ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հունվարի 17
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1301 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Մի շտապեք գործի անցնել: Օրվա առաջին կեսը հարմար է ձեր ու մյուսների արարքները վերլուծելու, անցյալի իրադարձությունների մասին մտորելու ու եզրահանգումներ անելու համար: Շատ խիստ մի դատեք, փորձեք ներողամիտ լինել և՛ ձեր, և՛ ուրիշների հանդեպ: Օգտակար կլինի խորհուրդները լսելը, նույնիսկ նրանք, որոնք տալիս են ձեզանից քիչ փորձ ունեցող մարդիկ:

Օրվա երկրորդ կեսը նոր հնարավորություններ, ինչպես նաև այնպիսի գաղափարներ կբերի, որոնք կուզենաք անհապաղ կյանքի կոչել: Չեն բացառվում մտերիմներին ու ձեզ համար թանկ մարդկանց վերաբերող լավ նորությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Աշխատանքի մեջ կարող եք նշանակալի հաջողությունների հասնել: Դա առաջին հերթին վերաբերում է նրանց, ում գործունեությունը կապված է ճշգրիտ գիտությունների հետ և ժամանակակից ինֆորմացիոն տեխնոլոգիաների կիրառում է պահանջում: Ձեզ կհաջողվի ճիշտ դնել առաջնահերթությունները ու կենտրոնանալ կարևորի վրա: Հազիվ թե ինչ-որ մեկը խանգարի ձեզ:

Անձնական հարաբերությունների տեսանկյունից օրը շատ լավն է: Մտերիմների հետ ընդհանուր լեզու գտնելը, նոր ծանոթների վրա բարենպաստ տպավորություն թողնելը շատ հեշտ կլինի: Պատահական հանդիպումը սիրային հարաբերությունների սկիզբ կդնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը կարող է շատ կարևոր լինել: Ամենայն հավանականությամբ, օրվա կեսին ինչ-որ լավ գաղափար կյանքի կոչելու հնարավորություն կունենաք, և դա մեծ հաջողության սկիզբը կդառնա: Այնպես որ՝ ուշադիր եղեք ու բաց մի թողեք ձեր շանսը: Այսօր և՛ որոշումներ ընդունել, և՛ գործել պետք է արագ: Մտորելու համար երկար ժամանակ չեք ունենա:

Սխալներից խուսափել կօգնի ինտուիցիան: Նրա հուշումներին կարող եք ապավինել և՛ գործնական, և՛ անձնական հարաբերություններում: Երեկոն հիանալի է այն մարդու հետ հանդիպելու համար, ում ուզում եք դուր գալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Սիրային հարաբերությունների տեսանկյունից բարենպաստ օր է: Դա վերաբերում է նույնիսկ նրանց, ովքեր արդեն հիասթափվել են սիրուց ու անձնական հարաբերություններում ոչ մի դրական փոփոխության ակնկալիք չունեն: Չի բացառվում ծանոթությունը, որը գեղեցիկ սիրային պատմության սկիզբ կդառնա: Հնարավորություն կունենաք վերականգնել կապը այն մարդու հետ, ով ժամանակին ձեզ համար շատ թանկ է եղել:

Կյանքի մյուս ոլորտներում նույնպես նկատելի կլինի դրական միտումների ազդեցությունը: Ֆինանսական հարցերն ավելի դանդաղ կլուծվեն, քան կուզենայիք, բայց արդյունքներից գոհ կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հարմար օր է ապագային վերաբերող կարևոր որոշումներ ընդունելու համար: Ձեր գաղափարները շատ լավը կլինեն: Թող ձեզ չվախեցնի նոր պլանների մասշտաբայնությունը, քանի որ ամենայն հավանականությամբ կկարողանաք կյանքի կոչել դրանք, թեկուզ՝ մի փոքր ուշ: Մի շտապեք կիսվել ձեր մտքերով: Ցանկացած քննարկում լավ է հետաձգել:

Օրվա երկրորդ կեսին հավանական են հաճելի նորություններ ու հետաքրքիր առաջարկներ: Չի բացառվում՝ հեռանկարային ու խոստումնալից նախագծով զբաղվելու հնարավորություն ունենաք, որը շատ շուտով եկամուտ կբերի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Կարևոր կլինի գործերի իրական վիճակը գնահատելը: Կարող եք տրվել երևակայությանը, բայց եթե շատ հեռուն գնաք, վտանգ կա՝ սեփական պատրանքների գերին կդառնաք: Ցանկացած գործի պրակտիկ մոտեցում ցուցաբերեք և կյանքում շատ բան դեպի լավը կփոխեք:

Օրը հարմար է վատ սովորույթներից հրաժարվելու համար: Կարող եք վերջ տալ այն կապերին, որոնք խանգարում են առաջ շարժվել, հրաժարվեք անհույս նախագծերից, ազատվեք անպիտան իրերից: Ամենաճկուն Կույսերը կկարողանան զինաթափել հին թշնամիներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը անսպասելի ու գրավիչ առաջարկներ է խոստանում: Մտածելու ժամանակ քիչ կունենաք, այնպես որ՝ պատասխան տալու հարցում շտապեք: Համարձակությունն ու վճռականությունն այսօր պետք կգան և՛ գործերում, և՛ անձնական հարաբերություններում:

