանեք, ոտքի վրա կսովորեք: Հնարավորություն կունենաք դրսևորել առաջատարի ձեր հատկանիշները, լուծել բարդ կազմակերպչական հարցերը:

Ներդաշնակ կդասավորվեն անձնական հարաբերությունները: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք նրանց հետ, ում սիրում եք: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի անսպասելի այցերով: Ձեզ հյուր կարող են գալ ընկերները կամ հին ծանոթները: Հյուրերը լավ նորություններ կբերեն, դուք էլ կգտնեք նրանց ուրախացնելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Զգույշ եղեք: Օրը բավական անհաջող կդասավորվի, բայց եթե ուշադիր լինեք, կկարողանաք խուսափել սխալներից ու շատ գործերում հաջողությունների հասնել: Աշխատեք ավելորդ անգամ չերևալ այն մարդու աչքին, որի հետ վերջերս անընդհատ վիճում եք: Հազիվ թե այդ մարդու հետ հանդիպումը հաճելի կամ օգտակար լինի:

Ցանկալի չէ սպոնտան գնումներ անելը, մոլախաղերին մասնակցելը: Հնարավոր են ֆինանսական կորուստներ անուշադրության պատճառով, անսպասելի ու անիմաստ ծախսեր: Ուղևորությունները վատ չեն դասավորվի, եթե դրանց լուրջ պատրաստվեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3792 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/3