Աստղագուշակ․ հունվարի 20
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 4092 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Հանգիստ օր է, որը հրաշալի է հասարակ, առօրյա գործերով զբաղվելու համար: Նույնիսկ ոչ մեծ հաղթանակները կոգեշնչեն ձեզ, կօգնեն տրամադրվելու նոր բարձունքներ գրավելուն: Նոր գործերը ոգևորությամբ կստանձնեք ու անկեղծորեն կուրախանաք առաջին հաջողություններով, կաշխատեք հնարավորինս արագ սովորել ամենն, ինչ կարող է օգտակար թվալ: Հավանական են անսովոր ծանոթություններ: Մարդիկ, որոնց այսօր կհանդիպեք, կարող են կիսվել օգտակար փորձով, պատմել այն մասին, ինչի մասին նույնիսկ չէիք էլ կռահում: Չի բացառվում՝ ստացված տեղեկատվությունն ազդի ձեր ծրագրերի վրա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Հիանալի օր է ամենատարբեր մարդկանց հետ շփվելու համար: Հնարավորություն կունենաք պատասխաններ ստանալ ձեզ համար կարևոր հարցերին, իմանալ՝ արդյոք ճիշտ որոշումներ եք ընդունել, արդյոք չեք սխալվել: Շատ Ցուլեր կարևոր եզրահանգումներ կանեն, որոնք էլ կազդեն նշանի ներկայացուցիչների ծրագրերի վրա: Օրվա երկրորդ կեսը լավ նորություններ է խոստանում: Դրանք կարող են վերաբերվել ձեզ կամ ձեր մտերիմներից մեկին: Տրամադրությունը բոլոր դեպքերում կլավանա: Այդ հատվածի համար կարող եք ընկերական հանդիպումներ կամ սիրային ժամադրություններ նշանակել, ինչպես նաև՝ ընտանեկան միջոցառումներ, այցեր հարազատներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Մի շտապեք: Օրվա սկիզբը կարող է անհաջող լինել, հատկապես նրանց համար, ովքեր սովոր են արագ հասնել ուզածին: Հիմա իրադարձությունները դանդաղ կզարգանան, և դրա վրա ազդել չի ստացվի: Շուտով՝ կեսօրից հետո, պարզ կդառնա, որ եկել է նախաձեռնող լինելու կամ նոր բան ստանձնելու ժամանակը: Որոշ Երկվորյակներ որոշումներ կընդունեն, որոնց համար հետո դեռ շատ շնորհակալ կլինեն իրենք իրենց: Լավ է ղեկավարվել առողջ բանականությամբ, այլ ոչ թե լսել ուրիշների խորհուրդները: Ցավոք, դրանք այսօր կտան մարդիկ, ովքեր միայն մոտավոր պատկերացում ունեն իրավիճակի մասին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Ճանապարհին անհաղթահարելի խոչընդոտներ չեն առաջանա: Հաճախ հաջողության հասնելն ավելի հեշտ կլինի, քան ակնկալում էիք. պայմանները հաջող կդասավորվեն, շրջապատողները հաճույքով կօգնեն, ճիշտ ժամանակին լավ գաղափարներ կունենաք: Հեշտությամբ կտրվի նույնիսկ այն աշխատանքը, որը չեք սիրում: Հաջողակ կլինեք ֆինանսական գործերում: Որոշ Խեցգետիններ կգտնեն եկամուտները մեծացնելու ձևը: Մտերիմների հետ վեճերի պատճառներ չեն լինի, փոքրիկ տարաձայնություններ հնարավոր են, բայց կհաջողվի արագ հարթել դրանք: Երեկոն հարմար է թատրոն կամ համերգ գնալու համար. դուք բազում վառ տպավորություններ կստանաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Շատ կարևոր կլինի հանգստություն պահպանելը, քանի որ հենց դա այսօր կօգնի ձեզ հաջողության հասնել: Քանի դեռ մյուսները նյարդայնանում ու հուզվում են, հույզերի ազդեցության տակ սխալը սխալի հետևից են անում, դուք հաշվենկատորեն կգործեք ու կքայլեք դեպի նպատակը: Հետևեք ձեր մրցակիցներին. այսօր կարող եք նրանցից ինչ-որ բան սովորել: Օրվա երկրորդ կեսը հարմար է մտերիմների հետ շփվելու, ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումների համար: Դուք կարող եք բարձրացնել այն մարդու տրամադրությունը, որը վերջին շրջանում տխրում էր, վստահություն կներշնչեք կասկածողներին, կոգեշնչեք նրանց, ովքեր հուսահատվել են: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Հանգիստ ու բարենպաստ օր է: Այն չի կարելի նշանակալի անվանել, բայց իրավիճակը վատը չի լինի, կարող եք օգուտ քաղել նրանից, եթե չվախենաք անսովոր քայլ անելուց: Փորձարկումները հաջող կլինեն, քանի որ ռիսկի չեք դիմի այնտեղ, որտեղ դրա կարիքը չկա, հույսներդ ավելի շատ ձեր ուժերի վրա կդնեք, այլ ոչ թե իրադարձությունների հաջող ընթացքի: Օրը հարմար է ծանոթությունների, ինչպես նաև ընկերների ու մյուս մտերիմ մարդկանց հետ շփվելու համար: Երբ կողքին լինեն մարդիկ, ովքեր ձեզ իսկապես հասկանում են, տրամադրությունն