Աստղագուշակ․ հունիսի 4
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2267 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Հեշտությամբ լեզու կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց հետ: Արժե օգտվել դրանից նախկինում տարաձայնություններ առաջ բերող հարցերի շուրջ զրուցելու համար: Հիմա կարող եք լուծում գտնել, որը բոլորին կգոհացնի: Հավանական են հետաքրքիր ծանոթություններ, չի բացառվում նոր ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը: Կարող եք առաջին հայացքից սիրահարվել, բայց գլուխներդ չեք կորցնի: Եվ դա ճիշտ լուծում կլինի, քանի որ բոլոր դեպքերում արժե խելամիտ լինել: Աշխատանքի մեջ հաջողությունները համեստ կլինեն, բայց դուք գոհ կմնաք դրանցից: Բոլորին պարզ կդառնա, որ մեծ հաղթանակները սարերի հետևում չեն, իսկ հիմա պետք է նախապատրաստվեք նոր հերոսությունների: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրը հաջող ու արդյունավետ կսկսվի: Կարող եք հաջողությունների հասնել այն գործերում, որոնք ձեզ համար յուրահատուկ կարևորություն ունեն: Բայց ոչ ոքի մի պատմեք, թե ինչ լավ է ամեն ինչ ձեզ մոտ ստացվում: Պլաններով էլ մի կիսվեք, հակառակ դեպքում դրանց մասին շուտով կիմանան ձեր թշնամիները, իսկ դա ոչ մի լավ բանի չի բերի: Երեկոն բարդ կլինի: Ձեր ուշադրությունը կպահանջեն ձանձրալի գործերը, որոնք չի կարելի ո՛չ հետաձգել, ո՛չ հանձնարարել ուրիշներին: Աշխատեք սխալներ չանել, որպեսզի հետո ստիպված չլինեք վերադառնալ այդ զբաղմունքներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Շատ ուշադիր եղեք: Այն, ինչ հիմա մանրուք է թվում, ավելի ուշ կարևոր դեր կխաղա: Ինչով էլ որ զբաղվեք, մի ծուլացեք առավելագույն ինֆորմացիա հավաքել, խորանալ մանրուքների մեջ, վերլուծել իրավիճակը: Շատ օգտակար կլինի հարցեր տալը. դա մոտ ժամանակներս պետք եկող ինֆորմացիան ստանալու ամենահասարակ, բայց ամենաարդյունավետ միջոցն է: Գումարի հետ զգույշ եղեք: Հնարավոր են ֆինանսական կորուստներ, անհաջող գնումներ: Այստեղ նույնիսկ ամենաիմաստուն խորհուրդները չեն օգնի. ձեր ուզածի նման կվարվեք, իսկ հետո կզղջաք, որ չեք լսել մյուսների կարծիքը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Փոքրիկ դժվարությունները չեն բացառվում, բայց կգերակշռի դրական միտումների ազդեցությունը: Օրը հարմար է համագործակցության, համախոհներ փնտրելու համար: Կհանդիպեք մարդկանց, որոնց հետո գործ ունենալը հեշտ ու հետաքրքիր կլինի: Օգտակար ծանոթություններ հաստատելու և այն մարդկանց համակրանքը շահելու հնարավորությունը կունենաք, որոնցից շատ բան է կախված: Հնարավոր են հաճելի անակնկալներ, անսպասելի նվերներ: Աշխատեք չհոգնել. այսօր հոգնածությունը ինքնազգացողության վատացման պատճառ կդառնա: Օրն այնպես պլանավորեք, որ նրա երկրորդ կեսին հանգստի համար բավականաչափ ժամանակ մնա: Արդյունավետ կլինեն կոսմետիկ ու բուժիչ պրոցեդուրաները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Գործերում կարող եք հաջողությունների հասնել ու լուծել կարևոր հարցերը: Հաջողությունն առանց ջանքերի չի տրվի, բայց դուք պատրաստ կլինեք աշխատել: Կարևորը բարենպաստ պահին սպասելն է, այնպես որ՝ մի շտապեք, ուշադիր դիտեք շուրջն ու իմաստուն, կշռադատող եղեք: Օրվա երկրորդ կեսին հավանական են դրամական մուտքեր, որոնք շատ տեղին կլինեն: Գործնական հարաբերությունները կարող են ընկերական կամ սիրային բնույթ ստանալ, եթե նախաձեռնող լինեք ու մտերմանալու առաջին քայլերն անեք: Ձեր հմայքը նոր ծանոթներին անտարբեր չի թողնի. այն կօգնի լուծել կազմակերպչական հարցերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Ստիպված եք լինելու լուծել բարդ խնդիրները: Բայց խուճապի չեք մատնվի, չեք վախենա ձեզ վրա վերցնել ուրիշների համար պատասխանատվությունն ու ամեն ինչ ճիշտ կանեք: Պետք է արագ սովորեք նորը, և դուք կհասկանաք դա, այնպես որ՝ կփորձեք առավելագույն ինֆորմացիա ստանալ, յուրացնել այն փորձը, որը կարող է պետք գալ: Ձեզ համար հետաքրքիր կլինի նոր գործերով զբաղվելը, բայց մի մոռացեք նաև հանգստանալու մասին: Օրվա երկրորդ կեսը անշտապ զբոսանքների համար հրաշալի ժամանակ է, որոնց ընթացքում կարող եք ինչ-որ կարևոր բանի մասին մտածել: Նոր գաղափարներով միանգամից մի կիսվեք. սկզբում կշռադատեք դրանք, աշխատեք ուշադիր