Աստղագուշակ․ մարտի 13
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3269 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Այսօր կարող եք մեծ հաջողությունների հասնել: Դուք էներգիայով լի կլինեք, ցանկացած առաջադրանք կկարողանաք լուծել: Միակ բանը, որը ձեզ խոցելի կդարձնի, շրջապատողների հետ հարաբերություններում առկա անորոշությունն է: Դուք կհուզվեք, կանհանգստանաք, մինչև հասկանաք՝ ինչպես պետք է ձեզ պահեք: Օրը հարմար է նոր գործընկերների հետ համագործակցության համար: Այդ համագործակցությունը երկարաժամկետ ու արդյունավետ կլինի: Չի բացառվում՝ ժամանակի ընթացքում գործնական հարաբերություններն ընկերական կամ սիրային բնույթ ստանան: Հավանական են շահավետ գործարքներ, որոշ Խոյեր գումարը կներդնեն հեռանկարային նախագծերի մեջ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրը խնդիրներ կբերի, բայց դուք դրանք փայլուն կլուծեք: Անսպասելի կօգնեն մարդիկ, որոնցից ոչ մի լավ բան չէիք սպասում: Կարող եք հույս դնել ազդեցիկ անձանց աջակցության վրա: Երբեմն մարդիկ ձեր կողմը կանցնեն միայն նրա համար, որ նրանց դուր եք եկել, կարողացել եք լավ տպավորություն թողնել: Ձեր գաղափարները նրանք ավելի ուշ կկարողանան գնահատել: Չեն բացառվում ծառայողական սիրավեպերը: Սիրային պատմություն սկսելու համար սա լավ օր է: Հաջողակ կլինեք նաև ֆինանսական գործերում, հնարավոր է պարգևատրվեք ավելի վաղ կատարած աշխատանքի դիմաց: Հնարավոր է վերադարձնեն հին պարտքերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Ուշադիր եղեք: Այսօր դժվարություններ կարող են ծագել այնտեղ, որտեղ դրանք ամենաքիչն էիք սպասում: Դժվար կլինի լեզու գտնել նույնիսկ նրանց հետ, ում հետ միշտ հաշտ եք եղել: Բայց լուրջ խնդիրներից կկարողանաք խուսափել, եթե ուշադիր ու զգույշ լինեք, աշխատեք ոչ մի մանրուք աչքաթող չանել: Օրվա երկրորդ կեսը հարմար է չհոգնեցնող ու հետաքրքիր գործերի համար: Կարող եք հիշել հին նախասիրության մասին կամ զբաղվել լրիվ նոր բանով: Կարևոր է, որ իսկապես տարված լինեք գործով: Չի բացառվում՝ ընկերներն անսովոր բան առաջարկեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա առաջին կեսը հեշտ չի լինի: Այդ հատվածում ծագած դժվարություններն այնքան էլ լուրջ չեն լինի, բայց դուք շատ կանհանգստանաք ու կհուզվեք, կկորցնեք հավասարակշռությունը, այդ իսկ պատճառով ցանկացած դատարկ բան աղետալի կթվա: Դուք սովորականից շատ աջակցության կարիք կունենաք, բայց կողքին չեն լինի մարդիկ, ովքեր կհասկանան դա: Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Հնարավոր է՝ այն գլխապտույտ հաղթանակներ չբերի, բայց դուք գոնե կկարողանաք հանգստանալ ու շունչ քաշել: Չեն բացառվում հաճելի անակնկալները, ոչ մեծ նվերները, որոնց համար շատ ուրախ կլինեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հաջող օր է: Նույնիսկ եթե դժվարություններ ծագեն, արագ գլուխ կհանեք դրանցից, քանի որ էներգիայի ու նպատակասլացության պակաս չի լինի: Սակայն լուրջ խոչընդոտներ ճանապարհին չեն հայտնվի, այնպես որ՝ կարող եք բոլոր ուժերը կենտրոնացնել այն գործերի վրա, որոնք ձեզ մոտ հատուկ հետաքրքրություն են առաջացնում: Օրվա երկրորդ կեսին հավանական են նշանակալի դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում: Հարմար ժամանակ է ամենակարևոր թեմաներով զրույցների համար: Մարդիկ, ովքեր թանկ են ձեզ համար, հաճախ ձեզ առանց խոսքերի էլ կհասկանան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Առավոտյան ոչ մի տեղ մի շտապեք: Օրվա առաջին կեսը զգուշություն, մանրուքներին առավելագույն ուշադրություն, հաշվարկների իդեալական ճշգրտություն է պահանջում: Հետո ձեզ հաճելի լուրջ, անսպասելի բացահայտումներ ու հանդիպումներ են սպասվում մարդկանց հետ, որոնց հետ շփումները շատ կուրախացնեն: Հանգստանալն ու զվարճանալը ձեզ մոտ ավելի լավ կստացվեն, քան աշխատելը, այնպես որ՝ եթե գործերը հետաձգելու հնարավորություն կա, հենց այդպես էլ արեք: Լավ կանցնեն ոչ մեծ ուղևորությունները: Ընդ որում՝ ընկերների