Աստղագուշակ․ հունվարի 30
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 4190 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Հաջող, վառ ու արդյունավետ օր է: Համարձակ ծրագրեր կունենաք ու նոր գործեր, որոնք չեք ուզենա մեկ ուրիշին հանձնարարել: Դուք չեք վախենա բարդ խնդիրներից, ճիշտ ժամանակին նախաձեռնող կլինեք, ոտքի վրա կյուրացնեք լավ գաղափարները: Մարդիկ, որոնց այսօր ինչ-որ հարցում կօգնեք, կարող են երկար ժամանակով ձեր ընկերները դառնալ: Բարենպաստ օր է գնումների համար: Դուք գումարը զուր չեք ծախսի, ձեռք կբերեք այն, ինչը ձեզ իսկապես պետք է: Կարող եք մտերիմների համար նվերներ ընտրել: Դուք անսխալ կգնեք իրեր, որոնց համար նրանք ուրախ կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Դուք հեշտությամբ մոտեցում կգտնեք ամենատարբեր մարդկանց: Նույնիսկ նրանք, ովքեր սովորաբար քննադատորեն են տրամադրված ու նկատում են միայն թերությունները, հմայված կլինեն ձեզանով: Չեն բացառվում հաջող զուգադիպություները, որոնց շնորհիվ ձեր առաջ նոր հնարավորություններ կբացվեն: Օրվա երկրորդ կեսը հաճելի անակնկալներ կբերի այն Ցուլերին, որոնք կենտրոնացած են ընտանեկան գործերի, կենցաղային հարցերի լուծման վրա: Լավ ժամանակ է ընտանեկան տոների, իմպրովիզացված երեկույթների ու հյուրեր ընդունելու համար: Ձեզ կհաջողվի ուրախացնել բոլոր նրանց, ովքեր կգան ձեր տուն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Այսօր ձեր շատ ցանկություններ կարող են իրականանալ: Բայց դա ինքն իրեն տեղի չի ունենա: Ավելի հավանական է, որ ստիպված եք լինելու շատ աշխատել: Այնպես որ՝ պատրաստ եղեք ջանքեր գործադրել: Մի հանձնվեք, եթե ինչ-որ բան այնպես չընթանա: Աստղերը խոստանում են պարգևատրել ամենահամառներին: Որոշ Երկվորյակների համար օրը կարիերայում նոր շրջափուլի սկիզբ կդառնա: Նշանի մյուս ներկայացուցիչներն էլ կուղղեն ավելի վաղ գործած սխալները: Հնարավոր են դրական փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում: Հիմա դուք հեշտությամբ կհասկանաք, թե ինչ են ուզում շրջապատողներն ու ինչու դրա մասին բաց տեքստով չեն խոսում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Կարող եք մեծ հաջողությունների հասնել, բայց դրա համար կազմակերպվածություն ու կարգապահություն է անհրաժեշտ: Մի բան ստանձնելուց հետո աշխատեք չշեղվել, քանի դեռ սկսածն ավարտին չեք հասցրել: Այսօր առաջ եկած շատ գաղափարներ առաջին հայացքից հետաքրքիր կթվան, բայց գործնականում այնքան էլ հաջող չեն լինի ու դրանց իրագործման հարցում լավ է չշտապել: Խուսափեք դատարկ զրույցներից, նվազագույնի հասցրեք այն մարդկանց հետ շփումները, որոնք փորձում են ձեր համբերությունը: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաջող զուգադիպություններով, աշխատեք դրանցից առավելագույն օգուտ քաղել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հաջող օր է, որը շատ գործերում առաջընթաց է խոստանում: Դուք համառ կլինեք, խոչընդոտների առաջ չեք ընկրկի, ցանկացած հնարավորություն կօգտագործեք ուզածին հասնելու համար: Շատ Առյուծների պետք կգա ավելի վաղ ստացած փորձը: Դրա շնորհիվ նշանի ներկայացուցիչները սխալներ չեն անի, ոչ միանշանակ իրավիճակներում ճիշտ որոշումներ կընդունեն: Հնարավորություն կունենաք օգնել բարդ իրավիճակում հայտնված ընկերներին: Դուք կփորձեք չմերժել նրանց, ովքեր կդիմեն աջակցության խնդրանքով: Դրա հետ միասին, սեփական հետաքրքրությունները զոհելու կարիք էլ չի լինի: Ամեն ինչի համար ժամանակ ու ուժեր կմնան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Համբերությամբ զինվեք: Այսօր ամեն ինչ միանգամից չի ստացվելու: Բայց համառությունը կօգնի հաջողության հասնել նույնիսկ այն իրավիճակներում, որոնք մյուսներն անհույս կհամարեին: Օրը հարմար է ստեղծագործ զբաղմունքների ու ուսման համար, դուք արագ կտարվեք նորով, կուրախանաք ձեր ու մյուսների լավ գաղափարներով: Հավանական են անսովոր ուղևորություններ: Հետաքրքիր վայրերում լինելու հնարավորություն կունենաք: Ճանապարհին հավանական են անսովոր հանդիպումներ, ծանոթություններ, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն: Սակայն լուրջ հարաբերությունների սկիզբը քիչ հավանական է: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Պնդեք