ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հունիսի 22
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3168 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկիզբը կարող է նյարդային ու լարված լինել: Շատ Խոյեր այդ հատվածում ստիպված են լինելու զբաղվել նրանով, ինչը կնախընտրեին մեկ ուրիշին հանձնարարել: Բայց դրական միտումների ազդեցությունն արագ կուժեղանա: Հետաքրքիր գործեր կհայտնվեն, այդ թվում՝ այնպիսիք, որոնցում հաճույքով կօգնեն ընկերները: Նրանց հետ միասին կգտնեք բոլոր խոչընդոտները հաղթահարելու ձևը:

Հավանական են հաջող զուգադիպություններ, լավ նորություններ ու հաճելի հանդիպումներ: Դուք լավ կհասկանաք նույնիսկ նրանց, ում առաջին անգամ եք տեսնում, արագ կկռահեք շրջապատողների ցանկությունները: Այդ ամենը նշանակալիորեն կհեշտացնի շփումները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Անհանգիստ օր է: Շատ բան պիտի հասցնեք, և հասկանալի չի լինի, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին: Իրավիճակի մեջ կողմնորոշվելը հեշտ կլինի այն Ցուլերի համար, որոնք մեծ կենսափորձ ունեն: Նշանի նման ներկայացուցիչները իրենց սխալները չեն կրկնի, ճիշտ որոշումներ կընդունեն: Մնացածներին պետք կգան հին ծանոթների խորհուրդները:

Օրը հարմար է ուղևորությունների համար: Պայմանների փոփոխությունը շատերին օգուտ կտա: Նույնիսկ ոչ մեծ ճամփորդությունը կոգեշնչի ձեզ, կօգնի սովորական դարձած բաներին նորովի նայել: Բացի այդ, տանից հեռու հավանական են հաճելի ծանոթություններ ու հանդիպումներ, որոնց համար շատ ուրախ կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա առաջին կեսը շատ բարենպաստ կլինի: Դա լավ հատված կլինի, և դուք շատ գործերում հաջողությունների հասնելու շանս կունենաք: Դուք ոգևորված իմպրովիզներ կանեք, նոր բան կմտածեք, ձեր շատ գաղափարներ հաջող կլինեն:

Օրվա երկրորդ կեսը նույնպես վատը չի լինի, բայց ավելի հանգիստ կանցնի: Այն հարմար կլինի հանգստի համար ու հաճելի հանդիպումներ է խոստանում: Շատ ու շատ կարևոր հարցեր կհաջողվի քննարկել ոչ ֆորմալ միջավայրում: Չի բացառվում՝ նախկինում բացառապես գործնական հարաբերություններն ընկերական բնույթ ստանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Կոնֆլիկտներից ու դժվարություններից ամբողջությամբ խուսափել չի ստացվի, բայց դրանք ձեր տրամադրությունը չեն փչացնի, չեն ստիպի հրաժարվել մտածածից: Օրվա սկզբին շատ բան ծրագրի համաձայն չի ընթանա: Բարեբախտաբար, դուք պատրաստ կլինեք իմպրովիզներ անել ու նպատակին տանող նոր ուղիներ փնտրել: Հաճախ կօգնեն ընկերներն ու հին ծանոթները: Նրանք ոչ միայն կաջակցեն ձեր գաղափարները, այլև կբարձրացնեն ձեր տրամադրությունը:

Օրվա երկրորդ կեսը ընդհանուր առմամբ առաջինից հաջող կդասավորվի, կուրախացնի հաճելի անակնկալներով: Դրական միտումների ազդեցությունն առավել նկատելի կլինի սիրային հարաբերություններում: Որոշ Խեցգետինների խոշոր դրական փոփոխություններ են սպասվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկիզբը հրաշալի է նոր բան ստանձնելու համար: Դուք արագ կհասնեք առաջին հաջողություններին ու չեք ուզենա ձեռք բերածով բավարարվել: Շրջապատողներն ամեն անգամ պատրաստ չեն լինի աջակցել ձեր նախաձեռնությունները. ինքնուրույն գործելով՝ դուք հրաշալի արդյունքների կհասնեք:

Օրվա երկրորդ կեսը հանգիստ ու հաճելի կանցնի: Դա բարենպաստ ժամանակ կլինի ընտանեկան գործերի, հարազատների հետ շփվելու և ընդհանուր ծրագրերը քննարկելու համար: Դուք պատրաստ կլինեք աջակցել նրանց, ովքեր բարդ իրավիճակում են հայտնվել, և դա հաճախ հենց ձեզ օգուտ կտա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հեշտ չի լինելու, բայց դուք գլուխ կհանեք: Աշխատեք հետևողական գործել: Հազիվ թե կարողանաք հաջողության հասնել, եթե մեկ մի բան ստանձնեք, մեկ՝ մի ուրիշ: Ոչ մի լավ բան չեն բերի նաև ինքնուրույն ամեն ինչով միաժամանակ զբաղվելու փորձերը: Մտածեք, թե ով կարող է ձեզ օգնել: Համախոհներ կգտնվեն, որոնց վրա կկարողանաք հույս դնել:

