ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հունիսի 9
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2500 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հիանալի, արդյունավետ օր է: Լավատեսությամբ ու ոգևորությամբ լի կլինեք, շրջապատողներին այլ բան չի մնա, քան ձեր տրամադրությունը կիսելը: Օրը հարմար է սիրային ու գործնական հարաբերություններ սկսելու համար. դրանք ներդաշնակ կդասավորվեն, օգուտ ու ուրախություն կբերեն: Մարդկանց հետ հեշտությամբ լեզու կգտնեք ու շատերին դուր կգաք:

Օրվա վերջին հավանական են դրամական մուտքեր, հաջող գնումներ ու անսպասելի նվերներ: Այդ հատվածում նոր գաղափարներ կունենաք, բայց դրանցով դեռ ոչ ոքի հետ մի կիսվեք. հիմա ձեզ ո՛չ խորհուրդներ են պետք, ո՛չ քննադատություն, ո՛չ էլ աջակցություն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը դժվարություններից զուրկ չի լինի, բայց դուք չեք բողոքի, այլ կաշխատեք տեղի ունեցողից օգուտ քաղել: Ձեր լավագույն որակները դրսևորելու հնարավորություն կունենաք, ցույց կտաք, թե ինչի եք ունակ: Հավանական են հետաքրքիր առաջարկներ, որոնք կարող են վերաբերել ինչպես աշխատանքին, այնպես էլ ստեղծագործական ոլորտին:

Չեն բացառվում ծանոթությունները, որոնք սիրային շարունակություն կստանան, չնայած՝ ոչ միանգամից: Հնարավոր է հաջողություն ֆինանսական գործերում: Այստեղ հույս կդնեք ինտուիցիայի վրա ու ճիշտ կվարվեք. այն ձեզ հուսախաբ չի անի ո՛չ լուրջ հարցերում, ո՛չ էլ մանրուքներում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Մտերիմների հետ վեճերից ու տարաձայնություններից խուսափելը բարդ կլինի: Բանը լուրջ կոնֆլիկտի չի հասնի, բայց առանց փոխադարձ վիրավորանքների ու բողոքների էլ չի անցնի: Լավ է հետաձգել կարևոր գործերի քննարկումը, քանի որ՝ պայմանավորվել, միևնույն է, չի ստացվելու:

Օրը հարմար է ինքնուրույն աշխատանքի համար: Ոչ ոքից աջակցություն չսպասելով՝ կարող եք մեծ հաջողությունների հասնել: Բարդ հարցերի լուծման հարցում հենվեք ինտուիցիայի վրա, որը ձեզ հուսախաբ չի անի: Երեկոն նվիրեք պասիվ հանգստին, հնարավորինս սահմանափակեք ֆիզիկական ու հուզական ծանրաբեռնվածությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հաջողությունների հեշտ հասնել չի ստացվի, այնպես որ՝ պատրաստ եղեք աշխատել: Հնարավոր են լարված պահեր, վեճեր, որոնք կխանգարեն ժամանակին ավարտին հասցնել գործերը: Ձեզ համար բարդ կլինի սեփական տեսակետը պաշտպանելը, բայց նույնիսկ աննշան զիջումները կարող են մեծ տհաճություններով ավարտվել: Կարևոր կլինեն համբերատարությունն ու ինքնատիրապետումը: Հենց դրանք կօգնեն ելք գտնել բարդ իրավիճակներից:

Ուշադիր եղեք մտերիմներին. այսօր նրանք ձեր աջակցության ու հոգատարության կարիքը կունենան: Պատրաստ եղեք տհաճ զրույցների: Չի բացառվում՝ ստիպված լինեք քննարկել այն հարցերն ու իրավիճակները, որոնց մասին կնախընտրեիք չհիշել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հարմար օր է կարևոր հարցերը լուծելու համար: Կհասկանաք, թե ինչպես է պետք հաղթահարել խորընդոտները, ինչ է պետք անել ուզածին հասնելու համար: Հավանական են մասնագիտական հաղթանակներ, որոնք նույնիսկ ավելի նշանակալի կլինեն, քան ակնկալում էիք:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի լավ նորություններով, ինչպես նաև հին, բայց նախկինի պետք հետաքրքիր գաղափարը կյանքի կոչելու հնարավորությամբ: Շրջապատողների հետ պայմանավորվելն ավելի հեշտ կլինի, քան սովորաբար: Չի բացառվում՝ նոր ընկերներ գտնեք: Հավանական է սիրային պատմության սկիզբ: Նոր հարաբերությունները անսովոր զարգացում կստանան, չնայած՝ ոչ այնքան արագ, որքան կուզենայիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը կուրախացնի լավ նորություններով: Չեք վախենա ռիսկի դիմել, հաճույքով ու հաջողությամբ փորձարկումներ կանեք, արագ ընդհանուր լեզու կգտնեք մարդկանց հետ, որոնց աջակցությունը ձեզ կարող է պետք գալ: Կարող եք դասընթացների հաճախել կամ ուսում սկսել. հետաքրքիր կլինի ու շատ օգտակար բաներ կիմանաք: Հավանական են հաջող գործնական բանակցություններ, առաջարկներ, որոնցից հրաժարվելու ցանկություն չեք ունենա:

