Աստղագուշակ․ հունվարի 18
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1924 | 21:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Բարդ օր է: Պետք է ուշադիր լինեք ու որոշ ժամանակ ծախսեք՝ պարզելու համար, թե ինչ է կատարվում: Շատ վստահող մի եղեք. կլինեն մարդիկ, ովքեր կուզենան ձեր տաղանդներն ու կարողությունները ծառայեցնել ի շահ սեփական հետաքրքրությունների: Ժամանակին դիմադրություն ցույց տվեք նրանց, ովքեր փորձում են չարաշահել ձեր բարությունը: Օրվա երկրորդ կեսին օգտակար կլինի միայնակ մնալը: Այդպես հնարավորություն կունենաք մտորել վերջին շրջանի իրադարձությունների շուրջ ու մոտ ապագայի սեփական պլանները կազմել: Հնարավոր է՝ հասկանաք, որ նոր խնդիրների վրա կենտրոնանալու համար որոշ գործեր լավ է հետաձգել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Շատ բաների կհավատաք ու հեշտությամբ կտրվեք պրովոկացիաներին: Հենց դա էլ կհանգեցնի նրան, որ արարքներ կգործեք, որոնք ձեզ էլ դուր չեն գա, կներքաշվեք տհաճ պատմությունների ու անհեռանկարային նախագծերի մեջ: Բայց լուրջ կորուստներ չեն լինի. առողջ բանականությունը կհուշի՝ երբ է պետք կանգ առնել: Հնարավոր են անսպասելի հանդիպումներ մարդկանց հետ, որոնց չեք համակրում, բայց այդ հանդիպումները կարող են շատ օգտակար լինել: Փորձեք ցույց չտալ ձեր իրական վերաբերմունքը: Թեկուզ ոչ այնքան անկեղծ բարեհամբույրությունը թույլ կտա շատ խնդիրներից խուսափել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Հեշտությամբ կդիմեք ռիսկի, քանի որ կզգաք, որ շատ բան կարող եք շահել: Իսկապես, այսօր նշանակալի հաջողությունների հասնելու շանս կա: Բայց դա ոչ միայն քաջություն, այլ նաև համառություն է պահանջում: Միանգամից հաղթանակի հասնել չի ստացվի: Հնարավորություն կունենաք ինչ-որ օգտակար բան սովորել, շփվել մարդկանց հետ, ովքեր կկիսվեն իրենց փորձով: Այսօր սկսվող գործնական հարաբերությունները ավելի ուշ կարող են սիրային բնույթ ստանալ, եթե ինքներդ դա ուզենաք: Օրվա երկրորդ կեսը առատաձեռն կլինի հաճելի անակնկալների հարցում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Շատ բանի կհասնեք, եթե չբավարարվեք ակներև թվացող բաներով ու փորձեք թափանցել իրերի ու երևույթների խորքը: Սովորեք, նորը իմացեք, մտածեք կյանքի մասին, փորձեք առավելագույնս լուրջ վերաբերվել ցանկացած գործի: Այդպես կկարողանաք խուսափել շատ տհաճություններից ու դժվարություններից: Շատ պրակտիկ, կենցաղային հարցեր կառաջանան, որոնք ձեր ուշադրության կարիքը կզգան: Մի հետաձգեք դրանց լուծումը: Հազիվ թե ինչ-որ մեկը օգնություն առաջարկի: Ամենայն հավանականությամբ, իրավիճակից պետք է ինքնուրույն գլուխ հանեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Նոր նախաձեռնություններում հաջողության հավանականությունը մեծ չէ, փոխարենը լավ ծանոթ գործերից հեշտությամբ գլուխ կհանեք: Ուղևորությունների մեկնեք օրվա առաջին կեսին: Օրվա այդ հատվածում ճամփան հեշտ կթվա, իսկ տհաճությունների հավանականությունն էլ փոքր կլինի: Հանդիպումների համար, հակառակը, հարմար է երեկոն: Այդ հատվածում հանգիստ ու կառուցողական երկխոսության տրամադրված կլինեք: Կարող եք քննարկել նույնիսկ ամենաբարդ հարցերը՝ նրանք, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ էին առաջանում: Փոխհամաձայնության հասնելու ու բոլորին ձեռնտու որոշում ընդունելու շանս կա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Ընտանեկան հարաբերությունների տեսանկյունից բարդ օր է: Օրվա մեծ մասը նվիրված կլինի հարազատների հետ տարաձայնությունների կարգավորմանն ու վիճողներին հաշտեցնելուն: Ձեր օգնության կարիքը շատերը կզգան, բայց այն ըստ արժանվույն քչերը կգնահատեն: Ցանկալի չէ ստանձնել բարդ հարցերի լուծումը, կամ մասշտաբային նախագծերի վրա աշխատանք սկսել: Լավ է զբաղվել այն գործերով, որոնք հնարավորություն են տալիս արագ ստանալ անհրաժեշտ արդյունքը: Վատ չեն դասավորվի