Աստղագուշակ․ հունիսի 23
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2919 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Հրաշալի օր է ընկերների և ձեր հետաքրքրությունները, կյանքի հանդեպ հայացքները կիսող մարդկանց հետ շփվելու համար: Շատ Խոյերի համար նման հանդիպումները ոգեշնչվածության աղբյուր կդառնան: Դրանց շնորհիվ նրանք նորովի կնայեն այն ամենին, ինչն առաջ սովորական էր թվում: Հնարավոր է՝ հասկանաք, թե ինչ կուզենայիք փոխել ձեր կյանքում և ընտրված ուղղությամբ առաջին քայլերը կանեք: Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր է խոստանում և հնարավորություն կտա շահավետ գործարքներ կնքել: Չի բացառվում աշխատանքի առաջարկը: Անհապաղ պատասխան տալը պարտադիր չէ. ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք: Ինտուիցիան անպայման կհուշի՝ ինչպես է պետք վարվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Արդյունավետ օր է: Ձեր նպատակասլացությանը կարելի է միայն նախանձել: Դրա շնորհիվ դուք հաջողության կհասնեք նույնիսկ այնտեղ, որտեղ նախկինում ոչ մի բան չէր ստացվում: Շրջապատողները շատ հարցերում կօգնեն, հաճախ իրենք աջակցություն կառաջարկեն: Ինտուիցիան կօգնի ամենահուսալի համախոհներին ընտրել: Հավանական են հաճելի ծանոթություններ: Դուք լավ լեզու կգտնեք այն մարդկանց հետ, որոնց առաջին անգամ եք տեսնում և լավ տպավորություն կթողնեք ամենապահանջկոտ մարդկանց վրա: Երեկոն ոգեշնչող նորություններ կբերի: Որոշ Ցուլեր լուրեր կստանան այն մարդկանցից, որոնց ճակատագրի համար վերջին շրջանում անհանգստանում էին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվա մեծ մասը հաջող կանցնի, դրական միտումների ազդեցությունը կյանքի բոլոր ոլորտներում նկատելի կլինի: Լավ ժամանակ է լրիվ նոր բան ստանձնելու համար: Կգտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն օգնել ձեզ համարձակ գաղափարներն իրագործելու հարցում: Արդյունավետ համագործակցությունից ընկերական կամ ռոմանտիկ հարաբերություններ կսկսվեն: Միայն օրվա վերջին կարող են դժվարություններ ծագել: Հաճախ խոսքը ցավալի մանրուքների մասին կլինի, որոնցից արագ գլուխ կհանեք: Կարևորն այն է, որ դատարկ բաները սրտին մոտ չընդունեք: Լավատեսություն պահպանեք. դուք դրա համար բոլոր հիմքերն ունեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Դուք լավ լեզու կգտնեք մարդկանց հետ, հաճախ մոտեցում կգտնեք նրանց, ովքեր նախկինում տհաճությամբ էին կապի դուրս գալիս: Հնարավոր է գործնական հարաբերությունների սկիզբ, որոնք շուտով ձեր առաջ նոր հեռանկարներ կբացեն: Օրվա կեսը հարմար է ուսման, ինչպես նաև ստեղծագործ մոտեցում պահանջող զբաղմունքների համար: Ավելի ուշ կգա հաճելի այցերի ժամանակը: Հյուր կարող են գալ հին ընկերները, որոնց կարոտում էիք: Կարող եք զարդարել տունը, իրեր գնել, որոնք օգտակար կլինեն և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրվա առաջին կեսը անհանգիստ, բայց հետաքրքիր ու հաճելի կլինի: Այն անակնկալներ, ոգեշնչող նորություններ ու առաջարկներ կբերի, որոնց կուզենաք միանգամից համաձայնությամբ պատասխանել: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը մի փոքր կնվազի և հաջողության հասնելու համար ստիպված պիտի լինեք ավելի մեծ ջանքեր գործադրել: Օրվա երկրորդ կեսը նոր գործեր ու առաջադրանքներ կբերի: Շատ Առյուծներ պիտի փոխեն ծրագրերը, հետաձգեն երկար սպասված հանդիպումները: Դրա պատճառով հուզվել չարժե: Նույնիսկ այն պայմաններից, որոնք հիմա անբարենպաստ են թվում, ավելի ուշ կհաջողվի օգուտ քաղել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա սկզբին ստիպված եք լինելու հուզվել: Հնարավոր են անհաջող զուգադիպություններ, գործերում անսպասելի ձգձգումներ, դժվարություններ, որոնցից միանգամից գլուխ հանել չի ստացվի: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Աստղերի աջակցությունը առավել նկատելի կդառնա, շատ ավելի հաճախ հաջողակ կլինեք: Օրվա երկրորդ կեսը հարմար է ընտանեկան գործերի համար: Կուրախացնեն հարազատների հետ շփումները: Ընտանեկան տոնի համար առիթ կլինի: Հավանական են նվերներ, հաճելի