Մտերիմների հետ ընդհանուր լեզու գտնելը հեշտ չի լինի, հաճախ ձեզ կհիշեցնեն հին սխալների մասին: Բայց լուրջ կոնֆլիկտները քիչ հավանական են. ձեզ կհաջողվի հարթել սուր անկյունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ապագայի պլաններ կառուցեք. այսօր դա ձեզ մոտ հրաշալի կստացվի: Ձեր ուժերն ու շրջապատի հնարավորությունները ճիշտ գնահատելով՝ հստակ կորոշեք, թե ինչի կարելի է հասնել մոտ ժամանակներս, իսկ ինչն է համբերատարություն պահանջում: Հավանական են հեռվից լավ նորություններ, ինչպես նաև հետաքրքիր առաջարկներ:

Կարող եք ուղևորությունների մեկնել. դրանք վառ տպավորություններ կպարգևեն ու երկար կհիշվեն: Օրը լավն է ռոմանտիկ ճամփորդությունների համար: Բայց նույնիսկ եթե որոշեք տանը մնալ, սիրելիի հետ շփումներն էլ հաճույք կպատճառեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Պարզ կդառնա՝ ինչ է պետք անել, որպեսզի հին ցանկություններն իրականանան: Դա ինքն իրեն տեղի չի ունենա, բայց դուք պատրաստ կլինեք աշխատել: Վճռական գործողությունների համար բարենպաստ իրավիճակ կստեղծվի, մտածածը հետաձգելու պատճառ էլ չկա: Առաջին քայլերը պետք է ինքնուրույն անեք, հետո ինչ-որ մեկն անպայման օգնության կհասնի: Հնարավոր են դրամական մուտքեր ու նվերներ, որոշ Կարիճների էլ կվերադարձնեն հին պարտքերը:

Օրը հարմար է ոչ մեծ գնումների համար: Կարող եք տան համար իրեր ու մտերիմների համար նվերներ գնել. ընտրության հարցում չեք սխալվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Գործնական բանակցությունների համար բարենպաստ օր է: Հնարավոր է՝ դրանք պետք լինի վարել շատ կարևոր մարդկանց հետ: Մի հուզվեք և կկարողանաք լավ տպավորություն թողնել, բոլորին համոզել ձեր ճշմարտացիության մեջ: Աշխատեք չխախտել ավանդույթները, հետևել ձևական կողմերին. դա թույլ կտա խուսափել տհաճ պահերից:

Օրվա երկրորդ կեսը հարմար է ստեղծագործ զբաղմունքների ու ընկերների հետ շփումների համար: Նոր ծանոթների վրա լավ տպավորություն թողնելը դժվար չի լինի, բայց լուրջ հարաբերությունների սկիզբը քիչ հավանական է: Սակայն այս ամենը ձեզ չի վշտացնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Նոր գործերի համար հիանալի օր է: Դրանք կարող են բարդ ու խճճված թվալ: Մի վախեցեք, քանի որ ամեն ինչից գլուխ հանելու, գործողությունների պլան կազմելու ու մտածածը կյանքի կոչելու համար բավականաչափ ժամանակ ունեք: Կարևոր է չգերագնահատել ձեր հնարավորությունները: Ժամանակին օգնության դիմելու դեպքում կարող եք ուժեր խնայել:

Հնարավոր են անսպասելի այցեր, ուրախ կլինեք հյուրեր ընդունել, նույնիսկ եթե նրանց գալը խախտի ձեր պլանները: Չեն բացառվում լավ նորությունները: Ամենայն հավանականությամբ դրանք կվերաբերեն ոչ թե ձեզ, այլ ձեր մտերիմներից մեկին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հարմար օր է ինքնուրույն աշխատանքի համար: Դրանից հրաշալի գլուխ կհանեք, օգնության, խորհուրդների ու հավանության կարիք էլ չեք ունենա: Տարաձայնություններ կարող են ծագել, բայց լուրջ կոնֆլիկտներ թույլ չեք տա, զիջող կլինեք այնտեղ, որտեղ մեկ ուրիշ ժամանակ կնախընտրեիք պնդել ձերը:

Օրվա երկրորդ կեսին ուշադիր եղեք մանրուքներին: Ցանկալի չէ աշխատել փաստաթղթերի հետ, խոսքը հատկապես ֆինանսական փաստաթղթերի մասին է: Սխալվելը հեշտ կլինի, իսկ սխալները կորուստների կհանգեցնեն: Եթե այդ հատվածի համար ուղևորություններ եք պլանավորել, դրանց պատրաստվելուն լուրջ մոտեցեք, այլապես ինչ-որ բան կմոռանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Գործերին ստեղծագործ մոտեցումը թույլ կտա հաջողության հասնել: Շրջապատողները միշտ չեն հասկանա՝ ինչու եք գործում այս և ոչ թե այլ կերպ, բայց ոչ ոք չի վիճի. բոլորին հասկանալի կլինի, որ չեք հրաժարվելու ձեր պլաններից: Սակայն նկատի առեք, որ մտերիմներին բոլոր դեպքերում արժե տեղեկացնել ձեր արարքների մոտիվների մասին: Դա թույլ կտա խուսափել անվստահությունից ու վիրավորանքներից:

Գնումների հարցում մի շտապեք. հիմա սովորականից ավելի թեթևամիտ կլինեք, մեծ գումար կծախսեք այնպիսի իրերի վրա, որոնց կարիքը չունեք: Հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր, որոշ Ձկների էլ կվերադարձնեն հին պարտքերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2500 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/7