Աստղագուշակ․ հունվարի 7
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2291 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Ամեն ինչ լավ կդասավորվի: Եթե ինչ-որ խնդիրներ էլ առաջանան, ապա միայն՝ աննշան: Դուք դրանցից արագ գլուխ կհանեք: Հրաշալի օր է ընկերների հետ հանդիպելու, ուրախ ընկերախմբով ուղևորությունների մեկնելու, ակտիվ հանգստի համար: Զվարճանքների ու հանգիստը կազմակերպելու ձեր գաղափարները բոլորին շատ դուր կգան: Դուք հմայիչ կլինեք, հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք: Մարդիկ, ովքեր նախկինում թերագնահատում էին ձեզ, կհասկանան, որ սխալվել են: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը: Նոր հարաբերություններն արագ կզարգանան, օր օրի ձեզ համար ավելի լուրջ ու կարևոր կդառնան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Հնարավոր են անսովոր առաջարկներ ու զարմանալի հանդիպումներ: Այսօր պետք է ուշադիր լսեք ներքին ձայնի հուշումներին: Չի բացառվում՝ հասկանաք, թե ինչպես է պետք կյանքը դեպի լավը փոխել: Շատ Ցուլերի կհաջողվի գլուխ հանել գործերից, որոնք նախկինում համարյա անհույս էին թվում: Եվ բանն այստեղ միայն այն չէ, որ նշանի ներկայացուցիչները հաջողակ կլինեն, այլ նաև այն, որ նրանք շատ բան են սովորել ու նպատակին հասնող ճիշտ ճամփա կընտրեն: Ներդաշնակ կդասավորվեն մտերիմների հետ հարաբերությունները: Վիճելու առիթ չի լինի, փոխարենը զրուցելու ու միասին ինչ-որ բանով զբաղվելու հնարավորություն կընձեռվի: Չի բացառվում՝ հենց այս օրը սկիզբ դնի նոր ընտանեկան ավանդույթներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Հրաշալի, արդյունավետ օր է: Բազմաթիվ համարձակ գաղափարներ կունենաք և կարող եք անհապաղ անցնել դրանց իրագործմանը: Առաջին հաջողություններին կհաջողվի արագ հասնել, առաջ շարժվելն էլ հեշտ ու հաճելի կլինի: Հաճախ մտածածն իրագործելու համար նվազագույն ջանքերն էլ բավական կլինեն. աստղերն ամեն հարցում կօգնեն ձեզ: Օրը հարմար է ամենատարբեր մարդկանց հետ շփվելու համար: Դուք ունակ կլինեք պայմանավորվել նույնիսկ նրանց հետ, ովքեր սովորաբար տհաճությամբ են կապի դուրս գալիս, ոչ ոքի հետ չեն անկեղծանում: Կարող եք հաշտվել մի մարդու հետ, ում հետ վիճել էիք, վերականգնել հին կապերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Բարենպաստ օր է նոր նախաձեռնությունների համար: Դուք չեք վախենա այն դժվարություններից, որոնք մեկ ուրիշ ժամանակ կստիպեին նահանջել, կհասկանաք, որ ուզածին հասնելու համար պետք է ջանքեր գործադրել: Շատերը կուզենան օգնել ձեզ, ընդ որում՝ համախոհների շրջանում շատ ազդեցիկ մարդիկ կհայտնվեն: Այսօր սկսվող գործնական հարաբերություններն ավելի ուշ ընկերական կամ սիրային բնույթ կստանան, եթե ինքներդ ցանկանաք: Հավանական են հաջողություններ գործերում ու ստեղծագործ գործունեության մեջ: Դուք շատ բաների շրջապատողների նման չեք նայի, և դա շատ կօգնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հրաշալի, արդյունավետ օր է: Այն բազում հնարավորություններ կբացի նրանց առաջ, ովքեր չեն վախենում անսովոր գործերից, հասկանում են, որ երբեմն պետք է նպատակին տանող սեփական ուղիները փնտրել, այլ ոչ թե հետևել ուրիշի օրինակին: Հնարավոր են համագործակցության կամ համատեղ ստեղծագործ գործունեության հետաքրքիր առաջարկներ: Որոշ Առյուծներ կկարողանան իրագործել իրենց հին ծրագրերը ընկերների աջակցության շնորհիվ: Հավանական են անսպասելի այցեր հին ծանոթներից: Իրենց մասին կարող են հիշեցնել մարդիկ, որոնց հետ նախկինում միասին աշխատել եք ինչ-որ ստեղծագործ նախագծերի վրա: Նման շփումները շատ օգտակար ու ոգեշնչող կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Ապրումների ու տագնապի համար լուրջ պատճառներ չկան, օրը բավական հաջող կդասավորվի: Ձեզանից միայն համբերատարություն է պահանջվում: Անհրաժեշտ արդյունքին միանգամից հասնել չի ստացվի, երբեմն խոչընդոտների կբախվեք: Բայց դա ձեզ չի ստիպի նահանջել: Դուք համառ կլինեք ու կհասնեք նրան, ինչի մասին վաղուց եք երազել: Ձեր հաղթանակներն աննկատ չեն մնա: Դրանցով