ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հունիսի 11
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2368 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Անհանգիստ, բայց այնքան էլ վատ օր չէ, որքան կարող է թվալ: Հավանական են հաճելի հանդիպումներ, հնարավորություն կունենաք ծանոթանալ մարդկանց հետ, որոնց մասին նախկինում լավ բաներ եք լսել: Պետք կգան ավելի վաղ ստացած գիտելիքները: Շատ Խոյեր ժամանակին կհիշեն նրա մասին, ինչ շատ վաղուց են սովորել, և դա նրանց կօգնի հասնել նպատակին կամ արագ լուծել բարդ հարցը:

Անձնական հարաբերություններում կգերակշռեն դրական միտումները: Դուք մտերիմների հետ լավ լեզու կգտնեք, կհասկանաք, թե ինչ կա նրանց հոգում: Կհաջողվի կառուցողական քննարկել բոլորի համար կարևոր հարցերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարենպաստ օր է, որը բազում նոր հնարավորություններ կբացի: Վճռական գործեք, և ամեն ինչ կստացվի: Շրջապատողներն ամեն անգամ չէ, որ կաջակցեն ձեզ, բայց դրա անհրաժեշտությունն էլ չի լինի, քանի որ ինքնուրույն գործելով էլ հրաշալի արդյունքների կհասնեք: Երբեմն դուք ռիսկի կդիմեք: Ինտուիցիան անսխալ կհուշի, թե երբ է այն տեղին, իսկ երբ է պետք զգույշ գործել:

Աշխատեք մտերիմների հանդեպ ուշադիր լինել. նրանք ձեր ուշադրության ու հոգատարության կարիքը կունենան: Օրվա երկրորդ կեսը հարմար է ինչպես ծրագրված, այնպես էլ՝ սպոնտան ուղևորությունների համար: Դուք բազում վառ տպավորություններ կստանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարենպաստ օր է շփումների համար: Դուք հրաշալի լեզու կգտնեք շրջապատողների հետ, շատերին կես խոսքից կհասկանաք: Մարդիկ, որոնց հետ նախկինում հաճախ էիք վիճում, հիմա պատրաստ կլինեն աջակցել ձեր գաղափարները, օգնել կյանքի կոչել մտածածը: Առօրյա գործերը չափազանց բարդ ու հոգնեցնող կթվան, բայց դուք կաշխատեք դրանցից հնարավորինս անթերի գլուխ հանել ու սխալներ չեք անի:

Հավանական են դրամական մուտքեր: Չի բացառվում՝ ձեզ վերադարձնեն հին պարտքերը կամ վճարեն նախկինում կատարած աշխատանքի դիմաց: Երկու դեպքում էլ մի շտապեք ծախսել ստացածը: Ավելի ուշ գումարը կարևոր բանի համար է պետք գալու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հրաշալի օր է օգնականներ ու համախոհներ փնտրելու համար: Դուք ձեր գաղափարների մասին այնպես կպատմեք, որ յուրաքանչյուրը պատրաստ կլինի մասնակցել դրանց իրագործմանը: Որոշ Խեցգետիններ գործնական առաջարկներ կստանան, որոնք ուրախությամբ կընդունեն: Չեն բացառվում դրամական մուտքերը, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից:

Օրվա երկրորդ կեսը տնային գործերի վրա կենտրոնանալու, մտերիմներին ուշադրություն հատկացնելու հնարավորություն կտա: Լավ ժամանակ է ընդհանուր ծրագրերը քննարկելու համար. դուք գաղափարներ կունենաք, որոնք բոլորին դուր կգան: Երեկոյան հավանական են հաճելի անակնկալներ, այդ թվում՝ ռոմանտիկ բնույթի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բարենպաստ օր է շփումների համար: Հատկապես օգտակար կլինեն գործերի մասին զրույցները: Դրանք կօգնեն հասկանալ՝ ինչպես լուծել բարդ առաջադրանքները, ավարտել շատ վաղուց սկսածը: Հավանական են հաջող զուգադիպություններ, որոնց շնորհիվ կհաղթեք հին մրցակիցներին ու թշնամիներին:

Օրվա երկրորդ կեսը հարմար է սիրային ժամադրության համար, որը վառ հույզեր կպարգևի: Շատ Առյուծներ կգտնեն սիրելիին ուրախացնելու ձևը, բաց չեն թողնի հաճելի անակնկալ անելու հնարավորությունը: Նշանի որոշ ներկայացուցիչներ կլսեն վաղուց սպասված բառերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հեշտ չի լինի մտքերը հավաքելն ու ուշադրություն պահանջող գործերի վրա կենտրոնանալը: Դուք հաճախ դատարկ բաների վրա կշեղվեք, դրանց պատճառով բաց կթողնեք այն, ինչն ավելի ուշ կարող է կարևոր լինել: Լավ է, եթե կողքին լինի մեկը, ով կաջակցի ձեզ, խելամիտ խորհուրդ կտա: Շատ Կույսերի համար օգտակար կլինի հին գործնական կապերը վերականգնելը:

