Աստղագուշակ․ հունվարի 23
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 4002 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Թեթև, ներդաշնակ օր է, երբ կարելի է ուժասպառ չլինել, այլ պարզապես հետևել, թե ինչպես են զարգանում իրադարձություններն ու վայելել դա: Ձեր անկեղծությունը, բացսրտությունը, կապի դուրս գալու պատրաստակամությունն աննկատ չեն մնա: Այսօր հեշտությամբ կգտնեք մարդկանց, որոնք ամեն հարցում կաջակցեն ձեզ: Օրը հարմար է զվարճանքների, աշխարհիկ միջոցառումներին այցելելու, ակտիվ հանգստի համար: Դուք առանց դժվարության կծանոթանաք մարդկանց հետ ու կիմանաք, որ դուր եք գալիս նրանց: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը: Բայց դրանք հազիվ թե կարևոր դեր խաղան ձեր կյանքում: Խոսքն ամենայն հավանականությամբ կարճատև տարվածության մասին կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Հաջող օր է, որը միանման լավն է և՛ հանգստի, և՛ օգտակար գործերի համար: Հնարավորություն կունենաք ինչ-որ հետաքրքիր բանով զբաղվել, իսկ ինտուիցիան կհուշի՝ որ հարցերում կարող եք լավագույնս դրսևորվել: Օրը հատկապես բարենպաստ կլինի նրանց համար, ովքեր չեն մերժի շրջապատողների օգնության խնդրանքը: Օգտակար կլինի զբաղվել ցանկացած աշխատանքով, որի արդյունքները կարևոր կլինեն ոչ միայն ձեր, այլ նաև շրջապատողների համար: Երեկոն հետաքրքիր իրադարձություններ ու հանդիպումներ կբերի, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Չեն բացառվում անսովոր պայմաններում հաճելի ծանոթությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Ձեզ անսպասելի ու օգտակար բացահայտումներ, ինչպես նաև հաճելի անակնկալներ են սպասվում: Օրը հարմար է շփումների համար: Նոր ընկերներ գտնելու կամ մի մարդու հանդիպելու հնարավորություն կունենաք, որը շուտով կսկսի կարևոր դեր խաղալ ձեր կյանքում: Խոշոր գնումների ու ներդրումների մասին որոշումներ ընդունել հիմա չարժե: Փոխարենը կարող եք մտածել սեփական կարիերայի զարգացման մասին. գաղափարներ կունենաք, որոնք շուտով կկարողանաք կյանքի կոչել: Մտերիմների հետ հարաբերությունները հարթ չեն լինի: Երբեմն անտեղի կհիշվեն հին վիրավորանքները, դատարկ բաների պատճառով տարաձայնություններ կառաջանան: Բայց ձեզ կհաջողվի խուսափել լուրջ կոնֆլիկտից ու հարթել բոլոր սուր անկյունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Ինչ էլ որ տեղի ունենա ձեր շուրջը, դուք հանգստություն ու ինքնատիրապետում կպահպանեք: Դա ճիշտ մոտեցում կլինի: Հենց դրա շնորհիվ կկարողանաք խուսափել կոնֆլիկտներից ու չտրվել պրովոկացիաներին: Շրջապատողները կփորձեն ձեզ վրա ճնշում գործադրել, բայց դուք, միևնույն է, ձեր ուզածով կվարվեք ու ճիշտ կանեք: Չարժե միայնակ ստանձնել գործերը: Առաջին քայլերն անելուց հետո կամավոր օգնականներ անպայման կհայտնվեն: Արդյունավետ համագործակցությունից երկարատև ընկերություն կսկսվի: Օրվա երկրորդ կեսը հարմար է ուսման համար ու օգտակար տեղեկատվություն ստանալու շանս կտա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Շատ գործեր կլինեն: Ստիպված եք լինելու ընտրել՝ ինչով զբաղվել առաջին հերթին, բայց ցանկացած պարագայում ինչ-որ մեկը դժգոհ կմնա: Շատ համարձակ ծրագրեր կունենաք, բայց լավ գաղափարը դեռ հաջողության գրավական չէ, անհրաժեշտ է նաև անթերի իրագործում: Նոր բան ստանձնելիս անպայման հիշեք սա: Օրը ապրումների ու հուզումների առիթներ կբերի, հույզերի ազդեցության տակ սխալ որոշումներ կընդունեք: Չեն խանգարի հին ծանոթների խորհուրդները: Երբեմն շրջապատողները կտեսնեն այն, ինչ ինքներդ չեք նկատել: Սակայն ամենակարևոր որոշումները պետք է ինքնուրույն ընդունեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Աշխատեք օրն օգտավետ անցկացնել: Այն հրաշալի է բարդ ու լուրջ նախապատրաստություն պահանջող գործերի համար: Բացի այդ, արագ կսովորեք նորը, հեշտությամբ կարևոր ինֆորմացիան կզատեք երկրորդականից: Հնարավոր են նշանակալի փոփոխություններ անձնական կյանքում, և միայն ձեզանից կախված կլինի, թե ինչ բնույթ կկրեն դրանք: Դուք իրադարձությունները չեք