հետ կարող եք նաև հեռավոր ճամփորդությունների մեկնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Հետաքրքիր օր է: Ձեռքերը ծալած նստելու ժամանակ չկա, դուք բազում գրավիչ գործեր ու առաջադրանքներ կունենաք, որոնց շուրջ կուզենաք մտորել: Կհաջողվի լեզու գտնել շրջապատողների հետ, կոնֆլիկտներ չեն առաջանա, նույնիսկ եթե երբեմն ձեզ կտրուկ արտահայտություններ ու նկատողություններ թույլ տաք: Այն հազվադեպ դեպքերում, երբ սխալվեք, ձեզ չեն մեղադրի: Բայց ձեզ միշտ չի հաջողվի հասնել դրված նպատակներին, նույնիսկ եթե դրանք շատ մոտ են: Մի վշտացեք, եթե ինչ-որ բան չստացվի: Ավելի ուշ անպայման կհասնեք ձեր ուզածին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Գրավիչ ու վառ օր է: Այն հարմար է ստեղծագործելու, հետաքրքիր ու անսովոր գործեր սկսելու համար: Ինչքան համարձակ ու ինքնատիպ լինեն ձեր ծրագրերը, այնքան լավ: Կարևոր որոշումները լավ է ինքնուրույն ընդունեք, քանի որ այստեղ ինտուիցիան ձեր հուսալի օգնականը կլինի: Կարևոր է, որ այսօր ձեր կողքին լինեն մարդիկ, ովքեր ունակ կլինեն հասկանալ ձեզ: Ցանկացած քննադատություն ցավագին կընդունեք: Չնայած գործեր շատ կլինեն, ժամանակ կմնա նաև հանգստի, հաճելի ժամանակ անցկացնելու համար: Կարող եք ձեզ հաճելի չծրագրված գնումներ թույլ տալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրվա սկզբին ստիպված եք լինելու հուզվել: Ամեն ինչ մտածածի նման չի ընթանա, ստիպված եք լինելու շտապելով փոխել ծրագրերը, նոր համախոհներ փնտրել: Ձեր ջանքերը զուր չեն անցնի, ավելի ուշ պարգև կստանաք: Լավ գաղափարներ կունենաք, որոնք շուտով կկարողանաք կյանքի կոչել: Օրվա երկրորդ կեսը հաճելի հույզեր է խոստանում: Այն հարմար է մտերիմների հետ շփվելու համար ու հնարավորություն կտա լուծել անձնական խնդիրները, հարթել ձեզ համար կարևոր հարաբերությունները: Անկեղծ եղեք մարդկանց հետ, ովքեր թանկ են ձեզ համար. հիմա առանց դրա փոխհասկացողության չեք հասնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Դժվարություններից մի վախեցեք, դուք կգտնեք դրանք հաղթահարելու ձևն ու հրաշալի արդյունքների կհասնեք: Այսօր ձեզ կպակասի միայն գործնականությունը: Ամպերում մի սավառնեք, կենտրոնացեք նրա վրա, ինչին կարող եք հասնել հենց հիմա կամ մոտակա օրերին: Սեփական հնարավորությունների իրատեսական գնահատականը կօգնի խուսափել հիասթափություններից: Անձնական հարաբերությունների տեսանկյունից օրը շատ բարենպաստ է: Եթե նախաձեռնող լինեք, կյանքում դրական փոփոխություններ կլինեն: Դուք լավ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, ընդհանուր լեզու կգտնեք նրանց հետ, ովքեր նման չեն ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրը շատ հաջող կանցնի, եթե ժամանակը զուր չվատնեք: Աշխատեք օգտագործել բացված հնարավորությունները, նույնիսկ եթե թվա, որ դա անելն այնքան էլ հեշտ չէ: Դուք հնարամիտ կլինեք, իսկ դա կօգնի հասնել կարևոր նպատակներին: Շատ խնդիրներ կկարողանաք լուծել ընկերների աջակցության շնորհիվ: Շրջապատողները հաճախ կխառնվեն ձեր գործերին, և դա ձեր օգտին կլինի: Հնարավոր են սիրային տարվածություններ, չի բացառվում լուրջ հարաբերությունների սկիզբը: Կարող եք վստահել ձեր ինտուիցիային. այն հուսախաբ չի անի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրվա առաջին կեսին ժամանակը զուր մի վատնեք: Այս շրջանը հարմար է կարևոր ու պիտանի բանով զբաղվելու, բարդ հարցերին պատասխաններ փնտրելու համար: Հավանական են օգտակար ծանոթություններ, ինչպես նաև հանդիպումներ մարդկանց հետ, որոնց հետ ժամանակին ջերմ հարաբերություններն են կապել: Ավելի ուշ հանգստի ու զվարճանքների, ընկերների հետ շփվելու, սիրային ժամադրությունների համար հարմար ժամանակ կգա: Դուք ոչ միայն հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք մարդկանց հետ, այլև հաճախ նրանց կես խոսքից կհասկանաք, կկռահեք նրանց ցանկությունները: Շատ տարաձայնություններ կհաջողվի թողնել անցյալում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|