Օրվա երկրորդ կեսը հարմար է անձնական հանդիպումների համար: Այդ հատվածում դուք հեշտությամբ մոտեցում կգտնեք մարդկանց, կկռահեք, թե ինչի մասին են նրանք երազում և ինչ են սպասում ձեզանից: Իհարկե, դա շատ բան կհեշտացնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հրաշալի օր է: Դուք ոգևորությամբ կստանձնեք նոր գործերն ու հաճախ հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ դա ոչ ոք չէր ակնկալում: Դրանում կօգնեն ոչ միայն գիտելիքներն ու փորձը, այլև իրավիճակի մեջ արագ կողմնորոշվելու, շատ բան ոտքի վրա յուրացնելու կարողությունը: Որոշ Կշեռքներ կհասկանան, թե ինչ կուզենային փոխել իրենց կյանքում և անմիջապես կսկսեն շարժվել դեպի նոր նպատակը:

Համախոհներ կգտնեք, իսկ մարդիկ, որոնց հետ այսօր կծանոթանաք, շուտով ձեզ ընկեր կդառնան: Հնարավոր են ուղևորություններ: Դրանք հաջող կդասավորվեն, նույնիսկ եթե ստիպված լինեք շտապելով ճամփա ընկնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը բավական հոգնեցնող ու այնքան էլ արդյունավետ չի լինի: Աշխատեք այնպիսի գործեր ընտրել, որոնք իսկապես գրավում են ձեզ, անկեղծ հետաքրքրություն են առաջացնում: Դրանցից հրաշալի գլուխ կհանեք: Միապաղաղությունը կձանձրացնի, իսկ որոշ Կարիճների նաև ծայրաստիճան նյարդային կդարձնի:

Աշխատեք ձեր կյանք բազմազանություն մտցնել. պայմանները դա թույլ են տալիս անել: Կարող եք նոր բանով զբաղվել կամ վերադառնալ հին նախասիրությանը: Բոլոր դեպքերում դուք դրական հույզեր կստանաք, ձեզ ավելի ակտիվ ու ինքնավստահ կզգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Անհանգիստ, բայց հաջող օր է: Այն նոր գործեր ու հոգսեր կբերի, բայց դուք միշտ կիմանաք, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին, և կհասցնեք այն ամենն, ինչ ծրագրել էիք: Կարող եք օգնության հարցով դիմել փորձված համախոհներին: Հաճախ նրանք իրենք աջակցություն կառաջարկեն: Ձեր համարձակ գաղափարները և ծրագրերը շատերի սրտով կլինեն:

Օրվա երկրորդ կեսը անսովոր ծանոթություններ ու հիշարժան հանդիպումներ է խոստանում: Դուք շատերի վրա ուժեղ տպավորություն կթողնեք: Հաճախ մարդկանց բավական կլինի մի քանի րոպե ձեզ հետ զրուցելը, որպեսզի համակրանքով լցվեն ձեր հանդեպ: Դրա համար մեծ ջանքեր գործադրելու կարիք չեք ունենա, միայն բնական պահեք ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շատ բաների մասին պիտի մտածեք: Օրը բացարձակ հարմար չէ շտապելով կարևոր որոշումներ ընդունելու համար: Չարժե ասել այն, ինչ մտքին է գալիս: Խելամիտ զգուշությունը թույլ կտա խուսափել շատ ու շատ տհաճ պահերից:

Դուք հրաշալի գլուխ կհանեք առօրյա գործերից: Երբ գա նոր գործ ստանձնելու ժամանակը, արժե աջակցության հարցով դիմել հին համախոհներին: Օրվա երկրորդ կեսին շատ Այծեղջյուրներ պիտի ինչ-որ բան սովորեն: Ամեն ինչ չէ, որ միանգամից կստացվի, բայց դուք անպայման գլուխ կհանեք նույնիսկ ամենաբարդ առաջադրանքներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Մտքերը հավաքելը դժվար կլինի: Ձեր տրամադրությունը հաճախ կփոխվի, դուք մեկ լավատեսությամբ լի կլինեք, մեկ կկասկածեք ձեր, ձեր ընտրության ճշմարտացիության և ձեր նախաձեռնությունների հաջողության վրա: Նման օրերին յուրահատուկ կարևոր կդառնա մտերիմների աջակցությունը: Դուք այն կստանաք, եթե անկեղծորեն պատմեք, թե ինչ կա ձեր հոգում:

Երեկոն հարմար է ընտանեկան գործերի համար, որոնք հոգնեցնող չեն թվա: Հարազատների հետ կարող եք քննարկել բոլորի համար կարևոր հարցերը: Դուք անպայման հրաշալի լուծում կգտնեք, որը նախկինում չգիտես ինչու ոչ ոքի մտքում չէր ծնվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարենպաստ օր է շփումների համար: Հավանական են հետաքրքիր հանդիպումներ, անսովոր ծանոթություններ: Դուք հմայիչ կլինեք, հեշտությամբ մոտեցում կգտնեք ամենատարբեր մարդկանց, շատերին դուր կգաք, արագ վստահություն ու համակրանք կշահեք: Չի բացառվում ընկերական հարաբերությունների կամ սիրային պատմության սկիզբը:

Կարող եք հաջողության հասնել գործերում, բայց դրա համար համառություն ու համբերատարություն են պետք: Մի նահանջեք, եթե ճանապարհին խոչընդոտներ առաջանան: Դուք անպայման կգտնեք դրանք հաղթահարելու ձևը: Փորձված մեթոդները երբեմն անարդյունավետ կլինեն, փոխարենը շատ փորձարկումներ հաջող կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3168 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0