Աստղագուշակ․ մարտի 12
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3237 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Հարմար օր է աշխատանքի ու օգտակար գործերի համար: Դուք արագ կլուծեք առավել կարևոր թվացող խնդիրները, իսկ հետո որոշակիություն կմտցնեք նոր նպատակների մեջ: Շատ Խոյերի պետք կգա ավելի վաղ ստացած փորձը: Դրա շնորհիվ նշանի ներկայացուցիչները արագ գլուխ կհանեն գործերից, որոնք ուրիշների ուժերի սահմաններում չեն եղել: Կարող եք հույս դնել այն մարդկանց աջակցության ու հասկացողության վրա, որոնց կարծիքը ձեզ համար կարևոր է: Ընտանեկան վեճերից մի վախեցեք: Նույնիսկ եթե ինչ-որ հարցում համաձայն չեք մտերիմների հետ, կոնֆլիկտներ չեն առաջանա: Չեն հիասթափեցնի ռոմանտիկ ժամադրությունները, դուք բաց չեք թողնի սիրելիին ուրախացնելու հնարավորությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Վճռական գործեք: Այսօր դուք մեծ հաջողությունների հասնելու շանս կունենաք. աշխատեք այն բաց չթողնել: Հիշեք, որ պետք է հույս դնեք առաջին հերթին սեփական ուժերի վրա. մարդիկ, ովքեր օգնություն էին առաջարկել, կարող են հուսախաբ անել: Խուսափեք դատարկ զրույցներից ու կյանքից մի բողոքեք: Ձեր խնդիրներն արժե քննարկել միայն նրանց հետ, ովքեր կարող են ու ուզում են օգնել ձեզ գլուխ հանել դրանցից: Վատ օր չէ ընկերական հանդիպումների համար. դրանք հետաքրքիր կանցնեն, հաճախ կոգեշնչեն, ամենալավ տպավորությունը կթողնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Ինչով էլ զբաղվեք, հիշեք, որ գործերին ձևական մոտեցումն այսօր անընդունելի է: Իհարկե, դժվար կլինի միապաղաղ խնդիրների լուծման նոր ու արդյունավետ միջոց գտնել, բայց աշխատեք անել դա: Կհաջողվի հարթել հարաբերությունները գործընկերների հետ, նրանց հետ քննարկել գործերն ու պատասխաններ գտնել բոլորի համար կարևոր հարցերին: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է ոչ ֆորմալ շփումների, ընկերների ու մյուս մտերիմների հետ հանդիպելու համար: Դուք կվերականգնեք ուժերը, ձեզ էներգիայով լի կզգաք: Տրամադրությունն էլ կլավանա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Շատ լավ օր է: Գործերում հաջողության հասնել կօգնի մարդկանց հետ լեզու գտնելու, այլ տեսակետ ունեցողների հետ պայմանավորվելու ունակությունը: Բացի այդ, որոշ Խեցգետիններ կօգտագործեն իրենց հմայքը նոր համախոհների գրավելու համար: Չի բացառվում երկարաժամկետ համագործակցության սկիզբը, որի շնորհիվ ձեր առաջ նոր մասնագիտական հեռանկարներ կբացվեն: Օրը հարմար է ռոմանտիկ ուղևորությունների համար ու հաճելի պահեր է խոստանում սիրահարներին: Հուզական դաշտը բարենպաստ է, տրամադրությունը մինչև երեկո լավը կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրվա առաջին կեսը զգուշություն է պահանջում հատկապես գործնական ոլորտում: Հնարավոր են սխալներ ու կորուստներ, անհաջող գործարքներ: Չի բացառվում վեճը մի մարդու հետ, որի աջակցությունը ձեզ համար շատ կարևոր է: Հետագայում կգերակշռի դրական միտումների ազդեցությունը, դուք ոչ միայն կուղղեք ձեր սխալները, այլ նաև կիրագործեք նոր գաղափարները: Ողջ օրը հարմար է հոգեհարազատ մարդկանց հետ շփվելու համար: Կարող եք քննարկել ապագայի ծրագրերը, կիսվել ուրախությամբ ու տագնապներով, բաց խոսել ձեր զգացմունքների մասին: Վերջին շրջանում լարված հարաբերություններում ինչ-որ բան դեպի լավը փոխելու հնարավորություն կունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա առաջին կեսը շատ հետաքրքիր հնարավորություններ կընձեռի: Այդ շրջանը հատկապես լավը կդասավորվի այն Կույսերի համար, ովքեր զբաղված են մասնագիտական հարցերի լուծմամբ ու ձգտում են կարիերայի աճի: Հավանական են համագործակցության գրավիչ առաջարկներ: Արդյունավետ կանցնեն գործնական բանակցությունները: Չի բացառվում՝ ձեր առաջ կարիերայի ոլորտում նոր հնարավորություններ բացվեն: Օրվա երկրորդ կեսին աջակցության կարիք կզգաք: Այդ հարցով արժե դիմել հին ծանոթներին: Պետք չէ պատմել ձեր խնդիրների