ձերը: Այսօր դա հեշտ չի լիելու, շրջապատողները հաճախ կվիճեն ձեզ հետ, կարող են չհամաձայնել նույնիսկ լավ առաջարկներին: Ցանկացած զրույց աշխատեք հանգիստ վարել. ինչքան շատ լինեն հույզերը, այնքան քիչ կլինեն պայմանավորվելու շանսերը: Հավանական են դրական փոփոխություններ ֆինանսական ոլորտում, դրամական մուտքեր կամ առաջարկներ, որոնք եկամուտների աճ կխոստանան: Գնումները հաջող կլինեն: Օրվա երկրորդ կեսն առատաձեռն կլինի այնպիսի իրավիճակներով, որոնցում ստիպված եք լինելու բարդ ընտրություն կատարել, որոշումներ ընդունել, որոնցից շատ բան կախված կլինի: Այստեղ լավ է հույս դնել սեփական ինտուիցիայի ու առողջ բանականության, այլ ոչ թե ուրիշների խորհուրդների վրա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրն առանձնանում է բարենպաստ հուզական դաշտով: Հիմա դուք կարող եք գլուխ հանել սեփական հակասական զգացմունքներից, հասկանալ, թե ինչպիսին են ավելի վաղ գործած ձեր արարքների իրական պատճառները: Շատ բան պարզ ու հասկանալի կդառնա: Կարիճները կհասկանան, թե ինչում են սխալվել և բաց չեն թողնի ամեն ինչ ուղղելու հնարավորությունը: Նույնիսկ ամենաբարդ աշխատանքը ոգևորությամբ կստանձնեք ու հրաշալի գլուխ կհանեք նրանից: Հնարավորություն կունենաք նշանակալի առաջընթացի հասնել ինչ-որ կարևոր ու բարդ գործում: Չի բացառվում մասնագիտական աճը: Որոշ Կարիճներ երկարաժամկետ համագործակցության հետաքրքիր առաջարկներ կստանան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Արդյունավետ օր է, որը հնարավորություն կտա շատ լավ բաներ անել ինչպես ձեր, այնպես էլ ուրիշների համար: Աշխատանքը հոգնեցուցիչ չի թվա, դուք այն հաճույքով կանեք: Հնարավոր են համագործակցության անսպասելի առաջարկներ, որոնք շուտափույթ մասնագիտական աճ ու եկամուտների ավելացում կխոստանան: Բայց մի շտապեք ընդունել դրանք. եթե ճարպիկ գտնվեք, ավելի շահավետ պայմանների կհասնեք: Հավանական են դրական փոփոխություններ ընտանիքում, ինչպես նաև լավ նորություններ, որոնք կվերաբերեն ձեր ամենամտերիմ մարդկանց: Երեկոն հարմար է ռոմանտիկ ժամադրությունների համար: Դուք հոգ կտանեք այն մասին, որ դրանք անմոռանալի լինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Հիանալի օր է ազդեցիկ համախոհներ փնտրելու համար: Ձեր գաղափարներն այնքան լավը կլինեն, որ դրանց հանդեպ ոչ ոք անտարբեր չի մնա: Սակայն բոլորը չեն պահի այն խոստումները, որոնք կտան այսօր. պատրաստ եղեք դրան: Ամենաբարդ գործերում հույս դրեք միայն սեփական ուժերի վրա՝ առանց սպասելու, որ ինչ-որ մեկը իր վրա կվերցնի ձեր հոգսերի մի մասը: Ներդաշնակ կլինեն անձնական հարաբերությունները, մտերիմները պատրաստ կլինեն աջակցել ձեզ ու կփորձեն ուրախացնել: Հավանական են անսպասելի նվերներ, հաճելի անակնկալներ: Կլուծվեն այն խնդիրները, որոնք վերջին շրջանում անհանգստացնում էին ձեզ ու ձեր մտերիմներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Հնարավոր են փոքրիկ թյուրիմացություններ, բայց օրն ընդհանուր առմամբ վատ չի դասավորվի: Այն հարմար է երևակայություն պահանջող գործերի համար: Ինչ-որ միապաղաղ կամ շատ պարզ բանով զբաղվելու դեպքում արագ կհոգնեք: Հավանական են ոչ մեծ տարաձայնություններ ընկերների հետ, բայց լուրջ կոնֆլիկտներ չեն լինի: Ձեզ կհաջողվի հարթել սուր անկյունները և լուծում գտնել, որը բոլորին կգոհացնի: Երեկոն անսպասելի այցերի, անսովոր առաջարկների, ինչպես նաև հրավերների օր է, որոնց հաճույքով համաձայնությամբ կպատասխանեք: Հավանական են ոչ մեծ, հաջող գնումներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա անտարբեր մնալ ձեր հանդեպ. այսօր դուք յուրահատուկ հմայիչ, բարեհամբույր ու հաճելի կլինեք: Շրջապատողները հաճույքով ամեն հարցում կօգնեն, իրենց աջակցությունը կառաջարկեն: Հավանական են ծանոթություններ, որոնց ժամանակ ձեզ համար կարևոր հարաբերություններ կսկսվեն: Վատ մի զգացեք նախաձեռնող լինել. հիմա դա տեղին կլինի: Դուք կուրախանաք շփումներից, բայց միշտ չեք կարողանա կենտրոնանալ մանրուքներին ուշադրություն պահանջող գործերի վրա: Այստեղ հնարավոր են ցավալի սխալներ: Աշխատեք դրանք ժամանակին նկատել. դա թույլ կտա խուսափեք ապագայի շատ տհաճություններից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|