լինել բոլոր մանրուքներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Ոչ մի բանից մի վախեցեք: Առավոտը հեշտ չի լինի, իսկ ժամանակ առ ժամանակ՝ տհաճություններ կբերի, բայց դրանք աղետալի չեն լինի ու լուրջ հետևանքներ չեն ունենա: Հետո ավելի լավ կլինի, դրական միտումների ազդեցությունը դանդաղ, բայց կաճի: Մինչև օրվա վերջ կկարողանաք հաջողության հասնել մի գործում, որը անհաջողության դատապարտված էիք համարում: Անսպասելի նոր համախոհներ կունենաք, որոնք շատ ուշադիր կլինեն: Դուք կփորձեք չչարաշահել նրանց աջակցությունը և ճիշտ կլինեք՝ լավ է պահպանեք գործողությունների ազատությունը, նույնիսկ եթե դրա համար ստիպված լինեք ավելի մեծ ջանքեր գործադրել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Վատ օր չէ հանգստի համար, բայց բարդ է աշխատանքի համար: Եթե գործերը հետաձգել չի կարելի, գոնե ձևացրեք, թե դրանք ձեզ չեն հոգնեցնում: Հանդիպումները անցկացրեք ոչ ֆորմալ միջավայրում. այդպես հեշտությամբ կբացատրեք՝ ինչ եք ուզում դուք և կհասկանաք՝ ինչ են ձեզանից ուզում: Կարևոր հանդիպումներից առաջ առավելագույն ուշադրություն դարձրեք ձեր արտաքին տեսքին. կարևոր կլինի անթերի տեսք ունենալը: Հնարավոր են փոքրիկ տարաձայնություններ մտերիմների հետ, վեճեր, որոնց իրական պատճառը միանգամից չեք կռահի: Աշխատեք կարևոր զրույցների ժամանակ լուրջ լինել. ձեր կատակները կարող են վիրավորական թվալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Էներգիայով լի ու հնարամիտ կլինեք: Դա թույլ կտա մեծ հաջողությունների հասնել, այնպես որ՝ բաց մի թողեք ձեր շանսը: Պետք չէ լսել նրանց, ովքեր ձեր համարձակ նախաձեռնություններին անհաջողություն են կանխագուշակում. այդ մարդիկ պարզապես չեն հասկանում, թե ինչի եք ունակ: Իսկ ահա ինտուիցիային կարելի է վստահել. նրա հուշումները միշտ հստակ կլինեն: Առավոտը հարմար է հին գործերն ավարտին հասցնելու համար, իսկ օրվա կեսը՝ նորերը սկսելու: Երեկոյան կարող եք ինչով ասես զբաղվել. այդ ժամանակահատվածը, միևնույն է, հաճելի կանցնի: Չեն բացառվում ռոմանտիկ անակնկալները, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Ժամադրությունները երկար ժամանակ կհիշվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Շրջապատողների հետ մի խորհրդակցեք, լսեք ինտուիցիայի ձայնին: Այն, ինչ կասեն մյուսները, միայն կշեղի ձեզ: Բացի այդ, վտանգ կա, որ ինչ-որ մեկը ձեզ մոլորության մեջ է գցում: Հնարավոր է, այդ մարդը ոչ մի վատ բան չի ցանկանում, բայց եթե հավատաք նրան, ապա շուտով կզղջաք դրա համար: Կարող եք ձեր առաջ բարձր նպատակներ դնել. դրան հասնելու հնարավորություն ունեք: Դա ջանքեր կպահանջի, բայց դուք ամենից գլուխ կհանեք: Կարևոր է չհանձնվել, եթե ճանապարհին խոչընդոտներ առաջանան: Համառությունը հրաշալի պտուղներ կտա: Բացի այդ, հենց այդ որակը կօգնի լավ տպավորություն թողնել նրանց վրա, ում ուզում եք դուր գալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրը հեշտ չի սկսվի, բայց ինչքան այն առաջ գնա, այնքան ուժեղ կլինի դրական միտումների ազդեցությունը: Այնպես որ՝ առավոտյան աշխատեք քիչ անհանգստանալ դատարկ բաների պատճառով, իսկ ավելի ուշ՝ ժամանակը զուր մի վատնեք: Երկար զրույցները, հիմար վեճերը, հարաբերություններ պարզելը հետաձգեք. հիմա պետք է ավելի հետաքրքիր բանով զբաղվեք: Ստեղծագործ մոտեցում պահանջող գործեր ընտրեք. դրանցից հրաշալի գլուխ կհանեք: Հնարավոր են աննշան ֆինանսական խնդիրներ, անհաջող գործարքներ, կորուստներ: Պետք չէ թեթևամիտ լինել գումարին վերաբերող հարցերում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Շատ բանի կարող եք հասնել, ընդ որում՝ դրված նպատակներին ավելի շուտ կհասնեք, քան սպասում էիք: Հնարավորություն կունենաք կյանքի կոչել հետաքրքիր գաղափարները, փորձել ուժերը լրիվ նոր ոլորտում: Ձեր առաջին հաջողությունները շատերը կնկատեն: Չի բացառվում՝ շուտով ձեզ առաջարկեն մասնակցել հեռանկարային նախագծի վրա տարվող աշխատանքներին: Հավանական են հաջող զուգադիպություններ, հաճելի անակնկալներ: Եթե խուճապի չմատնվեք, կկարողանաք օգտվեք իրադարձությունների բարենպաստ ընթացքից ու ինչ-որ բան փոխել ձեր կյանքում: Բայց մի վշտացեք, եթե կորցնեք ձեր շանսը. շուտով նոր հնավարություն կընձեռվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|