ու ապրումների մասին այն մարդկանց, որոնց մասին ձեզ քիչ բան է հայտնի. նման զրույցները կարող են տհաճություններով ավարտվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Բարենպաստ, արդյունավետ օր է: Դուք ուժով ու էներգիայով լի կլինեք, վճռական կգործեք, ոչ մի բանի առաջ կանգ չեք առնի: Լավ կդասավորվեն գործնական հարաբերությունները, հրաշալի լեզու կգտնեք այն մարդկանց հետ, ում հետ ընդհանուր նպատակներն են միավորում: Ինչով էլ զբաղվեք, անհապաղ պարգև մի սպասեք: Հաջողությունն ավելի ուշ կգա, համբերությամբ զինվեք: Լավ է ռիսկի չդիմեք, եթե կարող եք առանց դրա: Մտերիմներին ինչ-որ բանով ուրախացնելու, վերջին շրջանում նրանց հանգիստ չտվող խնդիրները լուծելու հնարավորություն կունենաք: Օրվա երկրորդ կեսը հարմար է տան համար օգտակար իրեր գնելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Համբերությամբ զինվեք: Գործերում արագ առաջընթացի հասնել հազիվ թե ստացվի, սակայն կարող եք անցնել երկարաժամկետ ծրագրերի իրագործմանը, առաջին քայլերն անել ընտրված ուղղությամբ: Կհաջողվի հուսալի համախոհներ գտնել, այդ թվում՝ այն մարդկանց շրջանում, որոնցից շատ բան է կախված: Որոշ Կարիճներ կհանդիպեն մարդկանց, որոնցից շատ բան կսովորեն: Անձնական հարաբերություններում կգերակշռի դրական միտումների ազդեցությունը, դուք հրաշալի լեզու կգտնեք սիրելիի հետ: Օրվա երկրորդ կեսին երկուսիդ համար կարևոր հարցերը հանգիստ քննարկելու հնարավորություն կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրվա սկիզբը հարմար է օգտակար գործերի համար: Դուք հնարավորություն կունենաք կյանքի կոչել համարձակ մտահղացումները, անել այն, ինչ վաղուց էիք ծրագրել: Շատ օգտակար կլինեն ձեր առաջատարի հատկանիշները: Մարդիկ հաճույքով կհետևեն ձեզ, կաջակցեն ձեր գաղափարներին, ուժերը չեն խնայի ձեր ծրագրերն իրագործելու համար: Օրվա երկրորդ կեսին ինքներդ ձեզ հետ միայնակ մնալու, բոլորից հանգստանալու ցանկություն կունենաք: Այդ հատվածը հարմար է հանգիստ զբաղմունքների համար: Փորձեք չգերհոգնել. մեծ ծանրաբեռնվածությունը անքնության պատճառ կդառնա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Մի շտապեք: Օրվա առաջին կեսին լավ է գործերով ու հոգսերով չծանրաբեռնվեք, դատարկ բաների պատճառով չանհանգստանաք: Ցանկալի է հրաժարվել տհաճ մարդկանց հետ շփումներից, բարդ թեմաների քննարկումից: Հետևեք ձեր հուզական վիճակին, մի տխրեք: Եթե կորցնեք հոգեկան հավասարակշռությունը, այն վերականգնելը դժվար կլինի: Օրվա երկրորդ կեսին կուզենաք գործել ու ամենաբարենպաստ պայմանները կստեղծվեն նոր ու հեռանկարային բան ստանձնելու համար: Հավատացեք ձեր ուժերին: Հաջողությունը սարերի հետևում չէ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Արդյունավետ օր է: Եթե վերջին շրջանում բարդ խնդիրների վրա գլուխ էիք կոտրում, ապա այսօր կկարողանաք լուծել դրանք: Շատ օգտակար կլինի ցանկացած գործի ստեղծագործաբար մոտենալու կարողությունը, փորձարկումներ անելու պատրաստակամությունը: Բարենպաստ օր է շփումների համար: Հրաշալի կանցնեն հասարակական ելույթները, ձեզ համար օգտակար կլինի ուշադրության կենտրոնում հայտնվելը: Կգտնվեն մարդիկ, որոնց իսկապես կհետաքրքրեն ձեր համարձակ գաղափարները: Չի բացառվում՝ նախկինում բացառապես գործնական բնույթ կրող հարաբերությունները ոչ ֆորմալ բնույթ ստանան: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Այսօր արդարությունը կվերականգնվի, դուք ցույց կտաք, թե ինչի եք ունակ, կպարգևատրվեք նախկինում կատարած արժանի արարքների համար: Մարդկանց հետ լեզու գտնելու շնորհիվ գործերում հաջողությունների կհասնեք, կստանաք անհրաժեշտ աջակցությունը, համախոհներ կգտնեք: Նոր գաղափարներ կունենաք: Դրանք տարօրինակ կթվան, բայց շուտով կիրագործվեն ու ձեր առաջ նոր հեռանկարներ կբացեն: Հնարավոր են հաճելի անակնկալներ մտերիմներից: Որոշ Ձկներ հնարավորություն կունենան վերականգնել նախկինում իրենց համար թանկ հարաբերությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|