ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հունվարի 12
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3596 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հետևեք ձեր հուզական վիճակին: Թույլ մի տվեք, որ փոքր պատահարները, ցավալի թյուրիմացություններն ու անտակտ մարդիկ փչացնեն ձեր տրամադրությունը: Եթե դուք չտխրեք, կարող եք նույնիսկ սարեր շրջել կամ հասնել նրան, ինչը համարյա անհնար էր թվում:

Գործերին ստեղծագործ մոտեցումը հաճախ օգնության կհասնի: Դրա շնորհիվ չեք ձանձրանա, նույնիսկ եթե ողջ օրը ստիպված լինեք նույն բանով զբաղվել: Հավանական են հաջողություններ ուսման մեջ: Դուք հեշտությամբ կմտապահեք ամենն, ինչ կարող է շուտով կամ ավելի ուշ պետք գալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Դուք պետք է լուծեք կարևոր ֆինանսական հարցը՝ ինչի վրա ծախսել անսպասելի ստացած գումարը: Նկատի ունեցեք, որ այստեղ լավ է չշտապեք: Չի բացառվում՝ ամենաշահավետ գործարքների ու լավագույն գնումների ժամանակն ավելի ուշ գա: Իսկ հիմա կարող եք կարգուկանոն հաստատել գործերում, ավարտին հասցնել այն, ինչ ավելի վաղ եք սկսել ու ուղղել հին սխալները:

Որոշ Ցուլեր հրաշալի ժամանակ կանցկացնեն հարազատների կամ մյուս մտերիմների շրջապատում: Օրը հարմար է հին կապերն ամրապնդելու, վերջին շրջանում լարված հարաբերությունները դեպի լավը փոխելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Զգույշ եղեք ու հոգ տարեք ձեր մասին: Պետք չէ ձեզ վրա շատ բան վերցնել, դրա անհրաժեշտությունը չկա: Ավելի օգտակար կլինի ուշադիր լինելը, որպեսզի չկորցնեք այն հաջողությունը, որն ինքը ձեր ձեռքը կընկնի: Հիշեք հին գաղափարների մասին, որոնք նախկինում չի հաջողվել կյանքի կոչել: Այսօր դուք դրանք կյանքի կոչելու շանս կունենաք:

Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր կամ գործնական առաջարկներ է խոստանում, որոնք եկամուտ կխոստանան: Այդ ժամանակ շատ Երկվորյակների պետք կգա այն, ինչ նրանք հասցրել են սովորել ավելի վաղ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Մի հուսահատվեք, եթե ինչ-որ բան ուզածի նման չընթանա: Սա իսկապես ամենահեշտ օրը չէ: Ամենատարբեր գործերում դժվարություններ կառաջանան, նույնիսկ նրանցում, որոնց հաջող ավարտի վրա ոչ մի րոպե չէիք կասկածում: Բայց բոլոր տհաճությունները ժամանակավոր բնույթ կկրեն, շուտով կանցնեն ու հետք էլ չեն թողնի:

Հնարավոր են ծանոթություններ, որոնք սիրային շարունակություն կստանան: Այսօր սկսվող հարաբերությունները բուռն ու հիշվող կլինեն: Չի բացառվում՝ ձեր մասին նոր բան իմանաք, հասկանաք, որ թերագնահատել եք ինքներդ ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հրաշալի գաղափարներ կունենաք, բայց դրանք միանգամից կյանքի կոչել չի ստացվի: Դա վիրավորական կլինի, բայց մտածածից հրաժարվել պետք չէ: Ավելի ուշ անպայման կվերադառնաք ձեր մտահղացումներին, որոնք լրիվ այլ արդյունք կտան:

Օրը հարմար է ավելի վաղ սկսածն ավարտին հասցնելու, երկար ժամանակ հանգիստ չտվող հարցերը լուծելու համար: Կարող եք ուղղել հին սխալները: Նշանակալիորեն դեպի լավը կփոխվեն մտերիմների հետ հարաբերությունները, փոխադարձ դժգոհությունները կքչանան, վիրավորանքները կմնան անցյալում, իսկ վեճերի նոր առիթներ չեն լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բարենպաստ օր է ուղևորությունների համար: Դրանք ուրախ ու հետաքրքիր կանցնեն, նույնիսկ եթե բացառապես գործնական նպատակներով ճամփա գնաք ու այնքան էլ լավ տրամադրության մեջ չլինեք: Ինչքան տանից ու սովորական երթուղուց հեռանաք, այնքան հեշտ կլինի հետաքրքիր մարդու հետ ծանոթանալն ու նրան դուր գալը:

Առօրյա գործերը ձանձրալի կթվան, բայց դրանցից հրաշալի գլուխ կհանեք, սխալներ էլ չեք անի: Հնարավորություն կունենաք ուղղել ավելի վաղ գործած սխալները: Այստեղ շատ Կույսերի կօգնեն ընկերները. վատ մի զգացեք նրանց դիմել աջակցության ու խորհուրդների խնդրանքով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրն առատաձեռն կլինի դրական հույզերի մասով: Ձեզ դուր կգա այն, ինչով կզբաղվեք, նույնիսկ եթե դրանք ամենահասարակ ու մի փոքր էլ ձանձրալի գործերը լինեն: Կուրախացնեն տնային հոգսերը, տան կամ բնակարանի կահավորանքը, խոհարարությամբ զբաղվելը: Ամեն ինչում կարող եք ստեղծագործ տարրեր մտցնել, նոր գաղափարները հաջող կլինեն:

Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր ծանոթություններ է խոստանում և հարմար է ռոմանտիկ ժամադրությունների համար: Դժվար չի լինի այն մարդուն դուր գալը, որին վաղուց եք համակրում: Կարող եք քննարկել գործնական հարցերը, բայց կարևոր է ավելորդ բաներ չխոսել ու շատ հեռու ապագային չնայել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկզբին ստիպված եք լինելու շտապել ու բարկանալ, անիմաստ զրույցներն էլ ժամանակ կխլեն ու կփչացնեն ձեր տրամադրությունը: Նշանի շատ ներկայացուցիչների կթվա, թե շրջապատողները լրիվ հիմար են կամ, չգիտես ինչու, ուզում են այդպիսին թվալ: Շատ վեճեր կլինեն, որոնցից մեծամասնությունում հաղթանակ կտոնեք:

Աստիճանաբար գործերը կլավանան, ձեզ կհաջողվի վերահսկել իրավիճակը: Եվ ահա դուք ինքներդ այլևս չեք հետևի ընդհանուր ռիթմին, շրջապատողներին կթելադրեք ձեր ռիթմը: Որքան էլ տարօրինակ հնչի, բոլորը գոհ կմնան: Չեն բացառվում հաճելի ծանոթությունները: Նախկինում լարված հարաբերությունները արմատապես դեպի լավը կփոխվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարենպաստ օր է գործնական հանդիպումների, երկարաժամկետ համագործակցության հետ կապված հարցերը քննարկելու համար: Եթե ձեր կարիերայի կամ բիզնեսի համար պետք է տպավորություն թողնեք մարդկանց վրա, այդ հարցում խնդիրներ չեն ծագի: Դուք առանց դժվարության կգտնեք անհրաժեշտ բառերը, ձեր գաղափարները շահեկան լույսի ներքո կներկայացնեք:

Օրվա երկրորդ կեսին կուրախացնեն հաճելի նորությունները, այդ թվում՝ կարևոր ընտանեկան գործին վերաբերող լուրերը: Որոշ Աղեղնավորներ կհասկանան, թե ինչ սխալներ են արել վերջին ժամանակներս ու կփորձեն ուղղել դրանք: Աստղերն անպայման կօգնեն այդ հարցում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Կարող եք հաջողության հասնել աշխատանքի մեջ: Հատկապես հեշտ կլինի այնտեղ, որտեղ ոչ այնքան ստեղծագործ մոտեցում, որքան մանրուքներին ուշադրություն ու պարտականությունների անթերի կատարում կպահանջվի: Դուք լուրջ կլինեք, չեք շեղվի, սխալներ չեք անի: Լավ է գործ ունենալ փաստաթղթերի, քան մարդկանց հետ. այդպես նյարդայնության պատճառներն էլ քիչ կլինեն:

Օրը հարմար է ոչ ֆորմալ շփումների, ընկերների ու մտերիմների հետ հանդիպելու համար: Հնարավոր են հաճելի անակնկալներ, անսպասելի նվերներ, այդ թվում՝ մարդկանցից, որոնք նախկինում ոչ մի բանով ձեզ չեն ուրախացրել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարենպաստ օր է աշխատանքի համար: Դուք լավ լեզու կգտնեք գործընկերների ու ղեկավարության հետ: Կարող եք սովորական առաջադրանքները լուծելու նոր մեթոդներ փորձել: Ձեր անսովոր գաղափարները կհաջողվի արագ կյանքի կոչել: Եթե սխալներ անեք, արագ կնկատեք ու կուղղեք դրանք:

Դրական միտումների ազդեցությունը կգերակշռի անձնական հարաբերությունների ոլորտում: Ճիշտ է, նրանց հետ, որոնց վաղուց գիտեք, ավելի լավ լեզու կգտնեք, քան նոր ծանոթների հետ: Երեկոյան ինքնազգացողությունը կվատանա, այնպես որ՝ աշխատեք չհոգնել: Պետք չէ օրգանիզմը փորձության ենթարկել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Գործերում հաջողակ կլինեք, և դուք ճարպկորեն կօգտվեք դրանից: Հնարավոր է շատ գրավիչ առաջարկներ ստանաք մարդկանցից, որոնց հետ նախկինում բազմիցս համագործակցել եք: Կարող եք գործարքներ կնքել՝ կապված անշարժ գույքի հետ, պայմանավորվել տեղափոխվելու շուրջ: Նույնիսկ ոչ միանշանակ իրավիճակներում կկարողանաք բոլորին գոհացնող որոշում ընդունել:

Օրը հաջող է նաև անձնական հարաբերությունների տեսանկյունից: Այստեղ հնարավոր են արմատական դրական փոփոխություններ: Օրինակ, հնարավոր է հանդիպում, որը կարևոր դեր կխաղա ձեր կյանքում, կամ սեր առաջին հայացքից: Սիրո մեջ հիասթափված Ձկներին կվերադառնա լավատեսությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3596 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/4