Առավոտյան հնարավոր են տարաձայնություններ աշխատավայրում, վեճեր մտերիմների հետ, բայց արդեն օրվա կեսին բոլորի հետ ընդհանուր լեզու կգտնեք, վիրավորանքներն էլ կմնան անցյալում: Երեկոն շատ հաճելի կանցնի հատկապես սիրահարների համար, որոնք կգտնեն այն դրական հույզերով լցնելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Կարևոր գործում կկարողանաք հաջողության հասնել: Բայց դրա համար պետք է կենտրոնանաք դրա վրա ու հետաձգեք մնացած ամեն ինչ: Օրը հարմար է անսովոր խնդիրներ լուծելու համար: Հաճախ գործերին ստեղծագործ մոտեցումը թույլ կտա արագ անհրաժեշտ արդյունքի հասնել, հաղթահարել խոչընդոտները, որոնց առաջ մյուսները նահանջել են:

Շատ հետաքրքիր զրույցներ կլինեն, ինֆորմացիա կստանաք, որը շատ շուտով պետք կգա: Չեն բացառվում զարմանալի հաջող զուգադիպությունները, անսպասելի նվերներն ու դրամական մուտքերը: Սիրահարներին հաճելի անակնկալներ են սպասվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկզբին հնարավոր են տհաճ նորություններ: Մի վշտացեք. շուտով պարզ կդառնա, որ իրավիճակն այնքան էլ վատը չէ: Հետո կգա նոր պլանների ժամանակը, որոնք հնարավոր է կառուցեք ու կյանքի կոչեք ինչպես միայնակ, այնպես էլ մտերիմ մարդկանց հետ համատեղ:

Ձեր գաղափարները լավը կլինեն, բայց պետք է ուշադիր լինեք նաև մյուսների մտքերին, որոնք կարող են օգտակար լինել: Օրվա երկրորդ կեսը հարմար է այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց վրա ուզում եք բարենպաստ տպավորություն թողնել: Դա վերաբերում է և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումներին: Վատ մի զգացեք գործի դնել ձեր հմայքը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հանգստություն պահպանելը բարդ կլինի: Օրը փոքրիկ տհաճություններ կբերի, բայց դրանց քանակը կստիպի ձեզ հուզվել: Սակայն խնդիրների մեծ մասն արագ ու առանց մեծ ջանքերի կլուծվի: Բավական կլինի խուսափել խառնաշփոթից ու լրացուցիչ խնդիրներ չստեղծել ձեր ու շրջապատի համար:

Օրվա երկրորդ կեսն առաջինից արդյունավետ կլինի, բայց և ավելի լարված: Պետք է մի քանի հարցերի շուրջ միաժամանակ մտորեք, հարթեք ուրիշների կոնֆլիկտները, վերջ տաք անհասկացողությանը: Ձեզ ճիշտ պահելու համար համբերատար պետք է լինեք, բայց ամենից գլուխ կհանեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Վառ ու հիշարժան օր է: Այն հույզեր, անսովոր իրադարձություններ, զարմանալի հանդիպումներ կբերի: Հաճախ իրադարձությունները սպասվածի նման չեն զարգանա: Դրա պատճառով պետք է մոռանաք պլանավորած որոշ գործերի մասին, ինչը հետո խնդիրների կհանգեցնի: Ավելի լավ է նախապես կազմեք այն գործերի ցուցակը, որոնք ոչ մի կերպ չի կարելի հետաձգել:

Երեկոն հին ընկերների հետ ուրախ անցկացնելու ու այն մարդկանց հետ շփվելու հնարավորությունը կտա, որոնց վաղուց չէիք տեսել: Օգտվեք հարմար պահից ու վերականգնեք պիտանի կապերը: Դրանք շուտով պետք են գալու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Աշխատեք ու կհասնեք հաջողության: Ուզածին հասնելու համար շատ դժվարություններ պետք է հաղթահարեք: Շրջապատի հետ շփման ճիշտ տոն ընտրելը հեշտ չի լինի, բայց պետք է ջանքեր գործադրեք: Առաջին հերթին՝ աջակցությունը ձեզ չէր խանգարի, և երկրորդ՝ ձեզ ավելի լավ կզգաք, երբ տարաձայնություններն ու վեճերը կմնան անցյալում:

Հեշտությամբ հետաքրքրություն կառաջանա նոր մարդկանց հանդեպ, արագ համակրանք կծնվի, նոր հարաբերություններն էլ արագ կզարգանան: Բայց ավելի լավ է չկորցնել գլուխը: Դա ձեզ թույլ կտա խուսափել ցավալի սխալներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1301 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/6