ուղևորությունները, հատկապես եթե լավ ընկերախմբով ճամփա ընկնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Լարված օր է: Օրվա երկրորդ կեսը առաջինից հաջող կլինի: Առավոտյան կենտրոնացվածություն պահանջող կարևոր գործեր մի պլանավորեք: Ինչ-որ բան մոռանալը կամ խառնելը, մանրուքներն աչքաթող անելը շատ հեշտ կլինի, ուրիշների սխալների ու անփութության հետևանքով անհաջողության կհանդիպեք: Միայն պլանավորված գնումներ արեք, աշխատեք շատ չծախսել: Երեկոյան ժամանակ գտեք ձեզ լավ հասկացող մարդկանց հետ հանդիպելու համար: Շփումները շատ հաճելի կլինեն, աջակցություն ու լավ խորհուրդներ կստանաք: Չեն բացառվում սիրային անակնկալները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրը մի հանդիպում կբերի, որը կվերակենդանացնի հին, համարյա մոռացված զգացմունքները: Կհիշեք անցյալի իրադարձությունները և, հնարավոր է, ուզենաք վերականգնել հին կապերը: Սակայն մի շտապեք նախաձեռնող լինել, մի քիչ սպասեք, և իրավիճակը կփոխվի: Դա վերաբերում է և՛ գործնական ոլորտին, և՛ անձնական հարաբերություններին: Ցանկալի չէ կապվել լուրջ պարտավորություններով: Վտանգ կա՝ գերագնահատեք ձեր հնարավորությունները ու բարդ իրավիճակում հայտնվեք: Հնարավոր են աննշան ֆինանսական կորուստներ, անհաջող գնումներ: Շտապելով գործարքներ մի կնքեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրն առանց տհաճ զրույցների չի անցնի: Նույնիսկ եթե հարաբերություններ պարզելու, ձեր և ուրիշների արարքները վերլուծելու ցանկություն չունեք, դրանցից խուսափել չի ստացվի: Աշխատեք գոնե արտաքուստ հանգստություն պահպանել: Եթե հույզերին տրվեք, կառուցողական երկխոսություն չի կայանա, և վիրավորանքները երկար ժամանակ կհիշվեն: Հավանական են հաջողություններ ինքնուրույն աշխատանքի մեջ: Ձեր նոր գաղափարները կարող են շատ լավը լինել: Մի շտապեք. մտածած ամեն ինչ չէ, որ հնարավոր կլինի միանգամից իրագործել, բայց ժամանակի հետ դա անելու հնարավորություն անպայման կունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրը կառանձնանա անբարենպաստ հուզական դաշտով: Հակված կլինեք անհանգստանալ դատարկ բաների պատճառով, ամեն պատահական զուգադիպության մեջ ապագա խնդիրների նախազգուշացում կտեսնեք: Իրականում ամեն ինչ այդքան էլ վատ չէ, այնպես որ՝ պետք չէ հուզվել: Արդեն օրվա երկրորդ կեսին դրական փոփոխություններ կնկատեք, իսկ դրական միտումների ազդեցությունը ժամ առ ժամ ավելի նկատելի կդառնա: Հետաքրքիր մասնագիտական հնարավորություններ կբացվեն: Երեկոն հարմար է ֆինանսական հարցերը լուծելու համար: Այն դրամական մուտքեր ու հաջող գնումներ է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Պատրաստ եղեք պաշտպանել ձեր տեսակետը. այսօր վեճեր շատ կլինեն: Երբեմն ձեզ հետ չեն համաձայնի նույնիսկ ամենամտերիմ մարդիկ: Դա չափազանց վիրավորական կթվա: Փորձեք հանգստություն պահպանել. առանց դրա փոխհամաձայնության հասնել չի ստացվի: Որոշ Ջրհոսներ այսօր շատ կասկածամիտ ու խանդոտ կլինեն: Օրը թեթև կլինի նրանց համար, ովքեր կարողանում են փոխել պլանները ու հարմարվել նոր պայմաններին: Մյուսները հազիվ թե գոհ լինեն նրանից, թե ինչպես են զարգանում իրադարձությունները: Շատ բան սպասվածի նման չի դասավորվի, իսկ դա կստիպի հուզվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Խուսափեք վեճերից, սուր բանավեճերից, աշխատեք, որ կոնֆլիկտներ չլինեն: Առաջին հերթին՝ պետք չէ փչացնել շրջապատի հետ հարաբերությունները, և երկրորդ՝ այսօր շատ սուր կարձագանքեք շփման մեջ առաջ եկած դժվարություններին: Ձեզ հոգեկան հարմարավետություն, հաճելի ու բարյացակամ տրամադրված մարդկանց ներկայությունն ու մտերիմների աջակցությունն է պետք: Ձեր ուժերի սահմաններում կլինի այս ամենն ապահովելը: Սովորական աշխատանքը ավելի հեշտ կտրվի, քան նոր խնդիրների լուծումը: Լավ է կենտրոնանալ լավ ծանոթ գործերի վրա: Ցանկալի չէ լուրջ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|