շտապեցնի, շտապողական որոշումներ չեք ընդունի, զգույշ կլինեք այնտեղ, որտեղ դա կարող է օգտակար լինել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Հետաքրքիր օր է: Դուք անկեղծ ոգևորությամբ կստանձնեք նոր ու բարդ գործերը և հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ մյուսները բազմիցս անհաջողության են հանդիպել: Ձեր գաղափարները շատերին դուր կգան, այնպես որ՝ հեշտությամբ օգնականներ կգտնեք: Հիմա սկսվող գործնական հարաբերությունները ժամանակի հետ ռոմանտիկ բնույթ կստանան, եթե ինքներդ ուզենաք ու նախաձեռնող լինեք: Բարենպաստ օր է ուսման համար: Դուք ոչ միայն ոտքի վրա կմտապահեք ամենն, ինչ կարող է պետք գալ, այլ նաև ստացված ինֆորմացիայից ճիշտ եզրակացություններ կանեք: Հնարավոր են լավ նորություններ հեռվից: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Հարմար օր է հանգստանալու, ուժերը վերականգնելու համար: Մտածեք՝ արդյոք չարժե ինչ-որ բան հետաձգել: Կենսական պոտենցիալը ցածր է, արագ հոգնածության զգացում կունենաք, իսկ նախապես ծրագրված ինչ-որ բան անելու փորձերը ինքնազգացողության վատացման պատճառ կդառնան: Հոգ տարեք ձեր մասին, և դա լավագույնս կանդրադառնա տրամադրության ու ֆիզիկական վիճակի վրա: Օրվա երկրորդ կեսին մտերիմների հետ ժամանակ անցկացնելու, բոլորի համար կարևոր բաների մասին զրուցելու հնարավորություն կունենաք: Չի բացառվում՝ հենց այդ հատվածում ինֆորմացիա ստանաք, որը կփոխի ձեր ծրագրերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Ոչ մեծ դժվարությունները չեն բացառվում, բայց եթե նույնիսկ ինչ-որ բան այնպես չընթանա, դուք կպահպանեք լավ տրամադրությունը: Ձեզ հատուկ կենսուրախությունն ու բարեհամբույր լինելը ուշադրություն կգրավեն ու կօգնեն համակրանք շահել: Սակայն այսօր սկսվող հարաբերությունները հազիվ թե լուրջ բնույթ ստանան: Ցանկալի չէ ստանձնել մասշտաբային նախագծերը, մեծ ջանքեր պահանջող լուրջ գործերը: Դրանք ավարտելը դժվար կլինի, սկսածը կես ճանապարհին թողնելու գայթակղությունը շատ մեծ կլինի: Հնարավոր են փոքրիկ տնային խնդիրներ, որոնցից գլուխ հանել կօգնեն մտերիմները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Արդյունավետ օր է: Նույնիսկ եթե առավոտյան հստակ ծրագրեր չունենաք, հետո անպայման զբաղմունք կգտնեք: Ձեր էներգիան մեծ կլինի, անգործ նստել չեք ուզենա: Ձեր ոգևորությունը շրջապատողներին անտարբեր չի թողնի: Շատերը կաջակցեն ձեր գաղափարներին, կուզենան օգնել կյանքի կոչել դրանք: Օրը հարմար է սպորտով զբաղվելու, ֆիզիկական աշխատանքի, մաքուր օդին ակտիվ հանգստի համար: Վատ չեն դասավորվի ուղևորությունները, բայց դրանք երբեմն նշանակալի ծախսեր կպահանջեն: Նման դեպքերում շատ կարևոր կլինի առողջ բանականությունը. շատ մի ծախսեք, բայց մի էլ փորձեք ամեն ինչի վրա խնայել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Հարմար օր է օգտակար գործերի համար: Ինտելեկտուալ պոտենցիալը բարձր կլինի, դա կօգնի արագ գլուխ հանել նույնիսկ ամենաբարդ խնդիրներից: Դուք անխոս առաջատար կլինեք, դա կնշեն ու կնկատեն բոլորը: Կարող եք գլխավորել համախոհների խումբն ու ինչ-որ ստեղծագործ նախագիծ ստանձնել: Հիմա պայմանները բարենպաստ կլինեն, բավական կլինի փոքր քայլ անել, որպեսզի ձեր երազանքներն իրականություն դառնան: Հնարավորություն կունենաք ուրախացնել ձեզ համար թանկ մարդուն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Ուրիշների գործերն անուշադրության մատնել չեք ուզենա: Դուք հաճույքով կօգնեք շրջապատողներին, կմասնակցեք բարեգործական ակցիաներին, ուժերը չեք խնայի արդարությունը վերականգնելու համար: Շրջապատողները հաճախ շնորհակալ կլինեն, բայց ուշադիր եղեք. վտանգ կա, որ ինչ-որ մեկը փորձի չարաշահել ձեր բարությունը: Երբեմն դժվար կլինի բռնկուն ու անհամբեր մարդկանց հետ լեզու գտնելը: Ավելի հաճելի կլինի այն մարդկանց հետ շփվելը, ովքեր առավել համբերատար են, հանգիստ ու հավասարակշռված: Երեկոյան հուզական դաշտը կլարվի, տրամադրությունը դատարկ բաների պատճառով կփչանա: Հոգ տարեք ձեր մասին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|