էլ դեպի լավը կփոխվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Համբերատարություն է պետք: Առանց դրա սկսածն ավարտին հազիվ թե հասցնեք, պատասխաններ չեք ստանա այն հարցերին, որոնք հուզում են ձեզ: Չեն բացառվում անհաջող զուգադիպությունները: Դրանք չեն խանգարի իրագործել ծրագրերը, բայց ցավալի ձգձգումների պատճառ կդառնան: Մի հուզվեք. ամեն ինչ ամենալավ ձևով կդասավորվի, եթե ինքներդ ձեզ համար խնդիրներ չստեղծեք: Դուք շատ բաների հումորով կնայեք, և դա շատ դուր կգա շրջապատողներին: Նրանք հաճույքով կարձագանքեն ձեր կատակներին, կուրախանան զվարճանալու հնարավորությունից: Չի բացառվում՝ նոր ծանոթներից մեկն ուզենա ձեր մասին ավելի շատ բան իմանալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Հիանալի օր է ձեզ համար կարևոր բանի համար պայքար սկսելու համար: Դուք էներգիայով լի կլինեք, որը չեք ուզենա զուր վատնել. այն կառուցողական հունի մեջ դնելը դժվար չի լինի: Հին ծանոթները լավ խորհուրդներ կտան, և դուք կիմանաք՝ երբ է պետք լսել դրանք: Հնարավոր են անսովոր գործնական առաջարկներ: Որոշ Կարիճներ հնարավորություն կունենան զբաղվել այն գործով, որը նրանց վաղուց հետաքրքրում է: Չեն բացառվում դրական փոփոխություններն անձնական հարաբերություններում: Դրանք տեղի կունենան ձեր նախաձեռնությամբ: Դուք կաշխատեք հոգ տանել մտերիմների հոգեկան հարմարավետության ու բարեկեցության մասին, նրանք էլ նույնկերպ կպատասխանեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Շփումների տեսանկյունից կարևոր օր է: Հենց հիմա կարող եք ոչ միայն համախոհներ, այլ նաև իսկական ընկերներ գտնել, հանդիպել նրանց, ովքեր իսկապես կհասկանան ձեզ ու կկիսեն ձեր հետաքրքրությունները: Հնարավոր են անսովոր, հիշարժան իրադարձություններ: Չի բացառվում՝ դրանք ձեզ հետաքրքիր մտքեր տան, հուշեն՝ ուր է պետք շարժվել: Որոշ Աղեղնավորներ արմատապես կփոխեն ապագայի ծրագրերը: Վճռական գործողությունների անցնելուց առաջ համոզվեք, որ պատրաստ եք դրան, ավարտեք սկսած բոլոր գործերը, որպեսզի հետո ստիպված չլինեք շեղվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրը հաճելի իրադարձություններով լի կլինի, որոնք կուրախացնեն ու կոգեշնչեն ձեզ: Ինչքան բարդ լինեն ձեր առաջ դրված խնդիրները, այնքան մեծ ոգևորությամբ կանցնեք դրանց լուծմանը: Այսօր սկսվող գործնական հարաբերությունները երկարատև ու արդյունավետ կլինեն: Հաջող կլինեն համարձակ փորձարկումները, անսովոր որոշումներն էլ կօգնեն արագ հաջողության հասնել: Ինտուիցիան անսխալ կհուշի՝ երբ է պետք ռիսկի դիմել: Դուք կփորձեք չձանձրանալ, կգտնեք ազատ ժամանակը հետաքրքիր ու վառ անցկացնելու ձևը: Մտերիմների համար դա հասկանալի չի լինի, բայց նրանք պատրաստ կլինեն աջակցել ձեր գաղափարներից շատերին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Դուք լավ կիմանաք, թե ինչի եք ձգտում ու ճիշտ կգնահատեք ձեր հնարավորությունները: Դա թույլ կտա հաղթահարել առաջ եկած խոչընդոտները, չշեղվել մանրուքների վրա ու հոգեկան ուժերը զուր չվատնել: Դուք կպահպանեք սառնասրտությունն ու հանգստությունը, նույնիսկ եթե ձեզ բռնկուն ու հուզական մարդիկ շրջապատեն: Չնայած գործեր շատ կլինեն, ժամանակ կմնա նաև հանգստի ու ընկերների հետ շփումների համար: Սիրային ժամադրությունները չեն հիասթափեցնի, հատկապես եթե ինքներդ փորձեք դրանք յուրահատուկ ու հիշարժան դարձնել: Վատ օր չէ նոր ծանոթությունների համար: Դրանցից մեկը կարող է գեղեցիկ սիրային պատմության սկիզբ դառնալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Արդեն օրվա առաջին կեսին հոգեկան վերելք կզգաք: Կարևոր չէ, թե ինչ խնդիրներ ծառացած կլինեն ձեր առաջ՝ անսովոր, թե միապաղաղ: Ավելի մեծ դեր կխաղա այն, թե ինչպես կստանձնեք գործերը: Եթե հնարամիտ լինեք, ոչ ստանդարտ լուծումներ գտնեք, ապա անպայման հաջողության կհասնեք: Օրը հարմար է շփումների համար: Այն նոր կապեր ու հետաքրքիր ծանոթություններ կբերի: Դուք շատերի վրա կկարողանաք լավ տպավորություն թողնել: Դրա համար հատուկ ջանքեր գործադրելու կարիք չի լինի, բավական կլինի միայն ձեզ բնական պահեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|