անակնկալներ: Նշանի որոշ ներկայացուցիչներ լուրեր կստանան, որոնց անհամբերությամբ էին սպասում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Որոշումների հարցում մի շտապեք: Սա այն օրը չէ, երբ արժե ասել մտքին եկած առաջին բանը կամ անել այն ամենն, ինչ ուզում եք: Օգտակար կլինի գործողությունների ծրագիր կազմելը, այն ինչպես հարկն է մտածելը: Հաճախ հին ծանոթների խորհուրդներն էլ շատ տեղին կլինեն: Դուք ուշադիր ու շրջահայաց կլինեք, ամեն մանրուք կնկատեք ու ճիշտ եզրահանգումներ կանեք: Հավանական են համագործակցության անսովոր առաջարկներ: Հաճախ դրանք կանեն մարդիկ, որոնց վաղուց եք համակրում: Նման դեպքերում դժվար կլինի գործնական և անձնական հետաքրքրությունները զատելը, բայց դա էլ օգուտ կտա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Հանգիստ ու բարեհամբույր վարք դրսևորելը դժվար կլինի, երբեմն կթվա, թե շրջապատողները հատուկ են հանում ձեզ հավասարակշռությունից: Աշխատեք վերահսկել բացասական հույզերը. դա թույլ կտա խուսափել շատ ու շատ տհաճ պահերից: Ավելի վաղ ձեռք բերած փորձը կօգնի արագ գլուխ հանել գործերից ու լուծել ծագած հարցերը: Երեկոն կուրախացնի լավ նորություններով ու հետաքրքիր առաջարկներով: Որոշ Կարիճներ հենց այդ հատվածում կկարողանան կենտրոնանալ այն գործի վրա, որին երկար ժամանակ չէին համարձակվում անցնել: Հաջողության հասնելն ավելի հեշտ կլինի, քան ենթադրում էիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Հագեցած օր է, որը ոչ այնքան հասարակ, բայց արդյունավետ կլինի: Գործեր սովորականից շատ կունենաք: Բայց դուք չեք կասկածի, որ ամեն ինչից գլուխ կհանեք: Ինքնավստահությունը հաճախ կօգնի հաջողության հասնել, շրջապատողներին էլ դուր կգա: Բայց կգտնվեն նաև մարդիկ, որոնց դուր չի գա գործերին ձեր մոտեցումը: Օրվա երկրորդ կեսին տարաձայնություններից ու վեճերից խուսափել հազիվ թե ստացվի: Սակայն հաճախ դրանք օգուտ կտան, կօգնեն հնարավոր լուծումներից լավագույնը ընտրել ու բարդ հարցերին պատասխաններ ստանալ: Ձեզ կհաջողվի հանգստություն պահպանել և ոչ մեկին չվիրավորել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Աշխատեք պահպանել ինքնատիրապետումը: Այսօր դուք սովորականից ավելի բռնկուն կլինեք, հաճախ դատարկ բաների պատճառով կհուզվեք: Օրվա առաջին կեսին դժվար կլինի հույզերին չտրվելը: Ժամանակի ընթացքում իրավիճակն ավելի հանգիստ ու հարմարավետ կդառնա: Օրվա երկրորդ կեսը հարմար է շփումների համար: Կուրախացնեն հին ու նոր ընկերների հետ հանդիպումները, զրույցի համար հետաքրքիր թեմաներ կգտնվեն: Հնարավորություն կունենաք հարազատների հետ քննարկել կարևոր հարցերն ու գտնել ընտանեկան խնդիրների լուծման բանալին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրվա սկիզբը հաջող է: Արժե օգտվել աստղերի աջակցությունից հին մտահղացումները կյանքի կոչելու, մեծ ուժեր խլած գործերն ավարտելու համար: Այդ հատվածը հարմար է նաև կարևոր զրույցների համար: Մտերիմների հետ կարող եք քննարկել ընդհանուր ծրագրերը, որոշել, թե ինչպես եք մտածածը կյանքի կոչելու: Ավելի ուշ հանգստի ու հաճելի շփումների համար բարենպաստ ժամանակ կգա: Հավանական են ուղևորություններ: Դրանք դրական հույզեր ու վառ տպավորություններ կպարգևեն: Որոշ Ջրհոսներ տանից հեռու կկարողանան հանդիպել մարդկանց հետ, որոնց վերջին շրջանում շատ կարոտում էին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրվա սկզբին հնարավոր են փոքրիկ թյուրիմացություններ, անհաջող որոշումներ, ցավալի կորուստներ: Հաճախ բանը ձեր անուշադրության մեջ կլինի. ամեն անգամ չի հաջողվի ժամանակին նկատել կարևոր մանրուքները: Բարեբախտաբար, լուրջ խնդիրներ չեն առաջանա, իսկ բոլոր սխալներն արագ կուղղեք: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է շփումների համար: Կարող եք քննարկել հետաքրքիր գաղափարները, ծրագրեր կառուցել, պայմանավորվել համատեղ գործողությունների մասին: Նախկինում բացառապես գործնական բնույթ կրող հարաբերությունները քիչ ֆորմալ կդառնան: Դրանցում ընկերական կամ ռոմանտիկ նոտաներ կհնչեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|