ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ մարտի 1
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 4400 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկիզբն անհանգիստ է: Այդ հատվածում հավանական են տարաձայնություններ ու նույնիսկ վեճեր: Պետք է ասել, որ դուք չեք էլ փորձի խուսափել դրանցից, իսկ երբեմն նույնիսկ ինքներդ վեճեր կհրահրեք: Ժամանակի հետ վիճելու ու հարաբերություններ պարզելու ցանկությունը կնվազի, բացի այդ, ավելի հետաքրքիր գործեր կգտնեք:

Օրվա երկրորդ կեսը հնարավորություն կտա լուծել ձեզ համար կարևոր հարցերը, ինչպես նաև աջակցել բարդ իրավիճակում հայտնված մարդկանց: Սա լավ ժամանակ է այն մարդու հետ շփվելու համար, ում լավ գիտեք: Քննարկելու բան կունենաք: Չի բացառվում՝ ձեզ օգտակար խորհուրդներ տան, հուշեն՝ ինչպես գործել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հանգիստ օր է, որը հարմար է կարևորի մասին մտածելու համար: Կարող եք ապագայի ծրագրեր կառուցել. հիմա դուք իրավիճակը ճիշտ կգնահատեք: Կհաջողվի հաշվի առնել մանրուքները: Ավելի ուշ հեշտությամբ կյանքի կկոչեք մտածածը, ոչ մի տհաճ անակնկալ չի լինի:

Օրվա երկրորդ կեսը հրաշալի է ձեր մասին խոսելու համար: Հետաքրքրված ունկնդիրներ կգտնվեն: Չի բացառվում՝ ձեր գաղափարներով հետաքրքրվեն մարդիկ, որոնցից շատ բան է կախված: Նրանց աջակցության շնորհիվ մտածածը շուտով կկարողանաք կյանքի կոչել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Դուք շատ հանգիստ կվերաբերվեք նրան, ինչ տեղի կունենա այսօր, և ճիշտ կվարվեք: Իսկապես ծագած խնդիրները կարելի է լուծել, իսկ խոչընդոտները՝ հաղթահարել, թյուրմացություններն էլ՝ ժամանակին պարզել: Ինչ-որ բան կարող է ծրագրի համաձայն չընթանալ, բայց դուք դրանից օգուտ կքաղեք:

Օրվա առաջին կեսը երկրորդից արդյունավետ կլինի, այնպես որ՝ կարևոր բաները ծրագրեք հենց այդ հատվածի համար: Իսկ հետո կարող եք պարզապես հանգստանալ, հանդիպել ընկերներին, մտերիմների հետ միասին ոչ մեծ ուղևորությունների մեկնել: Չեն բացառվում անսպասելի նվերները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շփումների համար բարենպաստ օր է: Դուք կասեք այն, ինչ մտածում եք, չեք փորձի հարթել սուր անկյունները, և շրջապատողներին դա դուր կգա: Մարդիկ, ովքեր նախկինում ինչ-որ բան էին թաքցնում կամ չէին համարձակվում պատմել իրենց խնդիրների ու ծրագրերի մասին, կանկեղծանան: Վերջին շրջանում լարված հարաբերությունները դեպի լավը կփոխվեն: Ձեզ կհաջողվի լուծել ձեզ ու ձեր մտերիմներին անհանգստացնող խնդիրները:

Օրը կուրախացնի հաճելի հանդիպումներով, զուգադիպություններով, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Ուշադրություն դարձրեք մանրուքներին, որոնք կարող են հետաքրքիր մտքեր տալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Դատարկ բաների համար քիչ անհանգստացեք, ավելի շատ մտածեք, թե ինչն է իսկապես կարևոր: Կարևոր կլինի նպատակը ճիշտ ընտրելը, մեկ կոնկրետ գործի վրա կենտրոնանալը: Վեճերից ու տարաձայնություններից խուսափել հազիվ թե ստացվի, շրջապատողները միշտ չէ, որ ձեզ ճիշտ կհասկանան: Բայց օրվա վերջին կհաջողվի ամեն ինչ հարթել:

Օրվա երկրորդ կեսը հարմար է ստեղծագործելու և երևակայություն պահանջող այլ զբաղմունքների համար: Կենցաղային խնդիրները, որոնք վերջին շրջանում անհանգստացնում էին ձեզ, երկրորդ պլան կանցնեն, դուք ձեզ ավելի վստահ ու ազատ կզգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Վերահսկեք ձեզ: Այսօր հատկապես կարևոր կլինի ինքնատիրապետումը պահպանելն ու պրովոկացիաներին չտրվելը, հիմար բաներ չասելը, հույզերին չտրվելը: Մի խոսքով՝ ձեզ պետք է սովորականի նման պահեք: Իրադարձությունների բարենպաստ ընթացքի դեպքում կարող եք հաջողությամբ լուծել ծագած բարդ խնդիրը, բայց դուք ամենայն հավանականությամբ օգնության կարիք կունենաք:

