Աստղագուշակ․ հունվարի 13
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3967 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Աշխատանքի տեսանկյունից ամենահասարակ օրը չէ, բայց հաջողության հասնել կարելի է: Կօգնեն աշխատասիրությունն ու հաստատակամությունը, և դուք պատրաստ կլինեք դրսևորել այդ հատկանիշները: Բացի այդ, չեք վախենա ռիսկի դիմել, իսկ դա թույլ կտա առաջ անցնել նույնիսկ ամենաուժեղ մրցակիցներից: Մտերիմների հետ հարաբերությունները կհարթվեն, հին կոնֆլիկտներն ու տարաձայնությունները կմոռացվեն: Եթե ինչ-որ հարցերում ընդհանուր եզրահանգման գալ չհաջողվի, կգտնվի լուծում, որը բոլորին կգոհացնի: Հնարավոր է կարևոր նորություններ ստանաք հեռվում ապրող բարեկամներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Ամեն հարցում հույս դրեք ինտուիցիայի վրա, քանի որ նրա հուշումներն այսօր ժամանակին ու ճշգրիտ կլինեն: Հենց դրանց շնորհիվ ձեզ կհաջողվի գլուխ հանել բարդ ու խճճված իրավիճակներից, հրաշալի խորհուրդներ տալ նրանց, ովքեր չեն կարողանում ինքնուրույն ելք գտնել: Մարդիկ, որոնց այսօր կաջակցեք, ժամանակի հետ իսկական ընկերներ կդառնան: Գործեր շատ կլինեն, բայց հոգնածություն չեք զգա նույնիսկ ուշ երեկոյան: Կարող եք լրիվ նոր, բարդ ու կարևոր նախագծերի վրա աշխատանք սկսել: Դուք արագ ամեն ինչից գլուխ կհանեք, սխալներ էլ չեք անի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Խուճապի մի մատնվեք: Ծագած դժվարություններն այնքան նշանակալի չեն, որքան կարող են սկզբում թվալ: Գլուխ մի կոտրեք այն հարցերի վրա, որոնց պատասխանը չեք կարող գտնել, պարզապես դրանք հետաձգեք ավելի լավ ժամանակների համար: Հանգիստ սպասելու ունակությունը շատ Երկվորյակների հեռու կպահի սխալներից, որոնք հաճախ ձեր շտապողական որոշումների հետևանքն են: Մտերիմների հետ հարաբերությունները հարթ ու ներդաշնակ կլինեն, եթե անտեղի խորհուրդներ չտաք, խուսափեք քննադատելուց ու նկատողություններ անելուց: Ավելորդ կատակները նույնպես տեղին չեն լինի, բոլորը չէ, որ ունակ կլինեն գնահատել ձեր հումորի զգացումը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Եկել է ամենահամարձակ ծրագրերի ուղղությամբ առաջին քայլերն անելու ժամանակը: Հաջողությունը կուղեկցի ձեզ անկախ նրանից, թե ինչ ոլորտ եք ընտրել: Ձեզանից միայն մի բան կպահանջվի՝ իսկապես հետաքրքրվել գործով: Հենց դրա շնորհիվ ձեզ մոտ հրաշալի գաղափարներ կծնվեն: Հնարավորություն կունենաք կյանքի կոչել այն, ինչ նախկինում համարյա անհնար էր թվում: Լավ օր է ուսման համար: Այն հարմար է նաև գիտելիքներով կիսվելու համար. ձեզ ուշադիր կլսեն: Որոշ Խեցգետինների հաճելի ծանոթություններ են սպասվում: Ձեզ համար հեշտ կլինի նույնիսկ ամենապահանջկոտ մարդկանց վրա լավ տպավորություն թողնելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Իրադարձությունները ուզածից դանդաղ կզարգանան: Բայց վշտանալ պետք չէ. իսկապես կարևոր բաներից անթերի ու ժամանակին գլուխ կհանեք: Աշխատեք հնարավորինս շուտ որոշակիություն մտցնել առաջնահերթությունների մեջ: Որոշ գործեր կարելի է հետաձգել, և դա ոչ մի տհաճ հետևանք չի ունենա: Լավ կանցնեն ընտանեկան միջոցառումները, հարազատների հետ շփումներն էլ կբարձրացնեն տրամադրությունը: Հնարավորություն կունենաք հաճելիորեն զարմացնել սիրելի մարդուն, ուրախացնել անսպասելի նվերով, անակնկալով կամ լավ նորությամբ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Այսօր տեղի ունեցող ամեն ինչին շատ բուռն կարձագանքեք, հատկապես՝ օրվա առաջին կեսին: Կուզենաք հնարավորինս արագ գլուխ հանել բոլոր գործերից, իսկ դանդաղկոտ մարդիկ խիստ կնյարդայնացնեն: Երբեմն դա տհաճ իրավիճակների կհանգեցնի: Օրինակ՝ կսկսեք բարկանալ նրանց վրա, ովքեր ոչ մի բանում մեղավոր չեն, կվիճեք ընկերների կամ մյուս մտերիմների հետ: Բարեբախտաբար, հուզական վիճակը կկայունանա, բոլոր ապրումները կմնան անցյալում, լավատեսորեն կտրամադրվեք: Այդ հատվածում հավանական են լավ նորություններ: Դրանք կապված կլինեն հենց այն գործի հետ, որը ձեզ համար շատ կարևոր է: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Շրջապատողները հույս կդնեն ձեզ վրա, իսկ դա ձեզ համար շատ հաճելի կլինի: Կուրախացնի այն մարդկանց օգնելու հնարավորությունը, որոնց հանդեպ անտարբեր չեք կամ պարզապես արդարությունը վերականգնելու, կյանքն ավելի լավը դարձնելու հնարավորությունը: Դուք շատ պատասխանատու կմոտենաք ամենին, ինչով կզբաղվեք, այնպես որ՝ սխալներից կխուսափեք: Բացառություն կդառնա երեկոն: Դուք կուզենաք ձեզ վրա ուշադրություն գրավել, իսկ դա ոչ խոհեմ արարքների կմղի: Բացի այդ, հենց այդ հատվածում ձեր շուրջը կհավաքվեն տարաբնույթ պրովոկացիաների սիրահարները: Հատկապես զգույշ եղեք նրանց հետ, ովքեր արդեն հուսախաբ են արել ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Դուք էներգիայով լի ու վճռական կլինեք, իսկ դա կօգնի գլուխ հանել ամենատարբեր, այդ թվում՝ կարևոր ու բարդ խնդիրներից: Թշնամիները մի կողմ կքաշվեն ձեր ճանապարհից՝ հասկանալով, որ այնտեղ մնալը վտանգավոր է: Այսօր դուք կնախընտրեք ինքնուրույն չգործել, այլ կամավոր օգնականներին ներգրավել: Նման ռազմավարությունը շատ արդյունավետ կլինի: Բայց ամենալուրջ գործերում ուրիշների վրա հույս չեք դնի, քանի որ կհասկանաք՝ ոչ ոք դրանցից ձեզանից լավ գլուխ չի հանի: Շրջապատողները կտեսնեն դա ու կփորձեն չշեղել ձեզ խորհուրդներով և խնդրանքներով: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Հագեցած օր է: Դուք կբախվեք անսպասելի դժվարությունների, բայց դա ձեզ խուճապի չի մատնի: Հակառակը՝ ինչքան բարդ լինեն ձեր առաջ դրված խնդիրները, այնքան մեծ ոգևորությամբ կստանձնեք դրանք: Դրա հետ միասին, կարևոր է ճիշտ գնահատել սեփական ուժերը, հիշել, որ նույնիսկ ձեզ համար ամեն ինչ հնարավոր չէ: Ժամանակին նահանջելու ունակությունը ձեզ զերծ կպահի տհաճություններից: Կարող եք բանակցություններ անցկացնել, քննարկել գործնական ու անձնական հարցերը: Երկու դեպքում էլ աշխատեք ավելորդ անկեղծություն չդրսևորել: Հիշեք, որ ամեն անգամ պետք չէ միանգամից հայտնել ձեր մտադրությունների ու ծրագրերի մասին: Հաճախ ավելի շահեկան կլինի սպասելը, դիտելը, թե ինչպես կզարգանան իրադարձությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրը շատ հարմար է շփումների համար: Ձեր շնորհիվ նույնիսկ ամենափակ մարդիկ զրուցասեր կդառնան, իսկ խորամանկները՝ ազնիվ ու անկեղծ, ճիշտ է՝ ոչ երկար ժամանակով: Կարող եք քննարկել ու լուծել գործնական հարցերը: Սակայն նկատի ունեցեք, որ այսօր ձեռք բերած կարևոր պայմանավորվածությունները հետո կարող են վերամշակվել: Հավանական են անսովոր հանդիպումներ, հետաքրքիր ուղևորություններ: Նոր տպավորությունները կաշխուժացնեն ու կոգեշնչեն ձեզ, նոր գաղափարներ կտան, կօգնեն նորովի նայել սովորական իրերին: Երևակայեք, երազեք. այսօր դա շատ օգտակար կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Բարենպաստ օր է աշխատանքի համար: Գործնական ոլորտում դրական միտումների ազդեցությունը առավոտվանից ուժեղ կլինի: Դուք համախոհներ կգտնեք, որոնց հետ շատ հաճելի կլինի շփվելն ու համագործակցելը: Հաջող կլինեն գործնական ուղևորությունները: Անձնական հարաբերություններում դրական փոփոխությունները քիչ հավանական են, բայց իրավիճակն ընդհանուր առմամբ վատը չի լինի, և ինչ-որ բանի համար անհանգստանալու պատճառ չկա: Մտերիմների հետ ընդհանուր լեզու գտնելը հեշտ կլինի. եթե նույնիսկ ինչ-որ տարաձայնություններ ծագեն, արագ կհաղթահարեք դրանք: Միակ բանը, որը չարժե անել, մտովի անցյալի տհաճ իրադարձություններին վերադառնալն ու դրանք քննարկելն է: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը հաջող կսկսվի: Առավոտը հարմար է ցանկացած զբաղմունքի համար: Ինչքան շատ մարդիկ լինեն ձեր շուրջը, այնքան լավ: Դուք շփումներից չեք հոգնի, կուրախացնեք ու կոգեշնչեք շրջապատողներին, ինքներդ էլ դրանից հաճույք կստանաք: Նոր ծանոթությունները անսովոր հարաբերությունների սկիզբ կդնեն: Երեկոյան հնարավորություն կունենաք զբաղվել անօգուտ, բայց հաճելի ինչ-որ բանով: Հիմա դուք կարող եք ձեզ նման բան թույլ տալ: Դրական հույզերի պակաս չի լինի: Չեն բացառվում հեռվից լավ նորությունները: Հին ծանոթները առաջարկներ կանեն, որոնք մերժելու ցանկություն չեք ունենա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|