կհետաքրքրվեն մարդիկ, որոնցից շատ բան է կախված: Ուժեղ համախոհներ գտնելու հնարավորություն կունենաք: Նրանց աջակցության շնորհիվ գլուխ կհանեք անձնական ու աշխատանքային բնույթի խնդիրներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Ինչով էլ զբաղվեք, հիշեք, որ անհրաժեշտ արդյունքի հասնելու համար պետք է հաստատակամ լինեք: Աշխատեք կիսատ չթողնել սկսած գործերը, հետևողական գործել, մի գործից մյուսը չանցնել: Բարենպաստ օր է հարազատների ու ձեզ համար թանկ մարդկանց հետ շփվելու համար: Կարող եք ամրապնդել հարաբերությունները, վերջ տալ հին վեճերին: Հիմա նույնիսկ ամենաբարդ հարցերը կհաջողվի կառուցողական քննարկել, խուսափել լուրջ տարաձայնություններից ու փոխադարձ դժգոհություններից: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Շփումների տեսանկյունից շատ բարենպաստ օր է: Մարդիկ, ովքեր սովորաբար ոչ ոքի չեն լսում, պատրաստ կլինեն հաշվի առնել ձեր տեսակետը ու նույնիսկ հետևել ձեր խորհուրդներին: Իրենց կարծիքը կփոխեն նրանք, ովքեր նախկինում թերագնահատում էին ձեզ: Ոչ վաղ անցյալի մրցակիցները օգնություն կառաջարկեն: Կարող եք ընդունել այն, բայց ամենակարևոր գործերից լավ է ինքնուրույն գլուխ հանեք: Չի բացառվում՝ հին կապերը վերականգնելու հնարավորություն ունենաք: Դուք բաց չեք թողնի ձեր շանսը: Բոլոր գործերում կարող եք հույս դնել մտերիմների աջակցության վրա: Չի բացառվում՝ հենց նրանց ջանքերի շնորհիվ իրականանան ձեր հին ցանկությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Հանգիստ օր է, որը շատ հարմար է հանգստանալու, ուժերը վերականգնելու, ինչ-որ հաճելի բանով զբաղվելու համար: Հիմա դուք հակված չեք լինի շտապել, քանի որ կհասկանաք՝ վճռական գործողությունների համար բարենպաստ պահը հետո է գալու: Չի բացառվում՝ ընկերներն ու հին ծանոթները ձեր օգնության կարիքն ունենան, և դուք կփորձեք օգնել նրանց: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում: Օրը շատ հարմար է ամենամտերիմ մարդկանց հետ շփվելու համար: Նրանց հասկացողությունն ու աջակցությունը ձեզ շատ կուրախացնեն, ապագա հաջողության հանդեպ վստահություն կհաղորդեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Ամեն ինչ կստացվի: Դուք համառ ու վճռական կլինեք, իսկ դա հենց այն է, ինչ հիմա պետք է հաջողության հասնելու համար: Անսովոր գաղափարներ կունենաք, բայց դրանցով ոչ ոքի հետ չեք կիսվի, քանի դեռ ինքներդ լավ չեք կշռադատել դրանք: Եվ դա խելամիտ կլինի. այդպես ոչ ոք չի շեղի ձեզ: Հավանական են դրամական մուտքեր, նվերներ ու անակնկալներ: Օրվա երկրորդ կեսը հարմար է գնումների համար: Դուք լավ իրեր կընտրեք, գումարը կծախսեք միայն նրա վրա, ինչը կուրախացնի ձեզ ու ձեր մտերիմներին: Երեկոն հրաշալի է հյուրեր ընդունելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Ամեն ինչ լավ կընթանա: Ինչ-որ դժվարություններ կարող են ծագել, բայց դուք միանգամից կհասկանաք, որ շուտով դրանք կմնան անցյալում ու չեք անհանգստանա: Օրը հարմար է հին գործերին վերադառնալու, անցյալ տարի սկսածն ավարտին հասցնելու համար: Հավանական են նշանակալի դրամական մուտքեր: Հաջող գնումներ անելու հնարավորություն կունենաք ու բաց չեք թողնի այն: Օրը հատկապես լավն է աշխատանքի, ուսման ու ձեր նախասիրության համար իրեր ձեռք բերելու համար: Լուրջ ծախսերը չեն բացառվում, բայց դրանք զուր չեն լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրն առատաձեռն կլինի անակնկալների ու հաջող զուգադիպությունների մասով: Նույնիսկ եթե նախընտրում եք հոսանքով լողալ ու ոչ մի կարևոր բան չնախաձեռնել, հիմա կարող եք հաջողությունների հասնել: Կարևորը բաց չթողնեք այն հնարավորությունները, որոնք կբացվեն ձեր առաջ: Ներքին ձայնը կհուշի՝ երբ է պետք վճռական ու արագ գործել, իսկ երբ է պետք մի փոքր սպասել: Օրվա երկրորդ կեսը հաճելի հանդիպումներ է խոստանում ու հնարավորություն կտա շփվել այն մարդկանց հետ, որոնց հետ վաղուց չեք հանդիպել: Կարող եք հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էիք, հարթել հարաբերությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|