Օրվա երկրորդ կեսը լավ նորություններ կբերի: Այդ հատվածում հնարավոր են նշանակալի դրամական մուտքեր: Չի բացառվում՝ գործարքներ կնքեք, որոնք եկամուտ կբերեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Համախոհներին ուշադիր ընտրեք, քանի որ նրանցից է կախված լինելու ձեր հաջողությունը: Միայնակ գործել կարելի է, բայց դա և՛ բարդ կլինի, և՛ երբեմն կծուլանաք: Հիմա ձեզ ոչ այնքան օգնություն է պետք, որքան հուզական աջակցություն: Փնտրեք մարդկանց, ովքեր կկարողանան ոգեշնչել ձեզ: Իսկ ահա քննադատներից, անտեղի խորհուրդներ տվողներից հնարավորինս հեռու մնացեք: Նման մարդկանց հետ շփումներն այսօր կարող են հանել հավասարակշռությունից:

Հնարավոր են անսպասելի բացահայտումներ, ցնցող նորություններ, զարմանալի զուգադիպություններ: Դրանցից դուք օգուտ կքաղեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Այսօր կարող եք զբաղվել նրանով, ինչը նախկինում սարսափելի ձանձրալի էր թվում: Հիմա հեշտությամբ կկենտրոնանաք, առանց շեղվելու արագ ավարտին կհասցնեք սկսածը: Հնարավոր են տարօրինակ զուգադիպություններ, զարմանալի իրադարձություններ: Դրանք իրենց հետ լուրջ փոփոխություններ չեն բերի, փոխարենը կօգնեն նորովի նայել սովորական բաներին, ելք գտնել բարդ իրավիճակից:

Օրը հարմար է հին կապերը վերականգնելու և այն մարդկանց հետ հաշտվելու համար, ում հետ վիճել էիք: Հին վիրավորանքներն ու դժգոհությունները կմոռացվեն, հարաբերությունները ներդաշնակ ու հեշտ կդասավորվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Դժվարությունները չեն բացառվում: Սակայն դուք վստահ կլինեք, որ կարող եք դրանցից գլուխ հանել ու չեք սխալվի: Ձեզ պետք կգա ավելի վաղ ստացած փորձը: Հենց դրա շնորհիվ կկարողանաք խուսափել սխալներից ու ճիշտ որոշումներ ընդունել: Իսկ ահա կողքից խորհուրդներն անօգուտ կլինեն, քանի որ դրանք կտան մարդիկ, որոնք իրավիճակից գլուխ չեն հանում:

Օրվա երկրորդ կեսը հարմար է ուղևորությունների համար: Օգտակար կլինի պայմանների փոփոխությունը: Հնարավորություն կունենաք լինել այնպիսի վայրերում, որոնց մասին շատ բան եք լսել: Ճանապարհի ընկերներին ուշադիր ընտրեք: Կյանքից դժգոհ մարդկանց ընկերակցությունն այսօր ձեզ վրա հոգնեցնող ազդեցություն կթողնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ամեն ինչ լավ է: Օրը լուրջ խնդիրներ հազիվ թե բերի, հուզվելու փոքրիկ պատճառներ էլ չեն լինի: Փոխարենը հնարավորություն կունենաք ուրախացնել ինքներդ ձեզ, անել այն, ինչ վաղուց էիք ուզում: Հաջող կլինեն չծրագրված գնումները: Հնարավոր է, հենց այսօր այնպիսի իր գնեք, որի մասին վաղուց էիք երազում:

Հավանական են անսպասելի բացահայտումներ, որոշ Այծեղջյուրներ շատ կարևոր տեղեկատվություն կստանան: Հնարավորություն կունենաք հաջողությամբ ավարտին հասցնել ձեզ ու ձեր մտերիմների համար կարևոր գործերը: Օրվա երկրորդ կեսը հարմար է կենցաղային հարցերը լուծելու, կահույք ու տեխնիկա գնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Զգույշ եղեք: Հիմա դուք շատ իմպուլսիվ, բռնկուն կլինեք, դատարկ բաների պատճառով կհուզվեք ու վտանգ կա՝ կործանեք այն, ինչ մեծ դժվարությամբ եք ստեղծել: Զբաղվեք նրանով, ինչը ձեզ օգնում է հանգստանալ, փիլիսոփայորեն տրամադրվեք: Կարող են օգնել հին ծանոթների խորհուրդները, բայց միայն այն դեպքում, եթե ինքներդ խնդրեք:

Երեկոն հարմար է ստեղծագործելու համար: Դա կբարձրացնի տրամադրությունը, կօգնի կրկին հոգեկան հավասարակշռություն ձեռք բերել: Որոշ Ջրհոսներ իրենց մեջ տաղանդներ կհայտնաբերեն, որոնց մասին նախկինում չէին կռահում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարենպաստ օր է: Անհանգստանալու բան չկա, ամեն ինչ հաջող կդասավորվի ձեզ համար: Մի վախեցեք մի քանի գործ միանգամից ստանձնելուց: Դուք ամեն ինչից հրաշալի գլուխ կհանեք: Երբեմն ստիպված եք լինելու ոտքի վրա սովորել, բայց դուք դժվարություններից չեք վախենա, վատ չեք զգա հարցեր տալուց:

Հնարավոր են անսովոր ու տարօրինակ զուգադիպություններ: Որոշ Ձկների դրանք օգտակար մտքեր կտան: Նշանի ներկայացուցիչները կհասկանան, թե ինչում էին սխալվում և կգտնեն իրենց սխալներն ուղղելու ձևը: Բայց այստեղ կարևոր է չշտապել: Դուք ամեն ինչ մտածելու, օպտիմալ ռազմավարություն ընտրելու համար ժամանակ կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 4400 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/5