ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հունվարի 10
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2739 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Լարված օր է, բայց այն անհույս չէ: Ձեր գլխավոր խնդիրն է հնարավորինս վաղ հասկանալ, թե ինչում կարելի է հաջողության հասնել ու կենտրոնանալ դրա վրա, որպեսզի ժամանակն ու ուժերը զուր չվատնվեն մնացած բաների վրա: Լսեք ներքին ձայնին, այլ ոչ թե կողքից խորհուրդներին: Ցավոք, խորհուրդներն այսօր ձեզ հաճույքով կտան նրանք, ովքեր լավ գլուխ չեն հանում տեղի ունեցողից ու խիստ գերագնահատում են իրենց գիտելիքները: 

Հավանական են հաջող գործարքներ: Որոշ Խոյեր շահավետ գնումներ անելու և վաղուց երազած իրերը ձեռք բերելու հնարավորություն կունենան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բոլորը կշտապեն, բայց դուք դրա կարիքը չունեք: Սա այն օրն է, երբ շատ կարևոր կլինի ամեն քայլը կշռադատելը, հենց գոնե այն պատճառով, որ կշռադատելու ընթացքում նոր ու լավ գաղափարներ կծնվեն: Բացի այդ, շատ անսպասելի ու ճիշտ ժամանակին իրենց մասին կհիշեցնեն հին ծանոթները: Նրանց օգնության խնդրելու մեջ ոչ մի վատ բան չի լինի, այդպես նաև կխնայեք սեփական ուժերն ու ժամանակը:

Տանը հաճելի ժամանակ անցկացնելու, ինչ-որ հաճելի, բայց ոչ այնքան օգտակար բանով զբաղվելու հնարավորություն կունենաք: Չի բացառվում՝ այցի գան ընկերները, որոնք լավ նորություններ կբերեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Աշխատեք օրը ձանձրալի չանցկացնել: Դուք վառ հույզերի կարիք ունեք և հնարավոր է վշտանաք նրանից, որ ոչ մի հետաքրքիր բան տեղի չի ունենում: Հետաքրքիր առաջարկների սպասելու կարիք չկա: Հիմա կարող եք ինքներդ նախաձեռնող լինել, ձեզ աջակցել ցանկացողներ հաստատ կգտնվեն:

Օրվա երկրորդ կեսը հրաշալի է ռոմանտիկ, անսովոր ժամադրությունների համար: Դուք լավ կհասկանաք, թե ինչ կա մտերիմների հոգում, հարգանքով կվերաբերվեք ուրիշների զգացմունքներին: Ձեզ կհաջողվի չվիրավորել նույնիսկ ամենազգայուն մարդկանց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Եկել է վաղեմի մտահղացումը կյանքի կոչելու ժամանակը: Սկզբում հեշտ չի լինի, բայց եթե համառ լինեք, անպայման հաջողության կհասնեք: Կօգնեն ընկերները, որոնց միջամտությունը ձեր գործերին ժամանակին ու օգտակար կլինի բոլոր առումներով: Երբեմն տարաձայնություններ կառաջանան, բայց ձեզ կհաջողվի հարթել բոլոր սուր անկյունները ու կոնֆլիկտներ բաց չթողնել: Հաճախ օգնության կհասնի հումորի զգացումը:

Օրը անսովոր հանդիպումներ է խոստանում: Չի բացառվում՝ հենց նոր ծանոթների շնորհիվ նորովի նայեք սեփական կյանքի իրադարձություններին ու ինքներդ ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ավելի հաճախ մտածեք գումարի մասին: Այսօր հակված կլինեք ծախսել ավելին, քան կարող եք ձեզ թույլ տալ: Չի բացառվում՝ վատնող լինելու համար հետո ստիպված լինեք զղջալ: Լավ է, եթե բոլոր գնումները մտածված լինեն, այլ ոչ թե՝ սպոնտան: Ծայրահեղ դեպքում խորհրդի հարցով դիմեք մեկին, ում կարծիքին ու ճաշակին վստահում եք:

Մնացած հարցերում օրը բարենպաստ է: Այն կարևոր գործերում հաջողություններ է խոստանում նրանց, ովքեր այդ գործերը հենց առավոտվանից կստանձնեն: Օրվա երկրորդ կեսը ավելի քիչ արդյունավետ կլինի, փոխարենը հաճելի շփումներ է խոստանում ընկերների ու այն մարդկանց հետ, որոնց անկեղծորեն համակրում եք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Առանց վեճերի օրը չի անցնի, բայց այսօր հաճույքով կվիճեք: Ավելին՝ վեճերից օգուտ էլ կլինի. նույնիսկ եթե ճշմարտություն չծնվի, ամենայն հավանականությամբ հաջող լուծումներ կգտնվեն, որոնք բոլորին կգոհացնեն: Անսպասելի իրադարձություններ տեղի կունենան, որոնց պատճառով ստիպված եք լինելու փոխել ծրագրերը: Դուք խուճապի չեք մատնվի, կգտնեք նոր պայմաններից օգուտ քաղելու ձևը:

Որոշ Կույսեր ընկերներից հրաշալի խորհուրդներ կստանան: Օրը հարմար է աշխատանքային ու ստեղծագործ ծրագրերը, ապագա ուղևորությունները քննարկելու, ինչպես նաև փոփոխությունների համար, որոնց անհամբերությամբ ու հուզմունքով կսպասեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Եթե ուզում եք ընդլայնել շփման շրջանակներն ու նոր ծանոթություններ հաստատել, ապա տանը մի նստեք: Օրն առատաձեռն կլինի հետաքրքիր հանդիպումների մասով, ընդ որում՝ դրանք առավել հավանական են միջոցառումների ժամանակ, որոնց կմասնակցեն ձեզ հետ ընդհանուր հետաքրքրություններ ունեցող մարդիկ: Հաջող կանցնեն հասարակական ելույթները, հեշտությամբ կհետաքրքրեք ունկնդիրներին, նրանց կգրավեք ձեր գաղափարներով:

Հնարավորություն կունենաք նշանակալի հաջողությունների հասնել մի գործում, որին վերջերս մեծ ուժեր եք նվիրել: Այստեղ պետք չէ շտապել, ավելի կարևոր է ուշադրություն դարձնել մանրուքներին: Կարգապահությունը կօգնի խուսափել նույնիսկ փոքրիկ սխալներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը հաճելի անակնկալներ կմատուցի, նույնիսկ եթե նրանից ոչ մի նման բան չսպասեք: Դրական միտումների ազդեցությունն ուժեղ կլինի, դրա շնորհիվ կկարողանաք լուծել կարևոր խնդիրները: Սակայն նկատի ունեցեք, որ ամեն ինչ հասցնել հազիվ թե ստացվի: Այնպես որ՝ կարևոր է ճիշտ դնել առաջնահերթությունները:

Օրը բարենպաստ է շփումների համար: Նույնիսկ պատահական հանդիպումները շատ հետաքրքիր շարունակություն կունենան: Չի բացառվում սիրային պատմության կամ երկարատև ընկերության սկիզբը: Հավանական են հաջողություններ ուսման մեջ, դուք արագ ու առանց դժվարության կմտապահեք ամենն, ինչ կարող է պետք գալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հաջող օր է: Դուք կհաղթեք մրցակիցներին, նույնիսկ եթե նրանք շատ խորամանկ ու ճարպիկ լինեն: Բացի այդ, հրաշալի գլուխ կհանեք ամենատարբեր խնդիրներից, անհրաժեշտության դեպքում պրոֆեսիոնալիզմ կդրսևորեք ու հաջողության կհասնեք նույնիսկ ամենաբարդ գործերում: Հնարավորություն կունենաք գլուխ հանել մի խնդրից, որը վաղուց ձեզ հանգիստ չէր տալիս:

Լավ օր է նոր ծանոթությունների համար: Ցանկացած ընկերախմբում դուք ուշադրության կենտրոնում կլինեք: Սակայն պետք է զգոն լինեք, քանի որ շրջապատողների մտադրությունները բարի չեն լինի, չի բացառվում, ինչ-որ մեկը փորձի օգտագործել ձեզ ի շահ սեփական հետաքրքրությունների:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հարմար օր է օգտակար գործերի ու կարևոր հարցերը լուծելու համար: Դուք ոչ միայն կնկատեք մանրուքները, այլև իրավիճակն ընդհանուր առմամբ ճիշտ կտեսնեք, ինչը չի ստացվի շրջապատողների մոտ: Հենց այդ պատճառով շատերը կդիմեն ձեզ խորհուրդների խնդրանքով: Դուք կաշխատեք օգնել բոլորին, ովքեր բարդ իրավիճակում են հայտնվել:

Չեն բացառվում ոչ մեծ տարաձայնությունները մտերիմների հետ: Խուսափեք քննադատելուց: Այսօր ձեր նկատողությունները վիրավորական կհնչեն: Լավ է չվերադառնալ հին խնդիրների, անցյալի տհաճ իրադարձությունների քննարկմանը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շատ բարենպաստ օր է համագործակցելու, ջանքերը միավորելու համար: Եթե խնդիրներ առաջանան, մի փորձեք դրանք ինքնուրույն լուծել, ավելի լավ է ընկերներին ու համախոհներին օգնության կանչեք: Դժվարությունները միասին հաղթահարելը ոչ միայն ավելի հեշտ, այլև ավելի ուրախ կլինի:

Երեկոյան տրամադրությունը կփչանա, բայց մտերիմները ամեն հնարավոր բան կանեն ձեզ ուրախացնելու համար: Խուսափեք ծանրաբեռնվածությունից, որը վատ կանդրադառնա ինքնազգացողության վրա: Ցանկացած ավելորդությունից լավ է հրաժարվել. դրանք քրոնիկ հիվանդությունների սրացման պատճառ կդառնան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հարմար օր է նոր նախաձեռնությունների համար: Կարող եք լուծել սեփական խնդիրները կամ օգնել նրանց, ովքեր բարդ իրավիճակում են հայտնվել: Կաճի ստեղծագործելու հանդեպ հետաքրքրությունը: Չի բացառվում՝ գործերը, որոնցով այսօր զուտ հետաքրքրասիրությունից դրդված զբաղվեք, շուտով սկսեն եկամուտ բերել: Որոշ Ձկներ կհիշեն հին նախասիրության մասին ու կուզենան վերադառնալ դրանց:

Բարենպաստ օր է նոր ծանոթությունների համար: Մարդիկ, որոնց այսօր կհանդիպեք, լավ ընկերներ կդառնան, և ոչ միայն: Շատ հավանական է սիրային պատմության սկիզբը, որը կարևոր դեր կխաղա ձեր կյանքում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2739 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/5