Օրվա երկրորդ կեսը հաճելի հանդիպումներ է խոստանում: Հարմար ժամանակ է այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց վերջին շրջանում կարոտում էիք: Նույնիսկ եթե նախկինում հարաբերությունները հեշտ չէին դասավորվում, հիմա կարող եք ընդհանուր լեզու գտնել և ամեն ինչի մասին պայմանավորվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Լավ է չշտապեք: Օրվա առաջին կեսը այնքան էլ բարենպաստ չի լինի և հարմար չի լինի կարևոր գործերի համար: Հնարավոր են վեճեր մարդկանց հետ, որոնց հետ առաջ հաշտ էիք: Բայց դրական միտումների ազդեցությունը ժամ առ ժամ կուժեղանա, դուք ձեզ ավելի ինքնավստահ ու հարմարավետ կզգաք:

Երեկոն հարմար է ընտանեկան գործերի համար: Կկարողանաք հարազատների հետ զրուցել կարևոր բաների մասին, որոշումներ ընդունել, որոնք բոլորի կյանքը կթեթևացնեն: Թեժ վեճերից հաճախ կհաջողվի խուսափել այն բանի շնորհիվ, որ ձեզ նրբանկատ կպահեք, կաշխատեք բոլոր սուր անկյունները հարթել ու ոչ ոքի չվիրավորել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարենպաստ օր է, որը տագնապներ ու ապրումներ չի բերի: Այն հարմար կլինի նոր գործեր ստանձնելու համար: Դուք հրաշալի գլուխ կհանեք ամենատարբեր խնդիրներից, նաև նրանից, ինչի մասին նախկինում միայն հեռավոր պատկերացում ունեիք:

Հնարավորություն կունենաք դեպի լավը փոխել վերջին շրջանում լարված հարաբերությունները: Շրջապատողները կգնահատեն ձեր անկեղծությունը, կաջակցեն ձեր շատ նախաձեռնությունների և հաճույքով օգնություն կառաջարկեն: Ընդհանուր գործերն ու հետաքրքրությունները կմտերմացնեն, կօգնեն տարաձայնություններն ու վեճերն անցյալում թողնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Մի շտապեք: Օրվա սկիզբը բավական լարված կլինի, և այն հարմար չի լինի բարդ ու կարևոր գործերը ստանձնելու համար: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք ձեզ ինքնավստահ ու հանգիստ կզգաք: Ինտուիցիան կհուշի՝ ինչպես կարելի է հաջողության հասնել:

Շատ հարցերում կօգնեն հին ծանոթները, որոնց խնդրելու կարիք էլ չի լինի: Օրը հարմար է հին կապերը վերականգնելու, ձեր մասին այն մարդկանց հիշեցնելու համար, որոնց հետ վերջին ժամանակներս չեք շփվել: Զրույցների համար հետաքրքիր բազում թեմաներ կգտնվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ օր է շփումների համար: Կարող եք քննարկել կարևոր հարցերը՝ առանց վախենալու, որ լուրջ տարաձայնություններ կառաջանան: Հաճախ ձեր գաղափարները կաջակցեն մարդիկ, որոնք նախկինում քննադատաբար էին տրամադրված: Որոշ Այծեղջյուրներ շատ ազդեցիկ համախոհներ ձեռք կբերեն:

Օրվա երկրորդ կեսը հարմար է ֆինանսական հարցերը լուծելու համար: Հավանական են հաջող գնումներ ու շահավետ գործարքներ: Հնարավոր է վերադարձնեն հին պարտքերը, անսպասելի աղբյուրներից դրամական մուտքերն էլ չեն բացառվում: Բայց ստացածը ծախսել չարժե: Հակառակը, արժե խնայող լինել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Կենտրոնանալը, մտքերը հավաքելը երբեմն բարդ կլինի: Ստիպված եք լինելու միաժամանակ մի քանի բանի մասին մտածել: Նման իրավիճակներում բարդ կլինի ոչինչ աչքաթող չանելը, բայց դուք գլուխ կհանեք: Շատ Ջրհոսների կօգնի ավելի վաղ ձեռք բերած փորձը: Մի շտապեք կարևոր հարցերի լուծման ժամանակ. ձեզ ամեն ինչ մտածելու և կշռադատելու համար ժամանակ է պետք:

Օրվա երկրորդ կեսը հնարավորություն կտա շեղվել միապաղաղությունից, կյանքում նոր բան մտցնել: Կարող եք ոչ մեծ ուղևորության մեկնել, պայմանների փոփոխությունն օգուտ կտա: Հավանական են հաջող գնումներ: Դուք անսովոր, նույնիսկ տարօրինակ իրեր կընտրեք, բայց դրանք կուրախացնեն և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարենպաստ, արդյունավետ օր է: Հնարավորություն կունենաք ավարտել վաղուց սկսածը: Դուք հրաշալի արդյունքների կհասնեք, նույնիսկ եթե պայմաններն այնքան էլ հաջող չդասավորվեն: Շատ Ձկների կօգնեն հին ծանոթները: Հաճախ ընդհանուր գործերը կօգնեն վերջ տալ տարաձայնություններին ու վեճերին, որոնք փչացնում էին հարաբերությունները:

Հավանական են դրամական մուտքեր: Դրանք կարող են աննշան լինել, բայց, միևնույնն է, շատ տեղին կլինեն, թույլ կտան հաճելի գնումներ անել, մտերիմներին ուրախացնել նվերներով կամ ընտանեկան հանգիստ կազմակերպել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2368 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/2